ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3․1-ին հոդվածի 2-րդ մասի «ե» կետը «վերակազմավորման,» բառից հետո լրացնել «վերակառուցման,» բառով։
Հոդված 2․ Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» կետով․
«գ1) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրականացնում է բանկերի վերակառուցում․»։
Հոդված 3․ Օրենքի 7․1-ին հոդվածի 7-րդ մասը «սնանկ,» բառից հետո լրացնել «ձախողված կամ հնարավոր ձախողվող,» բառերով, իսկ «վերակազմակերպում,» բառից հետո՝ «վերակառուցում,» բառով։
Հոդված 4․ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» կետում ««Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել ««Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին»» բառերով։
Հոդված 5․ Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ1» կետով․
«ժէ1) իրականացնում է բանկերի վերակառուցման համար օրենքով սահմանված լիազորություններ, ընդունում է բանկերի վերակառուցման հետ կապված օրենքով իր իրավասությանը վերապահված որոշումներ.»։
Հոդված 6. Օրենքի 39.1-ին հոդվածի 1-ին մասը «(Երաշխիքային ֆոնդի կառավարման մասով)» բառերից հետո լրացնել «, «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված վերակառուցման հիմնադրամի» բառերով։
Հոդված 7․ Օրենքի 39․10-րդ հոդվածի 1-ին մասում «եթե առկա չեն «Բանկերի, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անվճարունակության հիմքերը կամ դրանցից մեկը» բառերը փոխարինել «եթե առկա չեն «Ֆինանսական կազմակերպությունների սնանկության մասին» օրենքով սահմանված անվճարունակության կամ «Բանկերի վերակառուցման մասին» օրենքով սահմանված վերակառուցման հիմքերը» բառերով։
Հոդված 8․ Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասը «չի կարող կասեցվել» բառերից հետո լրացնել «, դրանք ուժի մեջ են մտնում ընդունման պահից և ենթակա են անհապաղ կատարման» բառերով:
Հոդված 9․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հուլիսի 23 Երևան ՀՕ-365-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հուլիսի 2026 թվական: