ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 1993 թ. N 503
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի «ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿ ԵՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 238 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով սահմանամերձ շրջանների և քաղաքների ավերված տների վերակառուցման անհրաժեշտությունը և շինանյութերի գների աճը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանամերձ շրջանների և քաղաքների բնակչությանը լրիվ ավերված տների վերակառուցման համար տրամադրել մինչև 500 հազ. ռուբլի երկարաժամկետ (20 տարով) վարկ:
2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 17-ի «Սահմանամերձ շրջանների և քաղաքների բնակչությանն ավերածությունների հետևանքների վերացման համար երկարաժամկետ վարկ և նյութական ռեսուրսներ տրամադրելու մասին» N 238 որոշման առաջին կետում «մինչև 300 հազ. ռուբլի» բառերը փոխարինել «մինչև 500 հազ. ռուբլի» բառերով:
|
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |