ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1994 թ. N 292
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշումների ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ (ցանկը կցվում է)։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ
1. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1986 թ. մարտի 21-ի «Հայկական ԽՍՀ նավթամթերքների ապահովման պետական կոմիտեի ապարատի աշխատողների պարգևատրման կարգի մասին կանոնադրության մեջ լրացումներ մտցնելու մասին» N 174 որոշումը։
2. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1986 թ. դեկտեմբերի 24-ի «ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԿԽ-ի 1986 թ. հոկտեմբերի 16-ի «Առողջապահության և սոցիալական ապահովության աշխատողների աշխատավարձի բարձրացման մասին» N 1240 որոշումը» N 843 որոշումը, բացի 1-ին կետի «խ» և «հ» ենթակետերից:
3. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1988 թ. սեպտեմբերի 9-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԿԽ-ի 1988 թվականի հուլիսի 29-ի «Պատանի հանդիսատեսի և տիկնիկային թատրոնների աշխատողների աշխատավարձի կազմակերպումը կատարելագործելու և պաշտոնեական ռոճիկներն ու տարիֆային դրույքները բարձրացնելու մասին» N 942 որոշումը» N 486 որոշումը, բացի որոշման N 5 հավելվածից:
4. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թ. հոկտեմբերի 7-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1989 թ. սեպտեմբերի 29-ի «Պետական կառավարման մարմինների ապարատների աշխատողների աշխատավարձի կատարելագործման մասին» N 803 որոշումը» N 511 որոշման 1-ին կետի «ա», «բ», «գ», «դ», «զ», «է», «ը», «թ», «ժ», «ի» ենթակետերը և հավելվածը:
5. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թ. փետրվարի 1-ի «Հայկական ԽՍՀ պետշինին առընթեր ճարտպետկոմի կենտրոնական ապարատի աշխատողների պաշտոնային ռոճիկների սահմանման մասին» N 55 որոշումը։
6. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1990 թ. փետրվարի 12-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների համամիութենական կենտրոնական խորհրդի 1989 թ. դեկտեմբերի 27-ի «Կուլտուրայի աշխատողների առանձին կատեգորիաների աշխատանքի վարձատրության նոր պայմաններ մտցնելու մասին» N 1177 որոշումը» N 68 որոշումը:
7. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի «Վիճակագրական մարմինների աշխատողների աշխատանքի վարձատրման պայմանների փոփոխման մասին» N 169 որոշումը:
8. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թ. ապրիլի 30-ի «Ժողովրդական կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի հիմնարկությունների և կազմակերպությունների ու արխիվային հիմնարկների աշխատողների աշխատավարձի դրույքները և պաշտոնային դրույքները հաստատելու մասին» N 311 որոշման 1, 2 և 9-րդ կետերը։
9. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թ. հոկտեմբերի 21-ի «Պետական կառավարման և դատական մարմինների աշխատողների աշխատանքի վարձատրության մասին» N 588 որոշումը։
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թ. հուլիսի 29-ի «Բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդի հաստատման և աշխատավարձի պաշտոնեական դրույքների սահմանման կարգի մասին» N 422 որոշման 2-րդ կետը։
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թ. նոյեմբերի 18-ի N 533 կարգադրության 1-ին և 2-րդ կետերը։
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թ. դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզ հիվանդության դեմ պայքարի միջոցառումների մասին» N 632 որոշման 3-րդ կետը։
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թ. ապրիլի 6-ի «Տեղամասային բժիշկների պաշտոնեական դրույքների նկատմամբ հավելավճարներ սահմանելու մասին» N 150 որոշումը։