ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մայիսի 11-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-99 oրենքի 1-ին հոդվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի (այսուհետ՝ Կանոնագիրք) 71-րդ հոդվածի առաջին պարբերության երկրորդ նախադասությունը հանել:
Հոդված 2. Կանոնագրքի 264-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026թ. մայիսի 25 Երևան ՀՕ-204-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2026 թվական: