ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
07 մայիսի 2026 թ. |
N 558-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 482-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան համայնքում 2026 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 482-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետից հետո լրացնել նոր 9.1-ին ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
«9.1) Երևանի վարչական տարածքում գտնվող հողամասերի նպատակային և (կամ) գործառնական նշանակության փոփոխության դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար 2026 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն՝ տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե նախատեսվում է հողամասի՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով սահմանված նպատակային և (կամ) գործառնական նշանակությունները համապատասխանեցնել սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականով ամրագրված նպատակային և (կամ) գործառնական նշանակություններին»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2026 թ. մայիսի 7 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2026 թվական: