ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
21 ապրիլի 2026 թ. |
N 546-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Երևան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները սահմանելու մասին» N 718-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 3-6-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«3. Թույլտվություն ստանալու համար դիմումատուն Երևանի քաղաքապետին ներկայացնում է էլեկտրոնային եղանակով դիմում՝ www.dimum.yerevan.am առցանց հարթակի միջոցով, որին կից ներկայացվում են.
1) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման քաղվածքը,
2) շենքի կամ շինության սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
3) տեղական տուրքի վճարման անդորրագրի պատճենը,
4) ճարտարապետա-գեղարվեստական նախագծային առաջարկ՝ սույն հավելվածի 3-րդ գլխում սահմանված պահանջներին համապատասխան,
5) ընթացիկ տարվա համար Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N 48-Ն որոշմամբ սահմանված պարտադիր բարեկարգման պահանջների կատարման վերաբերյալ Տարածքի բարեկարգման համաձայնեցված նախագիծը։
4. Դիմումների վերաբերյալ սահմանված կարգով և 3 աշխատանքային օրում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչություն եզրակացություն են ներկայացնում Երևանի համապատասխան վարչական շրջանի ղեկավարը` «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների առկայության և Երևան համայնքի նկատմամբ չկատարված պարտավորությունների վերաբերյալ, իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը՝ սույն հավելվածի 8-16-րդ կետերով սահմանված պահանջների կատարման մասին։
5. Եթե թույլտվությունը ստանալուց հետո սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի փոփոխություններ չեն կատարվել, ապա հաջորդ տարիներին տվյալ սեզոնի դիմումի վերաբերյալ սույն հավելվածի 4-րդ կետով նշված ստորաբաժանումների կողմից եզրակացություններ չեն տրամադրվում, իսկ դիմումին կից ներկայացվում են միայն տեղական տուրքի վճարման անդորրագրի պատճենը, ընթացիկ տարվա համար Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N 48-Ն որոշմամբ սահմանված պարտադիր բարեկարգման պահանջների կատարման վերաբերյալ Տարածքի բարեկարգման համաձայնեցված նախագիծը։
6. Դիմումը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում, բացառությամբ եթե պատմության և մշակույթի անշարժ հուշարձան շենքի դեպքոււմ Երևանի քաղաքապետարանի կողմից ճարտարապետա-գեղարվեստական նախագծային առաջարկն ուղարկվել է պետական լիազոր մարմին՝ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով, որի դեպքում դիմումը քննարկվում է 30 օրվա ընթացքում, էլեկտրոնային եղանակով դիմումատուին տրվում է համապատասխան թույլտվություն կամ դիմումը մերժվում է: Դիմումը մերժվում է եթե՝
1) սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվել են թերի (այդ թվում՝ տեղական տուրքի գումարը վճարվել է Երևան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված դրույքաչափից պակաս) և դրա մասին դիմումատուին տեղեկացնելու օրվանից հաշված 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս կողմից դրանք չեն համալրվել,
2) սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվել են ամբողջական, սակայն դրանք չեն համապատասխանում սույն հավելվածով սահմանված պահանջներին,
3) գործունեության իրականացման վայրի շենքը կամ շինությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ գործունեությամբ զբաղվելու համար նախատեսված պահանջներին, ինչի վերաբերյալ պետական լիազոր մարմնի (մարմինների) կողմից ստացվել է համապատասխան տեղեկատվություն,
4) սույն հավելվածի 4-րդ կետով նշված մարմինների կամ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան շենքի դեպքոււմ ճարտարապետա-գեղարվեստական նախագծային առաջարկի վերաբերյալ պետական լիազոր մարմնի կողմից ստացվել է բացասական եզրակացություն։»։
2. Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
3. Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ մտնելուց հետո թույլտվություն ստանալու համար ներկայացվող դիմումների վրա:
4. Սույն որոշման 2-րդ կետն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2026 թ. ապրիլի 21 Երևան |
|
Հավելված Երևան քաղաքի ավագանու 2026 թվականի ապրիլի 21-ի N 546-Ն որոշման |
|
«Հավելված Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի N 718-Ն որոշման |
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ (ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ (ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 30-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ՍԵԶՈՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Երևան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում (այսուհետ՝ Տարածք) ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգի, պայմանների ու սահմանափակումների հետ կապված հարաբերությունները:
2. Երևան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից Տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվությունները տրամադրում է Երևանի քաղաքապետը, եթե ներկայացված դիմումը համապատասխանում է սույն հավելվածով սահմանված պահանջներին:
2. ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
3. Թույլտվություն ստանալու համար դիմումատուն Երևանի քաղաքապետին ներկայացնում է էլեկտրոնային եղանակով դիմում՝ www.dimum.yerevan.am առցանց հարթակի միջոցով, որին կից ներկայացվում են.
1) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման քաղվածքը,
2) շենքի կամ շինության սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
3) տեղական տուրքի վճարման անդորրագրի պատճենը,
4) ճարտարապետա-գեղարվեստական նախագծային առաջարկ՝ սույն հավելվածի 3-րդ գլխում սահմանված պահանջներին համապատասխան,
5) ընթացիկ տարվա համար Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N 48-Ն որոշմամբ սահմանված պարտադիր բարեկարգման պահանջների կատարման վերաբերյալ Տարածքի բարեկարգման համաձայնեցված նախագիծը։
4. Դիմումների վերաբերյալ սահմանված կարգով և 3 աշխատանքային օրում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչություն եզրակացություն են ներկայացնում Երևանի համապատասխան վարչական շրջանի ղեկավարը` «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների առկայության և Երևան համայնքի նկատմամբ չկատարված պարտավորությունների վերաբերյալ, իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը՝ սույն հավելվածի 7-11-րդ կետերով սահմանված պահանջների կատարման մասին։
5. Եթե թույլտվությունը ստանալուց հետո սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի փոփոխություններ չեն կատարվել, ապա հաջորդ տարիներին տվյալ սեզոնի դիմումի վերաբերյալ սույն հավելվածի 4-րդ կետով նշված ստորաբաժանումների կողմից եզրակացություններ չեն տրամադրվում, իսկ դիմումին կից ներկայացվում են միայն տեղական տուրքի վճարման անդորրագրի պատճենը, ընթացիկ տարվա համար Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N 48-Ն որոշմամբ սահմանված պարտադիր բարեկարգման պահանջների կատարման վերաբերյալ Տարածքի բարեկարգման համաձայնեցված նախագիծը։
6. Դիմումը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում, բացառությամբ եթե պատմության և մշակույթի անշարժ հուշարձան շենքի դեպքոււմ Երևանի քաղաքապետարանի կողմից ճարտարապետա-գեղարվեստական նախագծային առաջարկն ուղարկվել է պետական լիազոր մարմին՝ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով, որի դեպքում դիմումը քննարկվում է 30 օրվա ընթացքում, էլեկտրոնային եղանակով դիմումատուին տրվում է համապատասխան թույլտվություն կամ դիմումը մերժվում է: Դիմումը մերժվում է, եթե՝
1) սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվել են թերի (այդ թվում՝ տեղական տուրքի գումարը վճարվել է Երևան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված դրույքաչափից պակաս) և դրա մասին դիմումատուին տեղեկացնելու օրվանից հաշված 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս կողմից դրանք չեն համալրվել,
2) սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվել են ամբողջական, սակայն դրանք չեն համապատասխանում սույն հավելվածով սահմանված պահանջներին,
3) գործունեության իրականացման վայրի շենքը կամ շինությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ գործունեությամբ զբաղվելու համար նախատեսված պահանջներին, ինչի վերաբերյալ պետական լիազոր մարմնի (մարմինների) կողմից ստացվել է համապատասխան տեղեկատվություն,
4) սույն հավելվածի 4-րդ կետով նշված մարմինների կամ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան շենքի դեպքոււմ ճարտարապետա-գեղարվեստական նախագծային առաջարկի վերաբերյալ պետական լիազոր մարմնի կողմից ստացվել է բացասական եզրակացություն։
7. Հանրային սննդի ծառայության կազմակերպման համար Տարածքը տրամադրվում է.
1) բացառապես տվյալ սեզոնի ընթացքում հանրային սննդի ծառայություն կազմակերպելու համար, որտեղ մայթի լայնության առավելագույնը վաթսուն տոկոսի չափով հատվածում՝ ապահովելով ոչ պակաս, քան մայթի 1,8 մետր լայնությամբ ազատ անցուղին կարող են տեղադրվել համապատասխան սպասարկումն ապահովելու համար անհրաժեշտ սեղաններ ու աթոռներ, սպասարկման համար անհրաժեշտ շարժական պահարան, ինչպես նաև հովանոցներ կամ միայն շինություններին կից հատվածներում առանց կրող կամ հենասյուների տեղադրում պահանջող շարժական ծածկոցներ (մարկիզաներ)։ Նախորդ նախադասությամբ ամրագրված 1,8 մետր լայնության պահպանման պահանջը չի տարածվում տնտեսվարող սուբյեկտների դեպի Ա. Պուշկինի, Ա․ Թամանյանի և Մ. Սարյանի փողոցներ ուղղված ճակատային հատվածների վրա,
2) տվյալ շենքի, շինության ճակատային մասով, բացառությամբ եթե առկա է հարակից 1-ին և (կամ) նկուղային և (կամ) կիսանկուղային հարկի շենքի, շինության սեփականատիրոջ (սեփականատերերի) գրավոր համաձայնությունը,
3) շինությանը կից հատվածից մինչև մայթի եզրը, բացառությամբ կանաչապատ գոտին և հետիոտնի երթևեկության համար նախատեսված ազատ անցուղին,
4) մայթի նույն ուղղությամբ գտնվող սրճարաններին ճակատից հավասար հեռավորության վրա։
8. Սեզոնային սրճարանի կահավորման մեջ օգտագործվող հովանոցները կարող են լինել կամ միագմբեթ կամ բազմագմբեթ.
1) հովանոցների և շարժական ծածկոցների բարձրությունը չպետք է գերազանցի շենքի, կառուցվածքի առաջին հարկի բարձրությունը (ծածկի գիծ առաջին և երկրորդ հարկերի միջև), որը զբաղեցնում է հանրային սննդի օբյեկտը, իսկ երկայնական և լայնական չափերը չպետք է գերազանցեն Տարածքի չափերին,
2) սեզոնային սրճարանի հովանոցների և շարժական ծածկոցների կահավորման համար պետք է օգտագործել պաստելային երանգի նյութեր,
3) սեզոնային սրճարաններ կազմակերպելիս վրանների օգտագործում չի թույլատրվում։
9․ Ձմեռային սեզոնին Տարածքի կահավորման համար թույլատրվում է Տարածքում տեղադրել տաքացուցիչներ:
10. Թույլտվությունը ստանալուց հետո թույլտվություն ստացած անձը պարտավոր է․
1) Տարածքում կազմակերպվող ծառայությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ապահովել Տարածքին հարակից կամ անմիջականորեն ներառող հատվածներում հետիոտնի համար նախատեսված մայթերի կամ անցուղիների գոտիների լիարժեք ազատ միջավայրը՝ հաշվի առնելով նաև բնակչության տեղաշարժման դժվարություններ ունեցող խմբերի մատչելիությունն ապահովելու անհրաժեշտությունը (թեքահարթակների, բազրիքների, հատուկ շոշափելի և ազդանշանային գծանշումների միջոցով),
2) տարբեր տնտեսվարող սուբյեկտներին պատկանող և միևնույն շենքում, կառուցվածքում տեղակայված հանրային սննդի օբյեկտներում մի քանի սեզոնային սրճարաններ տեղադրելու դեպքում սեզոնային սրճարանը կահավորել մեկ ճարտարապետական և գեղարվեստական ոճով (փոխկապակցված գունային լուծում),
3) թույլտվությամբ սահմանված ժամկետի ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Տարածքն ազատել և բերել նախկին տեսքին։
11. Հանրային սննդի սեզոնային ծառայությունն արգելվում է կազմակերպել․
1) կանաչապատ տարածքներում,
2) ստորև նշված փողոցներում՝
ա․ Ազատության հրապարակին հարակից տարածքներում և դրան հարող մայթերին,
բ․ Մ. Մաշտոցի պողոտայի կառուցապատման գծից դուրս հատվածներում,
գ․ Սայաթ-Նովա պողոտայի Սայաթ-Նովա-Տերյան և Սայաթ-Նովա-Մ. Մաշտոց խաչմերուկներում ընկած հատվածում,
դ․ Օղակաձաև զբոսայգում և դրան հարող մայթերին:
3. ՏԱՐԱԾՔԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱ-ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
12. Տարածքի կահավորման ճարտարապետա-գեղարվեստական նախագիծը ներառում է տեքստային և գրաֆիկական նյութեր:
13. Տեքստային նյութերը կազմվում են բացատրական գրության տեսքով և ներառում են հիմնական ճարտարապետական լուծումների նկարագրությունը՝ նշելով օբյեկտի հարաչափերը և գույները՝ ըստ սույն հավելվածով նախատեսված ցանկի:
14. Գրաֆիկական նյութերը ներառում են․
1) առկա իրավիճակի լուսանկարներ՝ առանց սեզոնային սրճարանի տեղակայման: Լուսանկարները պետք է ապահովեն սեզոնային սրճարանի գտնվելու վայրի ամբողջական հստակ ցուցադրումը,
2) սեզոնային սրճարանի տեղակայմամբ լուսանկարներ,
3) մասնագիտական որակավորում ունեցող չափագրողի կողմից տրամադրված տարածքի չափագրության տեղագրական հանույթը և իրադրության հատակագիծը՝ 1:500 կամ 1:200 մասշտաբով, որտեղ նշվում են տարածքի ուրվագծային չափերը և մակերեսը,
4) գծագրեր (ճակատներ, հատակագծեր՝ կահավորման տարրերով, կտրվածքներ, հիմնական կառուցվածքային տարրեր)՝ 1:200 մասշտաբով։
4. ՏԱՐԱԾՔԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԾԱԾԿԻ ԳՈՒՅՆԵՐԸ
15. Սեզոնային սրճարանի կահավորման համար առաջարկվող թույլատրելի գունային համարները ներկայացված են սույն հավելվածի ցանկով՝ հովանոցների և շարժական ծածկոցների համար:
ՑԱՆԿ
ՍԵԶՈՆԱՅԻՆ ՍՐՃԱՐԱՆԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԳՈՒՆԱՅԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ
|
Գույնի օրինակը և ՌԱԼ-ի (RAL) առավելագույն համապատասխանող համարը |
Բնական գույների համակարգ (NCS) (S) |
Քառագույն ինքնատիպություն (CMYK) |
Եռագույն ինքնատիպություն (RGB) |
|
RAL 3009 |
6020-Y90R |
0 58 35 70 |
92 50 51 |
|
RAL 3020 |
1580-Y90R |
0 100 85 15 |
189 7 33 |
|
RAL 2004 |
1070-Y70R |
0 81 79 0 |
236 75 48 |
|
RAL 1033 |
0580-Y30R |
0 55 100 0 |
240 132 0 |
|
RAL 1018 |
0530-Y20R |
0 21 60 0 |
255 209 122 |
|
RAL 1003 |
2502-Y |
0 0 10 33 |
184 183 173 |
|
RAL 1016 |
0540-Y |
0 3 70 0 |
254 230 107 |
|
RAL 6010 |
3050-G70Y |
20 0 92 47 |
130 135 0 |
|
RAL 6011 |
4020-G50Y |
20 0 50 48 |
124 134 91 |
|
RAL 6005 |
5040-B90G |
100 0 80 60 |
0 81 52 |
|
RAL 6000 |
6010-G10Y |
35 0 40 65 |
76 95 76 |
|
RAL 5019 |
5040-B10G |
92 0 15 70 |
0 70 85 |
|
RAL 9001 |
1002-G |
5 0 8 5 |
235 240 231 |
|
RAL 9007 |
1000-N |
35 30 30 15 |
152 150 149 |
16. Սույն որոշման պահանջներին չհամապատասխանող ճարտարապետա-գեղարվեստական նախագծային առաջարկները՝ դիմումատուի խնդրանքով, կարող են քննարկվել Երևանի քաղաքապետի կողմից և տրվել դրական եզրակացություն, բացառությամբ, եթե դրանք չեն համապատասխանում քաղաքաշինական բարենպաստ և անվտանգ միջավայրի ձևավորմանը և չեն ապահովում մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունը։ »:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2026 թվական: