ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 249-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ֆիշինգ թեքըլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (Phishing Tackle Limited, 167-169 Գրեյթ Փորտլանդ, Լոնդոն, Միացյալ Թագավորություն) 2026 թվականի ապրիլի 14-ի հաշիվ-ապրանքագրով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի ապրիլի 30-ից մինչև 2027 թվականի ապրիլի 29-ն ընկած ժամանակահատվածի համար համակարգչային ծրագրերի արտոնագրերի տարեկան բաժանորդագրության ձեռքբերում՝ 4,104.78 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Օն դիզայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 04429615) 2026 թվականի ապրիլի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Մասիս քաղաքում Թումո կենտրոնի էլեկտրական ենթակայանի նախագծման աշխատանքների իրականացում՝ 450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
29.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |