ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 38-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 57-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 65-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 28-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (16.04.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.04.13-2026.04.26 Պաշտոնական հրապարակման օրը 15.04.2026
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
10.04.2026
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
10.04.2026
Дата вступления в силу
16.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«10» ապրիլ 2026 թվականի

N 28-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 38-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 57-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 65-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ, 37-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 10-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» N 38-Ն հրամանը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել` բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում, ինչպես նաև այլ պայմաններով հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2022 թվականի հունիսի 10-ի

N 38-Ն հրամանի

 

ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշչով կարգավորվում են 18 տարեկան և բարձր տարիքի անձանց բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում, ինչպես նաև այլ պայմաններով հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման (այսուհետ` հիվանդանոցային բժշկական օգնություն) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Հիվանդանոցային բժշկական օգնությունը կազմակերպվում է հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ` բժշկական կազմակերպություն):

3. Հիվանդանոցային բժշկական օգնությունն ընդգրկում է`

1) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում առողջության ապահովագրական փաթեթով նախատեսված հիվանդանոցային բժշկական օգնության ծառայությունների (այդ թվում` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունների) տրամադրումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1979-Ն որոշման համաձայն.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալից և լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող բնակչության խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բժշկական օգնության ծառայությունների տրամադրումը.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ռեզիդենտ բնակչության համար` առողջության ապահովման և բարելավման ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալը և լրացուցիչ ծառայությունները (այդ թվում` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունները)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշման Հավելված 2-ի համաձայն.

4) անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 25-ի N 72-Ն հրամանի համաձայն, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով անաշխատունակության թերթիկի տրամադրումը (բացում և փակում)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման համաձայն:

4. Հիվանդանոցային բժշկական օգնությունը ներառում է բուժման համար անհրաժեշտ միջոցառումները, այդ թվում` հիվանդասենյակով (առավելագույնը 3 մահճակալ ունեցող) ապահովումը, անհրաժեշտ մասնագիտացված խորհրդատվությունների և ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը, անհրաժեշտ դեղերով, բժշկական նշանակության պարագաներով ապահովումը, այդ թվում՝ բժշկական սարքավորումները (կարող գլխիկները, արթրոսկոպիկ վիրահատությունների ժամանակ օգտագործվող խարիսխները, ինտերֆերենտ պտուտակները, կախակալ ֆիքսացիոն համակարգերը, բարձր կայունության թելերը և ժապավենները, սառը աբլյացիոն էլեկտրոդները, ներակնային ոսպնյակները) և բուժական բոլոր միջամտությունները, բուժանձնակազմի կողմից հսկողությունը և խնամքը:

5. Բժշկական կազմակերպությունում պացիենտի հիվանդանոցային բժշկական օգնության կազմակերպման համար անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությունների, ախտորոշիչ հետազոտությունների անցկացման հնարավորությունները բացակայելու պայմաններում, տվյալ բժշկական կազմակերպությունը սույն կետով նախատեսված միջոցառումները կազմակերպում է այլ բժշկական կազմակերպությունում (բացառությամբ այն դեպքերի, երբ պացիենտի տեղափոխումը վտանգավոր է նրա կյանքի և առողջության համար)` պայմանագրային հիմունքով:

 

2. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

6. Հիվանդանոցային բժշկական օգնությունը կազմակերպվում և իրականացվում է հիմք ընդունելով`

1) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձանց համար` առողջության համընդհանուր ապահովագրության վկայագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված ուղեգիրը (բացառությամբ շտապ և անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող դեպքերի).

2) բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձանց համար` անձը հաստատող փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշմամբ սահմանված կարգով տրամադրված ուղեգիրը (բացառությամբ շտապ և անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող դեպքերի).

3) բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձանց համար` անձը հաստատող փաստաթուղթը, համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթը (բացառությամբ այն դեպքերի, երբ էլեկտրոնային առողջապահության համակարգում համապատասխան կարգավիճակին պատկանելու մասին տեղեկատվությունն ինքնաշխատ կերպով հասանելի է այդ տվյալների սկզբնաղբյուր հանդիսացող տվյալների բազաներից) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշմամբ սահմանված կարգով տրամադրված ուղեգիրը (բացառությամբ շտապ և անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող դեպքերի).

4) պացիենտի` մեկ բժշկական կազմակերպությունից մյուս բժշկական կազմակերպություն տեղափոխման դեպքում՝ համապատասխան էպիկրիզը և անձը հաստատող փաստաթուղթը.

5) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում հիվանդանոցային պայմաններում դատաբժշկական փորձաքննության անցկացման դեպքում՝ դատաբժշկական փորձագետի ուղեգիրը և անձը հաստատող փաստաթուղթը.

6) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում հիվանդանոցային պայմաններում դատահոգեբուժական, դատաթմրաբանական փորձաքննության անցկացման դեպքում՝ անձը հաստատող փաստաթուղթը և դատահոգեբուժական կամ դատաթմրաբանական փորձագետի կողմից տրված եզրակացությունը կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերով սահմանված դեպքերում և կարգով` համապատասխան իրավասություն ունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի որոշումը.

7) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց համար` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնորդագրի հիման վրա` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված ուղեգիրը և անձը հաստատող փաստաթուղթը.

8) օրգանների կամ ոսկրածուծի արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստման համար, ինչպես նաև առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալում, լրացուցիչ ծառայությունների ցանկում և առողջության համընդհանուր ապահովագրական փաթեթում չներառված նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների համար` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի անհատական հրամանը:

7. Շտապ և անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող դեպքերում պացիենտի հոսպիտալացումն իրականացվում է շտապ բժշկական օգնության ծառայության ուղեգրով կամ բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) ավագ բուժաշխատողի եզրակացությամբ` հոսպիտալացման օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում սույն չափորոշչի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերը պացիենտի օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի կողմից բժշկական կազմակերպություն ներկայացնելու պայմանով, մասնավորապես.

1) բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձանց դեպքում` անձը հաստատող փաստաթուղթը և համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթը (բացառությամբ այն դեպքերի, երբ էլեկտրոնային առողջապահության համակարգում համապատասխան կարգավիճակին պատկանելու մասին տեղեկատվությունն ինքնաշխատ կերպով հասանելի է այդ տվյալների սկզբնաղբյուր հանդիսացող տվյալների բազաներից.

2) բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձանց դեպքում` անձը հաստատող փաստաթուղթը.

3) առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձանց դեպքում` առողջության համընդհանուր ապահովագրության վկայագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթը:

8. Հիվանդանոցային բժշկական օգնություն ստացող պացիենտի սույն չափորոշչի 6-րդ կետով նախատեսված փաստաթղթերի պատճենները կցվում են հիվանդության պատմագրին:

9. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն բժշկական կազմակերպությունները, որոնց կազմում գործում են հիվանդանոցային և առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) ծառայություններ, պացիենտի հիվանդանոցային բժշկական օգնության համար ուղեգրումն իրականացնում են` կատարելով պացիենտին ցուցված ախտորոշիչ հետազոտությունները (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 13-ի N 40-Ն հրամանով հաստատված չափորոշչով նախատեսված` բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններում իրականացվող ախտորոշիչ հետազոտությունների ցանկի համաձայն), որոնք կարող են հիմք հանդիսանալ պացիենտի նախնական ախտորոշման և բուժման համար:

10. Հայաստանի Հանրապետության մարզային ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների կողմից մարզերում բնակվող պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնությունը ուղեգրման միջոցով կազմակերպվում է տարածաշրջանի բժշկական կազմակերպություններում, բացառությամբ այն դեպքերի, երբ պացիենտի ուղեգրումը, ըստ առողջական վիճակի ծանրության աստիճանի կամ ախտորոշման, բխում է նրա` այլ մասնագիտացված բաժանմունք ունեցող բժշկական կազմակերպությունում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման անհրաժեշտությունից:

11. Շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող դեպքերում մարզային բժշկական կազմակերպությունում պացիենտին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնությունը և սպասարկումը, իսկ սույն չափորոշչի 12-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հիմքերի առկայության դեպքում կազմակերպվում է պացիենտի տեղափոխումն անհրաժեշտ պայմաններ և մասնագիտական ներուժ ունեցող համապատասխան բժշկական կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 10-ի N 27-Ն հրամանի համաձայն:

12. Հոսպիտալացված պացիենտներին մեկ բժշկական կազմակերպությունից մյուս բժշկական կազմակերպություն տեղափոխումը կազմակերպվում է`

1) մարզային բժշկական կազմակերպություններում հոսպիտալացված պացիենտների Երևան կամ այլ մարզային բժշկական կազմակերպություն տեղափոխման անհրաժեշտության դեպքում` պացիենտի վիճակի ծանրությամբ պայմանավորված կամ ախտորոշման ճշգրտում պահանջող, ինչպես նաև բոլոր այն դեպքերում, երբ, չնայած համապատասխան բաժանմունքի կամ ծառայության առկայությանը, տվյալ պացիենտի բուժման համար պահանջվող պայմանները և մասնագիտական ներուժը մարզում բավարար չեն, պացիենտի ուղեգրումը կազմակերպվում է բուժող բժշկի և համապատասխան բաժանմունքի կամ ծառայության ղեկավարի համատեղ որոշման հիման վրա` տեղափոխման էպիկրիզով կամ տարածաշրջանի բժշկական կազմակերպության ուղեգրով` նախապես պայմանավորվելով Երևանում կամ այլ մարզում գործող համապատասխան բժշկական կազմակերպության տնօրենի բուժական գծով տեղակալի կամ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատու անձի կամ հերթապահ բժշկի հետ: Ընդ որում, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված անձանց համար ապահովագրական փաթեթի շրջանակներում մարզային բժշկական կազմակերպություններից Երևանի կամ մարզային այլ նեղ մասնագիտական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններ տեղափոխումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1979-Ն որոշման Հավելված 4-ով հաստատված հիվանդությունների և վիճակների ցանկին համապատասխան.

2) Երևան քաղաքում` հոսպիտալացված պացիենտների տեղափոխումն այլ բժշկական կազմակերպություն իրականացվում է տեղափոխությունը նախաձեռնող և ընդունող բժշկական կազմակերպությունների փոխադարձ համաձայնությամբ (ոչ աշխատանքային ժամերին կամ օրերին` շտապ և անհետաձգելի դեպքերում, պայմանավորվածությունը ձեռք է բերվում բժշկական կազմակերպությունների հերթապահ բժիշկների միջև)` սույն չափորոշչի 13-րդ կետի համաձայն:

13. Պացիենտի վիճակի ծանրությամբ պայմանավորված կամ ախտորոշման ճշգրտում պահանջող, ինչպես նաև բոլոր այն դեպքերում, երբ, չնայած համապատասխան բաժանմունքի կամ ծառայության առկայությանը, տվյալ պացիենտի բուժման համար պահանջվող պայմանները և մասնագիտական ներուժը բժշկական կազմակերպությունում բավարար չեն, պացիենտի տեղափոխությունը նախաձեռնող բժշկական կազմակերպության տնօրենի բուժական գծով տեղակալը կամ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատու անձը կամ հերթապահ բժիշկը նախապես հեռախոսակապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է ընդունող բժշկական կազմակերպության տնօրենի բուժական գծով տեղակալին կամ տնօրենի հրամանով նշանակված պատասխանատու անձին կամ հերթապահ բժշկին, որը պլանային դեպքերում` տեղեկատվությունը ստանալու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ անհետաձգելի դեպքերում` անմիջապես հեռախոսակապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով տալիս է պացիենտին ընդունելու վերաբերյալ համաձայնություն կամ մերժում է (համապատասխան մասնագիտացված բաժանմունքում կամ ծառայությունում ազատ մահճակալների բացակայության պատճառով): Պացիենտին այլ բժշկական կազմակերպություն տեղափոխելու հիմնավորվածությունը որոշելու նպատակով կարող է կազմակերպվել կոնսիլիում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի ապրիլի 11-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված բժշկական կազմակերպություններում կոնսիլիումի կազմակերպման կարգի համաձայն: Պացիենտի տեղափոխության ողջ ընթացքում վերակենդանացման միջոցառումների անհրաժեշտության դեպքում տեղափոխումն իրականացվում է շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով` էպիկրիզով, իսկ մնացած դեպքերում պացիենտի տեղափոխությունը կազմակերպում է տեղափոխությունը նախաձեռնող բժշկական կազմակերպությունը` էպիկրիզով և բուժանձնակազմի ուղեկցությամբ:

14. Հիվանդանոցային բժշկական օգնության շրջանակներում վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող հիվանդությունների և վիճակների դեպքում պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է վերակենդանացման կամ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի գործունեության լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում:

15. Երևան քաղաքում գործող` սույն չափորոշչի 14-րդ կետում նշված բժշկական կազմակերպությունները յուրաքանչյուր օր վերակենդանացման ծառայության մահճակալների առնվազն 10%-ը նախատեսում են շտապ բժշկական օգնության բրիգադների կողմից բժշկական կազմակերպություն տեղափոխված պացիենտների համար:

16. Բժշկական կազմակերպությունը հաշվի առնելով պացիենտի առողջական վիճակը, կյանքին վտանգ սպառնացող դեպքերում շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո, կարող է մերժել շտապ բժշկական օգնության բրիգադի կողմից բժշկական կազմակերպություն տեղափոխված պացիենտի հոսպիտալացումը` եթե չունի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա և մասնագիտացված բաժանմունք` պացիենտին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար, ինչի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում էլեկտրոնային առողջապահության համակարգում, որը արտացոլվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 18-ի N 44-Ն հրամանի հավելված 2-ի Ձև N 2-ով նախատեսված ամբուլատոր պացիենտների հաշվառման մատյանում, ինչպես նաև գրառում է կատարում և ստորագրում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 10-ի N 27-Ն հրամանի հավելվածի Ձև 1-ով նախատեսված շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկի ստացիոնար տեղափոխմանը վերաբերող հատվածում կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 10-ի N 27-Ն հրամանի հավելվածի Ձև 3-ով նախատեսված «Ուղեկցող թերթիկի» համապատասխան հատվածում` նշելով հոսպիտալացման մերժման հիմքը:

17. Բժշկական կազմակերպությունում բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիայի և մասնագիտացված բաժանմունքի բացակայության դեպքում, շտապ բժշկական օգնության բրիգադի կողմից տեղափոխված շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող պացիենտին շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո, շտապ բժշկական օգնության բրիգադի բժշկի և բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի կողմից համատեղ որոշում է կայացվում պացիենտին այլ` մասնագիտացված բաժանմունք ունեցող բժշկական կազմակերպություն տեղափոխելու հարցը:

18. Այն դեպքում, երբ բժշկական կազմակերպությունը հրաժարվում է (համապատասխան մասնագիտացված բաժանմունքում կամ ծառայությունում ազատ մահճակալների բացակայության պատճառով) անհապաղ ընդունել շտապ բժշկական օգնության բրիգադի կողմից տեղափոխված, հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտին, մերժող բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժիշկը համապատասխան գրառում է կատարում էլեկտրոնային առողջապահության համակարգում, որը արտացոլվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 18-ի N 44-Ն հրամանի հավելված 2-ի Ձև N 2-ով նախատեսված ամբուլատոր պացիենտների հաշվառման մատյանում, ինչպես նաև գրառում է կատարում և ստորագրում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 10-ի N 27-Ն հրամանի հավելվածի Ձև 1-ով նախատեսված շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկի ստացիոնար տեղափոխմանը վերաբերող հատվածում կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մայիսի 10-ի N 27-Ն հրամանի հավելվածի Ձև 3-ով նախատեսված «Ուղեկցող թերթիկի» համապատասխան հատվածում` նշելով հոսպիտալացման մերժման հիմքը:

19. Վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող հիվանդություններով և վիճակներով տեղափոխված հղիների, ծննդաբերների և ծննդկանների հոսպիտալացումներն իրականացվում են անհապաղ` բացառելով մերժման դեպքերը (բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկական կազմակերպությունում բացակայում է համապատասխան մասնագիտացված բաժանմունքը կամ ծառայությունը):

 

3. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

20. Հիվանդանոցային բժշկական օգնության շրջանակներում վերականգնողական բժշկական օգնությունը և սպասարկումն, բացառությամբ սուր փուլում վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման դեպքերի կազմակերպվում և իրականացվում է ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության ուղեգրմամբ կամ բժշկական կազմակերպության տեղափոխման էպիկրիզով` այն դեպքերում, երբ պացիենտը նախապես ստացել է հիվանդանոցային բժշկական օգնություն և էպիկրիզում նշված բժշկական եզրակացության մեջ խորհուրդ է տրվել բուժման արդյունավետությունը ապահովելու նպատակով շարունակել հետագա վերականգնողական բուժումը այլ բժշկական կազմակերպությունում` հաշվի առնելով վերականգնողական բուժման ցուցումները և հակացուցումները: Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է նաև անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից տրված ծառայությունների անհատական ծրագրի (ԾԱԾ) հիման վրա:

21. Հիվանդանոցային բժշկական օգնության շրջանակներում`

1) կենդանիների կողմից կծվածության դեպքերի ժամանակ բժշկական օգնության միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 14-ի N 13-Ն և 2010 թվականի դեկտեմբերի 14-ի N 33-Ն հրամանների համաձայն.

2) վնասվածքների, այրվածքների դեպքում փայտացման կանխարգելումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի N 33-Ն հրամանի համաձայն:

22. Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և նրանց ընտանիքի անդամների (ամուսին, ծնող) բժշկական օգնությունը և սպասարկումը (այդ թվում` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները) կազմակերպվում և իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 18-ի N 754-Ն որոշման համաձայն:

23. Հիվանդանոցային բժշկական օգնության շրջանակներում բնակչությանը մատուցվող կորոնար անոթների անգիոգրաֆիա հետազոտության և սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական բուժման, գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների բուժման, ընդհանուր վիրաբուժական, հեմոդիալիզի, ուռուցքաբանական, պալիատիվ, թմրաբանական, հոգեբուժական, տուբերկուլոզային, մարդու իմունային անբավարարության վիրուս/ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՄԻԱՎ/ՁԻԱՀ), վարակիչ հիվանդությունների, դատաբժշկական փորձաքննությունների, ախտաբանաանատոմիական դիահերձումների, հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական, մի շարք հիվանդությունների կամ վիճակների սուր փուլում վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, ինչպես նաև կազմակերպման և իրականացման առանձնահատկություններ ունեցող այլ բժշկական ծառայությունները կազմակերպվում և իրականացվում են համապատասխան չափորոշիչներով:

 

4. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՉԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՎՃԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՇՏԱՊ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ

 

24. Վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող հիվանդություններ և վիճակներ`

1) շոկային վիճակներ՝ 2-րդ և ավելի աստիճանի.

2) կոմատոզ վիճակներ.

3) դիաբետիկ հիպոգլիկեմիկ կոմա (1 օրվա գնով).

4) սուր շնչառական անբավարարություն`

ա. սուր հիպօքսեմիկ շնչական անբավարարություն (զարկերակային արյան թթվածնի պարցիալ ճնշման (PаO2) իջեցում 60 միլիմետր սնդիկի սյունից պակաս), կամ

բ. սուր հիպերկապնիկ շնչական անբավարարություն (զարկերակային արյան ածխաթթու գազի պարցիալ ճնշման (PаCO2) բարձրացում 50 միլիմետր սնդիկի սյուն և ավելի), բացառությամբ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) առկայության պարագայում, կամ

գ. կյանքին սպառնացող սուր շնչական անբավարարություն ԹՔՕՀ-ի առկայության պարագայում:

5) Սույն չափորոշչի 24-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերության «կյանքին սպառնացող սուր շնչական անբավարարություն» համարել սույն ենթակետի «ա», «բ», «գ», «դ» և «ե» պարբերություններով նախատեսված ցուցանիշներից երկու և ավելի պարբերություններում նշված ցուցանիշների միաժամանակյա առկայությունը`

ա. շնչառության հաճախականություն >24/1 րոպեում և/կամ օժանդակ շնչառական մկանների ընդգրկում,

բ. գիտակցության մակարդակի խանգարումների առկայություն,

գ. զարկերակային արյան թթվածնով հագեցվածությունը (SpO2) 88-ից 92% FiO2 ≥40% պայմաններում,

դ. զարկերակային արյան ածխաթթու գազի պարցիալ ճնշումը (PаCO2) >60 միլիմետր սնդիկի սյուն (ինչպես նաև բարձր ելակետային մակարդակից),

ե. ացիդոզի առկայություն (pH ≤7.25).

6) սրտի փորոքների ֆիբրիլյացիա և թրթռոց /տախիսիստոլիկ ձև/, սրտի կանգ.

7) էկզոգեն թունավորումներ (ալկոհոլային` 1 օրվա գնով, կենդանիների խայթոցից, դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումներ).

8) էպիլեպտիկ ստատուս, գիտակցության կորստով.

9) ծանր աստիճանի պրեէկլամպսիա և էկլամպսիա.

10) տարբեր տեսակի էմբոլիաներ.

11) HELLP-համախտանիշ (հեմոլիզ, լյարդի ֆերմենտների բարձրացում, թրոմբոցիտների քանակի իջեցում).

12) սրտամկանի սուր ինֆարկտ.

13) ինսուլտ (հեմոռագիկ, իշեմիկ).

14) պոլիտրավմա (խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ),

15) ցրտահարություն՝ 3-րդ աստիճանի.

16) մարմնի արտաքին ծածկույթի այրվածքներ՝ 1-ին աստիճանի՝ մարմնի 50 տոկոսից ավել մակերեսով, 2-րդ աստիճանի՝ մարմնի 10 տոկոսից ավելի մակերեսով, 3-րդ, 4-րդ աստիճանների այրվածքներ՝ մարմնի 1 տոկոս և ավելի մակերեսով։

25. Այլ հիվանդություններ և վիճակներ`

1) հոգեշարժական գրգռված վիճակներ.

2) ցնորազառանցանքային սուր վիճակներ.

3) սուր աֆեկտիվ վիճակներ, փսիխոզներ.

4) քրոնիկ հոգեկան հիվանդների խնամք.

5) օնկոհեմատոլոգիական հիվանդություններ (արյունաստեղծ հյուսվածքների չարորակ նորագոյացություններ).

6) հեմոֆիլիա.

7) ապլաստիկ անեմիա.

8) միելոդիսպլաստիկ համախտանիշ.

9) օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացություններ` վիրահատական բուժման ծառայությունների շրջանակներում.

10) օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացություններ` ճառագայթային բուժման (բացառությամբ Էլեկտրոնային արագացուցիչով ճառագայթային թերապևտիկ բուժումը ինտենսիվության մոդուլավորմամբ ճառագայթային թերապիայի (IMRT) և ինտենսիվության մոդուլավորմամբ ռոտացիոն ճառագայթման (VMAT) մեթոդներով) ծառայությունների շրջանակներում.

11) սրտամկանի սուր ինֆարկտ՝ սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական բուժման ծառայությունների (կորոնար անոթների ստենտավորում) շրջանակներում.

12) իշեմիկ ինսուլտ՝ գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների բուժման ծառայությունների շրջանակներում.

13) սիֆիլիսի բոլոր ձևերը.

14) աորտայի անևրիզմայի շերտազատում` աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատական բուժման ծառայությունների շրջանակներում.

15) հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի եղանակով անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակներ.

16) hիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակներ.

17) սուր փուլում վերականգնողական բժշկական օգնություն պահանջող դեպքեր:

26. Վարակիչ հիվանդություններ`

1) ժանտախտ.

2) տուլարեմիա.

3) սիբիրյան խոց.

4) դիֆթերիա.

5) կապույտ հազ և հարկապույտ հազ.

6) փայտացում.

7) սուր պոլիոմիելիտ, սուր թորշոմած կաթվածահարություն.

8) կատաղություն.

9) բծավոր տիֆ (էպիդեմիկ).

10) մալարիա.

11) մարդու իմունային անբավարարության վիրուս/ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՄԻԱՎ/ ՁԻԱՀ).

12) թռչնագրիպ.

13) վիրուսի նոր լոգոտիպով հարուցված գրիպ.

14) հպավարանցիկ հեմոռագիկ տենդեր.

15) բոտուլիզմ.

16) քութեշ (բարդացած ձևերը).

17) մենինգոկոկային վարակ.

18) առաջնային սուր մենինգիտներ.

19) այլ բակտերիային հիվանդություններ.

20) ջրծաղիկ (բարդացած ձևերը).

21) կարմրուկ (բարդացած ձևերը).

22) կարմրախտ (բարդացած ձևերը).

23) սուր վիրուսային հեպատիտներ.

24) համաճարակային պարոտիտ (բարդացած ձևերը).

25) վարակային մոնոնուկլեոզ.

26) առաջնակի սուր բրուցելյոզ.

27) գրիպ (Առողջապահության նախարարության կողմից համաճարակի հայտարարման կամ բռնկումների դեպքում).

28) խոլերա.

29) որովայնային տիֆ և պարատիֆ.

30) այլ սալմոնելոզային վարակներ.

31) շիգելյոզ.

32) չճշտված ծագումնաբանությամբ և այլ բակտերիալ ու վիրուսային սուր աղիքային հիվանդություններ.

33) տուբերկուլոզի բոլոր ձևերը.

34) լեպտոսպիրոզ.

35) լեպրա (բոր).

36) լեգիոներների հիվանդություն.

37) Կու տենդ, Բրիլլի հիվանդություն.

38) բնական ծաղիկ.

39) լեյշմանիոզ.

40) ատիպիկ թոքաբորբ.

41) սոդոկու, ստրեպտոբացիլյոզ, ֆելինոզ.

42) խլնախտ, մելիոիդոզ.

43) նոր կորոնավիրուսային վարակ (2019n-CoV).

44) համաճարակաբանական ներուժ ունեցող նոր առաջ եկող կամ վերադարձող այլ ախտածիններով պայմանավորված վարակներ:

 

5. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՉԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՎՃԱՐԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ

 

27. Բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից օգտվելու իրավունք ունեցող չապահովագրված անձանց բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում հիվանդանոցային պայմաններում համավճարային սկզբունքով մատուցվող անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդությունների ու վիճակների ցանկը ներառում է՝

1) շիճուկային հիվանդություն.

2) սուր թրոմբոզներ և թրոմբոէմբոլիաներ (բացառությամբ թութքի)՝ միայն վիրահատական միջամտությամբ ավարտված դեպքերը.

3) Գիյեն-Բարեի սուր պոլինեյրոպաթիա` պարալիչի զարգացումով.

4) գլխուղեղի ինսուլտներ՝ բացառությամբ սույն չափորոշչի 24-րդ կետի 12-րդ և 25-րդ կետի 12-րդ ենթակետերով սահմանված դեպքերի.

5) սրտամկանի սուր ինֆարկտ՝ բացառությամբ սույն չափորոշչի 24-րդ կետի 11-րդ և 25-րդ կետի 11-րդ ենթակետերով սահմանված դեպքերի.

6) սուր երիկամային անբավարարություն, բացառությամբ սույն չափորոշչի 25-րդ կետի 15-րդ ենթակետերով սահմանված դեպքերի.

7) ցանցաթաղանթի կենտրոնական անոթների սուր անանցանելիություն.

8) տեսողական օրգանի վնասվածքներ, ակնախնձորակի ամբողջականության խախտում.

9) պնևմաթորաքս (սպոնտան և վնասվածքային) վիրահատությամբ ավարտված դեպքերը` բացառությամբ միայն պունկցիայով ավարտված դեպքերի.

10) սեպսիս՝ արյան ցանքսով հաստատված.

11) տարածուն պերիտոնիտ.

12) խոռոչավոր օրգանների թափածակում (բացառությամբ որդանման ելունի և լեղապարկի)` հաստատված հյուսվածաբանական հետազոտությամբ.

13) օղակված ճողվածք՝ միայն մարզային բժշկական կազմակերպություններում.

14) արտաքին և ներքին (երակային և զարկերակային) պրոֆուզ արյունահոսություններ՝ բացառությամբ քթային արյունահոսությունների և թութքի.

15) ներանոթային տարածուն մակարդման համախտանիշ.

16) ոսկրերի բաց կոտրվածքներ, փակ կոտրվածքներ բեկորների տեղաշարժով (ողնաշարի ոսկրեր, կոնքի ոսկրեր, բազկոսկր, ճաճանչոսկր, ծղիկոսկր, ազդրոսկր, մեծ ոլոք).

17) գանգուղեղային (գլխուղեղի սալջարդ) և ողնուղեղի վնասվածքներ.

18) թափանցող վնասվածքներ՝ կրծքավանդակի, որովայնի, կոնքի օրգանների, գլխուղեղի, ողնուղեղի վնասվածքներով.

19) պոլիտրավմա (խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ)՝ բացառությամբ սույն չափորոշչի 24-րդ կետի 13-րդ ենթակետի.

20) սուր հեմոլիտիկ կրիզներ, սակավարյունություն (Hb-60 գ/լ և պակաս կամ էրիթրոցիտների քանակը=1.7x 1012/լ և պակաս).

21) արտարգանդային հղիություն, ձվարանի ապոպլեքսիա.

22) անոթային անևրիզմաների պատռվածքներ և շերտազատումներ, բացառությամբ էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժման.

23) միոմատոզ հանգույցի, ձվարանի ուռուցքների, ուռուցքանման և թարախային գոյացությունների տոտիկի ոլորում, պատյանի պատռում, հանգույցի նեկրոզ, ծնվող ենթալորձային միոմատոզ հանգույց.

24) օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացություններ` քիմիաթերապևտիկ բուժում ծառայությունների շրջանակներում.

25) օնկոհեմատոլոգիական հիվանդություններ (Հոջկինյան և Ոչ Հոջկինյան լիմֆոմաներ)` քիմիաթերապևտիկ բուժման ծառայությունների շրջանակներում.

26) օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացություններ` ինտենսիվության մոդուլավորմամբ ճառագայթային թերապիայի (IMRT) և ինտենսիվության մոդուլավորմամբ ռոտացիոն ճառագայթման (VMAT) մեթոդներով Էլեկտրոնային արագացուցիչով ճառագայթային թերապևտիկ բուժման շրջանակներում.

27) միկրոսպորիա և տրիխոֆիթիա.

28) պսորիատիկ էրիթրոդերմիա և արթրոպատիա.

29) բշտային մաշկախտեր:»:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ, ինչպես նաև այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» N 57-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչել:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի «Բնակչությանը (18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային պայմաններում անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող հիվանդությունների ու վիճակների ցանկերը սահմանելու մասին» N 65-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչել:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

10.04.2026

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 ապրիլի 2026 թվական: