ՈՒՂՂՈՒՄ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը, խնդրում եմ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2026 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 10-ի N 38-Ն հրամանում փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի N 57-Ն և հոկտեմբերի 18-ի N 65-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 28-Ն հրամանի 1-ին կետով նոր շարադրությամբ խմբագրված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի հունիսի 10-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու մասին» N 38-Ն հրամանի 2-րդ կետում «պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերի փոխարեն կարդալ «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերը:
ՀՀ առողջապահության նախարարություն
18.04.2026
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 ապրիլի 2026 թվական: