ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«24» մարտի 2026 թվական ք. Երևան |
N 04-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 19-ի «2026 թվականի փոստային վճարման պետական նշանների թեմաները սահմանելու և փոստային վճարման պետական նշանների անվանագները, տպաքանակն ու գործողության մեջ դնելու ժամկետները հաստատելու մասին» N 12-Ն hրամանի հավելվածի 7.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
| « |
|
»: |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Մեծանուն հայեր. Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակ թեմային նվիրված «ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ. GEGHAM GRIGORIAN. 1951-2016. Հայ օպերային երգիչ. Armenian opera singer. 1951-2016» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 1 հավելվածի.
2) Աշխարհահռչակ հայեր. Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակ թեմային նվիրված «ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ALEX MANOOGIAN. 1901-1996. ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ, ԳՅՈՒՏԱՐԱՐ, ԲԱՐԵՐԱՐ. ARMENIAN BUSINESSMAN, INVENTOR, BENEFACTOR. 125TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 2 հավելվածի.
3) Հայկական ժառանգություն. Հայկական մանրանկարչական արվեստ թեմային նվիրված «Լուսանցազարդ. Marginal decoration. Ժողովածու, 1712թ., Նոր Ջուղա, գրիչ՝ Եսայի Էջմիածինցի. Miscellany, 1712, New Julfa, scribe: Yesayi of Etchmiadzin», «Marginal decoration. Լուսանցազարդ. Miscellany, 1712, New Julfa, scribe: Yesayi of Etchmiadzin. Ժողովածու, 1712թ., Նոր Ջուղա, գրիչ՝ Եսայի Էջմիածինցի», «Կապնդեղ. Ligusticum levisticum. Դեղաբուսակ, XVIII դար. Herbal nanuscript, XVIII century» և «Կաթնբեկ. Sonchus. Դեղաբուսակ, XVIII դար. Herbal nanuscript, XVIII century» 4 նամականիշի, համաձայն N 3, N 4, N 5 և N 6 հավելվածների.
4) Հայկական ժառանգություն. Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք թեմային նվիրված «ՄԵՂՐԻ 2026. ԱՊՀ Մշակութային Մայրաքաղաք. MEGHRI-CIS CULTURAL CAPITAL» 1 նամականիշի, համաձայն N 7 հավելվածի:
3. Գործողության մեջ դնել`
1) Մեծանուն հայեր. Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակ թեմային նվիրված «ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ. GEGHAM GRIGORIAN. 1951-2016. Հայ օպերային երգիչ. Armenian opera singer. 1951-2016» 1 նամականիշով բացիկը, անվանագինը՝ 400 դրամ, տպաքանակը` 1 000 հատ.
2) Աշխարհահռչակ հայեր. Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակ թեմային նվիրված «ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ALEX MANOOGIAN. 1901-1996. ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ, ԳՅՈՒՏԱՐԱՐ, ԲԱՐԵՐԱՐ. ARMENIAN BUSINESSMAN, INVENTOR, BENEFACTOR. 125TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY» 1 նամականիշով գեղաթերթիկը, անվանագինը՝ 500 դրամ, տպաքանակը` 15 000 հատ.
3) Հայկական ժառանգություն. Հայկական մանրանկարչական արվեստ թեմային նվիրված «Լուսանցազարդ. Marginal decoration. Ժողովածու, 1712թ., Նոր Ջուղա, գրիչ՝ Եսայի Էջմիածինցի. Miscellany, 1712, New Julfa, scribe: Yesayi of Etchmiadzin», «Marginal decoration. Լուսանցազարդ. Miscellany, 1712, New Julfa, scribe: Yesayi of Etchmiadzin. Ժողովածու, 1712թ., Նոր Ջուղա, գրիչ՝ Եսայի Էջմիածինցի», «Կապնդեղ. Ligusticum levisticum. Դեղաբուսակ, XVIII դար. Herbal nanuscript, XVIII century» և «Կաթնբեկ. Sonchus. Դեղաբուսակ, XVIII դար. Herbal nanuscript, XVIII century» 4 նամականիշը, անվանագինը՝ 320, 380, 500 և 560 դրամ, տպաքանակը յուրաքանչյուրից՝ 10 000 հատ.
4) Հայկական ժառանգություն. Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք թեմային նվիրված «ՄԵՂՐԻ 2026. ԱՊՀ Մշակութային Մայրաքաղաք. MEGHRI-CIS CULTURAL CAPITAL» 1 նամականիշը, անվանագինը՝ 320 դրամ, տպաքանակը` 10 000 հատ:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
3/24/2026
|
Մ. ՀայրապետՅԱՆ |
|
Հավելված 1 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2026 թվականի մարտի «24»-ի թիվ 04-Ն հրամանի |
|
Հավելված 2 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2026 թվականի մարտի «24»-ի թիվ 04-Ն հրամանի |
|
Հավելված 3 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2026 թվականի մարտի «24»-ի թիվ 04-Ն հրամանի |
|
Հավելված 4 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2026 թվականի մարտի «24»-ի թիվ 04-Ն հրամանի |
|
Հավելված 5 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2026 թվականի մարտի «24»-ի թիվ 04-Ն հրամանի |
|
Հավելված 6 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2026 թվականի մարտի «24»-ի թիվ 04-Ն հրամանի |
|
Հավելված 7 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2026 թվականի մարտի «24»-ի թիվ 04-Ն հրամանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մարտի 2026 թվական: