ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 2026 թվականի N 254-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 354-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 16-ի «Էլեկտրոնային հսկողություն իրականացնող անձանց ցանկը, դրա արդյունքով ստացված տվյալների օգտագործման, պահպանման և ոչնչացման պայմանները, ստացված տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների ցանկն ու դրանց կիրառման կարգը սահմանելու մասին» N 354-Ն որոշման (այսուհետ նաև՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-ին կետի 9-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով և 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ և 11-րդ ենթակետերով.
«10) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի պահպանության ապահովման բաժնի պետը․
11) քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետը։».
2) որոշմամբ հաստատված N 4 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Քրեակատարողական հիմնարկի էլեկտրոնային հսկողության համակարգն առնվազն պետք է ներառի՝
1) տեսանյութի թվային տեսագրման և պահպանման սարքավորումներ.
2) ծրագրային վերլուծական և տեսանյութերի մշակման փաթեթ.
3) ակտիվ և պասիվ ցանցային սարքեր.
4) ցանցային տեսախցիկներ և/կամ ջերմային տեսախցիկներ (կախված տեխնիկական պահանջներից).
5) օպերատորների աշխատանքային կայաններ և/կամ մոնիթորներ.
6) այլ աքսեսուարներ և սարքավորումներ (ադապտորներ, կանեկտորներ, կախիչներ և այլն)»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
06.03.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մարտի 2026 թվական: