ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով, Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման նպատակով որոշում եմ.
1. Ստեղծել Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման մշտական հիմունքներով գործող պետական հանձնաժողով հետևյալ կազմով`
| Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆ | Հայաստանի Հանրապետության վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
| Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ | Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար |
| Սամվել ՆԻԿՈՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
| Հարություն ՔՈՒՇԿՅԱՆ | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար |
| Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ | Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար |
| Արմեն ԱՇՈՏՅԱՆ | Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար |
| Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ | Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար |
| Սեյրան ՕՀԱՆՅԱՆ | Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար |
| Արթուր ՊԵՏՐՈՍՅԱՆ | Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար |
| Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար |
| Տիգրան ԴԱՎԹՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար |
| Ալիկ ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ |
| Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ-տոնական միջոցառումների համակարգող) |
| Հրաչյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ |
| Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
| Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ |
Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
| Արշակ եպիսկոպոս ԽԱՉԱՏՐՅԱՆ | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ (համաձայնությամբ) |
| Ալեքսան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
| Մերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ |
| Արմեն ԳԻՉՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ |
| Վարդան ԱՍՈՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետ: |
2. Հանձնաժողովին` յուրաքանչյուր տարի մինչև մարտի 31-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տվյալ տարվա` Անկախության տոնին նվիրված միջոցառումների ծրագիրը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սահմանված կարգով ապահովել Անկախության տոնին նվիրված միջոցառումների անցկացման ֆինանսավորումը և իրականացումը:
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
|