«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 1996 թվականի N 329
քաղ. Երևան
1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի հոկտեմբերի 9-ի «1996 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:
Մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը դնել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահի վրա:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`
ա) 1996 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.
բ) ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափող քաղաքացիների վերաբերյալ նյութերը ներկայացնել համապատասխան դատախազության մարմիններ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզում.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող` զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումը և Հայաստան վերադարձնելն ԱՊՀ-ի շրջանակներում իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում կնքված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայով նախատեսված կարգով:
6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) ղեկավարներին`
ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում նշված անձանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների անշեղ կիրառումը և այդ անձանց գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկ պահել իրավասու պետական մարմիններին.
բ) ապահովել իրենց համակարգում աշխատող զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինկոմիսարիատներ:
7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` 1996 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար`
ա) զինկոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, ինչպես նաև սպասարկող անձնակազմով, նյութական, ավտոտրանսպորտային միջոցներով.
բ) հաստատել տեղական (ըստ զինկոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմը` դրանցում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջադրած մասնագետներին:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` զորակոչային հանձնաժողովները համալրել համապատասխան բժիշկ-մասնագետներով, ապահովել զորակոչիկների պարտադիր անվճար և առաջնահերթ ռենտգեն հետազոտումը և համապատասխան ռենտգեն (ֆլյուրո) լուսանկարումը, ինչպես նաև դիֆտերիայի դեմ պատվաստումը:
9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`
ա) ապահովել հասարակական կարգի պահպանումը Հանրապետության զորակոչային տեղամասերում և զորախմբերի ուղևորման երթուղիներում.
բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և տարածքից դուրս զորակոչիկների որոնումն ու նրանց պարտադիր ներկայանալը զորակոչային տեղամասեր.
գ) զորակոչի ընթացքում Երևան քաղաքի սահմաններից դուրս զորակոչիկներին փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակետին հատկացնել պետավտոտեսչության երկու անձնակազմ:
10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` ապահովել զորակոչիկների տեղափոխումը զինկոմիսարիատներից հանրապետական հավաքակայան` ըստ զինկոմիսարիատների հայտերի:
Սահմանել, որ զորակոչի կազմակերպման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
11. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով աշնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի անձանց Հայաստանից մեկնումը թույլատրել միայն զինգրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` տարկետման իրավունքից օգտվելու մասին զինկոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
12. Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարությանը` ընդլայնել ռազմահայրենասիրական աշխատանքների լուսաբանումը` հատուկ ուշադրություն դարձնելով 1996 թվականի աշնանային զորակոչի կազմակերպմանն ու անցկացմանը:
13. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 10-ից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ n 1 |
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Վ. Սարգսյան | - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
| Մ. Հարությունյան | - ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
| Ա. Հարությունյան | - ՀՀ զինվորական կոմիսար |
| Վ. Սիրադեղյան | - ՀՀ ներքին գործերի նախարար |
| Ա. Գևորգյան | - ՀՀ գլխավոր դատախազ |
| Ա. Բաբլոյան | - ՀՀ առողջապահության նախարար |
| Հ. Քոչինյան | - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար |
| Ս. Գևորգյան | - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ |
| Վ. Հարությունյան | - ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ կառավարության քարտուղարության տասներորդ վարչության պետի պաշտոնակատար |
| Ա. Հովհաննիսյան | - ՀՀ կառավարության քարտուղարության տնտեսության օպերատիվ կառավարման վարչության պետ |
| Է. Միլիտոնյան | - ՀՀ տեղեկատվության նախարարի առաջին տեղակալ |
| Բ. Ոսկանյան | - ՀՀ կառավարության քարտուղարության տասներորդ վարչության մոբիլիզացիոն աշխատանքների բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար) |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ n 2 |
Կ Ա Զ Մ
ՄԱՐԶԱՅԻՆ (ՏԱՐԱԾՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
|
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ և ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
|
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ |
|
1 |
|
2 |
|
Քաղ. Երևան |
|
|
| Արաբկիրի | Ա. Միրզոյան | Երևանի քաղաքապետ (հանձնաժողովի նախագահ) |
| Մաշտոցի | ||
| Մյասնիկյանի | Է. Գևորգյան | ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալ |
|
(Կենտրոնական) |
||
| Սպանդարյանի | ||
| Խորհրդային | Ա. Թամազյան | Երևան քաղաքի դատախազ |
| Շահումյանի Շենգավիթի |
Հ. Վարդանյան |
ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետի պաշտոնակատար |
| Էրեբունու | Ա. Զախարյան | Երևան քաղաքի ներքին գործերի վարչության պետ |
|
Արագածոտն |
Հ. Գրիգորյան | Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
| Աշտարակի | Վ. Շիրխանյան | ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
| Ապարանի | Ս. Ղազարյան | Աշտարակի միջշրջանային դատախազ |
| Թալինի | Ա. Արսենյան |
ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետի տեղակալ |
| Մ. Այվազյան | մարզային ներքին գործերի վարչության պետ | |
|
Արարատ |
Դ. Զադոյան | Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
| Արտաշատի | Ա. Պետրոսյան | ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
| Արարատի | Հ. Բադալյան | Արտաշատի միջշրջանային դատախազ |
| Մասիսի | Է. Բարսեղյան | ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության վարչության պետի տեղակալ |
| Գ. Գրիգորյան | մարզային ներքին գործերի վարչության պետ | |
|
Արմավիր |
Ս. Հովհաննիսյան | Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
| Հոկտեմբերյանի (Արմավիր) | Մ. Սարգսյան | ՀՀ պաշտպանության նախարարության մարտական պատրաստականության վարչության պետ |
| Էջմիածնի (Վաղարշապատ) | Վ. Մկրտչյան | Արմավիրի միջշրջանային դատախազ |
| Խ. Հակոբյան | ՀՀ պաշտպանության նախարարության Արմավիրի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ | |
| Տ. Եսայան | մարզային ներքին գործերի վարչության պետ | |
|
Գեղարքունիք |
Վ. Մովսիսյան | Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
| Կամոյի (Գավառ) | Հ. Հարոյան | ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
| Մարտունու | ||
| Սևանի | Ա. Ավագյան | Գավառի (Կամո) միջշրջանային դատախազ |
| Վարդենիսի | Հ. Հարությունյան | ՀՀ պաշտպանության նախարարության Վարդենիսի գոտու |
| Կրասնոսելսկի (Ճամբարակ) | զինվորական ոստիկանության բաժնի պետ | |
| Ս. Մխիթարյան | մարզային ներքին գործերի վարչության պետ | |
|
Լոռի |
Հ. Մատինյան | Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
| Վանաձորի Սպիտակի |
Գ. Դալիբալթայան | ՀՀ Նախագահի խորհրդական, ՀՀ զինված ուժերի գլխավոր տեսուչ |
| Ստեփանավանի | Ռ. Հարությունյան | Վանաձոր քաղաքի դատախազ |
|
Տաշիրի Գուգարքի |
Կ. Հովհաննիսյան | ՀՀ պաշտպանության նախարարության Վանաձորի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ |
| Թումանյանի | Է. Ղուշչյան | մարզային ներքին գործերի վարչության պետ |
|
Կոտայք |
Հ. Հովհաննիսյան | Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
| Կոտայքի (Աբովյան) | Մ. Աբրահամյան | ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
| Հրազդանի | ||
| Չարենցավանի | Մ. Սարգսյան | Հրազդանի միջշրջանային դատախազ |
| Նաիրիի (Եղվարդ) | Վ. Սարգսյան | ՀՀ պաշտպանության նախարարության Կոտայքի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ |
| Դ. Խառատյան | մարզային ներքին գործերի վարչության պետ | |
|
Շիրակ |
Ա. Գոմցյան | Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
| Շիրակի | Գ. Վարդանյան | ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
| Մոսկովյան | ||
| Արթիկի | Վ. Ավագյան | Գյումրի քաղաքի դատախազ |
|
Աշոցքի Անիի |
Ա. Զաքարյան | ՀՀ պաշտպանության նախարարության Շիրակի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ |
| Ախուրյանի | Ա. Գիզիրյան | մարզային ներքին գործերի վարչության պետ |
|
Սյունիք |
Ս. Աբրահամյան | Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
| Կապանի | Յու. Խաչատուրով | կորպուսի հրամանատար |
| Գորիսի | Ա. Մկրտչյան | Կապանի միջշրջանային դատախազ |
| Սիսիանի Մեղրու |
Ա. Վարդանյան | ՀՀ պաշտպանության նախարարության Սիսիանի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ |
| Է. Բարսեղյան | մարզային ներքին գործերի վարչության պետ | |
|
Վայոց ձոր |
Պ. Մանուկյան | Վայոց ձորի մարզպետի պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահ) |
| Եղեգնաձորի | Ա. Տեր-Թադևոսյան | ՀՀ պաշտպանության նախարարի օգնական |
| Վայքի | Ս. Գոգինյան | Եղեգնաձորի միջշրջանային դատախազ |
| Մ. Նանուշյան | ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության վարչության քրեական բաժնի պետի տեղակալ | |
| Մ. Թովմասյան | մարզային ներքին գործերի վարչության պետ | |
|
Տավուշ |
Պ. Ասատրյան | Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
| Իջևանի Դիլիջանի |
Մ. Գրիգորյան | ՀՀ զինված ուժերի գլխավոր սպայակույտի պետի առաջին տեղակալ |
| Տավուշի (Բերդ) | Ա. Գևորգյան | Իջևանի միջշրջանային դատախազ |
| Նոյեմբերյանի | Ա. Հովհակիմյան | ՀՀ պաշտպանության նախարարության Իջևանի գոտու զինվորական ոստիկանության բաժնի պետ |
| Հ. Խաչատրյան | մարզային ներքին գործերի վարչության պետի պաշտոնակատար |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ n 3 |
Կ Ա Զ Մ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Ա. Հարությունյան | - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ) |
| Ա. Աթաբեկյան | - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ |
| Ա. Ղազարյան | - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նախագահ |
| Ա. Թոփչյան | - թերապևտ |
| Վ. Դարբինյան | - նյարդաբան |
| Գ. Բաբայան | - քիթ-կոկորդ-ականջի մասնագետ |
| Ա. Շաքարյան | - ակնաբույժ |
| Կ. Բաբայան | - մաշկային բժիշկ |
| Հ. Սարուխանյան | - վիրաբույժ |
| Մ. Մելիք-Փաշայան | - հոգեբույժ |
| Հ. Հովսեփյան | - հանձնաժողովի քարտուղար |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |