ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2010 թվականի N 362-Ա
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՇՈԳԵԳԱԶԱՅԻՆ ՑԻԿԼՈՎ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշմամբ հաստատված` ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման աշխատանքների ընդունման նպատակով ստեղծել ընդունող հանձնաժողով` հետևյալ կազմով`
| Ա. Սիմոնյան | -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
| Ռ. Ալավերդյան | -ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
| Ա. Բախշյան | -ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
| Զ. Գրիգորյան | -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետ |
| Ս. Հայրապետյան | -ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետ-ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ |
| Ա. Ղարիբյան | -ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության պետական հրդեհային տեսչության պետ-գլխավոր պետական տեսուչ |
| Հ. Հարությունյան | -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ներդրումային ծրագրերի և կապիտալ ծախսերի համակարգման վարչության պետ |
| Մ. Քամալյան | -ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ |
| Ղ. Հակոբյան | -ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ |
| Ա. Ալբերտյան | -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության վառելիքաէներգետիկ համալիրի ծրագրերի բաժնի պետ |
| Ս. Գլեչունց | -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության էլեկտրոնային տեղեկատվական բաժնի պետ |
| Հ. Սարգսյան | -Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ) |
| Հ. Հովհաննիսյան | -«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, նախագծի ղեկավար |
| Ս. Կ. Չո | -գլխավոր կապալառու «Միթսուի & Քո. ԼԹԴ. ԵՎ ՋՍ Էնջինիրինգ & Քոնսթրաքշն» կոնսորցիումի (Mitsսi & Co. Ltd և GS Engineering & Construction Corp.) նախագծի ղեկավար, «ՋՍ էնջինիրինգ & Քոնսթրաքշն» կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
| Կ. Յանագի | -գլխավոր կապալառու «Միթսուի & Քո. ԼԹԴ. ԵՎ ՋՍ Էնջինիրինգ & Քոնսթրաքշն» կոնսորցիումի (Mitsսi & Co. Ltd և GS Engineering & Construction Corp.) ներկայացուցիչ, «Միթսուի & Քո. ԼԹԴ.» կազմակերպության մենեջեր (համաձայնությամբ) |
| Կ. Մորիկավա | -ծրագրի խորհրդատու, «ՏԵՊՍԿՈ» (TEPSCO) կազմակերպության նախագծի ղեկավար (համաձայնությամբ) |
2. Ընդունող հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել աշխատանքների ընդունումը և հանձնաժողովի ակտը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` հաստատման:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
2010 թ. ապրիլի 14 Երևան |
|