ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 1993 թվականի N 77
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԻՍԻԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՔՈԼԵՋ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության ու պատգամավորների Սիսիանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի առաջարկությունը և Սիսիանի պոլիտեխնիկումը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության Սիսիանի ժողովրդական տնտեսության քոլեջի:
2. Սահմանել, որ Սիսիանի ժողովրդական տնտեսության քոլեջի ուսանողների ուսումնառությունն ըստ մասնագիտությունների ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության 1993 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի բարձրագույն ուսումնառության պետական պատվերի ցանկում` 60 տեղ, համաձայն հավելվածի, միաժամանակ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական պատվերի ցանկում պակասեցնելով 72 տեղ:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերում նախատեսել ընդունելության պետական պատվերով Սիսիանի ժողովրդական տնտեսության քոլեջ ընդունվողների թվաքանակը:
4. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` հաստատել Սիսիանի ժողովրդական տնտեսության քոլեջի մասին ժամանակավոր կանոնադրությունը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ կառավարության 1993 թ. մարտի 3-ի N 77 որոշման |
ՍԻՍԻԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՔՈԼԵՋԻ 1993/94 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
|
Ֆակուլտետը |
Ընդունվողների թիվը (մարդ) |
| Տնտեսագիտական |
20 |
| Մեխանիզացիայի |
20 |
| Ֆերմերային |
20 |
|
Ընդամենը |
60 |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |