Պաշտոնական ինկորպորացիա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2009 թվականի N 56-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 80-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
2009 թ. հունվարի 29 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թ. հունվարի 29-ի N 56-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
Հ. ՉԵՔԻՋՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Տ. Սարգսյան | - | ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
| Հ. Պողոսյան | - | ՀՀ մշակույթի նախարար |
| Ե. Զախարյան | - | Երևանի քաղաքապետ |
| Ա. Հարությունյան | - | Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ |
| Լ. Գալստյան (համաձայնությամբ) |
- | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր |
| Ռ. Մարտիրոսյան | - | ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ |
| Ա. Աղասյան | - | ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն |
| Ս. Սարաջյան |
- | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր |
| Կ. Հովհաննիսյան |
- | Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն |
| Ա. Մխիթարյան |
- | Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի տնօրեն |
| Դ. Ղազարյան | - | Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ (համաձայնությամբ) |
| Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան | - | Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ) |
| Է. Միրզոյան | - | ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր (համաձայնությամբ) |
| Ս. Սարգսյան | - | ՀՀ ժողովրդական արտիստ (համաձայնությամբ) |
| Ա. Ասատրյան | - | երաժշտագետ |
| Ա. Կարապետյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Տեղեկատվություն
Ակտի վավերապայմաններ
ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ
Կապեր
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համար
N 56-Ա
Տիպ
Որոշում
Փաստաթղթի տեսակ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (30.01.2009-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.01.2009
Ընդունման վայր
Երևան
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2009
Հիմնական ակտ
29.01.2009, N 56-Ա
Փոփոխման պատմություն
Փոփոխվող ակտ
Փոփոխող ակտ
Ինկորպորացիա
Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում
Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան
Զուգահեռ դիտում
Ընդհանուր կապեր
Դատական նախադեպեր
Պաշտոնական պարզաբանումներ
Հակասահմանադրական կապեր