ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
|
26 հունիսի 2008 թ. |
N 08-180-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 26.06.2008 թ. կայացած նիստի).
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Վահան-Հարութ» ՍՊ ընկերության «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0205 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
2. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Ֆ. Բաշոյանի վրա։
|
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(26.06.2008թ. հր. N 08-180-Լ)
|
Հ/Հ |
Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն) իրավաբանական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
Գրանց-ման համարը |
Գործունեության տեսակը |
Գործու-նեության իրակա-նացման վայրը |
Գործո-ղության ժամկետը |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկու-թյուններ |
|
1 |
«Վահան Հարութ ՍՊԸ |
Ք. Երևան, |
ԱԳN0205 |
25.06.02 թ. |
00844952 |
205 |
Տեղագրական և կադաստրային քարտեզագրում |
ՀՀ |
Անժամկ. |
Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով |