ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունվարի 1994 թվականի N 1
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Մինչև Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրական ակտերի ընդունումը, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. (կետն ուժը կորցրել է 23.09.94 N 459)
2. (կետն ուժը կորցրել է 23.09.94 N 459)
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ստուգման-բացթողման կետերի ցանկը:
4. (կետն ուժը կորցրել է 04.05.98 N 270)
5. (կետն ուժը կորցրել է 23.09.94 N 459)
6. (կետն ուժը կորցրել է 23.09.94 N 459)
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ
(կարգը, բացառությամբ 8-րդ կետի, ուժը կորցրել է 23.09.94 N 459, ուժը կորցրել է 04.05.98 N 270)
8. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաներ անվճար տրվում են`
ա) Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով այցի եկող պաշտոնական անձանց կամ պատվիրակությունների անդամներին.
բ) Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներին և նրանց ընտանիքի անդամներին.
գ) դիվանագիտական անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձանց.
դ) Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին.
ե) մարդասիրական օգնություն ցույց տալու նպատակով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձանց.
զ) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին.
է) օտարերկրյա այն պետությունների քաղաքացիներին, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը կնքել է մուտքի վիզաների փոխադարձ անվճար տրման համաձայնագիր.
ը) մինչև 15 տարեկան երեխաներին:
Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաներ անվճար կարող են տրվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի թույլտվությամբ:
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Ս Ա Կ Ա Գ Ի Ն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ
(սակագինն ուժը կորցրել է 04.05.98 N 270)