ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
|
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
|
1. ա) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին բ) «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին գ) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
Կառավարություն 31.07.2007 |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
|
2. Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին |
Կառավարություն 31.07.2007 |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
|
3. Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին |
Կառավարություն 01.08.2007 |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
|
4. ա) «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ Հրանուշ Հակոբյան Կ. Կարապետյան 31.07.2007 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
|
5. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ Հրանուշ Հակոբյան Դ. Հարությունյան Կ. Կարապետյան 03.08.2007 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
|
6. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին |
Կառավարություն 08.08.2007 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
|
7. Մեղվաբուծության մասին |
ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյան 17.07.2007 06.08.2007 |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
|
8. ա) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին բ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին գ) «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն 31.07.2007 |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
|
9. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 09.08.2007 |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
|
10. «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն 09.08.2007 |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
|
11. «Սերմերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն 09.08.2007 |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
|
12. Ջրօգտագործողների ընկերություններին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին |
Կառավարություն 23.08.2007 |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
|
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
|
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
|
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Տ. Թորոսյան |
|
1 հոկտեմբերի 2007 թվականի, քաղ. Երևան Ն-017-4 |