ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
4 դեկտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
Հաստատել`ա) Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով` 94 458,0 մլն դրամ, ծախսերի գծով` 125 551,1 մլն դրամ, եկամուտների նկատմամբ ծախսերի 31 093,1 մլն դրամ գերազանցումով.
բ) Հայաստանի Հանրապետության 1995 թվականի հանրապետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով` 65 157,8 մլն դրամ, ծախսերի գծով` 96 718,1 մլն դրամ, եկամուտների նկատմամբ ծախսերի 31 560,3 մլն դրամ գերազանցումով` ըստ կից հավելվածի:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
|
|
Հավելված «Հայաստանի Հանրապետության 1995 թվականիպետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
1. ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ 1995 ԹՎԱԿԱՆԻՆ
1995 թվականին կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական խնդիրն էր ամրապնդել մակրոտնտեսական կայունության 1994 թվականին ձեռք բերված նվաճումը և ընթացող կառուցվածքային ու համակարգային բարեփոխումների հետևողական շարունակման շնորհիվ կայուն ու որոշակի տնտեսական աճի ապահովման նախադրյալներ ստեղծել: Մասնավորապես, 1995-ի տարեկան սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով նախատեսված էր ապահովել համախառն ներքին արդյունքի 5% աճ, տարվա ընթացքում սղաճի հավելաճը պահել 64.6%-ի, իսկ համախմբված բյուջեի դեֆիցիտը` 12%-ի սահմաններում:
1995 թվականի տնտեսական արդյունքների վերաբերյալ փաստացի արձանագրված վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ինչպես նախորդ տարվա, այնպես էլ ծրագրով նախատեսվածի նկատմամբ բարելավվել են գրեթե բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները: Մասնավորապես, նախորդ տարվա 5.5 տոկոսի համեմատ համախառն ներքին արդյունքը 1995-ին աճել է մինչև 6.9%, որդեգրված ֆինանսական քաղաքականության հետևողական իրագործման շնորհիվ միջին ամսական սղաճի մակարդակը 1994-ի 27.6%-ից կտրուկ իջեցվել է մինչև 2.4%, իսկ համախմբված բյուջեի դեֆիցիտը` 16.4%-ից մինչև 9.1%:
Հարկաբյուջետային քաղաքականությունը եկամուտների բնագավառում հիմնականում ուղղված է եղել դրանց կառուցվածքի բարելավմանը, հարկման բազայի ընդլայնմանը, ապառքների կրճատմանն ուղղված միջոցառումների շնորհիվ բյուջեի եկամուտների համալրմանը: Պետական բյուջեի ծախսերի բնագավառում իրականացված քաղաքականությունը հիմնականում կողմնորոշված է եղել բյուջետային ռեսուրսների օգտագործման նպատակայնության բարձրացմանը, կայուն մակրոտնտեսական իրավիճակի ապահովմանն ու ծախսերի գերակայիկ ուղղությունների որոշմամբ սոցիալական հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: 1995 թվականին վարած ֆինանսական քաղաքականության կարևոր ձեռքբերում էր նաև դրամի փոխանակման հարաբերականորեն կայուն կուրսի պահպանումը, դրամի ներքին փոխարկելիության ապահովումը, որը հնարավոր եղավ ի հաշիվ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տարվա ընթացքում ոսկու պաշարների ավելացման ու դրամի կայունացման նպատակով վերջինիս պահուստային դիրքի մեծացման: Հանրապետության համախառն պաշտոնական պահուստները 1994-ի 0.3 ամսվա ներմուծման ծավալից 1995 թվականին հասցվել են մինչև 2.1-ի:
1995 թվականը բնորոշվում է նաև տնտեսության մեջ նոր արտադրահարաբերությունների զարգացմամբ, ինչպես նաև թողարկված արտադրանքի իրացման մակարդակի բարձրացմամբ, նոր շուկաների նվաճմամբ ու նոր արտադրությունների արմատավորմամբ: Մասնավորապես, արդյունաբերության մեջ արտադրանքի իրացման աստիճանի բարձրացմանը զուգահեռ ավելացել է նաև դրա սպառումը ներքին շուկայում, միաժամանակ արտաքին շուկաներում նվազել է դեպի ԱՊՀ երկրներ արտահանումը` հօգուտ հեռավոր արտասահման դրա արտահանման:
Չնայած 1994 թվականի վերջին ամիսներին ինչպես սղաճի տեմպը, այնպես էլ տնտեսության կայունությունը բնութագրող մյուս կարևոր որոշիչները միջին տարեկան ցուցանիշների նկատմամբ բարելավվել էին, և նկատելի էին զարգացման դրական միտումները, այնուամենայնիվ, 1995 թվականին անհրաժեշտ էր բարեփոխումների ստանձնած քաղաքականության հետևողական շարունակմամբ ամրապնդել ձեռք բերված մակրոտնտեսական հավասարակշռության նախադրյալները: Վերջինիս կարևոր բաղադրիչ է հարկաբյուջետային քաղաքականությունը, և մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1995 թվականին պետական ծախսերը ՀՆԱ նկատմամբ դեռևս զգալի տեսակարար կշիռ ունեին` 24 տոկոս, դրանց արդյունավետ կառավարումը էական ազդեցություն ուներ հանրապետության տնտեսության մակրոտնտեսական կայունության պահպանման գործում:
Ստորև ներկայացվում է 1995 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների վերլուծությունը ինչպես տվյալ տարում դրա կառուցվածքի, այնպես էլ նախորդ տարվա համեմատ կառուցվածքային տեղաշարժերի ու համախառն ներքին արդյունքի նկատմամբ դրանց ունեցած դինամիկայի տեսանկյուններից:
1995 թվականի պետական բյուջեի եկամուտները
Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեի եկամուտները փաստացի կազմել են 94,458.1 մլն դրամ, ինչը կազմում է տարեկան հաստատված 101,164 մլն դրամ պլանի 93.4 տոկոսը: Պետական բյուջեի եկամտային մասի թերակատարումը արդյունք է հանրապետական բյուջեի գծով փաստացի եկամուտների թերստացման: Դրանք պետական բյուջեի եկամուտների 69 %-ն են կազմել, և հաստատված պլանի նկատմամբ դրանց կատարողականը կազմել է 87.4%, կամ բացարձակ թվերով` 74 519.1 մլն դրամի դիմաց հանրապետական բյուջե փաստացի մուտքագրվել է 65 157.8 մլն դրամ: Համապատասխանաբար, պետական բյուջեի եկամուտների 31% կազմած տեղական բյուջեները1 եկամուտների մասով կատարվել են 102.7%-ով:
Դոլարային արտահայտությամբ պետական բյուջեի եկամտային մասի կատարողականը կազմել է 105% (պլանով նախատեսված 221.9-ի դիմաց մուտքագրվել է 232.7 միլիոն դոլար):
Հաշվետու ժամանակաշրջանում դրամական արտահայտությամբ պետական բյուջեի եկամուտների թերակատարումը պայմանավորված էր հետևյալ գործոններով.
ա) նախ, տարեկան սղաճի փաստացի մակարդակը զգալիորեն ցածր եղավ, քան նախատեսված էր պետական բյուջեի պլանավորման ժամանակ, որի հետևանքով բյուջեի փաստացի ստացված եկամուտները ավելի քան 20 000 մլն դրամով պակաս ստացվեցին, քան դրանք կկազմեին սղաճի նախատեսված սցենարի պահպանման դեպքում: Այսինքն, պետական բյուջեի եկամուտների կատարողականը հաստատված առաջադրանքի նկատմամբ կկազմեր 114%:
բ) բյուջեի եկամուտների թերստացման մյուս պատճառը նախորդ տարվա համեմատ 1995 թվականին հանրապետության ներքին շուկայում լայն սպառում ունեցող առանձին սննդամթերքների, այդ թվում հացի, ինչպես նաև մարդասիրական օգնության կարգով ստացվող որոշ մթերքների սպառման նվազումն էր: Վերջինս բացատրվում էր առևտրի և գների ազատական համակարգին բնորոշ ինչպես ընդհանուր առմամբ առկա ռեսուրսների, այնպես էլ տվյալ դեպքում ալյուրի և հացի խնայողաբար օգտագործման դեպքում սպառման ծավալների կրճատմամբ: Այսպես, պարենի և մթերումների նախարարության համակարգի ձեռնարկությունների կողմից 1995 թվականի ընթացքում իրացվել է արտադրված արտադրանքի 72.8%-ը (մինչդեռ բյուջեի պլանավորման ժամանակ հաշվարկների հիմքում դրվել էր իրացման 87% մակարդակը), կամ 1995-ին հացի սպառման մակարդակի նվազման հետևանքով բյուջե պակաս է մուտքագրվել 9913.5 մլն դրամ գումար:
գ) եկամուտների կատարողականի վրա բացասաբար անդրադարձավ նաև տարվա ընթացում հաշվարկված և հարկատուների կողմից ժամանակին բյուջե չվճարված հարկերի գծով ապառքների զգալի աճը: Չնայած 1995-ի չորրորդ եռամսյակում դրանք նվազման միտում ունեին, այնուամենայնիվ տարվա վերջում դրանք տարեսկզբի համեմատ աճեցին 6238.6 մլն դրամով և տարեվերջին ապառքները կազմեցին 11102.8 մլն դրամ, որը հարկային եկամուտների տարեկան փաստացի մուտքերի 20%-ն է:
Ներկայացվում է 1995 թվականի պետական բյուջեի փաստացի ստացված եկամուտների կառուցվածքը ընդհանուրի մեջ դրանց ունեցած կշիռներին (տոկոսներով) համապատասխան. (Տե´ս ներդ. նկ. 1):
________________
1 Պետական բյուջեի եկամուտներում տեղական բյուջեների եկամուտների տեսակարար կշիռը հաշվելիս վերջիններիս եկամուտներից հանվել է հանրապետական բյուջեից ստացվող միջոցները` դոտացիան:
Հաշվետու ժամանակաընթացքում, ի տարբերություն նախորդ տարվա, պետական բյուջեի սեփական եկամուտների1 կառուցվածքում հարկային եկամուտների տեսակարար կշիռը որոշակիորեն աճել է, որը հետևանք է հարկային համակարգում իրականացված բարեփոխումների, հարկային բեռի թեթևացմանն ու դրա հավասարաչափ բաշխմանն ուղղված միջոցառումների: 1995 թվականին պետական բյուջեի սեփական եկամուտների կառուցվածքում հարկային եկամուտների տեսակարար կշիռը կազմել է շուրջ 75.5 տոկոս, այն դեպքում, երբ դրան նախորդող տարում այդ ցուցանիշը կազմում էր 68.9 տոկոս:
Հաշվետու ժամանակաշրջանում հաստատված պլանի 55.4, 19.1, 25.5 տոկոսային հարաբերակցության փոխարեն փաստացի ստացված հարկային, ոչ հարկային եկամուտների ու գրանտների տեսակարար կշիռները կազմել են 58.7, 19.1 և 20.2 տոկոս:
Պետական բյուջեի 1995 թվականի եկամուտների նախորդ տարվա հետ համեմատությունը բերում է այն եզրահանգման, որ դրանք աճել են ինչպես բացարձակ, այնպես էլ իրական արտահայտությամբ: Բացարձակ արտահայտությամբ պետական բյուջեի եկամուտների աճը 1995 թվականին նախորդ տարվա համեմատ կազմել է շուրջ 3.2 անգամ, իսկ սպառողական գների ինդեքսի2 հիման վրա եկամուտների ճշգրտմամբ պետական բյուջեի իրական եկամուտների աճը կազմել է 16 տոկոս:
Հարկ է նշել, որ 1995 թվականի ընթացքում որոշակիորեն փոխվել են պետական բյուջեի կառուցվածքում հանրապետական և տեղական բյուջեների համամասնությունները` հօգուտ վերջիններիս: Այսպես, եթե 1994 թվականին հանրապետական բյուջեի եկամուտները կազմում էին պետական բյուջեի ընդհանուր եկամուտների 74 տոկոսը, ապա 1995 թվականին արդեն հանրապետական բյուջե մուտքագրված պետական բյուջեի եկամուտների տեսակարար կշիռը կազմում էր շուրջ 69 տոկոս: Այս փոփոխությունն առավել զգալի է հարկային եկամուտների կտրվածքով: Եթե Հայաստանի Հանրապետության 1995 թվականի հանրապետական բյուջեի հարկային եկամուտները կազմում էին պետական բյուջեի հարկային եկամուտների 51.1 տոկոսը, ապա 1994 թվականին հանրապետական բյուջե են մուտքագրվել պետական բյուջեի հարկային եկամուտների 65.4 տոկոսը:
Համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական բյուջեի եկամուտների վերլուծությունը ցույց է տալիս, որ այս առումով նույնպես 1995 թվականին տեղի է ունեցել որոշակի աճ: Այսպես, եթե 1994 թվականին պետական բյուջեի եկամուտները համախառն ներքին արդյունքի նկատմամբ կազմել են 15.77 տոկոս, ապա 1995 թվականին դրանք եղել են համախառն ներքին արդյունքի 18.09 տոկոս: Ընդ որում, եթե այդ տարում հարկային եկամուտները համախառն ներքին արդյունքի նկատմամբ կազմել են 10.61 տոկոս, ապա 1994 թվականին դրանք կազմում էին համախառն ներքին արդյունքի 10.84 տոկոսը: Սա նշանակում է, որ այդ ժամանակահատվածում համախառն ներքին արդյունքի միավոր տոկոսային աճին հետևել է գրեթե համարժեք` 0.967 տոկոս աճ հարկային եկամուտներում, և դա վկայում է այն մասին, որ գործող հարկային համակարգը կարողացել է արտացոլել տնտեսության մեջ տեղի ունեցող տեղաշարժերը: Հաշվետու տարում լուրջ աշխատանքներ են տարվել հարկային համակարգի արտադրողականության բարձրացման ուղղությամբ: Այսինքն, խնդիր է դրվել պետական եկամուտների ձևավորման մեջ ավելի մեծ չափերով ընդգրկել տնտեսության մասնավոր հատվածը: Այս տեսակետից ևս կարևորվում է ՀՆԱ նկատմամբ եկամուտների տեսակարար կշռի գործակիցը:
_______________
1 Բյուջեի սեփական եկամուտները հարկային և ոչ հարկային եկամուտների հանրագումարն են:
2 Սպառողական գների ինդեքսը 1995 թվականին 1994 թվականի համեմատ կազմել է 276 տոկոս.
3 1995 թվականին համախառն ներքին արդյունքը կազմել է 522.3 մլրդ դրամ, 1994 թվականին` 187 մլրդ դրամ:
1995 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները դոլարային արտահայտությամբ 1994 թվականի համեմատ աճել են շուրջ 2.32 անգամ` 1994 թվականի 100.2 մլն ԱՄՆ դոլարի դիմաց 1995 թվականին հասնելով 232.7 մլն ԱՄՆ դոլարի: Դոլարային արտահայտությամբ հաշվետու ժամանակաշրջանի պետական բյուջեի եկամուտների կատարողականը կազմել է 105%, կամ նախատեսված 221.9 մլն դոլարի դիմաց մուտքագրվել է 232.7 մլն դոլարի եկամուտ: Հարկային եկամուտները դոլարային արտահայտությամբ այդ նույն ժամանակաշրջանում աճել են 1.98 անգամ` հասնելով 136.3 մլն դոլարի:
Պետական բյուջեի փաստացի մուտքերի մեջ հարկային եկամուտների տեսակարար կշիռը կազմել է 58.7%, կամ հաստատված պլանային առաջադրանքը կատարվել է 99%-ով (նախատեսված 56066.1 մլն դրամի դիմաց փաստացի պետական բյուջե է մուտքագրվել 55406.9 մլն դրամ հարկային եկամուտ): Չնայած արձանագրված ցուցանիշը գրեթե հավասար է պլանով սահմանված մակարդակին, այնուամենայնիվ հարկային եկամուտների գծով մուտքերի մակարդակը ավելի բարձր կլիներ, եթե տարվա ընթացքում պահպանվեր հիմնական հարկատեսակների գծով բյուջեի եկամուտների պլանավորման հաշվարկների համար հիմք ընդունված դրամի ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքի հարաբերակցությունը` 456 դրամը 1 ԱՄՆ դոլար, որը փաստորեն հաշվետու ժամանակաշրջանում կազմեց 405.9 դրամ: Փոխանակման կուրսի նման նվազման արդյունքում հարկային եկամուտները դրամական արտահայտությամբ 12% պակաս ստացվեցին, քան դրանք կկազմեին միևնույն ժամանակաշրջանում դոլարային արտահայտությամբ, կամ դրանց կատարողականը կկազմեր 111%` արձանագրված 99%-ի փոխարեն:
Միաժամանակ, ըստ եռամսյակների հարկային եկամուտների մուտքագրման շարժից երևում է, որ դրանք հավասարաչափ չեն ստացվել տարվա ընթացքում: Այսինքն, եթե վերջին եռամսյակում դրանք կազմել են տարեկան ընդհանուր եկամուտների 37%-ը, ապա առաջին եռամսյակում ընդամենը 16%, երկրորդ և երրորդ եռամսյակներում` հարաբերականորեն հաստատուն` 24-23%-ների սահմաններում:
Այսուհանդերձ, պետական բյուջեի հարկային եկամուտների մուտքագրված մակարդակն անհամեմատ ավելի մեծ կլիներ, եթե տնտեսավարող սուբյեկտները պատշաճ կերպով կատարեին իրենց հարկային պարտավորությունները: Տարվա ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հաջողվեց, ընդհանուր առմամբ, կանխել ապառքների աճը, և տարեվերջին դրանց մեծությունը կազմում էր 11102.8 մլն դրամ:
Ապառքների նման կուտակումներ թույլ չտալու պայմաններում 1995 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտները կկազմեին 61,645.5 մլն դրամ: Այդ դեպքում, փաստորեն 1995 թվականին հարկային եկամուտների տարեկան հաստատված պլանի կատարման տոկոսը արձանագրված 99-ի փոխարեն կկազմեր 111 տոկոս:
Ապառքների շարժն ըստ եռամսյակների հետևյալ տեսքն ունի.
(Տե´ս ներդ. նկ. 2):
Արդեն նշվեց, որ տարեվերջին ապառքների շարժը նվազման միտում ուներ և հատկանշական է, որ դրանց զգալի մասը` գրեթե 90%-ը կամ 5547.6 մլն դրամը կուտակվել էր առաջին եռամսյակում, որը բացատրվում է 1994 տնտեսական տարվա գործունեության արդյունքների վերահաշվարկների կատարման հետևանքով, հարկային լրացուցիչ պարտավորությունների առաջացման հանգամանքով և հարկատուների մոտ այդ ժամանակաշրջանում համապատասխան շրջանառու միջոցների բացակայությամբ:
Բյուջեի հանդեպ ժամկետանց հարկային պարտավորությունների առաջացման պատճառների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք կապված են հիմնականում ձեռնարկությունների միջև փոխադարձ չվճարումների հետևանքով առաջացած ժամկետանց պարտքերի, հատկապես միջպետական փոխկապակցված առաքումների` քլիրինգի, բարտերային առևտրի դիմաց վճարումների և մասամբ նաև բյուջեից ծախսերի ֆինանսավորման ուշացումների հետ: Տարվա ընթացքում միջին ամսական եկամուտների հավաքագրման ու ծախսերի կատարման շարժը անհավասարաչափ է եղել ըստ եռամսյակների:
Ներկայացվում է 1995 թվականի պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի շարժն ըստ եռամսյակների. (Տե´ս ներդ. նկ. 3):
Բյուջեի եկամուտների համալրմանը խոչընդոտող ապառքների հետագա աճի կանխման, ինչպես նաև ստեղծված իրավիճակում գործող հարկման մեխանիզմների կատարելագործման ու ձեռնարկությունների ֆինանսական վիճակի բարելավման նպատակով հաշվետու բյուջետային տարում ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես` սահմանվել է հարկերի կանխավճարների հաշվարկման ու վճարման նոր կարգ, լրացումներ և փոփոխություններ են մտցվել ձեռնարկությունների հաշիվներից վճարումների հերթականության կարգի մեջ: Այս և կազմակերպական այլ միջոցառումների շնորհիվ հաշվետու տարվա երրորդ և չորրորդ եռամսյակներում ապառքների աճը դադարեցվել է և նույնիսկ տարեվերջին երրորդ եռամսյակի համեմատ նվազեցվել դրանք 168.1 մլն դրամով:
Ուսումնասիրություններ են կատարվել նաև առավել խոշոր չափերով ապառքներ ունեցող թվով հինգ տասնյակից ավել ձեռնարկություններում` բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման վիճակը պարզելու ուղղությամբ: Նշված ձեռնարկությունները 1995 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով կուտակել էին 4482.9 մլն դրամի ապառքներ, որոնք նույն ժամանակաշրջանի ընդհանուր ապառքների 39.8%-ն էին կազմում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, սակայն, որ երկրորդ եռամսյակում այդ ձեռնարկությունների կողմից կանխիկ գործառնություններով դրամարկղային մուտքերն օգտագործվել են արտադրատնտեսական և սպառման նպատակներով` բյուջեի նկատմամբ ունեցած իրենց ժամկետանց հարկային պարտավորությունների մարման փոխարեն: Ավելին, դրանց մի մասը հուլիսի 1-ի դրությամբ ի վիճակի էին ամբողջությամբ մարել իրենց պարտավորությունները բյուջեի հանդեպ ի հաշիվ կանխիկ գործառնություններով դրամարկղ մուտքագրված գումարների, ինչը չի կատարվել նրանց կողմից:
Հարկային եկամուտների զգալի մասը` շուրջ 86 տոկոսն ապահովվել է ի հաշիվ երեք հիմնական հարկատեսակների` ավելացված արժեքի հարկի, շահութահարկի և եկամտահարկի: Ստորև ներկայացվում է պետական բյուջեի եկամուտների վերլուծությունը` ըստ հարկատեսակների:
Շահութահարկ
Պետական բյուջեի հարկային եկամուտների կազմում 1995 թվականի ընթացքում ամենամեծ տեսակարար կշիռը` 43.08 տոկոս, շահութահարկն է ունեցել, որի գծով մուտքերը կազմել են 23,868 մլն դրամ (նախատեսված 21,178.6 մլն դրամ պլանը գերակատարվել է 13 տոկոսով): Նախորդ տարվա համեմատ այս հարկատեսակի գծով մուտքերի բացարձակ աճը 1995 թվականին կազմել է 2.22 անգամ, դոլարային արտահայտությամբ` 61.22 տոկոսով:
Այս հարկատեսակի գծով, ինչպես արդեն նշվեց, տարեկան հաստատված պլանը` 21, 178.6 մլն դրամ, կատարվել է 113 տոկոսով: Շահութահարկի գծով տարեկան կատարողականը ավելի բարձր կլիներ, եթե տարվա ընթացքում միայն այս հարկատեսակի գծով թույլ չտրվեր 1822.5 մլն դրամի ապառքների կուտակում: Այդ գումարների հավաքագրման դեպքում այս հարկատեսակի գծով կատարողականը կկազմեր 121.3%:
Շահութահարկի վրա, բնականաբար, իրենց ազդեցությունն են ունեցել հանրապետության տնտեսության զարգացման միտումները: Մասնավորապես, իրական արտահայտությամբ շահութահարկի մուտքերի նվազմանը նպաստող գործոն է հանդիսացել արժեզրկման տեմպերի զգալի դանդաղումը, որի արդյունքում ձեռնարկությունների շահութաբերության մակարդակը հարաբերականորեն նվազում է: Մյուս կողմից, սակայն, այս առումով դրական է եղել տնտեսական աշխուժության ծավալումը և ընդհանրապես նախորդ տարվա համեմատ տնտեսական աճի ապահովումը:
Շահութահարկի գծով հանրապետական միջին կատարողականից ցածր մուտքեր են ապահովել ՀՀ արդյունաբերության նախարարության, ՀՀ պարենի ու մթերումների նախկին նախարարության, ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարության համակարգերի ձեռնարկությունները, ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ձեռնարկությունները: Ապառքներ թույլ տալու հանգամանքից բացի որոշ ձեռնարկությունների կողմից շահութահարկի գծով տարեկան առաջադրանքի թերակատարումը բացատրվում է բյուջեի պլանավորման ժամանակ հիմք ընդունված արտադրական ցուցանիշների համեմատ փաստացի մեկ միավոր արտադրանքի թողարկման համար կատարված ծախսերի մակարդակի բարձրացմամբ: Չնայած այս օբյեկտիվ հանգամանքներին, հաջողվել է կատարել շահութահարկի գծով սահմանված տարեկան առաջադրանքը և ընդհանուր առմամբ ապահովել դրա 13% աճ:
Ավելացված արժեքի հարկ
Պետական բյուջեի եկամուտներում մեծ տեսակարար կշիռ է կազմում նաև ավելացված արժեքի հարկը: 1995 թվականին այս հարկատեսակը ապահովել է պետական բյուջեի հարկային եկամուտների 30.72 տոկոսը` 17,018.7 մլն դրամ ընդհանուր գումարով: Չնայած այն հանգամանքին, որ այս հարկատեսակի գծով ևս նախորդ տարվա համեմատ ապահովվել է կտրուկ` շուրջ 3.46 անգամ աճ, տարեկան հաստատված պլանը` 18,478.3 մլն դրամ, թերակատարվել է 7.9 տոկոսով: Ավելացված արժեքի գծով տարվա ընթացքում տարեսկզբի համեմատ անընդհատ բարելավվել է բյուջե մուտքագրման մակարդակը, այսինքն, առաջին եռամսյակի 56.3% կատարողականի դիմաց տարվա առաջին կիսամյակում այն կազմեց մինչև 73.3%, ութ ամիսների արդյունքներով 80% և տարեկան ցուցանիշը` 92.1%:
Դոլարային արտահայտությամբ ավելացված արժեքի հարկի գծով մուտքերի աճը 1995 թվականին նախորդ տարվա համեմատ կազմել է 2.5 անգամ: Դրա հետ մեկտեղ, աճ է արձանագրվել նաև իրական արտահայտությամբ` 25.3 տոկոսով:
Համախառն ներքին արդյունքի նկատմամբ ավելացված հարկի գծով պետական բյուջե մուտքագրված գումարները 1994 թվականի 2.63 տոկոսի դիմաց 1995 թվականին մեծապես աճել են` կազմելով դրա 3.26 տոկոսը: Այսպիսի աճին մեծապես նպաստեց Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունը` ուղղված հարկային արտոնությունների շրջանակի կրճատմանը և հարկման բազայի ընդլայնմանը:
Վերոհիշյալ հարկատեսակի գծով թերակատարումներ են թույլ տրվել ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարության, ՀՀ արդյունաբերության նախարարության, ՀՀ առևտրի նախարարության, ՀՀ թեթև արդյունաբերության նախարարության համակարգի ձեռնարկությունների, ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից: ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարության համակարգի ձեռնարկություններում ավելացված արժեքի հարկի գծով պլանային առաջադրանքի թերակատարման հիմնական պատճառը մատակարարված էներգիայի դիմաց հաշվետու ժամանակաշրջանում խոշոր չափերի հասնող պարտքերի (հատկապես բնակչության կողմից) առկայությամբ է բացատրվում:
ՀՀ արդյունաբերության նախարարության համակարգի ձեռնարկությունների կողմից այս հարկատեսակի գծով թերակատարումը պայմանավորված է թողարկված արտադրանքի մեջ հեռավոր արտասահման առաքվող արտադրանքի (հարկից ազատված շրջանառության) տեսակարար կշռի ավելացման հանգամանքով: 1995 թվականի բյուջեի պլանավորման ժամանակ ընդունված 9%-ի փոխարեն տարվա առաջին կիսամյակի արդյունքներով այն կազմել է 22.4 տոկոս: Բացի այդ, իրացված արտադրանքի ինքնարժեքի մեջ նյութական ծախսերն ընդունված 55%-ի փոխարեն փաստացի կազմել են 74%:
ՀՀ առևտրի նախարարության համակարգի ձեռնարկությունների կողմից ավելացված արժեքի հարկի գծով նախատեսված առաջադրանքի թերակատարումը հիմնականում պայմանավորված է արտոնություններից օգտվող ապրանքների իրացման շրջանառության տեսակարար կշիռն ընդհանուր ապրանքաշրջանառության ծավալի մեջ բյուջեի հաշվարկների հիմքում դրված 8%-ի փոխարեն փաստացի զգալիորեն ավելի բարձր լինելու հանգամանքով:
Այս ամենով հանդերձ, կան նախարարություններ ու գերատեսչություններ, որոնք գերակատարել են նշված հարկատեսակի գծով ծրագրված մակարդակը և այդ պատճառով պետական բյուջեի գծով ընդհանուր կատարողականը կազմել է 92.1%:
Եկամտահարկ
1995 թվականի պետական բյուջեում զգալի մուտքեր են ապահովվել նաև եկամտահարկից: Այս հարկատեսակի գծով մուտքերը, բնակչության եկամուտների աճին զուգահեռ, հաշվետու տարում աճել են` 1994 թվականի 2.3 մլրդ դրամից հասնելով 6.8 մլրդ դրամի: Ընդ որում, ինչպես և բնակչության եկամուտները, այն աճել է նաև իրական արտահայտությամբ` 7.08 տոկոսով, տարվա ընթացքում բնակչության եկամուտների ինդեքսավորման սցենարի փոփոխման և ինդեքսավորման առավել մեծ գործակիցների սահմանման արդյունքում տարեկան պլանը գերակատարվել է 22 տոկոսով:
Ակցիզային հարկ
Ակցիզային հարկի գծով մուտքերը 1995 թվականի պետական բյուջեում կազմել են 2,387.9 մլն դրամ` տարեկան հաստատված 5,268.6 մլն դրամ պլանի դիմաց: Այս հարկատեսակի գծով մուտքերի դինամիկան տարվա ընթացքում աճի միտում է ունեցել: Հաշվետու ժամանակաշրջանի առաջին եռամսյակում 29.7% կատարողականի դիմաց առաջին կիսամյակում այն կազմել է 43.8%, իսկ ու ամսվա արդյունքներով` 50.3%: Միևնույն ժամանակ, այս հարկատեսակի գծով անվանական աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 2.82 անգամ, իսկ իրական արտահայտությամբ` 2.38 տոկոսով: Այստեղ իրենց դերն ունեցան ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքատեսակների ցանկի ընդլայնումը, հարկման դրույքաչափերի թվի կրճատումը և ակցիզային հարկի հավաքագրման աշխատանքների բարելավումը:
Անհրաժեշտ է նշել, որ այս հարկի գծով պլանային առաջադրանքի թերակատարումը բաժին է ընկնում հանրապետությունում արտադրված ապրանքներից հատկապես ծխախոտի, խաղողի գինիների և օղու արտադրություններից գանձվող ակցիզային հարկին, մինչդեռ ներմուծված ապրանքներից գանձվող ակցիզային հարկի մուտքերը գերակատարվել են:
Պետական բյուջեի կատարմանը մեծապես նպաստել են նաև պետական տուրքից ստացվող մուտքերը, որոնց մեծությունը 1995 թվականին աճել է 6.9 անգամ` հասնելով 878.2 մլն դրամի:
Հողի հարկի տարեկան հաստատված պլանը` 2,666.7 մլն դրամ, 1995 թվականին կատարվել է 64.5 տոկոսով, իսկ փաստացի մուտքերը կազմել են 1,720.6 մլն դրամ: Թերակատարումը հիմնականում պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գյուղացիներին հողի հարկի վճարման տարբեր արտոնությունների տրամադրմամբ: Մյուս կողմից, 1995 թվականը, լինելով այս տեսանկյունից յուրահատուկ` հարկատեսակի նոր լինելու առումով, ապահովեց նախորդ տարվա համեմատ հարկի գումարների 3.52 անգամ աճ:
Ոչ հարկային եկամուտներից մուտքերը 1995 թվականի ընթացքում նախորդ տարվա համեմատ աճել են 96.4 տոկոսով և կազմել են 17,997.2 մլն դրամ` տարեկան հաստատված պլանի 93 տոկոսը: Ոչ հարկային եկամուտների գծով մուտքերի գերակշիռ մասը կազմում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերը, որոնց մեծությունը 1995 թվականին կազմել է 12,046 մլն դրամ: Ոչ հարկային եկամուտների մեջ էական է նաև թանկարժեք մետաղների վաճառքից մուտքերի մեծությունը` 1,303.1 մլն դրամ:
Պետական գույքի վարձակալությունից ստացվող մուտքերը 1995 թվականին եղել են 412 մլն դրամ` զգալիորեն ավելի բարձր, քան նախորդ տարում: Շուրջ 617.1 մլն դրամ մուտքեր ապահովվել են ի հաշիվ նախկինում ձեռնարկություններին տրամադրված վարկային էմիսիայից, որից 233.4 մլն դրամը` վարկային էմիսիայի միջոցների օգտագործումից, իսկ 383.7 մլն դրամը` վարկային էմիսիայի միջոցների վերադարձից:
Գրանտներից ստացված միջոցներից մուտքերը 1995 թվականին կազմել են 19,150.9 մլն դրամ` տարեկան հաստատված 25,734 մլն դրամի փոխարեն: Մարդասիրական օգնության կարգով ստացվող ապրանքների իրացումից ՀՀ պետական բյուջե մուտքագրվող եկամուտները նախատեսված մակարդակից ցածր են ստացվել իրականում, քանի որ ստացվող առանձին սննդամթերքների, հատկապես հացամթերքների գծով կրճատվել էր հանրապետության ներքին շուկայում դրանց սպառումը:
1995 թվականի պետական բյուջեի ծախսերը
Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 125,551.1 մլն դրամ, որը հաստատված բյուջեի 130120.7 մլն դրամ ծախսերի ծավալի 96.5%-ն է:
Հանրապետության բյուջեի ծախսերը կազմել են պետական բյուջեի փաստացի ծախսերի 69%-ը1: Դրանք բացարձակ արտահայտությամբ կազմել են 96718.1 մլն դրամ, կամ հանրապետական բյուջեի գծով հաստատված ծախսերի պլանը կատարվել է 93 տոկոսով:
Տեղական բյուջեների գծով փաստացի կատարված ծախսերի հանրագումարը կազմել է պետական բյուջեի ընդհանուր ծախսերի ծավալի 31%-ը կամ 38849.3 մլն դրամ, և հաստատված պլանների հանդեպ դրանց կատարողականը կազմել է 101.5%:
Նախորդ տարվա նկատմամբ պետական ծախսերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք աճել են անվանական արտահայտությամբ: Այսպես, ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատված 1994 թվականի պետական բյուջեի ծախսերի 40078.7 մլն դրամ կատարողականի նկատմամբ 1995-ի պետական ծախսերն անվանական արտահայտությամբ աճել են 3 անգամ, մինչդեռ հաշվետու ժամանակաշրջանի ծախսերը նախորդ տարվա նկատմամբ սղաճի տեմպով ճշգրտելուց հետո (1994 թվականի հանդեպ 1995-ին ձևավորված սղաճի տեմպը նշված է սույն հաշվետվության եկամուտների մասում) ստացվում է, որ դրանք իրական արտահայտությամբ կազմել են համեմատվող ժամանակաշրջանի պետական ծախսերի 111%-ը:
Հանրապետական ու տեղական բյուջեների միջև ծախսերի բաշխվածության տեսակետից, պլանով նախատեսված 70.6-29.4 տոկոսային համամասնության փոխարեն փաստացի այն կազմել է 69-31 տոկոս: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարում այդ հարաբերակցությունը եղել է առավելապես հօգուտ հանրապետական բյուջեի. 1994 թվականին պետական ծախսերի գրեթե 76 տոկոսը կատարվել է այդ բյուջեի միջոցով:
Հաշվետու ժամանակաշրջանի համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական բյուջեի ծախսերի վերլուծությունը ցույց է տալիս, որ 1995 թվականին դրանք կազմել են 24% նախորդ տարվա 22 տոկոսի փոխարեն: Միաժամանակ, եթե դիտարկենք տարվա ընթացքում կատարված զուտ ծախսերը (պետական բյուջեի ծախսերն առանց երաշխիքների դիմաց վճարների ու նախորդ տարվա պարտքերի դիմաց վճարված գումարների), ապա դրանք կկազմեն ՀՆԱ 20.75%: Համեմատության այս շարքում կարևոր է ունենալ նաև պետական ծախսերի շարժի իրական արտահայտության մեկ այլ դոլարային արտահայտությամբ պատկերը: Տարվա ընթացքում ձևավորված միջին տարեկան փոխանակման կուրսով հաշվարկված` դոլարային արտահայտությամբ բյուջեի ծախսերը 1995-ին կազմել են 309.3 մլն ԱՄՆ դոլար, նախորդ տարվա 139.3 մլն դոլարի դիմաց կամ ապահովվել է 2.2 անգամ աճ:
Ծախսերի կատարման ինտենսիվության տեսակետից ավելի լարված է եղել 1995 թվականի երկրորդ կիսամյակը: Տարվա առաջին կեսին բաժին է ընկել տարեկան ծախսերի 47.5, երկրորդ կեսին` 52.5 տոկոսը:
Հարկ է նշել, որ 1995 թվականը շրջադարձային եղավ բյուջեի ծախսերի կառավարման տեսակետից: Պլանով նախատեսվածի նկատմամբ փաստացի ծախսերի գերակատարման նախորդ տարիների սովորույթից հետո այն առաջին տարին էր, որ դրանց ընթացիկ կատարումը անմիջականորեն փոխկապակցվեց եկամուտների ստացման մակարդակի հետ ու դեֆիցիտի զսպման նպատակով շարունակվեց բյուջետային ծախսերի սահմանափակման քաղաքականությունը: Բյուջետային հավասարակշռության նվաճման նպատակով հիմնականում այդ ուղին է ընտրվում անցումային տնտեսությամբ երկրներում, քանի որ, նշված ժամանակաընթացքում բյուջեի եկամուտները զգալիորեն ավելացնելու իրական հնարավորությունները խիստ սահմանափակ են, և որպես կանոն ցածր է հարկային կարգապահության աստիճանը, հարկային համակարգի բարեփոխման ու բյուջեի հարկային եկամուտների համալրման միջև որոշակի ժամանակային ինտերվալ գոյություն ունի: Պետական ծախսերի սահմանափակման քաղաքականությունը որպես «դասական» միջոց օգտագործվում է անցումային տնտեսությամբ երկրների գերակշիռ մասում:
Հաշվետու ժամանակաշրջանում պետական ծախսերի կառավարման ոլորտում իրենց կարևորությամբ առանձնանում էին հետևյալ երկու հիմնախնդիրները: Դրանցից առաջինը ծախսերի ընդհանուր մակարդակի կառավարման խնդիրն էր, այսինքն` ծախսերի կատարումը նախատեսված չափաքանակների ու եղած լիկվիդային միջոցների շրջանակներում և միևնույն ժամանակ հրատապ էր եղած ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնախնդիրը: Բյուջեի կատարման գործընթացում այս երկու սկզբունքները անհրաժեշտաբար զուգակցված էին: Սրանցից առաջինը կարևորվում է հանրապետության տնտեսության ընդհանուր մակրոտնտեսական ենթատեքստում, երկրորդը` ծախսերի կառուցվածքային կազմի վերլուծության տեսանկյունով: Անհրաժեշտ է նշել, որ ծախսերի մակարդակի կառավարման հետ կապված խնդիրը լուծվել է, այսինքն` դրանց փաստացի ձևավորված մակարդակը չգերազանցեց նախօրոք պլանավորված մակարդակից: Միաժամանակ, հաշվետու բյուջետային տարում լուրջ աշխատանքներ են տարվել բյուջետային ծախսերի կառուցվածքի ու արդյունավետության բարձրացման, դրանց բաշխման ժամանակ գերակայությունների որոշման ուղղություններով:
Ստորև ներկայացվում են 1995 թվականի պետական բյուջեի ծախսերի վերլուծությունը ինչպես տնտեսագիտական, այնպես էլ ֆունկցիոնալ դասակարգմամբ:
Տնտեսագիտական դասակարգմանը համապատասխան բյուջեի ծախսերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանցում մեծ տեսակարար կշիռ ունեն ընթացիկ ծախսերը: 1995 թվականին բյուջետային ծախսերի ընդհանուր ծավալի 77 տոկոսը կամ բացարձակ արտահայտությամբ 96698.5 մլն դրամն ուղղվել է ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը: Կապիտալ ծախսերն ու զուտ վարկերը տարեկան ընդհանուր ծախսերի մեջ կազմել են 11.3% կամ 14149.7 մլն դրամ և նախորդ տարվա պարտքերի մարմանը տրամադրվել է համապատասխանաբար տարեկան ծախսերի 11.7 տոկոսը կամ 14703.0 մլն դրամ:
Ներկայացված է 1995 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերի կառուցվածքը (տոկոսներով)` ըստ տնտեսագիտական դասակարգման.
(Տե´ս ներդ. նկ. 4):
Ինչպես արդեն նշվեց, պետական ծախսերի մեջ հաշվետու բյուջետային տարում ընթացիկ ծախսերն ամենամեծ կշիռն ունեին: Համեմատության համար նշենք, որ ընդհանուր ծախսերի նկատմամբ դրանց շարժը նախորդ տարվա համեմատ գրեթե նույնն է եղել (1994-ին` 78%), սակայն այդ նույն ցուցանիշը ՀՆԱ նկատմամբ հաշվետու ժամանակաշրջանում աճել է` 1994-ի 17.1 տոկոսից հասել է 18.5%-ի: Ըստ որում, այս վերջին ցուցանիշն ավելի ճիշտ է արտահայտում պատկերը, քան ընդհանուր ծախսերի նկատմամբ ունեցած դրանց տեսակարար կշիռների դինամիկան, քանի որ նախորդ տարվա նկատմամբ ձևավորված սղաճի գործակցով ճշգրտելուց հետո ստացվում է, որ 1995 թվականի ընթացիկ ծախսերը կազմել են նախորդ տարվա համանման ցուցանիշի 109.6%-ը, այսինքն, աճել են 9.6%-ով, որը ցույց է տալիս, որ ՀՆԱ նկատմամբ և համադրելի գներով իրական արտահայտությամբ ընթացիկ ծախսերի զարգացման օրինաչափությունները համընկնում են:
Կարևոր է նշել, որ 1995 թվականին ընդհանուր ծախսերի մեջ ընթացիկ ծախսերի հարաբերակցությունը գրեթե նույնն է եղել տարվա ընթացքում` 8 ամիսների կտրվածքով բյուջեի կատարողականում դրանք 79% են կազմել:
Ընթացիկ տարվա կառուցվածքն ըստ տոկոսների ներկայացվում է.
(Տե´ս ներդ. նկ. 5):
1995 թվականի պետական բյուջեի ընթացիկ ծախսերի կառուցվածքում փաստացի վճարված աշխատավարձը կազմել է 12.2%, կամ վճարվել է 11818.2 մլն դրամի աշխատավարձ: Եթե համեմատելու լինենք այս ցուցանիշը նախորդ տարվա համանման ցուցանիշի հետ, ապա պարզորոշ երևում է, որ զգալի աճ է ապահովվել բյուջեից այս նպատակների համար կատարվող ֆինանսավորման բնագավառում:
1995 թվականի դեկտեմբերին, ըստ գնահատման, տնտեսության պետական հատվածում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը (ներառյալ նյութական օգնության և սոցիալական արտոնությունների գումարները) նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ ավելացել է 1.7 անգամ: Դրանց մեջ ներառված նյութական օգնության և սոցիալական արտոնությունների գումարները կազմել են աշխատանքի վարձատրության 5.4%-ը և նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա նկատմամբ ավելացել են 3.2 անգամ: Անվանական աճից բացի, բյուջետային ոլորտում արձանագրվել է աշխատավարձի ռեալ աճ: Եթե համեմատության հիմք ընդունենք ՀՆԱ նկատմամբ դրանց շարժի միտումները, ապա 1995-ին նախորդ տարվա նկատմամբ աշխատավարձերն աճել են 1.3 անգամ կամ 1994-ի 1.8%-ից 1995-ին հասել են ՀՆԱ 2.3%-ի: Աշխատավարձի բնագավառում կառավարության վարած քաղաքականությունը թղթակցվում է սոցիալական քաղաքականության ոլորտում նրա որդեգրած ռազմավարության հետ: Վերջինիս նպատակն է բնակչության եկամուտների աճի ապահովման գործընթացում աստիճանաբար բարձրացնել «սկզբնական» եկամուտների` անմիջականորեն աշխատանքի վարձատրության համար տրամադրվող գումարների տեսակարար կշիռը, սոցիալական տրանսֆերտների փոխարեն: Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեից կատարված այս ծախսերի աճը և միաժամանակ բյուջետային ոլորտում զբաղվածների թվաքանակի կրճատումը բխում են տնտեսական քաղաքականության միջնաժամկետ ծրագրի հետևողական իրականացման պահանջներից:
____________________
1 Պետական բյուջեի ծախսերի նկատմամբ հանրապետական բյուջեի ծախսերի տեսակարար կշռի հաշվարկման ժամանակ վերջիններիս ծախսերից հանվել է փոխադարձ հաշվարկներով հանրապետական բյուջեից տեղական բյուջեներին տրվող միջոցների` դոտացիաների գումարները:
Սուբսիդիաներ
Հաշվետու տարվա պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 2.2%-ը կամ 2168.2 մլն դրամ գումարները կազմել են սուբսիդիաները: Այս ծախսերի ֆինանսավորմանն ուղղված գումարները թե անվանական մեծությամբ, թե ընթացիկ ծախսերի ու ՀՆԱ նկատմամբ ունեցած իրենց կշիռներով կտրուկ կրճատվել են նախորդ տարվա համեմատ: Սուբսիդիաները, որոնց ընդունված է դասել «անարտադրողական» ծախսերի շարքին, սկսել էին նվազել ի հետևանս տնտեսության մեջ կառուցվածքային բարեփոխումների քաղաքականության իրականացման: Դա թելադրված էր հանրապետությունում գների ազատականացման ու շուկայական հարաբերություններին բնորոշ առաջարկ-պահանջարկի հիմքի վրա ձևավորվող գնագոյացման գործընթացով: Այդ պայմաններում, երբ կառավարության կողմից վարվում էր առավելապես ազատ տնտեսական միջավայրի ու իրավական դաշտի ձևավորմանն ուղղված քաղաքականություն, բյուջետային բնագավառում այդ ամենն իրենց արտացոլումը գտան պետական ծախսերի կառուցվածքում արտադրական սուբսիդիաների կտրուկ կրճատմամբ: Արտադրական սուբսիդիաների գոյությունը շուկայական հարաբերությունների արմատավորման պայմաններում խեղաթյուրում է տնտեսության մեջ ռեսուրսների բաշխման ու օգտագործման արդյունավետության չափանիշները:
Հանրապետական բյուջեից տեղական բյուջեներին տրվող դոտացիաները ևս բնորոշվում են որպես սուբսիդիաներ: 1995 թվականի տեղական բյուջեներին հատկացվել է 9657.9 մլն դրամ դոտացիա, որոնք միջին հաշվով կազմել են դոտացիոն տեղական բյուջեի ծախսերի 25%-ը: Այսինքն, տեղական բյուջեների գծով կատարված ծախսերի ու դրանց ֆինանսավորման աղբյուրների սահմանման միջև անհամապատասխան հարաբերակցություն է ձևավորվել: Անհրաժեշտ է նկատել, որ չնայած տարվա ընթացքում հանրապետական բյուջեից դոտացիաները տրվել են 1995 թվականի բյուջեի մասին օրենքով սահմանված կարգով, հանրապետական բյուջեի փաստացի ստացված եկամուտների սահմաններում և համապատասխան համամասնություններով, այնուամենայնիվ, իշխանության տեղական մարմինները բավարար միջոցներ չեն ձեռնարկել տեղական բյուջեներով նախատեսված սեփական որոշ եկամուտների գծով դրանց հավաքագրման մակարդակը բարելավելու ուղղությամբ: Դրա փոխարեն պարբերաբար պահանջ են ներկայացրել հանրապետական բյուջեից լրացուցիչ հատկացումներ ստանալու համար: Նման գործելակերպը պայմանավորված էր նաև հանրապետության վարչատարածքային նոր բաժանման վերաբերյալ հասունացած քննարկումներով, ինչպես նաև շրջանային իշխանությունների անտարբեր վերաբերմունքով:
Տոկոսավճարներ
Պետական բյուջեի ծախսերի 11.6 տոկոսը կամ 14539.8 մլն դրամը ծախսվել է կառավարության ներքին ու արտաքին պարտքային պարտավորությունների դիմաց տոկոսավճարումների ֆինանսավորման նպատակով: Ընթացիկ ծախսերի կառուցվածքում դրանց տեսակարար կշիռը կազմել է 15% նախորդ տարվա 11%-ի փոխարեն: Նույն ցուցանիշը ՀՆԱ նկատմամբ նախորդ տարվա համեմատ ևս աճել է ընթացիկ ծախսերի կառուցվածքում դրանց ունեցած համամասնությանը համապատասխան:
Տոկոսավճարների ընդհանուր գումարի 81%-ը կամ 11777.8 մլն դրամն ուղղվել է ներքին վարկերի սպասարկմանը: Դրանք գերազանցապես ՀՀ կենտրոնական բանկից ստացված վարկերի դիմաց տոկոսավճարներն են և կազմում են ներքին տոկոսավճարների 95%-ը կամ բացարձակ գումարով 11290 մլն դրամ: Մյուս 5%-ը կամ 487.7 մլն դրամն ուղղվել է 1993-94 թթ. բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ժամանակ ներգրավված պետական ներքին շահող փոխառության կազմակերպման նպատակներին:
1995 թվականի արտաքին վարկերի սպասարկման ծախսերը նախորդ տարվա համեմատ մնացել են 0.5%-ի մակարդակում: Արտաքին վարկերի սպասարկման ծախսերը կազմել են հաշվետու բյուջետային տարվա տոկոսավճարների համար հատկացված գումարների 19%-ը կամ վճարվել է 2762 մլն դրամ: Անհրաժեշտ է նշել, որ դրանց փաստացի մակարդակը տարբերվում է նախօրոք սահմանված պլանից, քանի որ բյուջեի պլանավորման ժամանակ հաշվարկային ընդունված փոխանակման կուրսը 12.3%-ով բարձր գտնվեց փաստացի ձևավորված մակարդակից և դրա հետ կապված գումարների վերահաշվարկման ու հաստատված բյուջեում ճշգրտումներ կատարելու անհրաժեշտություն առաջացավ:
Տրանսֆերտներ
1995 թվականի պետական բյուջեի ծախսերի կառուցվածքում ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարներից հետո տրանսֆերտներն ամենամեծ կշիռն ունեցող ծախսերն են: Դրանք կազմել են ընթացիկ ծախսերի 19 տոկոսը, կամ տրանսֆերտներին հատկացվել է 18322.5 մլն դրամ ֆինանսավորում: Եթե համեմատելու լինենք այդ ծախսերի դինամիկան ՀՆԱ նկատմամբ, ապա նախորդ տարվա 4%-ի դիմաց 1995-ին դրանք կազմել են 3.5%:
Ներկայացված է 1995 թվականի պետական բյուջեի տրանսֆերտների կառուցվածքը. (Տե´ս ներդ. նկ. 6):
Տրանսֆերտների կառուցվածքի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանցում ամենամեծ կշիռն ունեն` երեխաների համար տրվող նպաստների գումարները: Այդ նպատակների համար հատկացվել է ամբողջ տրանսֆերտների 44.7%-ը կամ 8183.1 մլն դրամ և ամբողջ ֆինանսավորումը կատարվել է տեղական բյուջեների միջոցով: Բյուջեի կատարման ընթացքում երեխաների համար տրվող նպաստների վճարման խնդիրը միշտ եղել է ուշադրության կենտրոնում: Դրանք համալրվել են գերակայիկ ծախսեր, և բյուջեի կատարման ընթացքի նկատմամբ տարվա ընթացքում վերահսկողությունների իրականացման ժամանակ հատուկ հսկողություն է սահմանվել դրանց չվճարելու պատճառների կամ ուշացումների նկատմամբ: Անհրաժեշտ է նշել, որ դրանք բյուջեի կատարման ընթացքում պաշտպանված ծախսեր էին և եղած ֆինանսական հնարավորությունների սահմաններում առաջնային կարգով են ֆինանսավորվել: Այնուամենայնիվ, հնարավոր չեղավ տարվա համար նախատեսված պլանի ողջ ծավալով ֆինանսավորել և նպաստների գծով պարտքեր կուտակվեցին` հիմնականում տարվա չորրորդ եռամսյակում: Այդ մասին տեղեկանքը ըստ հանրապետության քաղաքների ու նախկին վարչական շրջանների ներկայացվում է սույն հաշվետվության հետագա շարադրանքում:
Հաջորդ խումբ տրանսֆերտները, որոնք նպաստներից հետո երկրորդն են իրենց կշռով` կենսաթոշակային հատկացումներն են: Դրանք տրանսֆերտների 16.8%-ն են կազմել կամ բացարձակ արտահայտությամբ` 3081.4 մլն դրամ: Աճել են այդ ծախսերին ուղղվող միջոցները ինչպես բացարձակ, այնպես էլ իրական արտահայտությամբ: Դրանք նախորդ տարվա համեմատ զգալիորեն` 1,6 անգամ աճել են ՀՆԱ նկատմամբ: Կենսաթոշակների նպատակով բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների աճի հանգամանքը պայմանավորված է սոցիալական բնագավառում կառավարության վարած քաղաքականությամբ: Մասնավորապես, տարեվերջին 1995-ի դեկտեմբերին, ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին ՀՀ օրենքով կանոնակարգվեցին այդ բնագավառի շատ հիմնախնդիրներ, այդ թվում` նաև ֆինանսական:
Հաշվետու բյուջետային տարում կենսաթոշակային ֆոնդի եկամուտների ու ծախսերի հաշվեկշռի պահպանման նպատակով պետական բյուջեից 450 մլն դրամի միջոցներ են տրամադրվել այդ ֆոնդին` որպես տրանսֆերտային հատկացումներ:
Երաշխիքների դիմաց վճարները հաշվետու տարվա բյուջեի տրանսֆերտների մեջ կազմել են 13.4%, կամ այդ նպատակների համար հատկացվել է 2452 մլն դրամ ֆինանսավորում: Դրանք հատկացվել են ավելի վաղ բյուջետային հաստատությունների կողմից վերցված վարկերի դիմաց, որոնց համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեով երաշխիք է հանդիսացել:
Ընթացիկ ծախսերի կառուցվածքում իրենց ծավալով ամենամեծ կշիռը ապրանքների ձեռքբերման ու ծառայությունների վճարման ծախսերն ունեն 51.6%, որը բարձր է նաև նախորդ տարվա համապատասխան (40%), ցուցանիշի համեմատ: Եթե համեմատության համար որպես հիմք ընդունենք ՀՆԱ նկատմամբ դրանց ունեցած կշիռների շարժը, ապա պատկերը կրկին հօգուտ 1995 թվականի է: ՀՆԱ նկատմամբ 1995 թ-ին դրանք 1.4 անգամ ավել են եղել 1994-ի համանման ցուցանիշից: Տարեկան արդյունքներով ապրանքների գնմանն ու ծառայությունների դիմաց կատարված վճարումներին հատկացվել է 49849.7 մլն դրամ: Պետական գնումների աճը չի հանգեցրել տնտեսագիտության մեջ հայտնի ինվեստիցիաների դուրս մղման երևույթին, քանի որ հանրապետության տնտեսությունը դեռևս չի հասել մակրոտնտեսական լրիվ հավասարակշռության վիճակին և միաժամանակ, սկսել է զգալիորեն աճել նախորդ տարիներին կտրուկ իջած սպառման մակարդակը:
Ընդունված է այս խմբի ծախսերի մեջ առանձնացնել առողջապահությանն ու կրթությանը հատկացված միջոցները, որոնք հավասարապես դրա 12.7% են կազմում և ֆինանսավորվել են համապատասխանաբար 6388 և 6352 մլն դրամներով: Եթե վերջիններս համեմատենք նախորդ տարվա ցուցանիշի հետ, ապա պարզորոշ երևում է, որ 1995-ին զգալիորեն բարձրացել է այս ծախսատեսակների կշիռը ընթացիկ ծախսերի մեջ:
Կապիտալ ծախսեր ու զուտ վարկեր
1995 թվականի պետական բյուջեի ընդամենը ծախսերի 11.3%-ը կամ 14149.7 մլն դրամն օգտագործվել է կապիտալ ծախսերի ու զուտ վարկավորման նպատակներով: Այս գումարի 22%-ը կամ 3103 մլն դրամը զուտ վարկերն են, իսկ մնացածն ամբողջությամբ կապիտալ ծախսերն են: Հարկ է նշել, որ ռեալ արտահայտությամբ (ՀՆԱ նկատմամբ), դրանք կազմել են 2.1%: 1995 թվականի պետական կապիտալ ներդրումների ծրագրին համապատասխան, բյուջեից կատարվել է 11046.7 մլն դրամի ֆինանսավորում: Կարևոր է այն հանգամանքը, որ հանրապետության տնտեսության մեջ ներդրված կապիտալ ինվեստիցիաների ծավալը շատ ավելին է եղել, քան դրանք արտացոլված են պետական բյուջեի կապիտալ ծախսերի հոդվածում կամ պետական կապիտալ ներդրումների տարեկան ծրագրում: Այսպես, հաշվետու ժամանակաշրջանում ֆինանսավորման ներքին ու արտաքին աղբյուրների հաշվին կատարվել է ընդամենը 31428 մլն դրամի կապիտալ ներդրումներ (դրանց մեջ ընդգրկված չեն մասնավոր ներդրումների ծավալները, որոնք ակնհայտորեն աճել են նախորդ տարվա նկատմամբ): Այդ կապիտալ ներդրումները ներառում են նաև Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի, Վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկի, Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրագործվող ինվեստիցիոն ծրագրերը, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ համատեղ ֆինանսավորվող ծրագրերը:
Կատարված կապիտալ ներդրումների ծավալում ամենամեծ մասնաբաժինը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից ֆինանսավորվող ծրագրերն են ունեցել: Մասնավորապես, դրանք ծառայել են աղետի գոտու և հանրապետական ոռոգման համակարգերի վերականգնմանը, Եվրոպական բանկի տրամադրած միջոցները` Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի գործարկմանը, իսկ Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված միջոցները` ատոմային կայանի վերագործարկմանը: Նշվածից բացի կատարվել են նաև ընդհանուր գումարով 1701 մլն դրամի ներդրումներ, որոնք «Զվարթնոց» օդանավակայանի Հրազդանի ՊՇԷԿ-ի, ոռոգման ցանցի և էներգետիկ համակարգերում գործող ծրագրերում ՀՀ կառավարության մասնաբաժինն են:
Բյուջետային պարտքերի կուտակումը
Վերջին տարիների հարկաբյուջետային բնագավառի լուծման ենթակա հիմնախնդիրներից է բյուջետային պարտքերի կուտակումների բացառումը: Պարտքերի առաջացումը պայմանավորված է մի կողմից բյուջեի եկամուտների նախատեսված ծավալների թերակատարմամբ, մյուս կողմից բյուջետային տարվա ընթացքում չնախատեսված և անհետաձգելի այլ ծախսերի ֆինանսավորման անհրաժեշտության հանգամանքով: Իսկ որոշ դեպքերում, ինչպես ցույց են տվել բյուջեի կատարման ընթացքի վերահսկողության արդյունքները, դրանք պարզապես բյուջետային միջոցները տնօրինող առանձին մարմինների անհետևողական ու անպատասխանատու աշխատանքի հետևանք են: Օրինակ, չնայած այն հանգամանքին, որ որոշ տեղական բյուջեների գծով տարեկան եկամուտների ու ծախսերի պլանը գերակատարվել է (Գորիսի, Էջմիածնի, Բաղրամյանի, Երևանի, Շենգավիթի շրջաններ), կամ եկամտային մասի կատարողականը հնարավորություն է ընձեռել պարտքեր չկուտակել (Սիսիանի, Սևանի, Սպիտակի, Արմավիրի շրջաններ, Գյումրի, Արարատ, Ջերմուկ, Վանաձոր քաղաքներ), այնուամենայնիվ, պարտքեր են կուտակվել առաջնային ծախսատեսակների` աշխատավարձի, նպաստների ու աշխատավարձի վրաեկի գծով: Նշված բյուջեները տարեկան արդյունքներով ծախսերի պլանը գերակատարել են հատկապես փափուկ և կոշտ գույքի, սարքավորումների ձեռքբերման, վերանորոգման աշխատանքների հոդվածների գծով:
Ստորև ներկայացված է 1995 թվականի ընթացքում կուտակված պարտքերն ըստ որոշ տեղական բյուջեների ու ծախսատեսակների 1996 թվականի հունվարի 1-ի դրությամբ.
| Տեղական բյուջեներ | նպաստ | աշխատ. | աշխ. վրաեկ |
| Գյումրի քաղաք | 91.0 | ||
| Արարատ քաղաք | 17.4 | 3.1 | 1.1 |
| Ջերմուկ քաղաք | 2.2 | ||
| Վանաձոր քաղաք | 89.0 | ||
| Սևան քաղաք | 13.8 | ||
| Սպիտակ քաղաք | 13.8 | ||
| Արտաշատի շրջան | 23.0 | 0.7 | 2.8 |
| Սպիտակի շրջան | 25.0 | 0.4 | 0.8 |
| Կոտայքի շրջան | 30.0 | 1.5 | |
| Արմավիրի շրջան | 82.9 | 0.7 | 0.6 |
| Տաշիրի շրջան | 17.7 | 2.6 | 0.8 |
| Գորիսի շրջան | 14.2 | ||
| Չարենցավան քաղաք | 41.9 | 4.2 | 0.8 |
| Եղեգնաձորի շրջան | 60.8 | 14.4 | 4.6 |
| Ստեփանավան` ընդամենը | 44.0 | ||
| Արտաշատ` ընդամենը | 77.3 | ||
| Մեղրու շրջան | 0.4 | ||
| Ընդամենը տեղական բյուջեով | 644.4 | 26.1 | 13.0 |
Բերված աղյուսակից հետևում է, որ 1995 թ. բյուջետային տարվա վերջում միայն այս տեղական բյուջեների գծով և նշված երեք հոդվածներով հաջորդ տարվան է «փոխանցվել»
683.5 մլն դրամի ընդհանուր գումարով պարտքեր:
1995 թվականի պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 11.7%-ը կամ 14703 մլն դրամն ուղղվել է նախորդ տարվանից կուտակված պարտքերի մարմանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկաբյուջետային ոլորտի առջև ծառացած էր տնտեսության կայունությանը նպաստող բյուջետային ծախսերի սահմանափակման քաղաքականության վարման անհրաժեշտությունը, պարտքերի կուտակման շղթայական երևույթից խուսափելու համար ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 1995 թվականի հուլիս ամսից շրջանառության մեջ մտցվեցին գանձապետական հասարակ մուրհակները: Արդեն տարեվերջի դրությամբ տրամադրվել էր 90910 մլն դրամի մուրհակ: Դրանք տրվում էին ձեռնարկություններին բյուջետային պարտավորությունների դիմաց և օգտագործվում էին նաև որպես վճարման միջոց ձեռնարկությունների միջև փոխադարձ չվճարումների ու ժամկետանց պարտքերի մարման նպատակներով: 1995 թվականին մեկ մուրհակի միջին շրջանառությունը կազմել է 4 պտույտ, այսինքն, դրանց միջոցով տնտեսության մեջ մարվել են մոտ 3.6 մլրդ դրամի պարտքեր: Մուրհակներն օգտագործվել են նաև ձեռնարկությունների կողմից որպես պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունների մարման միջոց: Տարեկան արդյունքներով ընդամենը մարվել է 846.0 մլն դրամի գանձապետական հասարակ մուրհակ, այդ թվում ձեռնարկությունների միջև կատարվող հաշվանցումների միջոցով` 461.6, իսկ բյուջեից կատարվող ուղղակի վճարման եղանակով` 384.4 մլն դրամ և նշված գումարների չափով նվազել է բյուջեի պարտքը:
Մուրհակների շրջանառության մեջ դնելը արդարացվում է որպես բյուջետային պարտքերի կանխմանն ուղղված ժամանակավոր երևույթ` պետական ծախսերի կառավարման նոր, արդյունավետ մեթոդների ու միջոցների փնտրման տեսանկյունից: Դրանք չեն կարող հիմնավորապես լուծել տնտեսության առջև ծառացած այդ խնդիրը, քանի որ`
1) դժվարություններ են ստեղծում շրջանառության մեջ դրամի զանգվածի, ինչպես նաև արժեզրկման տեմպերի կառավարման գործում,
2) մուրհակների անընդհատ շրջանառության դեպքում պետական պարտքային պարտավորությունները կարող են գերազանցել տվյալ ժամանակաշրջանում տնտեսության կայունացման ծրագրով նախատեսված սահմանաքանակները,
3) բյուջեի դրամարկղային հոսքերի կառավարման ու պլանավորման տեսակետից բարդություններ են առաջանում,
4) շրջանառության մեջ մուրհակների զգալի ծավալը կարող է խեղաթյուրել իրատեսական բյուջեի կազմման ու պետական ծախսերի վերահսկման գործընթացները:
Այս և այլ կարևոր հանգամանքներ հաշվի առնելով` արդեն հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարում որոշվեց սահմանափակել գանձապետական հասարակ մուրհակների գործածությունը:
Պետական ծախսերի ֆունկցիոնալ դասակարգմանը համապատասխան, 1995 թվականի պետական բյուջեի ծախսերի կատարողականն ունի հետևյալ տեսքը. ընդհանուր ծախսերի 66%-ը կատարվել է երեք հիմնական ուղղություններով` տնտեսության, սոցիալ-մշակութային միջոցառումների, պաշտպանության և ազգային անվտանգության ֆինանսավորման նպատակներով: Այս նույն երեք խումբ ծախսերի ֆինանսավորման նպատակով 1994 թվականին ծախսվել է բյուջետային միջոցների 76 տոկոսը: Սակայն հատկանշական է, որ համախառն ներքին արդյունքի նկատմամբ թե´ 1994-ին, թե´ 1995-ին դրանց տեսակարար կշիռները նույն` 16%-ի մակարդակում են եղել:
Հաշվետու ժամանակաշրջանում ըստ նախարարությունների ու գերատեսչությունների տնտեսությանը հատկացվել է 20267.3 մլն դրամ, որը ՀՀ պետական բյուջեով հաստատված պլանը գերազանցում է 12.2%-ով կամ 2207.2 մլն դրամով: Պլանով նախատեսվածի համեմատ փաստացի կատարողականով փոխվել է այս ծախսատեսակների համամասնությունը ընդհանուր ծախսերի կառուցվածքում: Տնտեսության ճյուղերին հատկացված փաստացի ծախսերի տեսակարար կշիռը բյուջեի ընդհանուր ծախսերի ծավալի մեջ կազմել է 16.1%` պլանով նախատեսված 13.9%-ի դիմաց: Ընդ որում այդ գումարների 70.9% կամ 14367.2 մլն դրամ ֆինանսավորումը կատարվել է տարվա 1-ին կիսամյակում: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարում այդ հարաբերակցությունն ավելի բարձր է եղել, այսինքն, 1994 թվականին պետական ծախսերի 28 տոկոսն է ուղղվել տնտեսության ֆինանսավորմանը: Այդ տարբերությունը երևում է նաև համեմատվող ժամանակաշրջանների ՀՆԱ նկատմամբ այդ ծախսերի ունեցած կշիռներից: Այսպես, 1994-ի 6.1 տոկոսից 1995-ին դրանք կազմել են տարեկան ՀՆԱ 3.9 տոկոսը: Այլ է պատկերը, սակայն, համապատասխան ժամանակաշրջաններում համեմատվող ծախսերի դոլարային արտահայտությամբ: Այսպես, հաշվետու տարում տնտեսությանը հատկացվել է 49931.8 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորում, մինչդեռ նախորդ տարում այն կազմել էր 39054.4 հազ. դոլար, այսինքն, արձանագրվել է 28 տոկոս աճ: Այս խումբ ծախսատեսակների դինամիկայի վերլուծության ժամանակ ամենանպատակահարմար ցուցանիշը վերջինս է, այսինքն ԱՄՆ դոլարով հաշվարկված դրանց ունեցած շարժի ուսումնասիրությունը, քանի որ հանրապետության համար բնութագրական է «փոքր-բաց» տնտեսություն բնորոշումը և հատկապես տնտեսության ֆինանսավորման բնագավառում վարվող քաղաքականության գնահատման համար դոլարի հիմքի վրա կատարված համեմատությունը ավելի արժեքավոր է:
Տնտեսության ֆինանսավորման 63.4% կատարվել է հանրապետական բյուջեի 36.6%-ը տեղական բյուջեների միջոցների հաշվին:
Ըստ ֆունկցիոնալ դասակարգման, հանրապետության տնտեսության ֆինանսավորման պատկերը 1995 թվականին եղել է հետևյալը, արդյունաբերության նախարարությանը տարեկան բյուջեով հաստատված 639.4 մլն դրամի դիմաց հատկացվել է 829.4 մլն դրամ կամ պլանը գերակատարվել է 130%-ով: Դրանք գրեթե ամբողջությամբ կատարվել են հանրապետական բյուջեի միջոցների հաշվին: Այս գումարների գերակշիռ մասը` 87%-ը, հատկացվել է տարվա 1-ին կիսամյակում: Նախորդ տարվա համեմատ, բացարձակ արտահայտությամբ 2.7 անգամ աճել են արդյունաբերության նախարարությանը բյուջեից հատկացվող միջոցները: Դոլարային արտահայտությամբ դրանց համեմատությունը ևս ցույց է տալիս, որ գրեթե 2 անգամ աճել են դրանք` 1994-ի 1038.6-ից 1995-ին հասնելով 2043.4 հազ. դոլար:
ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարությանը հատկացվել է 7321.8 մլն դրամ, որ գերազանցել է տարեկան հաստատված պլանը 11.6%-ով: Սահմանված համամասնության աճը հիմնականում պայմանավորված է ՀԱԷԿ-ի վերագործարկման համար նախատեսված հատկացումների ծավալի ավելացմամբ, ինչպես նաև Գյումուշի ՀԷԿ-ի վթարի վերացման համար լրացուցիչ հատկացումների կատարմամբ: Էներգետիկ համակարգը, հաշվի առնելով դրա տնտեսական ու սոցիալական կարևորությունը, բյուջեի կատարման ընթացքում ֆինանսավորվել է առաջնահերթ և անհետաձգելի կերպով:
Նախորդ տարվա համեմատ համախառն ներքին արդյունքի նկատմամբ էներգետիկ ծախսերը 2 անգամ նվազել են, մինչդեռ դոլարային արտահայտությամբ` հաշվետու ժամանակաշրջանում 1.14 անգամ ավել են եղել, քան 1994 թվականին:
Էներգետիկայի նախարարությանը տրամադրվող ծախսերը ամենամեծ կշիռն ունեն տնտեսությանը հատկացվող ամբողջ ֆինանսավորման ծավալում: 1995 թվականի բյուջեում դրանք փաստացի կազմել են 36 տոկոսը, նախորդ տարվա 40.5 տոկոսի դիմաց:
Բյուջեից ֆինանսավորում ստացող տնտեսության մյուս կարևոր բնագավառը տրանսպորտն ու հաղորդակցությունն է: Այդ բնագավառը կարգավորող նախարարությանը հաշվետու տարում հատկացվել է 2219 մլն դրամ ֆինանսավորում, որը տարեկան հաստատված պլանից ցածր է 22.1 տոկոսով: Տրանսպորտի ու հաղորդակցության նախարարությանը փաստացի հատկացված ֆինանսավորումը կազմել է տարվա ընթացքում տնտեսությանը հատկացված միջոցների 11%-ը, մինչդեռ նախորդ տարում դա ընդամենը 9 տոկոսն էր: Ամերիկյան դոլարի համարժեքներով համեմատությունը ցույց է տալիս, որ 1995-ին տրանսպորտի ֆինանսավորման բնագավառում նախորդ տարվա համեմատ ապահովվել է աճ` 1.5 անգամ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը փաստացի հատկացված միջոցները ցածր են եղել բյուջեով հաստատված մակարդակից շուրջ 25 տոկոսով: Նախատեսված գումարների գրեթե 91%-ը պետք է տրամադրվեր հանրապետական բյուջեի միջոցներից և պետական բյուջեի գծով այս նախարարության թերֆինանսավորումը պայմանավորված է հատկապես հանրապետական բյուջեի գծով տարեկան պլանի ցածր կատարողականի հանգամանքով:
ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմունտնտ» հանրապետական միավորմանը տրամադրված բյուջետային հատկացումները հաշվետու տարում գերազանցել են հաստատված պլանով նախատեսված մակարդակը 43.14%-ով: Դրանք գերազանցապես` 93.9%-ով, ֆինանսավորվել են տեղական բյուջեների միջոցների հաշվին: Էներգետիկ ծախսերից հետո դրանք տնտեսության ֆինանսավորման ընդհանուր գումարներում մեծ տեսակարար կշիռ ունեցող բնագավառ են: 1995 թվականի պետական բյուջեի տարեկան արդյունքներով ամբողջ տնտեսությանը հատկացված միջոցների 32.6 տոկոսն օգտագործվել է բնակարանային կոմունալ տնտեսությանը ֆինանսավորելու համար: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարում այդ ցուցանիշը 24.1% է կազմել: Պետական ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից ելնելով բնակարանային կոմունալ տնտեսության բնագավառում տնտեսավարման նոր մեթոդների ներդրմամբ` համատիրությունների ստեղծմամբ, հաշվետու տարվան հաջորդող ժամանակաշրջանում արդեն այդ ծախսերի տեսակարար կշիռն ընդհանուրի նկատմամբ զգալիորեն նվազել է:
ՀՀ առևտրային բանկերի կանոնադրական կապիտալի համալրման նպատակով նախատեսված 96.6 միլիոն պլանի փոխարեն պետական բյուջեից 155.0 մլն դրամ է տրամադրվել:
Տնտեսության այլ ճյուղերին հատկացվել է 1412.7 մլն դրամ ֆինանսավորում, որը գերազանցում է հաստատված բյուջեով դրանց համար նախատեսված միջոցները 2.6 անգամ:
Հաշվետու ժամանակաշրջանում պետական ծախսերի շուրջ 30 տոկոսն օգտագործվել է սոցիալ-մշակութային միջոցառումների ֆինանսավորման նպատակներով, որը նախորդ տարվա 25.3% ցուցանիշի նկատմամբ զգալի բարելավում է: Այս նպատակով հատկացված փաստացի միջոցները կազմում են տարեկան նախատեսված 46647.3 մլն դրամ գումարի 80 տոկոսը: Թերֆինանսավորումը գերազանցապես` 75 տոկոսով, պայմանավորված է սոցիալական ապահովության նպատակներով ծախսվող գումարների ցածր կատարողականով: Այսինքն, ՀՀ աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարությանը, սոցիալական ապահովության ֆոնդին ՀՀ պետական բյուջեից նախատեսված 6868.2 մլն դրամի փոխարեն հատկացվել է 1841.1 մլն դրամ (26.8% կատարողական): Վերջիններիս լրիվ ծավալով ֆինանսավորման դեպքում սոցիալ-մշակութային միջոցառումների գծով ծախսերի կատարողականը կկազմեր 95%:
Ներկայացվում է 1995 թվականի պետական բյուջեի սոցիալ-մշակութային միջոցառումների ֆինանսավորման կառուցվածքը. (Տե´ս ներդ. նկ. 7):
Այս խմբի ծախսերում ընդհանուր կատարողականից բարձր ցուցանիշներ են ապահովվել երեխաներին ու սակավ ապահովված ընտանիքներին տրվող նպաստների (90%), լուսավորության (92%), մշակույթի (133%), ֆիզկուլտուրայի (95%) ոլորտների ֆինանսավորման բնագավառներում:
Նախորդ տարվա համեմատ սոցիալ-մշակութային միջոցառումների ֆինանսավորման կառուցվածքը գրեթե չի փոխվել, այսինքն, 1995 թվականի բյուջեի կատարման ընթացքում պահպանվել են այդ ծախսատեսակների գծով 1994-ին փաստացի ձևավորված համամասնությունները, բացի երեխաների նպաստներից (2.5% աճ) և սոցիալական ապահովության ֆինանսավորումից, որի կշիռը նվազել է 2 անգամ:
Համախառն ներքին արդյունքի նկատմամբ սոցիալ-մշակութային ծախսերի կշիռը 1994 թվականի 5.5%-ից 1995-ին աճել է մինչև 7.16%: Այս ծախսերի դոլարային արտահայտությամբ համեմատությունը ևս ցույց է տալիս, որ դրանք անհամեմատ` 2.6 անգամ աճել են նախորդ տարվա համեմատ:
Բյուջեի ծախսերի միջին կատարողականից ցածր ցուցանիշ է ապահովել օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների պահպանման համար կատարված ծախսերի գծով, որոնք ֆինանսավորվել են համապատասխանաբար 69, 77 և 67 տոկոսներով:
Հաշվետու ժամանակաշրջանի պետական բյուջեի կատարման ընթացքում հանրապետության պաշտպանության ու ազգային անվտանգության նպատակներով ծախսվել է այդ նպատակների համար նախատեսված միջոցների 95%-ը:
Միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության անդամակցության ծախսերը կատարվել են կնքված պայմանագրով ու համաձայնագրերով նախատեսված վճարումների ժամկետներին ու չափերին համապատասխան (նախատեսված 900.1 մլն դրամի դիմաց կատարվել է 988.0 մլն դրամի ֆինանսավորում): Անհրաժեշտ է նշել, որ բյուջեի կատարման ընթացքում, բյուջեի պլանավորման հիմքում դրված փոխանակման կուրսի ու դրա փաստացի ձևավորված մակարդակների տարբերությամբ պայմանավորված անհրաժեշտություն առաջացավ վերահաշվարկել նախատեսված գումարները:
1995 թվականի բյուջեի դեֆիցիտը
1995 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը կազմել է 31,093.0 մլն դրամ պլանով նախատեսված 28,956.7 մլն դրամի դիմաց: Միաժամանակ, տարեկան բյուջեի և սոցիալ-տնտեսական ծրագրի մակրոտնտեսական ցուցանիշների հաշվարկների հիմքում դրված համախառն ներքին արդյունքի նկատմամբ պլանով նախատեսված էր դեֆիցիտը հասցնել 8.2%-ի, սակայն փաստացի ցուցանիշներով այն կազմել է 6%: Հատկանշական է, որ ստացված եկամուտների նկատմամբ կատարված ծախսերի գերազանցումը հիմնականում տեղի է ունեցել առաջին կիսամյակում, այսինքն, տարեկան դեֆիցիտի 97%-ը կամ 30191.1 մլն դրամը բաժին է ընկել տարվա առաջին կեսին: Համապատասխանաբար, դրա ֆինանսավորման աղբյուրների համամասնությունները կիսամյակի կտրվածքով նույնն են, ինչ տարեկան բյուջեի դեպքում:
Վերոհիշյալ ընդհանուր դեֆիցիտից բացի, որը կարևորվում է մակրոտնտեսական տեսանկյունից, դեֆիցիտի կառուցվածքի ուսումնասիրության տեսանկյունից հետաքրքրության են արժանի բյուջեի ընթացիկ, առաջնային, ներքին և գործառնական դեֆիցիտները: Ընթացիկ ֆիսկալ դեֆիցիտը, որը հաշվարկվում է որպես ընթացիկ եկամուտների նկատմամբ ընթացիկ ծախսերի գերազանցման մեծություն, հաշվետու տարում կազմել է 23230.5 մլն դրամ կամ ընդհանուր դեֆիցիտի 75%-ը: Ինվեստիցիաներ-խնայողություններ տերմինների լեզվով ասած, դա ցույց է տալիս կառավարության խնայողությունները և տնտեսության մեջ միջոցների շարժի ուսումնասիրման ժամանակ մասնավոր հատվածի, արտաքին հաշվեկշռի կողքին կարելի է ընթացիկ դեֆիցիտը դիտարկել որպես կառավարության մասնաբաժինը:
Առաջնային դեֆիցիտը կազմել է 16553 մլն դրամ, կամ ՀՆԱ 3.17%-ը, այսինքն` ընդհանուր դեֆիցիտից երկու անգամ փոքր: Քանի որ դա, փաստորեն, ընդհանուր դեֆիցիտն է առանց տոկոսավճարների գումարները հաշվի առնելու, ապա կարելի է ասել, որ այն ցույց է տալիս դեֆիցիտի մեծության վրա պետական պարտքի ազդեցության աստիճանը, կամ դրա էական լինելու հանգամանքը:
Բյուջեի ներքին դեֆիցիտը, որի հաշվարկման ժամանակ ընդհանուր եկամուտները դիտարկվում են առանց գրանտների, և ծախսերը` առանց արտաքին տոկոսավճարների, կարևոր ցուցանիշ է հանրապետության տնտեսության մակրոտնտեսական հավասարակշռության գնահատման տեսանկյունից: Այն կազմել է 47482 մլն դրամ կամ գերազանցել է ընդհանուր դեֆիցիտին 1.5 անգամ:
Գործառնական դեֆիցիտը, որը առաջնային դեֆիցիտն է` տոկոսավճարների իրական բաղադրիչը (սղաճի ազդեցությամբ ճշգրտումը) հաշվի առած, հաշվետու տարում կազմել է 56683 մլն դրամ, կամ ՀՆԱ 10.9 տոկոսը: Գործառնական դեֆիցիտը ցույց է տալիս, թե տվյալ տարվա հարկաբյուջետային քաղաքականությունն ինչպես է ազդել պետական պարտքի մեծության վրա:
Պետական բյուջեի դեֆիցիտի մակրոտնտեսական ազդեցությունը մեծապես կախված է դրա ֆինանսավորման աղբյուրների կառուցվածքից:
Ներկայացվում է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման կառուցվածքը` ըստ աղբյուրների (%). (Տե´ս ներդ. նկ. 8):
Ինչպես երևում է, 1995 թվականին բյուջեի դեֆիցիտը հիմնականում ֆինանսավորվել է արտաքին աղբյուրի հաշվին: Դրանք կազմել են 29911.1 մլն դրամ կամ դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղված միջոցների 96.2%-ը: Դեֆիցիտի դրամայնացման ու դրա ինֆլյացիոն ազդեցության բացառման, ինչպես նաև կանխիկ հավասարակշռության հաստատման նպատակներից ելնելով, հաշվետու տարում նվազագույնի է հասցվել ՀՀ կենտրոնական բանկից այդ նպատակներով ներգրավվող միջոցների օգտագործումը: Մասնավորապես, կենտրոնական բանկից ստացված զուտ վարկերը (ստացված ու մարված վարկերի տարբերությունը) կազմել են դեֆիցիտի ֆինանսավորման 5.6%-ը կամ բացարձակ արտահայտությամբ 1746.3. մլն դրամը: Օգտագործվել են նաև լրացուցիչ միջոցներ` թողարկվել են գանձապետական պարտավորությունների պարտատոմսեր և միևնույն ժամանակ գրեթե նույն գումարի չափով մարվել են նախորդ ժամանակաշրջանի գանձապետական պարտավորությունների պարտատոմսեր:
|
Հավելված 1995 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
(ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ)
|
մլն դրամ |
|
Պետական բյուջե |
Հանրապե-տական |
Տեղական | |
| ԸՆԴԱՄԵՆԸ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ԳՐԱՆՏՆԵՐ |
94458.1 |
65157.8 |
39316.6 |
| Հարկային եկամուտներ |
55406.8 |
28294.3 |
27112.5 |
|
Ավելացված արժեքի հարկ |
17018.7 |
8844.1 |
8174.6 |
|
Ակցիզային հարկ |
2387.9 |
2387.9 |
|
|
Շահութահարկ |
23868.0 |
14018.2 |
9849.8 |
|
Եկամտահարկ |
6826.2 |
18.4 |
6807.8 |
|
Հողի հարկ |
1720.6 |
1720.6 | |
|
Մաքսային տուրք |
2707.1 |
2707.1 |
|
|
Պետական տուրք |
878.2 |
318.5 |
559.7 |
| Գանձույթներ և ոչ հարկային եկամուտներ |
17997.2 |
16567.1 |
1430.1 |
| Մուտքեր ՀՀ ԿԲ ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից |
12046.0 |
12046 |
|
| Պետական ունեցվածքի սեփականաշնորհումից մուտքեր |
49.5 |
49.5 |
|
| Հողի և արոտավայրերի օգտագործման դիմաց վարձավճար |
178.6 |
29.1 |
149.5 |
| Բնական ռեսուրսների օգտագործման դիմաց վճար և անտառային եկամուտ |
390.0 |
386.7 |
3.3 |
| Վարկի հաշվին ձեռք բերված դեղորայքի իրացումից մուտքեր |
100.0 |
100.0 |
|
| Առևտրային բաժնետիրական բանկերի կանոնադրական ֆոնդերում ՀՀ կառավարության մասնակցությունից եկամուտներ |
17.0 |
17.0 |
|
| Վարկային էմիսիայի հաշվին ձեռնարկություններին տրամադրվող միջոցների օգտագործումից եկամուտներ |
233.5 |
233.5 |
|
| Մուտքեր ձեռնարկություններին տրամադրված վարկերի վերադարձից |
383.7 |
383.7 |
|
| Պետական ձեռնարկությունների և վարձակալությունից ստացվող եկամուտներ |
412 |
50.6 |
361.4 |
| Այլ գանձույթներ և զանազան ոչ հարկային եկամուտներ |
4186.9 |
3271.0 |
915.9 |
| Գրանտներ |
19150.9 |
19150.9 |
|
| Ներքին շահող փոխառության պատրաստումներ |
2.1 |
2.1 |
|
| Տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներ, որոնք ուղղվում են ընթացիկ տարվա ծախսերի ֆինանսավորմանը |
1903.1 |
1145.4 |
757.7 |
| Հանրապետական բյուջեից ստացվող միջոցներ` դոտացիա |
|
|
10016.3 |
| ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ |
125551.1 |
96718.1 |
38849.3 |
| Ընթացիկ ծախսեր |
96698.5 |
73891.9 |
32822.9 |
|
Աշխատավարձ |
11818.2 | 5639.5 | 6178.7 |
|
Սուբսիդիաներ |
2168.3 | 10421.9 | 1762.7 |
|
Տոկոսավճարներ |
14539.8 | 14539.8 | |
|
ներքին |
|||
|
արտաքին |
2762.0 | 2762.0 | |
|
Տրանսֆերտներ |
18322.5 | 7784.7 | 10537.8 |
|
երեխաների նպաստներ |
8183.1 | 8183.1 | |
|
սոցապ հատկացումներ |
162.2 | 49.0 | 113.2 |
|
կենսաթոշակային հատկացում |
3081.4 | 931.3 | 2150.1 |
|
վճարումներ երաշխիքների դիմաց |
2452.0 | 2452.0 | |
|
հատկացում կենսաթոշակային ֆոնդին |
450.0 | 450.0 | |
|
այլ տրանսֆերտներ |
3993.8 | 3902.4 | 91.4 |
| Ապրանքներ և ծառայություններ | 49849.7 | 35506.0 | 14343.7 |
|
առողջապահություն |
6388.2 | 2578.8 | 3809.4 |
|
կրթություն |
6352.4 | 3112.7 | 3239.7 |
|
այլ ապրանքներ և ծառայություններ |
37109.1 | 29814.5 | 72.94.6 |
| Կապիտալ ծախսեր և զուտ վարկեր |
14149.7 |
11613.9 |
2535.8 |
| որից զուտ վարկեր | 3103.0 | 3103.0 | |
| Նախորդ տարվա պարտքի մարում |
14702.9 |
11212.3 |
3490.6 |
| Ծախսերի գերազանցում եկամուտների նկատմամբ |
31093.0 |
31560.3 |
- 467.3 |
| ԴԵՖԻՑԻՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ |
31093.0 |
31560.3 |
- 467.3 |
| ֆինանսավորման արտաքին աղբյուրներ, |
29911.1 |
29911.1 |
|
|
այդ թվում` |
|||
| Համաշխարհային բանկի վերականգնողական վարկ |
29911.1 |
29911.1 |
|
| Ֆինանսավորման ներքին աղբյուրներ |
1181.9 |
1649.2 |
- 467.3 |
|
այդ թվում` |
|||
| ՀՀ կենտրոնական բանկից վարկի ստացում |
5446.3 |
5446.3 |
|
| ՀՀ կենտրոնական բանկից վարկի մարում |
- 3700 |
- 3700 |
|
| Մուտքեր գանձապետական պարտատոմսերի թողարկումից |
1117.6 |
1117.6 |
|
|
Գանձապետական պարտատոմսերի մարում |
- 1216.7 |
- 1216.7 |
|
| Բանկերում պահվող պետական միջոցների դեպոզիտների ծավալների ավելացում (բյուջեների տարեվերջի ազատ մնացորդը) |
- 467.3 |
|
- 467.3 |
|
Հավելված 1995 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
(ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ)
|
(հազ. դրամ) |
|
Ցուցանիշների անվանումները |
Հաստատված |
Պետական Փաստացի |
Կատար-ման տոկոսը |
Հաստատ-ված |
Հանրապե-տական Փաստացի |
Կատար-ման տոկոսը |
Հաստատ-ված |
Տեղական Փաստացի |
Կատար-ման տոկոսը | |
|
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |
101164006 | 94458076 | 93% | 74519115 | 65157773 | 87% | 38281490 | 39316614 | 103% | |
| Ա | Հարկեր և տուրքեր | 56066101 | 45406871 | 99% | 30564970 | 28294339 | 93% | 25493181 | 27112532 | 106% |
| այդ թվում | ||||||||||
| 1 | Ավելացված արժեքի հարկ | 18478294 | 17018745 | 92% | 9271388 | 8844153 | 95% | 9206906 | 8174592 | 89% |
| 2 | Ակցիզային հարկ | 5268571 | 2387914 | 45% | 5268571 | 2387914 | 45% | |||
| 3 | Շահութահարկ | 21178586 | 23868007 | 113% | 13614648 | 14018241 | 103% | 7563938 | 9849766 | 130% |
| 4 | Պետական հարկեր բնակչությունից | 5605000 | 6826280 | 122% | 0 | 18444 | 5605000 | 6807836 | 121% | |
| Եկամտահարկ քաղաքացիների աշխատավարձից | 54955000 | 6709056 | 122% | 18444 | 5495000 | 6690612 | 122% | |||
| Եկամտահարկ անհատ ձեռնարկատերերից | 110000 | 117224 | 107% | 110000 | 117224 | 107% | ||||
| 5 | Պետական տուրքեր և տեղական հարկեր | 2868950 | 3585292 | 125% | 2410363 | 3025578 | 126% | 450637 | 559705 | 124% |
| Պետական տուրք | 1048000 | 878211 | 84% | 597363 | 318506 | 53% | 450637 | 559705 | 124% | |
| Մաքսային տուրք | 1813000 | 2707081 | 149% | 1813000 | 2707081 | 149% | ||||
| Հարկ շենքերի տերերից | 7950 | 0% | ||||||||
| 6 | Հողի հարկ | 2666700 | 1720633 | 65% | 2666700 | 1720633 | 65% | |||
| Բ | Գանձույթներ և զանազան ոչ հարկային եկամուտներ | 19363905 | 17997177 | 93% | 18220145 | 16567093 | 91% | 1151711 | 1430084 | 124% |
| այդ թվում | ||||||||||
| 1 | Ֆոնդավճար և գույքահարկ | 102691 | 266415 | 259% | 65120 | 119664 | 184% | 705521 | 146751 | 21% |
| 2 | Պետական ունեցվածքի սեփականաշնորհումից եկամուտ | 1120000 | 49544 | 4% | 1120000 | 49544 | 4% | |||
| 3 | Թանկարժեք մետաղների վաճառքից մուտքեր | 850000 | 1303301 | 153% | 850000 | 1303301 | 153% | |||
| 4 | Հողի և արոտավայրերի վարձակալության վճար | 572000 | 178608 | 31% | 286000 | 29110 | 10% | 286000 | 149498 | 52% |
| 5 | Բնական ռեսուրսների օգտագործման դիմաց վճար և անտառային եկամուտ | 49070 | 390008 | 795% | 43394 | 38669 | 891% | 5676 | 3339 | 59% |
| 6 | Առևտրային բաժնետիրական բանկերի կանոնադրական ֆոնդերում ՀՀ կառավ. մաս-նակցությունից եկամուտներ | 20000 | 16989 | 85% | 20000 | 16989 | 85% | |||
| 7 | Մուտքեր ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից | 12930000 | 12046000 | 93% | 12930000 | 12046000 | 93% | |||
| 8 | Վարկային էմիսիայի հաշվին ձեռնարկություններին տրամադրվող միջոցների օգտագործման դիմաց եկամուտներ | 18522 | 233470 | 1261% | 18522 | 233370 | 1261% | |||
| 9 | Մուտքեր վարկային էմիսիայից ձեռնարկություններին տրամադրված վարկերի վերադարձից | 87057 | 383664 | 441% | 87057 | 383664 | 441% | |||
| 10 | Պետական ձեռնարկություն-ների վարձակալությունից ստացվող եկամուտ | 114000 | 412060 | 361% | 111770 | 50581 | 25% | 2230 | 361479 | 16210% |
| 11 | Այլ գանձույթներ և ոչ հարկային եկամուտներ | 912284 | 2617464 | 100000 | 1848447 | 152284 | 769017 | |||
| 12 | 2% մասհանումներ ավտոտրանսպորտային ձեռնարկությունների կողմից համապետական նշանակու-թյան ավտոճ. շին. համար | 202812 | 15082 | 7% | 202813 | 15082 | 7% | |||
| 13 | Ձեռնարկությունների և տնտեսական կազմակերպու-թյունների կողմից տեղական ավտոճ. շինարարության, վերակառուցման, նորոգման և պահպանման համար կատ. մասհանումներ | 1535469 | 25672 | 2% | 1535469 | 25672 | 2% | |||
| 14 | ՀՀ քաղաքացիության ժամանակավոր, սովորական և հատուկ կացության վկայականների, անձնագրերի տրամադրումից մուտքեր | 240000 | 34588 | 14% | 240000 | 34588 | 14% | |||
| 15 | Հյուպատոսական ծառայությունների դիմաց ստացվող մուտքեր | 610000 | 24312 | 4% | 610000 | 24312 | 4% | |||
| Գ | Գրանտներ | 25734000 | 19150925 | 74% | 25734000 | 19150925 | 74% | |||
| Դ | Բյուջեների տարեսկզբի ազատ մնացորդի միջոցները, որոնք ուղղվում են ընթացիկ տարվա ծախսերի ֆինանսավորմանը | 1903103 | 1145416 | 757687 | ||||||
| Ե | Հանր. բյուջեից ստացվող միջոցներ-դոտացիա | 11636598 | 10016311 | 86% | ||||||
|
Ծ Ա Խ Ս Ե Ր |
||||||||||
| 1 | Տնտեսության ճյուղեր | 180601103 | 20267327 | 112% | 13171023 | 12855032 | 98% | 4889080 | 7412295 | 152% |
| 2 | Սոց.-մշակութային ոլորտ-ընդամենը | 46647335 | 37405878 | 80% | 18831330 | 12352729 | 66% | 27816005 | 25053149 | 90% |
| այդ թվում | ||||||||||
| Լուսավորություն | 14822676 | 13568381 | 92% | 5458776 | 4495712 | 82% | 9363900 | 9072669 | 97% | |
| Մշակույթ | 2837253 | 3782685 | 133% | 1639529 | 1965540 | 120% | 1197724 | 1817145 | 152% | |
| Առողջապահություն | 12629000 | 964554 | 76% | 4706000 | 3915615 | 83% | 7923000 | 5729939 | 72% | |
| Ֆիզկուլտուրա | 403200 | 384996 | 95% | 306200 | 262133 | 86% | 97000 | 122863 | 127% | |
| Երեխաներին և սակավ ապահովված ընտանիքներին տրվող նպաստներ | 9087036 | 8183132 | 90% | 9087036 | 8183132 | 90% | ||||
| Սոցիալական ապահովություն | 6868170 | 1841130 | 27% | 6720825 | 1713729 | 25% | 147345 | 127401 | 86% | |
|
այդ թվում |
||||||||||
| ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն | 1122670 | 667998 | 60% | 975325 | 540597 | 55% | 147345 | 127401 | 86% | |
| Կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ | 5019000 | 450000 | 9% | 5019000 | 450000 | 9% | ||||
| Փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ | 726500 | 723132 | 100% | 726500 | 723132 | 100% | ||||
| 3 | Գիտություն | 1194858 | 1165903 | 98% | 1194858 | 1165903 | 98% | |||
| 4 | Օրենսդիր իշխանության մարմիններ | 341826 | 235415 | 69% | 341826 | 235415 | 60% | |||
| 5 | Գործադիր իշխանության մարմիններ | 4801742 | 3708346 | 77% | 3760644 | 2427662 | 65% | 1041098 | 1280684 | 123% |
| 6 | Դատական իշխանության և իրավապահ մարմիններ | 313676 | 210271 | 67% | 313676 | 210271 | 67% | |||
| 7 | ՀՀ պաշտպանության նախարարություն | 18445700 | 18228211 | 99% | 18445700 | 18228211 | 99% | |||
| 8 | «Հայաստան» զորախումբ | 1412000 | 898044 | 64% | 1412000 | 898044 | 64% | |||
| 9 | Ազգային անվտանգության մարմիններ | 2369000 | 2058502 | 87% | 2369000 | 2058502 | 87% | |||
| 10 | Ներքին գործերի նախարարության համակարգի մարմ. | 3687500 | 3396582 | 92% | 3687500 | 3396582 | 92% | |||
| 11 | Քրեական պատիժների իրականացման վարչություն | 1031500 | 867163 | 84% | 1031500 | 867163 | 84% | |||
| 12 | Նյութական ռեսուրսների պետ. ռեզերվի ձևավորում | 2000000 | 395000 | 20% | 2000000 | 395000 | 20% | |||
| 13 | ՀՀ կենտրոնական բանկից ստացված վարկերի սպասարկում | 10717000 | 11290114 | 105% | 10717000 | 11290114 | 105% | |||
| 14 | Միջազգային կազմակերպու-թյուններում ՀՀ անդամակցության հետ կապված ծախսեր | 900100 | 988025 | 110% | 900100 | 988025 | 110% | |||
| 15 | Միջազգային կազմակերպու-թյուններից և այլ պետություններից ստացված վարկերի սպասարկում | 3978500 | 2762037 | 69% | 3978500 | 2762037 | 69% | |||
| 16 | Այլ միջոցառումներ | 3619900 | 6971353 | 193% | 3519350 | 5717210 | 162% | 100550 | 1254143 | 1247% |
| այդ թվում | ||||||||||
| ՀՀ գանձապետական պարտատոմսերի իրացման և սպասարկման ծախսեր | 492286 | 459857 | 93% | 492286 | 459857 | 93% | ||||
| Հայաստանի Հանրապետության ներքին շահող փոխառությունների սպասարկում | 54800 | 27878 | 51% | 54800 | 27878 | 51% | ||||
| Միջպետական վարկ ԼՂՀ-ին | 1850000 | 2203000 | 119% | 1850000 | 2203000 | 119% | ||||
| այլ ծախսեր | 1222814 | 4280618 | 1122264 | 3026475 | 100550 | 1254143 | ||||
| 17 | ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | 900000 | 0% | 900000 | 0% | |||||
| 18 | ՀՀ 1994 թ. պետ. բյուջեի կատարման ընթացքում գոյացած պարտքեր | 9700000 | 14702943 | 152% | 5265243 | 11212312 | 213% | 4434757 | 3490631 | 79% |
| Ընդամենը պետ. բյուջեի ծախսեր | 130120740 | 125551114 | 96% | 91839250 | 87060212 | 95% | 38281490 | 38490902 | 101% | |
| Հանրապետական բյուջեից տեղական բյուջեներին փոխադարձ հաշվարկներով տրվող միջոցներ (դոտացիա) | 11636598 | 9657907 | ||||||||
| Ընդամենը հանրապետական բյուջեի ծախսեր | 103475848 | 96718119 | 93% | |||||||
| Տեղական բյուջեներից փոխ. հաշվ. տրվող միջոցներ | 358404 | |||||||||
| Ընդամենը տեղական բյուջեների ծախսեր | 38281490 | 38849306 | 101.5% | |||||||
| Ծախսերի գերազանցումը եկամուտների նկատմամբ | 28956734 | 31093038 | 107% | 28956733 | 3156034 | 109% | 0 | -467308 | ||
| Ներգրավվող ֆինանսական ռեսուրսներ | ||||||||||
| 1 | Արտաքին ֆինանսավորում | 29688000 | 29911100 | 29688000 | 29911100 | |||||
| ա) Համաշխարհային բանկի վերականգնողական վարկ | 25688000 | 29911100 | 25688000 | 29911100 | ||||||
| բ) Պետական վարկ ՌԴ-ից | 4000000 | 4000000 | ||||||||
| 2 | Ներքին ֆինանսավորում | -731265 | 1181938 | -731265 | 1649246 | -467308 | ||||
| ա) ՀՀ կենտրոնական բանկի վարկ | -837000 | 1746308 | -837000 | 1746308 | ||||||
| տրամադրում 1995 թվականին | 4103000 | 5446308 | 4103000 | 5446308 | ||||||
| վարկի մարում | -4940000 | -3700000 | -4940000 | -3700000 | ||||||
| բ) Գանձապետական պարտատոմսերի շրջանառություն | -114265 | -99130 | -114265 | -99130 | ||||||
|
այդ թվում |
||||||||||
|
թողարկում |
378735 | 1117600 | 378735 | 1117600 | ||||||
|
մարում |
-493000 | -1216730 | -493000 | -1216730 | ||||||
| գ) 1995 թ. պետ. ներքին շահող փոխառության պարտատոմսերի թողարկում | 220000 | 2068 | 220000 | 2068 | ||||||
| դ) Բանկերում պահվող պետական միջոցների դեպոզիտների ծավալների ավելացում (բյուջեների տարեվերջի ազատ մնացորդը) | -467308 | -467308 | ||||||||
| ԸՆԴԱՄԵՆԸ | 28956735 | 31093038 | 28956735 | 31560346 | 0 | -467308 |