ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«05» նոյեմբեր 2026 թ. |
N 97-Ն |
«ԱՎԱԳ ԽՄԲԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ) ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Ավագ խմբի նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագիրը»՝ համաձայն Հավելվածի:
|
Նախարար՝
11/5/2026 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
|
|
Հավելված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի նոյեմբերի 5-ի N 97-Ն հրամանի |
ԱՎԱԳ ԽՄԲԻ
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ) ԾՐԱԳԻՐ
I. ԲԱՑԱՏՐԱԳԻՐ
1. Ծրագիրը հասցեագրված է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին՝ ուղղորդելու նրանց պլանավորելու և իրականացնելու 5-6 տարեկան սաների՝ ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչով» (այսուհետ՝ չափորոշիչ) սահմանված կարողունակությունների ձևավորումը, նրանց հետ տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը, նախադպրոցական ուսումնական հաստատությունից դպրոց սահուն անցման ապահովումը:
2. Ավագ խմբի 5-6 տարեկանների կրթական հիմնական ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) կառուցված է չափորոշչի պահանջների հիման վրա՝ սաների տարիքային հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների հաշվառմամբ:
3. Ծրագիրը ներառում է`
1) սանի ֆիզիկական զարգացումը, առողջ ապրելակերպի վերաբերյալ պատկերացումների և առողջ կենսակերպին միտված սովորությունների ձևավորումը.
2) խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության, մաթեմատիկական տարրական պատկերացումների զարգացումը, գրաճանաչության նախապատրաստումը.
3) ճանաչողության զարգացումը, փորձարարության և հնարամտության խթանումը, խաղային գործունեության խրախուսումը.
4) ազգային ինքնության, սեփական և այլոց իրավունքների և պարտականությունների մասին տարրական պատկերացումների ձևավորումը.
5) ուսման նկատմամբ վերաբերմունքի ձևավորումը.
6) անձնային աճը, հուզակամային ոլորտի զարգացումը, համատեղ գործունեության և համագործակցության խթանումը, սոցիալականացումը.
7) հիգիենիկ և ինքնասպասարկման կարողությունների, անվտանգ կենսագործունեության, կյանքի հմտությունների ձևավորումը [2]:
4. Ծրագիրը նպատակուղղված է նախադպրոցական տարիքի ավարտին կարողունակ սանի ձևավորմանը և սահուն անցմանը դպրոցին: Կարողունակ սանը կկարողանա հաղորդակցվել տարբեր իրավիճակներում և միջավայրերում՝ ըստ անհրաժեշտության կիրառելով նաև իր տարիքին համապատասխան մեդիա գործիքներ, ակտիվ մասնակցություն կունենա հասարակական կյանքին, ճանաչողական հետաքրքություն կցուցաբերի շրջապատող աշխարհի հանդեպ՝ հաճույքով ներգրավվելով գործունեության տարբեր ձևերի մեջ:
5. Սանը կդրսևորի ինքնուրույնություն, կունենա ինքնասպասարկման և ինքնակազմակերպման հմտություններ, կտիրապետի առողջ ապրելակերպի վարման հիմնական կանոններին, բարեվարքության և սոցիալական պարզագույն կանոններին:
6. Կարողունակ անձի ձևավորման կարևոր պայման է իմացական գործընթացների զարգացման անհրաժեշտ մակարդակը՝ վերլուծական, քննադատական մտածողության, ինչպես նաև վերացարկելու, մոդելավորելու, դասակարգելու կարողությունների ձևավորմամբ ու զարգացմամբ։
7. Զուգահեռաբար, սանը կկարողանա գնահատել գեղեցիկը, ճանաչել որոշ հայ և արտասահմանյան մանկագիրների և նրանց ստեղծագործությունները, արտահայտել սեփական հույզերը, հարգալից վերաբերմունք ցուցաբերել ազգային տոների ու ավանդույթների նկատմամբ, դրսևորել սեր և նվիրվածություն հայրենի երկրի հանդեպ:
8. Սաների համակողմանի, այն է՝ ֆիզիկական, մտավոր, զգայական, բարոյական, սեռային, աշխատանքային, տնտեսագիտական, էկոլոգիական, գեղարվեստագեղագիտական, դաստիարակության խնդիրները լուծվում են ծրագրային բաղադրիչներում և միտված են չափորոշչով սահմանված ոլորտային վերջնարդյունքների ձևավորմանը։
9. Համակողմանի դաստիարակության խնդիրները բխում են հասարակության զարգացման պահանջներից: Դրանք համակցված իրագործվում են ծրագրային առանձին բաղադրիչներում և իրականացնում են նախադպրոցական կրթության վերակառուցման ու նորացման գործընթացը՝ չափորոշչով սահմանված ոլորտային վերջնարդյունքների ապահովման և կարողունակությունների ձևավորման միջոցով:
10. Ծրագիրը սահմանում է՝
1) կրթության բովանդակության ընդհանրական կառուցվածքը,
2) ուսումնական տարվա սկիզբը, ավարտը,
3) սաների գործունեության տարբեր ձևերի հերթագայումը,
4) խաղային և ուսումնական գործունեության հարաբերակցությունը տեսանելի դարձնող կանոնակարգը,
5) ծրագրային բաղադրիչներին հատկացվող շաբաթական պարապմունքների քանակը, ակնկալվող վերջնարդյունքները,
6) զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջները [2]։
11. Ծրագրում ներկայացված են թեմաներ միայն «Ինձ շրջապատող աշխարհը» և «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» բաղադրիչներից, ինչն ապահովում է թեմատիկ ուսուցման կազմակերպումը՝ ապահովելով ուսումնասիրվող նյութի վերաբերյալ սաների ամբողջական և համակարգային պատկերացումների ձևավորումը, ծրագրային բաղադրիչների միջև կապերի ապահովումը։
12. Ծրագրի բովանդակությունը ապահովում է 5-6 տարեկան սաների կարողունակությունների ձևավորումը, սահուն անցումը դպրոցական ուսումնառությանը, ինչպես նաև նախադպրոցական և տարրական կրթական ծրագրերի բովանդակության կապի պահպանումը՝ յուրաքանչյուր սանի զարգացման առանձնահատկությունների, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի հաշվառմամբ:
13. Ծրագրին ներկայացվում են հետևյալ պահանջները՝
1) համապատասխանությունը չափորոշչին,
2) կրթության աշխարհիկ բնույթը,
3) սաների և մեծահասակների համատեղ գործունեության ընթացքում անհատակողմնորոշված (երեխայակենտրոն) մոտեցման ապահովումը,
4) ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման դիդակտիկական սկզբունքների ապահովումը,
5) ազգային ավանդույթների և համամարդկային արժեքների զուգորդումը։
II. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
14. Ծրագրում ներկայացված են`
1) դաստիարակության և ուսուցման նպատակները,
2) խնդիրները՝ ըստ ծրագրային բաղադրիչների,
3) սաների առօրյայի կազմակերպման առանձնահատկությունները,
4) վերջնարդյունքների ապահովման հիմքերը՝ սաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների հաշվառմամբ,
5) զարգացնող միջավայրին ներկայացվող չափանիշները։
15. Ծրագրի նպատակներն են ՝
1) 5-6 տարեկան սաների տարիքային և անհատական առանձնահատկություններին համապատասխան՝ ֆիզիկական, մտավոր, հոգեկան և սոցիալ-անձնային զարգացման ապահովումը՝ ըստ չափորոշչով սահմանված ոլորտային վերջնարդյունքների,
2) նախադպրոցական կրթության ավարտին սաներից ակնկալվող կարողունակությունների ձևավորումը (գիտելիք, կարողություններ, հմտություններ, դիրքորոշում և արժեհամակարգ),
3) ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպման գործում նախադպրոցական հաստատությունների մանկավարժներին աջակցումը։
16. Ծրագրով սահմանված մակարդակն ապահովվում է կրթության բովանդակային բաղադրիչների միջոցով, յուրաքանչյուր սանի զարգացման առանձնահատկությունների հաշվառմամբ և նրա կարիքների գնահատմամբ։
17. Նախադպրոցական տարիքի սաների կրթության բովանդակությունը ներառում է զարգացման հետևյալ ոլորտները`
1) շարժողական (Հապավումը՝ Շ).
2) խոսքի և հաղորդակցման (Հապավումը՝ ԽՀ).
3) իմացական (Հապավումը՝ Ի).
4) հուզական, սոցիալ-անձնային (Հապավումը՝ ՀՍԱ).
5) ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի (Հապավումը՝ ԻԱԱԱ) [2]։
18. Ծրագիրը նախատեսում է սանի առօրյայի՝ համատեղ գործունեությամբ կազմակերպվող 3 ձև`
1) խաղային գործունեություն.
2) պարապմունքներ՝ որպես ուսուցման կազմակերպման հատուկ ձև.
3) օրվա ընթացքում սանի ազատ ժամանակի տնօրինում։
19. Ավագ խմբում սաների հետ օրվա կանոնակարգային պահերին կազմակերպվող աշխատանքն արտացոլվում է ծրագրային 6 բաղադրիչում՝
1) Խոսքի զարգացում
2) Ինձ շրջապատող աշխարհը
3) Մաթեմատիկական տարրական պատկերացումներ
4) Ֆիզկուլտուրա
5) Երաժշտություն
6) Կերպարվեստ և կառուցողական աշխատանք:
20. Ծրագրային բաղադրիչների զատումը պայմանական է, դրանք սերտորեն փոխկապակցված են: Սանի զարգացումը համակողմանի և լիարժեք է ընթանում, եթե բոլոր բաղադրիչների ուղղությամբ միաժամանակ և շարունակական աշխատանք է տարվում:
21. Ծրագրային բոլոր բաղադրիչներում արտացոլված վերջնարդյունքներն ուղղված են առանցքային կարողունակությունների ձևավորմանն ու զարգացմանը՝ նախադպրոցական տարիքի ավարտին՝
1) լեզվական և հաղորդակցական կարողունակություն.
2) ճանաչողական և շարժառիթային (մոտիվացիոն) կարողունակություն.
3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն.
4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն.
5) թվային և մեդիա կարողունակություն.
6) մշակութային կարողունակություն.
7) մաթեմատիկական և տեխնիկական կարողունակություն.
8) տնտեսական կարողունակություն.
9) ֆիզիկական կուլտուրայի և առողջության պահպանմանը միտված կարողունակություն [2]:
III. ՍԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ
22. Շարժողական ոլորտում սանը `
1) կարողանում է ճիշտ կատարել հիմնական շարժումները, շարժողական գործողությունները (քայլք, վազք, ցատկեր, նետումներ, մագլցում, սողանցում) տարբեր պայմաններում,
2) ինքնուրույն կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով, վերին և ստորին վերջույթների, ուսագոտու, իրանի և որովայնի համար,
3) խաղում է տարբեր շարժախաղեր և մարզախաղեր, զուգորդում դրանց բնորոշ շարժողական գործողությունները` դրսևորելով անհրաժեշտ շարժողական ընդունակություններ,
4) տարբեր պայմաններում կատարում է սպորտային վարժություններ՝ սահում է սահնակով և դահուկներով, վարում է ինքնագնաց, երկանիվ հեծանիվ, դրսևորելով անհրաժեշտ շարժողական կարողություններ և հմտություններ,
5) ջրում կատարում է լողի տարրերով պարզ վարժություններ,
6) կատարում է ճիշտ կեցվածքի ձևավորման և հարթաթաթությունը կանխարգելող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով,
7) կատարում է պարային շարժումներ՝ դրսևորելով ռիթմի զգացողություն և ռիթմոպլաստիկ շարժողական կարողություն,
8) օրվա ընթացքում կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ, դրսևորում է շարժողական ակտիվություն,
9) ինքնուրույն կամ մեծի օգնությամբ կատարում է առավոտյան հիգիենիկ մարմնամարզություն, ֆիզկուլտ-դադար,
10) ինքնուրույն կատարում է առարկաներով ֆիզիկական վարժություններ (գնդակ, ցատկապարան, օղ, մարմնամարզական փայտ),
11) կիրառում է կոփման միջոցներ, պահպանում է օրվա կանոնակարգին ներկայացվող պահանջները,
12) ֆիզիկական ակտիվության բոլոր ձևերում դրսևորում է կարգապահություն, աշխատասիրություն, ազնվություն, ընկերասիրություն, փոխօգնություն, կամք, պատասխանատվություն, նախաձեռնություն, վճռականություն,
13) գիտի օլիմպիական խաղերի ծագման և խորհրդանիշների մասին, ճանաչում է հայ և այլազգի անվանի մարզիկների,
14) ունի պատկերացումներ օրգանիզմի վրա ֆիզիկական վարժությունների և սպորտի դրական ներգործության մասին,
15) ունի մատիտով, վրձնով, ծեփանյութով աշխատելու հմտություններ։
23. Խոսքի և հաղորդակցման ոլորտում սանը՝
1) հորինում և կապակցված ներկայացնում է փոքրիկ պատմություններ, նկարագրում և բացատրում է որևէ երևույթ,
2) մտքերն արտահայտում է տրամաբանական հաջորդականությամբ՝ կիրառելով հոմանիշ, հականիշ բառեր,
3) ընկալում է ներկայացված պատմության կառուցվածքը՝ տարբերելով սկիզբը, ընթացքը և ավարտը,
4) տրված բառում տարբերում է առանձին հնչյուններ, դրանցով կազմում նոր բառեր, ընկալում է բառի վանկերը, վանկատում է բառը,
5) ճանաչում է աշխարհը փորձարկումների, ինքնուրույն գործողությունների միջոցով, խմբավորում է առարկաները, պատկերներն ըստ ընդհանուր հատկանիշների,
6) արտաբերում է ձայնավոր և բաղաձայն հնչյունները, ճանաչում է հայերենի տպագիր տառերը,
7) դրսևորում է հետաքրքրություն գրավոր խոսքի և ընթերցանության նկատմամբ,
8) նախաձեռնում է հաղորդակցում մեծերի ու հասակակիցների հետ, հաղորդակցման ընթացքում գնահատում է ոչ միայն իր, այլև դիմացինի խոսքը՝ շտկելով սխալ արտաբերած հնչյունը, բառը կամ նախադասությունը,
9) կողմնորոշվում է մեդիա տեղեկատվական դաշտում, հարցեր է տալիս լսած տեղեկատվության վերաբերյալ, դրսևորում է իր դիրքորոշումն ու վերաբերմունքը։
24. Իմացական ոլորտում սանը՝
1) առաջադրանքներ կատարելիս դրսևորում է ճանաչողական հետաքրքրություն և ստեղծագործական մոտեցում,
2) ցուցաբերում է համրանքի, թվերի, քանակի, կարգային հաշվի իմացություն, լուծում է պարզ տրամաբանական խնդիրներ, կռահում է պարզ օրինաչափությունները, կազմում պարզ ալգորիթմներ՝ ներկայացնելով գործողությունների հաջորդականությունը,
3) հասկանում է շրջապատող աշխարհի և բնության երևույթների փոխկապվածությունը, ունի տարրական պատկերացումներ բնության մասին,
4) վերլուծում է երևույթների պատճառահետևանքային կապերը, ներկայացնում է իր պատկերացումներն ու վերաբերմունքը,
5) նկարագրում և մեկնաբանում է շրջապատող միջավայրում ընթացող երևույթները, սեփական որոշումներն ու գործողությունները,
6) մոդելավորում է առարկաները, հեքիաթի հերոսներին, բնության երևույթները պայմանական նշաններով, առանձին պատկերներով, տարբերում է ճանապարհային երթևեկության պարզ նշանները,
7) ունի պատկերացումներ տնտեսական պարզ հասկացությունների մասին, դրսևորում է գնահատողական վերաբերմունք աշխատանքի արդյունքի նկատմամբ, չափավորում է սեփական պահանջմունքները,
8) գիտի իր հայրենի երկրի մասին, ճանաչում է ազգային, այդ թվում և այլ ազգերի մշակութային առանձնահատկությունները,
9) դրսևորում է քննական վերաբերմունք ներկայացվող նյութի նկատմամբ, վերլուծում է այն, ընտրում է օգտակարը, կատարում է հետևություններ և այդ առնչությամբ արտահայտում իր կարծիքը,
10) դրսևորում է մեդիա և թվային գրագիտություն, նշում է իրական և մեդիա միջավայրերի տարբերությունները՝ մեդիայից ստացված տեղեկատվությունը համադրելով իրական կյանքին,
11) հասկանում է մեդիա գործիքների կիրառության բազմազանությունը, դրանց անհրաժեշտությունը, մեծահասակի աջակցությամբ հստակ նպատակով կարողանում է կիրառել դրանք կրթական և խաղային միջավայրում:
25. Հուզական, սոցիալ-անձնային ոլորտում սանը՝
1) արտահայտում է իր հույզերն ու զգացմունքները խոսքային և ոչ խոսքային միջոցներով,
2) տարբերակում և վերլուծում է իր ցանկություններն ու նախասիրությունները, կարողանում է ընտրել, հիմնավորել և բարձրաձայնել ընտրությունը,
3) հասկանում և ընդունում է ընկերների հույզերն ու զգացմունքները, ցանկություններն ու նախասիրությունները,
4) հարաբերություններում դրսևորում է սոցիալական զգացմունքներ, վերահսկում և կառավարում է իր հուզականությունը, կարողանում է հուզական մակարդակում կանխատեսել գործունեության արդյունքները,
5) կառուցում է փոխվստահելի, գործընկերային հարաբերություններ մեծահասակների և հասակակիցների հետ, պահպանում է բարեվարքության կանոնները,
6) հասակակիցների հետ համատեղ գործունեության ընթացքում դրսևորում է ապրումակցման, համագործակցության և ինքնակառավարման հմտություններ,
7) ընկերների հետ հարաբերություններում դրսևորում է բարոյակամային հատկություններ և ինքնագնահատման տարրական հմտություններ,
8) ունի սուբյեկտիվ վերաբերմունք արտաքին աշխարհի հանդեպ, ինքնավերլուծության է ենթարկում սեփական վարքագիծն ու անձնային հատկությունները,
9) ունի տարրական պատկերացումներ սեփական իրավունքների ու պարտականությունների, հասարակական արդարության պարզագույն կանոնների և արժանապատիվ կեցության մասին, դրսևորում է սեր և նվիրվածություն հայրենի երկրի հանդեպ,
10) ընդունում է մարդկանց միջև եղած տարբերությունները, դրսևորում է հանդուրժողականություն, հարգանք մշակութային առանձնահատկություններ ունեցող անձանց նկատմամբ։
26. Ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտում սանը՝
1) դրսևորում է ինքնասպասարկման հմտություններ, ինքնուրույն պահպանում է անձնական հիգիենայի կանոնները,
2) ընտրում է հագուստի, սանրվածքի իր տարբերակը,
3) ունի տարրական պատկերացումներ առողջ սննդակարգի վերաբերյալ, դրական վերաբերմունք է դրսևորում առողջ սննդակարգի հանդեպ, կարողանում է խուսափել այնպիսի սննդամթերքի օգտագործումից, որի հանդեպ ունի սննդային ալերգիա,
4) դրսևորում է ֆիզիկական ակտիվության կարողություններ, ներկայացնում է առողջության և կյանքի համար հնարավոր վտանգները,
5) ունի տարրական գիտելիքներ աղետների, դրանց հետևանքների, դրանցից պաշտպանվելու կանոնների մասին,
6) հետևում է երթևեկության հիմնական կանոններին,
7) ունի տարրական գիտելիքներ վնասակար սովորությունների, դրանց հետևանքների մասին,
8) բացատրում է շրջակա միջավայրին խնամքով վերաբերվելու անհրաժեշտությունը,
9) հիմնավորում է տանը, միջավայրում, փողոցում անվտանգության կանոններին հետևելու անհրաժեշտությունը,
10) հասկանում է բժշկի մոտ այցի անհրաժեշտությունը, ունի պարզ պատկերացումներ համավարակների և դրանցից պաշտպանվելու մասին,
11) ունի տարրական պատկերացումներ թվային անվտանգության կանոնների մասին, գիտակցում է սեփական պատասխանատվությունը դրանց հետևելու գործում,
12) դրսևորում է քնի, հանգստի և աշխատանքի հիգիենիկ կանոնների պահպանման կարողություն։ Մեդիայի գործիքների օգտագործման ժամանակ պահպանում է հիգիենայի կանոնները։
IV. ՍԱՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
27. Կանոնակարգը սաների առօրյայի կազմակերպման, համակողմանի զարգացման, առողջության ամրապնդման և դաստիարակության կարևոր պայման է։ Այն անհրաժեշտ միջոց է սաների ուսումնադաստիարակչական աշխատանքների ու գործունեության ձևերի հերթագայման, ֆիզիկական և մտավոր աշխատանքների ճիշտ կազմակերպման, ուսումնական և խաղային ծանրաբեռնվածության համաչափ բաշխման համար։
28. Հաստատության օրվա կանոնակարգը կարող է փոփոխվել մանկավարժական խորհրդի որոշմամբ և տնօրենի հրամանով՝ հիմնադրի կողմից սահմանված աշխատանքային ռեժիմին և հաստատությունում սաների գտնվելու տևողությանը համապատասխան:
29. Ավագ տարիքային խմբի (5-6 տարեկանների) օրինակելի կանոնակարգը ներկայացված է աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1.
|
N |
Կանոնակարգային պահեր |
Հիմնական կանոնակարգ |
Ամառային կանոնակարգ |
|
1. |
Սաների ընդունելություն, խաղեր, առավոտյան մարմնամարզություն |
8.30 -9․30 |
8.30 -9․30 |
|
2. |
Նախաճաշի նախապատրաստում, նախաճաշ |
9․30- 9․55 |
9․30- 9․55 |
|
3. 4. |
Պարապմունքի նախապատրաստում Պարապմունք առաջին երկրորդ երրորդ |
9․55- 10․05 10․05 - 10․35 10․45 -11․15 11․25 – 11․55 |
9․55- 10․05 10․05 -10․35 |
|
5. |
Զբոսանքի նախապատրաստում, զբոսանք |
11․55 -12․40 |
10․35-12․40 |
|
6. |
Ճաշի նախապատրաստում, ճաշ |
12.40 - 13․10 |
12.40 - 13․10 |
|
7. |
Ազատ գործունեություն |
13.10-13.40 |
13.10-13.40 |
|
8. |
Ցերեկային քնի նախապատրաստում, քուն |
13․40 -15․15 |
13․40 -15․15 |
|
9. |
Աստիճանական արթնացում, վարժություններ արթնացումից հետո, ազատ խաղեր |
15․15 -15․50 |
15․15 -15․50 |
|
10. |
Հետճաշիկի նախապատրաստում, հետճաշիկ |
15․50-16․10 |
15․50 -16․10 |
|
11. |
Զբոսանք, խաղեր, տուն ճանապարհել |
16․10 -17․30 |
16․10 -17․30 |
30. Յուրաքանչյուր նախադպրոցական ուսումնական հաստատություն կազմում է իր պայմաններին և առանձնահատկություններին համապատասխան կանոնակարգ՝ հաշվի առնելով սանի՝ ուսումնական հաստատությունում մնալու տևողությունը, ապահովելով ուսումնադաստիարակչական աշխատանքների ու գործունեության տարբեր ձևերի ճիշտ հերթագայումը, խաղային գործունեության և ուսումնական գործընթացի հարաբերակցությունը։
31. Ավագ տարիքային խմբի շաբաթական պարապմունքների բաշխման օրինակելի տարբերակը ներկայացվում է աղյուսակ 2-ում:
Աղյուսակ 2
|
N |
Պարապմունքների տեսակները |
Պարապմունքների քանակը |
|
1. |
Խոսքի զարգացում, գրաճանաչություն |
2 պարապմունք |
|
2. |
Ինձ շրջապատող աշխարհը |
2 պարապմունք |
|
3. |
Մաթեմատիկական տարրական պատկերացումներ |
2 պարապմունք |
|
4. |
Նկարչություն |
2 պարապմունք |
|
5. |
Ծեփակերտում |
1 պարապմունք |
|
6. |
Կառուցողական աշխատանք/ ապլիկացիա |
1 պարապմունք |
|
7. |
Ֆիզկուլտուրա |
2 պարապմունք |
|
8. |
Երաժշտություն |
2 պարապմունք |
|
9. |
Շաբաթական ընդամենը` |
14 պարապմունք |
32. Նախադպրոցական ուսումնական հաստատության պարապմունքների բաշխման ցանկում կարևորվում է սաների մտավոր և ֆիզիկական բեռնվածության համամասնության սահմանումը, ընդ որում՝ մտավոր լարում պահանջող պարապմունքները պետք է հերթագայվեն շարժունակություն պարունակող պարապմունքներով։
33. Շաբաթական 14 պարապմունքը բաժանվում է շաբաթվա օրերի վրա և կազմակերպվում առավելագույնը՝ երեք պարապմունք։
34. Ավագ տարիքային խմբում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում է օգոստոսի 20-ին:
35. Պարապմունքներն անցկացվում են սեպտեմբերի 15-ից մինչև մայիսի 31-ը։ Յուրաքանչյուր պարապմունք 25-30 րոպե տևողությամբ է, իսկ պարապմունքների միջև ընկած ժամանակահատվածը 10 րոպե է։
36. Սեպտեմբերի առաջին երկու շաբաթը հարմարման փուլ է, ուստի հատուկ պարապմունքներ չեն անցկացվում:
37. Չորրորդ եռամսյակի համար նախատեսված չէ պարապմունքների բաշխման ցանկ, քանի որ պարապմունքներն անցկացվում են ուսուցանված նյութի կրկնության ու ամրապնդման նպատակով: Բաց թողնված ծրագրային ծավալը կարող է լրացվել չորրորդ եռամսյակում:
38. Ամռան ամիսներին անցկացվում են կոփիչ միջոցառումներ:
39. Ծրագրային նյութի յուրացման համար հաշվետու ժամանակահատված է սահմանվում յուրաքանչյուր եռամսյակը:
V. ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
40. Նախադպրոցականի խոսքի զարգացումը, մայրենի լեզվի տիրապետումը սերտ կապված է սանի գիտակցության զարգացման, շրջապատող միջավայրի ճանաչման, ազգային մշակույթի յուրացման, հաղորդակցական կարողությունների ձեռքբերման, անձնավորության ձևավորման հետ։
41. Ծրագրային այս բաղադրիչի իրականացումը հնարավորություն է տալիս լուծելու մտավոր, բարոյական, գեղագիտական, աշխատանքային դաստիարակության մի շարք խնդիրներ: 5-6 տարեկան երեխաների խոսքը զարգանում է շրջակա միջավայրին, մանկական գեղարվեստական գրականությանը ծանոթանալու միջոցով, գործունեության տարբեր ձևերի ընթացքում։
42. «Խոսքի զարգացում» (Հապավումը՝ ԽԶ)՝ ծրագրային բաղադրիչի հիմնական նպատակներն են՝
1) կատարելագործել սաների խոսքի հնչյունային մշակույթը, հասնել բառերի ու հնչյունների մաքուր արտաբերմանը, ընդարձակել ակտիվ բառապաշարը,
2) ծանոթացնել «պատմություն», «նախադասություն», «բառ», «վանկ», «հնչյուն» լեզվական միավորների հետ,
3) զարգացնել քերականորեն ճիշտ խոսք կառուցելու հմտությունները,
4) զարգացնել կապակցված ինքնուրույն խոսքը, երկխոսելու և մենախոսելու կարողությունը,
5) դաստիարակել հուզական արձագանք և հետաքրքրություն գրական ստեղծագործությունների նկատմամբ:
43. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի խնդիրներն են`
1) նպաստել խոսքի հնչյունային մշակույթի դաստիարակմանը,
2) հարստացնել և ակտիվացնել բառապաշարը,
3) նպաստել խոսքի քերականական կողմի ձևավորմանը,
4) զարգացնել կապակցված խոսքը,
5) ծանոթացնել մանկական գեղարվեստական գրականությանը,
6) իրականացնել գրաճանաչություն՝ ձևավորելով տարրական պատկերացումներ լեզվի միավորների մասին։
44. Ծրագրային բաղադրիչը սահմանում է նաև հետևյալ ուղղություններով աշխատանքի կազմակերպում․
1) կապակցված խոսքի, հաղորդակցական կարողությունների և հմտությունների զարգացում,
2) հաղորդակցության ընթացքում լեզվական միջոցների, կառույցների, օրինաչափությունների, սկզբունքների ու կանոնների գիտակցում:
45. Խոսքի զարգացումը հանդիսանում է ծրագրային մյուս բաղադրիչների անքակտելի մասը․ ծրագրային որոշակի խնդիրներ լուծվում են նաև ինձ շրջապատող աշխարհի, կերպարվեստի, մաթեմատիկական տարրական պատկերացումների ձևավորման, երաժշտության, ֆիզիկական դաստիարակության ծրագրային բաղադրիչների ինտեգրման համատեքստում, որտեղ գերակա խնդիրը խոսքի զարգացումն է:
46. Ավագ խմբում խոսքի զարգացման խնդիրներն են՝
1) խոսքի հնչյունային մշակույթի դաստիարակում,
2) խոսքի քերականական կողմի ձևավորում,
3) բառապաշարի հարստացում և ակտիվացում,
4) կապակցված խոսքի զարգացում,
5) ծանոթացում մանկական գեղարվեստական գրականությանը,
6) գրաճանաչություն:
47. Մայրենի լեզվի հնչյունային կողմի յուրացման գործում մեծ դեր ունի խոսքային լսողության զարգացումը, երբ արդեն ավագ նախադպրոցականը հեշտությամբ ընկալում է մեկ հնչյունով տարբեր բառերի իմաստը (օրինակ՝ «մուկ», «ձուկ»), մաքուր է արտաբերում հնչյունախմբերը։
48. Ավագ տարիքում խոսքի հնչյունային մշակույթի դաստիարակման ուղղությամբ անհրաժեշտ է՝
1) ամրապնդել մայրենի լեզվի բոլոր հնչյունների ճիշտ արտասանությունը, մշակել խոսքի արտահայտչականությունը,
2) սովորեցնել լսողությամբ ճիշտ արտաբերել հետևյալ հնչյունախմբերը՝ ս-զ, ս-ց, շ-ժ, չ-ց, ս-շ, զ-ժ, մ-ն, կ-տ, դ-տ, դ-թ, գ-ք, լ-ր(ռ),
3) ձևավորել ձայնի ուժը, խոսքի արագությունը կառավարելու, արտահայտչականության հնչերանգային միջոցներից ճիշտ օգտվելու կարողություններ,
4) զարգացնել և կատարելագործել հնչյունային լսողությունը,
5) ամրապնդել հնչյունների ճիշտ արտասանությունը, հնչյունները լսողությամբ տարբերելու կարողությունները,
6) զարգացնել խոսքային շնչառությունը,
7) վերացնել հնչարտասանության թերությունները,
8) սովորեցնել բառերն արտասանել լեզվի ուղղախոսության կանոններով,
9) ամրապնդել և զարգացնել արտասանական և ձայնային ապարատները, սովորեցնել պարզ և ճիշտ արտաբերել բառերն ու նախադասությունները։
49. Քերականությունը համարվում է լեզվի տրամաբանությունը, ուստի կարևոր է ավագ տարիքային խմբում առանձնահատուկ ուշադրություն դարձնել այս խնդրին՝ մասնավորապես.
1) նպաստել պարզ և բարդ նախադասությունների կիրառմանը,
2) սովորեցնել ծանոթ պարզ բառերը փոխակերպել բարդ բառերի,
3) դաստիարակել ինչպես սեփական, այնպես էլ դիմացինի քերականական սխալները նկատելու և ուղղելու, մաքուր և հստակ խոսելու ձգտում,
4) սովորեցնել օգտագործել բառերի փաղաքշական ձևեր` միևնույն առարկայի անվանման ժամանակ (շուն-շնիկ, ձուկ-ձկնիկ, տուն-տնակ ...),
5) զարգացնել անծանոթ բառերի իմաստը գուշակելու կարողություն,
6) զարգացնել բառի հոգնակի ձևերը կազմելու կարողությունը։
50. Բառապաշարի հարստացումը ենթադրում է ոչ միայն բառերի քանակական ավելացում, այլև բառերի իմաստային կողմի յուրացում:
51. Ավագ տարիքային խմբում բառապաշարի զարգացման ուղղությամբ անհրաժեշտ է՝
1) հարստացնել և ակտիվացնել բառապաշարը' առարկա, հատկանիշ, գործողություն ցույց տվող բառերով,
2) զարգացնել նշանակությամբ հակառակ իմաստ ունեցող (հականիշ), օրինակ` «ուժեղ-թույլ», «արագ-դանդաղ», «կանգնել-վազել», հոմանիշ բառեր ընտրելու, բառերն այլ բառերով փոխարինելու կարողությունը՝ «ուրախ-զվարթ», «թռչել-ցատկել» և այլն,
3) սովորեցնել անվանել նյութական իմաստ արտահայտող բառեր' «փայտ», «մետաղ», «ապակի» և այլն,
4) ձևավորել առարկաները ճիշտ անվանելու, դրանք ըստ հատկանիշի (նյութ, ձև, գույն, չափ) դասակարգելու կարողություններ,
5) սովորեցնել հասկանալ հանելուկների, հումորային շուտասելուկների, նկարելուկների, խնդուկների նշանակությունը,
6) բացատրել առակների, ասացվածքների փոխաբերական իմաստը,
7) բառապաշարը հարստացնել և ակտիվացնել սեղանային խաղերին ( շախմատ, շաշկի, լոտո, փազլ) առնչվող բառերով,
8) զարգացնել ընդհանրացնող բառը ճիշտ հասկանալու և խոսքի մեջ այն կիրառելու կարողությունը,
9) ծանոթացնել միևնույն բառի տարբեր նշանակություններին:
52. Կապակցված խոսքի զարգացման ուղղությամբ անհրաժեշտ է՝
1) զարգացնել գեղարվեստական ստեղծագործությունը կապակցված, ճիշտ հաջորդականությամբ, ինքնուրույն և արտահայտիչ վերապատմելու կարողությունը, պատմելիս օգտագործել հատկանիշ ցույց տվող, գործողություններ արտահայտող բառեր,
2) զարգացնել կերպարները, երևույթները բնութագրելու կարողությունը,
3) ներկայացնել գործող անձանց երկխոսությունը,
4) ձևավորել նկարագրական, սյուժետային պատմվածք կազմելու (ըստ նկարի, խաղալիքի կամ մտահղացմամբ), դեպքերի նկարագրության ժամանակ գործողության տեղն ու ժամանակը ցույց տալու կարողություններ,
5) սովորեցնել ավարտել անավարտ պատմությունը՝ ցուցաբերելով ստեղծագործականություն և ինքնուրույնություն,
6) զարգացնել ներկայացվող նյութի նկատմամբ քննադատական վերաբերմունք դրսևորելու կարողությունը,
7) զարգացնել սեփական փորձից պատմություններ հորինելու կարողությունը,
8) սովորեցնել բնութագրել իր արտաքին տեսքը, ներկայացնել իր անվան, նշանակությունը, իր բնութագրական հատկանիշները և առանձնահատկությունները,
9) զարգացնել երկխոսություն և մենախոսություն կառուցելու կարողությունը,
10) զարգացնել հարցեր տալու և հարցերին պատասխանելու կարողություն,
11) սովորեցնել օգտվել արտահայտչամիջոցներից՝ ժեստ, դիմախաղ, խոսքի արտահայտչականություն,
12) զարգացնել զրույցին մասնակցելու, միջամտելու, սկսելու, ավարտելու, լսելու և լսելի լինելու կարողությունները,
13) ձևավորել ընկերների խոսքն ըստ բովանդակության և կառուցվածքի գնահատելու կարողություն,
14) զարգացնել նկարի բովանդակությունը հասկանալու, բնանկարի մասին պատմվածք հորինելու, տարբեր նկարներ համեմատելու կարողությունը՝ օգտագործելով պատկերավոր բառեր և արտահայտություններ:
53. Գեղարվեստական գրականության հետ ծանոթացման խնդիրն առանցքային դեր ունի սանի խոսքի զարգացման գործընթացում: Այն ենթադրում է՝
1) դաստիարակել սեր և հետաքրքրություն գրականության նկատմամբ, ձևավորել գրական, գեղարվեստական ճաշակ, հերոսների արարքները գնահատելու, գրական լեզվի մի քանի առանձնահատկություններ (էպիտետներ, հեքիաթին բնորոշ կրկնություններ) նկատելու կարողություններ,
2) զարգացնել բանաստեղծությունն արտահայտիչ արտասանելու կարողություն՝ օգտվելով տրամաբանական դադարներից, շեշտերից,
3) զարգացնել ստեղծագործության բովանդակության վերաբերյալ սեփական վերաբերմունքն արտահայտելու կարողությունը,
4) զարգացնել գրական ստեղծագործություններն ըմբռնելու, դրանց բովանդակությանը հուզականորեն արձագանքելու, կարողություն,
5) սաների մեջ ձևավորել բանաստեղծական լսողություն, գեղարվեստական գրականության մի քանի ժանրերի, լեզվի, կառուցվածքի, պատկերավորության պարզագույն տարրերի վերաբերյալ նախնական պատկերացումներ,
6) հարստացնել գրողների, բանաստեղծների կյանքի, ժողովրդական ստեղծագործության, գրքերի և նկարների վերաբերյալ սաների պատկերացումները,
7) սովորեցնել ինքնուրույն գտնել խոսքային միջոցներ, ստեղծագործական մտահղացումները իրականացնելիս պատկերավոր լեզվով արտահայտել մտքերը,
8) ձևավորել հանելուկներ հորինելու, դրանց բառային արտահայտության համառոտ, պատկերավոր ձևերը գտնելու կարողություններ,
9) բանաստեղծություն կամ որևէ ստեղծագործություն ներկայացնելիս սովորեցնել չափավորել ձայնի ուժը և բարձրությունը, խոսքի տեմպը, օգտագործել դիմախաղ և շարժուձև,
10) ձևավորել աուդիո հեքիաթներ լսելու, դրանք վերլուծելու կարողություններ՝ դրսևորելով սեփական վերաբերմունքը։
54. Ստորև ներկայացվում է գեղարվեստական ստեղծագործությունների ցանկ, որը դաստիարակին հնարավորություն կտա իր հայեցողությամբ և սաների ցանկությամբ կատարել ստեղծագործությունների ընտրություն, դրանք կիրառել պարապմունքների և ազատ գործունեության ընթացքում՝
1) Պատմելու և ընթերցելու համար` Ղազարոս Աղայան - «Մեղուն ու աղավնին», Հովհաննես Թումանյան - «Ծիտը», Խաչատուր Աբովյան - «Վատ ընկերը», Աթաբեկ Խնկոյան - «Անտերև ծառը», Պարույր Սևակ - «Հայոց լեռները», Նանսեն Սիքայելյան - «Աշնան նկար», Երվանդ Պետրոսյան - «Քամին ու փուչիկը», Մնացական Թարյան- «Ի՞նչ ասաց գիրքը», «Արևիկի ժապավենը», «Աղվեսի խորամանկություն», Յուրի Սահակյան - «Պայմանը», Լաուրա Պողոսյան - «Տառերի զրույցը», Գ․ Մովսիսյան «Սուտն ու ճշմարտությունը» Հովհաննես Թումանյան - «Բարեկենդանը», «Սուտլիկ Որսկանը», Պարույր Սևակ - «Շունն ու գայլը», Գրիգոր Եղիկյան - «Տոնածառի հանդեսում», Ավետիք Իսահակյան - «Երջանիկ խրճիթը» «Բարեսիրտ շունը», Դերենիկ Դեմիրճյան - «Պույ-պույ մկնիկ», Վիկտոր Վարդանյան- «Տնակը», «Ծիտը», Ժնևա Կոնդակչյան - «Ծիտիկ» Սուրեն Մուրադյան - «Հացթուխը», Լիպարիտ Սարգսյան - «Աստղիկ տատ», Ղազարոս Աղայան - «Արև», Հովհաննես Թումանյան - «Ձախորդ Փանոսը», Պարույր Սևակ ֊ «Արագիլը», Հովհաննես Շիրազ - «Փոքրիկ հովիվը», Ս. Օրբելյան - «Մայր ծիծեռնակը», Սիլվա Կապուտիկյան - «Ավոյի ծիլը» Ժ.Կոնդակչյան ֊ «Խելոք տղան», Պատվական Խաչատրյան - «Ծառի խնդրանքը», Լաուրա Պողոսյան «Իմ մայրիկը ուրիշ է», «Մեծերի օրինակով»։
2) Արտահայտիչ արտասանություն` Ղազարոս Աղայան - «Այդ ե՞րբ է լինում», «Հնձվորները», Հովհաննես Թումանյան - «Տերևաթափ», «Աշուն», Պարույր Սևակ - «Ուղտն ու ծիտը», Հովհաննես Շիրազ - «Ի՞նչ դառնալ», Հայրապետ Հայրապետյան - «Աշուն», «Աշնան երգը», Սարմեն - «Քաջ զինվորը», Գրիգոր Եղիկյան - «Փուշը», Սիլվա Կապուտիկյան - «Շինարար Լևիկը», «Իմ հայրենիքը», Սուրեն Մուրադյան - «Ով ինչ է երազում», «Տատն ու թոռը», «Էրեբունի», Լիպարիտ Սարգսյան - «Ինչ կլինի», «Լորին», Երվանդ Պետրոսյան - «Երգ բառերի մասին», «Բարև, բարև, բարև», էդուարդ Միլիտոնյան - «Լուսակիրը», «Տերևները», Գ․ Սարյան «Ցողիկը», Պ․ Խաչատրյան «Ջուրը», Ն. Միքայելյան «Կամ, կամ, կամ», Ղազարոս Աղայան - «Արի', դու արի'», Հովհաննես Թումանյան - «Արևը», «Ծաղիկները», «Շունն ու կատուն», Սիլվա Կապուտիկյան - «Իմ սահնակը», «Երգ հայրենիքիս մասին», Սուրեն Մուրադյան - «Սահմանապահ մեծ եղբայրս», «Իմ մայրիկը», Երվանդ Պետրոսյան - «Լիներ մի կատու, մի շուն», «Իմ երգ», «Գարուն», Յուրի Սահակյան - «Խուտուտ-մուտուտ», Լաուրա Պողոսյան - «Նոր տարի», «Աշուն», Գեղեցիկ Մովսիսյան - «Տատիկներին», Վ․ Վարդանյան «Աշխատում ենք», Է․ Մկրտչյան «Աշխատանքը», «Լուսակիրը», Ա․ Խնկոյան «Գարուն», Ռ․ Ղարիբյան «Անտառի բնակիչները, «Գարունն ինչով է գալիս», Աթաբեկ Խնկոյան - «Գարուն», «Ծիծեռնակ», Գևորգ Դոդոխյան - «Մանուշակ», Հայրապետ Հայրապետյան - «Ձնծաղիկ», «Մայիս», «Գարնան երգը», «Սարյակի տունը», Սարմեն - «Մանուկների աշխարհը», Վազգեն Տալյան - «Մայրիկիս օգնեմ», Մկրտիչ Կորյուն - «Վարդաբույր մայիս», «Լորիկ», Հակոբ Աղաբաբ - «Ձնծաղիկ», Գրիգոր Եղիկյան - «Զատիկը», Գուրգեն Գաբրիելյան - «Ամպիկի երգը», Սուրեն Մուրադյան - «Իմ մայրիկը», էդուարդ Միլիտոնյան - «Զանգակածաղիկ», էդուարդ Ավագյան - «Բողբոջը», «Անձրևը», Լիպարիտ Սարգսյան - «Մեր այգում» Լաուրա Պողոսյան ֊ «Գետակ» , «Փոքրիկ զինվոր եմ», «Այծն ուսուցիչ» «Հեքիաթների աշխարհում», «Խաղաղություն», «Երևան» , Յուրի Սահակյան - «Անձրև»:
3) Վերապատմում` Հովհաննես Թումանյան - «Գառնիկ ախպերը», Վախթանգ Անանյան - «Միջօրեին», Սիլվա Կապուտիկյան - «Այս գիրքը լավ կպահեմ», Գեղեցիկ Մովսիսյան - «Ի՞նչ պատահեց, երբ Սիմաֆորը քնեց», Ա․ Մանասյան «Չորս եղանակ քույրիկներ», Մ․ Թարյան «Ծիտիկները փրկեցին», Ղազարոս Աղայան - «Գայլն ու գառը», Հովհաննես Թումանյան - «Ոսկու կարասը», «Լեզուն կտրած ծիտիկը», Ստեփան Զորյան - «Շամոն», «Մի գիշեր անտառում», Աղասի Այվազյան ֊ «Ճնճղուկը» Ն.Նաիրյան - «Անտառի աստղեր», Գեղեցիկ Մովսիսյան - «Տատիկի գնահատականը», «Ձվերը զատիկի համար», Միխայիլ Պրիշվին - «Անձրևը»։
4) Ստեղծագործական պատմում` Փառանձեմ Պողոսյան ֊ «Կիսատ պատմություն», «Ոսկե աշուն», «Տոնական հրավառություն «Իմ սիրելի խաղալիքը», «Իմ ընտանիքը», «Ես դպրոց եմ գնալու», «Հայ զինվորը» «Իմ ընկերները», «Իմ ծննդյան օրը», «Մայրիկի տոնը», «Իմ տունը Երևանն է», «Իմ հայրիկը», «Հայրենիքի պաշտպանը», «Իմ համակարգիչը», «Շախմատի արքան» թեմաներով պատմվածքների հորինում:
55. Ստորև ներկայացվում է օժանդակ գրականության ցանկ՝
1) Պատմելու և ընթերցելու համար՝ Վ․ Սարգսյան «Թութակը մանկապարտեզում», Պարույր Սևակ - «Վագրն ու կատուն», Հայրապետ Հայրապետյան - «Հպարտ աքլորը», Գուրգեն Բորյան - «Նկարը», Հենրիկ Սևան «Կացինը», Վլադիմիր Հովհաննիսյան - «Կրթված խոճկորը», Ռ.Կարայան - «Երկու անգամ երկու՝ չորս», Սիլվա Կապուտիկյան - «Բլուզի գանգատը», «Մեր փոշեկուլ մեքենան», «Ժամացույցը» Վիկտոր Վարդանյան - «Վարպետ Գուրգենը» «Աղվեսն ու կճուճը», «Աքաղաղն ու բադը», Սուրեն Մուրադյան - «Մեծ եմ, թե՞ փոքրիկ», «Եղջերու»,Ռազմիկ Դավոյան - «Ոսկե ձուն», Յուրի Սահակյան «Հոպոպ» «Բութ մատն ասաց», Ա. Մովսիսյան - «Մեր բանակը» Հ. Թումանյան - «Հայկական բանակը», Կ․ Չուկովսկի «Չոփչոփիկը»:
2) Արտահայտիչ արտասանություն՝ Մկրտիչ Կորյուն - «Արի', արի' զով անձրև», Գրիգոր Եղիկյան - «Փոքրիկ աստղագնացը», Հենրիկ Սևան - «Գայլն ու շները», Սիլվա Կապուտիկյան - «Կարծում եք թե կատա՞կ է», «Իմացիր, որ դժվար է», Վիկտոր Վարդանյան - «Երկու փիսիկ», Երվանդ Պետրոսյան - «Սարդն ու ճանճը», «Սիրամարգը», «Շունն ու հավը», Ս․ Մուրադյան «Իմ մայրիկը», Գեղեցիկ Մովսիսյան - «Գարուն», Հովհաննես Թումանյան - «Տերն ու ծառան», «Չարի վերջը», Աթաբեկ Խնկոյան - «Մկների ժողովը», Հայրապետ Հայրապետյան - «Սասունցի Դավիթ» Ստեփան Զորյան - «Ճանապարհորդ Ջեկոն» «Գուրովի փիղը» Սիմակ - «Գիշերն անտառում» Կ.Ուշինսկի - «Աղվեսն ու գայլը», Լև Տոլստոյ - «Ճնճղուկներն ու ծիծեռնակները», Ռուբեն Ղարիբյան «Քարտաշը», Սիլվա Կապուտիկյան «Բժիշկ պապիկը»:
3) Վերապատմում՝ Վախթանգ Անանյան - «Մեր հին տանձուտում», «Լորիկները», «Վայրի տանձենու տակ», Գեղեցիկ Մովսիսյան - «Սև խալիկը», Հանս Քրիստիան Անդերսեն - «Մատնաչափիկը», Ալեքսանդր Պուշկին - «Հեքիաթ ձկնորսի ու ձկան մասին», Սամուել Մարշակ - «Եղանակ քույրերը», Միխայիլ Պրիշվին - «Ոսկե մարգագետինը», գերմանական ժողովրդական հեքիաթ - «Փիսիկն ու մկնիկը», Գրիմ եղբայրներ - «Բրեմենյան երաժիշտները» «Քաղցր շիլան», լեհական ժողովրդական հեքիաթ - «Արջուկը», Գ․ Մովսիսյան «Կյանքի թելը», Ե․ Պետրոսյան «Գարուն», Խ․ Աբովյան «Վատ ընկերը»։
56. Ավագ տարիքային խմբում խոսքի զարգացման և դպրոցի նախապատրաստման կարևոր խնդիր է գրաճանաչության նախապատրաստումը, որը ենթադրում է` ծանոթացում հնչյունին, վանկին, բառին, նախադասությանը, տեքստին, ինչպես նաև հայերենի տառերին։
57. Գրաճանաչության նախապատրաստական շրջանում հատուկ աշխատանք է տարվում պատմությունից նախադասությունը, նախադասությունից բառերն առանձնացնելու, բառը վանկերի, հնչյունների բաժանելու և այդ հնչյունների շարքից անհրաժեշտ հնչյունը ճանաչելու ուղղությամբ:
58. Գրաճանաչության խնդիրներն են՝
1) ձևավորել պատկերացում պատմության և նախադասության մասին,
2) ծանոթացնել «նախադասություն», «բառ» եզրույթներին,
3) սովորեցնել նախադասությունը տրոհել բառերի, բառերը բաժանել վանկերի,
4) սովորեցնել վանկատել բառերը,
5) գաղափար տալ հնչյունի մասին, սովորեցնել հնչերանգով առանձնացնել հնչյունը,
6) գաղափար տալ ձայնավոր և բաղաձայն հնչյունների մասին,
7) սովորեցնել ճիշտ օգտագործել «հնչյուն», «տառ», «բառ», «ձայնավոր հնչյուն», «բաղաձայն հնչյուն» եզրույթները,
8) սովորեցնել կատարել երեք և չորս հնչյուն ունեցող բառերի հնչյունային վերլուծություն՝ սահմանել վերլուծվող բառերի հնչյունների հաջորդականությունը, անվանել առանձնացված հնչյունները' բառի մեջ իրենց հնչեղության համապատասխան,
9) ամրապնդել բառի առաջին և վերջին հնչյուններն առանձնացնելու, դրանցով նոր բառեր անվանելու կարողությունները,
10) ամրապնդել պատկերացումներն այն մասին, որ հնչյուններն ու վանկերը բառի մեջ, իսկ բառերը՝ նախադասության մեջ արտասանվում են որոշակի հաջորդականությամբ,
11) սովորեցնել ճիշտ դիրքով պահել գիրքը, տարբերել գրքի կամ տետրի շապիկը, թերթը, տողը,
12) ձևավորել հայերենի տպագիր տառերը ճանաչելու կարողություններ։
59. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է նախաձեռնի խոսակցություն հասակակիցների և մեծահասկաների հետ,
1) ուղղի համապատասխան հարցեր՝ տեղեկություններ ստանալու նպատակով,
2) կանխատեսի գործողությունների ընթացքը և ավարտը,
3) նկատի և շտկի ինչպես հասակակիցների, այնպես էլ մեծահասակների խոսքը,
4) արտահայտի սեփական կարծիքը՝ դրսևորելով քննական վերաբերմունք և դիրքորոշում,
5) հորինի փոքրիկ պատմություններ և դրանք ներկայացնի տրամաբանական հաջորդականությամբ,
6) ամբողջացնի անավարտ պատմությունը,
7) պատմի հեքիաթներ, ավանդույթներ,
8) վերապատմի որոշ ստեղծագործություններ,
9) կապակցված արտահայտի սեփական մտքերը,
10) կիրառի հականիշ և հոմանիշ բառեր,
11) նկարագրի առարկաներ՝ օգտագործելով ածականներ,
12) համեմատի առարկաները՝ օգտագործելով ածականի համեմատության աստիճանները,
13) կիրառի առարկա, հատկանիշ, գործողություն ցույց տվող բառեր,
14) նկարագրի առարկաների, երևույթների նմանություններն ու տարբերությունները,
15) արտասանի որոշ ստեղծագործություններ,
16) տարբերակի առարկաներն ըստ հատկանիշների,
17) պատմի նկարի բովանդակությունը,
18) պատմության մեջ առանձնացնի նախադասությունը,
19) նախադասության մեջ առանձնացնի բառը,
20) վանկատի բառը,
21) վանկերով կազմի բառեր,
22) տարբերի «բառ», «հնչյուն» եզրույթները,
23) իմանա, որ բառը կազմված է հնչյուններից,
24) ճանաչի հայերենի մեծատառ տպագիր տառերը,
25) բացատրի հնչյունի և տառի տարբերությունը,
26) մաքուր արտաբերի հայերենի հնչյունները,
27) տրված բառում որոշի առաջին և վերջին հնչյունը,
28) տարբերի ձայնավոր, բաղաձայն հնչյունները,
29) կազմի տրված հնչյունով բառեր,
30) հասկանա բառի փոխաբերական իմաստը,
31) ընկալի ընդհանրացնող բառերի իմաստը,
32) կիրառի սեղանային խաղերին առնչվող բառեր (շախմատ, շաշկի, լոտո և այլն),
33) կազմի պարզ և բարդ նախադասություններ,
34) փոխակերպի բառը («շուն» - «շնիկ», «ձյուն» – «ձնեմարդ» և այլն),
35) կազմի գոյականի հոգնակի ձևերը,
36) ցուցաբերի հետաքրքրություն գրելու գործընթացի նկատմամբ,
37) օգտվի խոսքարտահայտչամիջոցներից,
38) նպատակային օգտվի մեդիա գործիքներից և հարցեր ուղղի դրանց վերաբերյալ,
39) լսի և վերլուծի աուդիո հեքիաթներ՝ արտահայտելով սեփական կարծիքը, վերաբերմունքը,
40) պատասխանի հեռախոսազանգերին ըստ էության, և իրականցնի նպատակային զանգեր,
41) կատարի էլեկտրոնային խաղ-վարժություններ,
42) արտահայտի իր հույզերն ու զգացմունքները խոսքով և հաղորդակցման ոչ խոսքային ձևերով,
43) հասակակիցների և մեծահասակների հետ հարաբերություններում հետևի բարեվարքության կանոններին, օգտագործի բարեվարքություն արտահայտող բառեր,
44) խոսքով ներկայացնի շրջապատող միջավայրի և բնության երևույթների փոխկապակցվածությունը,
45) օգտագործի տնտեսական պարզ բառապաշար,
46) բանակցի կոնֆլիկտների ժամանակ,
47) մասնակցի 25-30 րոպե տևողությամբ տարբեր աշխատանքներին, հետևի խմբի պարզ կանոններին:
60. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի բովանդակությունը ներառում է հեքիաթներ, պատմվածքներ, հանելուկներ, շուտասելուկներ, սուտասելուկներ, ոտանավորներ, առակներ, ասացվածքներ, խոսքային, հաղորդակցական իրավիճակներ, քննարկումներ:
61. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների (զրույց, ոտանավորի ուսուցում և ամրապնդում, դիդակտիկ խաղ, պատմումների տեսակներ` ցուցումով, դաստիարակի օրինակով, նկարով, ստեղծագործական պատմումներ, վերապատմում, գեղարվեստական գրականության ունկնդրում, քննարկումներ, բանավեճ) մշակութային այցերի, Էքսկուրսիաների, զբոսանքների, տոների, միջոցառումների, բեմականացումների, թատրոնների, զվարճալիքների, ինքնուրույն գործունեության,աշխատանքային կենտրոններում կազմակերպվող աշխատանքի, բնության անկյունում կատարվող հերթապահության ընթացքում:
62. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ՝ Շ՝ (ժբ), (ժգ), (ժդ), ԽՀ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), Ի՝ (ա), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ), (ժա), ՀՍԱ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ), ԻԱԱԱ՝ (ա), (ե), (է), (ը), (թ), (ժա), (ժբ):
VI. ԻՆՁ ՇՐՋԱՊԱՏՈՂ ԱՇԽԱՐՀԸ
63. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչը (Հապավումը՝ ԻՇԱ) նպաստում է սաների աշխարհայացքի ընդլայնմանը, բնության, դրանում առկա երևույթների, կապերի ընկալմանը, ինքնաճանաչմանը, մարդու և բնության միասնության կարևորության հասկացմանը։
64. Ծրագրային բաղադրիչի նպատակներն են՝
1) զարգացնել սեփական անձի և շրջակա միջավայրի մասին պատկերացումներ,
2) ձևավորել էկոլոգիական նախագիտելիք, բնության և հասարակության միասնության մասին նախնական պատկերացումներ,
3) ձևավորել շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունք և բնապահպան վարքագիծ,
4) նպաստել իմացական գործընթացների, ճանաչողական հետաքրքրությունների, հաղորդակցական հմտությունների զարգացմանը,
5) ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վերաբերյալ տարրական պատկերացումներ:
65. Ծրագրային բաղադրիչի խնդիրներն են՝
1) ընդլայնել իմացական հետաքրքրությունները շրջապատող աշխարհի մասին,
2) խորացնել պատկերացումները սեփական անձի, ընտանիքի, ընկերների, մանկապարտեզի, փողոցի, քաղաքի, գյուղի, տեսարժան վայրերի, հայրենիքի, երկրագնդի մասին,
3) ձևավորել պատկերացումներ տիեզերքի, մոլորակների մասին,
4) խորացնել պատկերացումներն ազգային տոների, ծեսերի մասին,
5) ամրակայել սաների գիտելիքները պետական խորհրդանիշների մասին,
6) ձևավորել պատկերացումներ սեփական իրավունքների և պարտականությունների մասին,
7) ձևավորել հիգիենիկ կանոններին հետևելու կարողություններ,
8) ամրապնդել պատկերացումները զգայարանների մասին,
9) ամրակայել հույզերի մասին պատկերացումները,
10) խորացնել շրջապատող առարկաների (կահույք, սպասք, գրենական պիտույքներ, խաղալիքներ, հագուստ) ձեռք բերման, պատրաստման եղանակների վերաբերյալ սաների պատկերացումները,
11) խորացնել ընտանի կենդանիների, նրանց ձագերի, նրանց սնվելու և վարքի առանձնահատկությունների, բնության անկյան, ակվարիումի բնակիչների, թռչունների մասին սաների պատկերացումները,
12) ամրապնդել և ընդլայնել պատկերացումները վայրի կենդանիների մասին,
13) ընդլայնել պատկերացումները միջատների մասին,
14) զարգացնել բանջարեղենը, մրգերը, հատապտուղները տարբերելու և անվանելու կարողությունը,
15) հարստացնել պատկերացումներն առողջ, անառողջ սննդի, վիտամինների մասին,
16) ընդլայնել շրջապատում հանդիպող դեկորատիվ և պտղատու ծառերի, սենյակային բույսերի մասին գիտելիքները,
17) ամրակայել բույսերի կառուցվածքի, առանձնահատկությունների դրանց բազմացման համար անհրաժեշտ պայմանների մասին պատկերացումները,
18) ամրակայել տարվա եղանակների, բնության օրացույցի, եղանակաների հերթագայությամբ պայմանավորված բնության սեզոնային փոփոխությունների մասին սաների պատկերացումները,
19) խորացնել սաների պատկերացումներն անկենդան բնության (ջուր, հող, անձրև, ձյուն, քամի) մասին,
20) ձևավորել բնության երևույթների միջև պատճառահետևանքային կապերը հասկանալու կարողություն,
21) ձևավորել բնության մեջ պատշաճ վարքագիծ դրսևորելու կարողություն,
22) ձևավորել պատկերացում Կարմիր գրքի մասին,
23) խորացնել սաների պատկերացումները մասնագիտությունների, դրանց կարևորության մասին,
24) ամրակայել պատկերացումները երթևեկության պարզ նշանների, կանոնների, փոխադրամիջոցների մասին,
25) ձևավորել անվտանգ վարքագիծ,
26) ձևավորել աղետների (հրդեհ, երկրաշարժ) ժամանակ գրագետ վարքագիծ դրսևորելու կարողություն,
27) ամրապնդել պատկերացումներն առողջ ապրելակերպի, որոշ սպորտաձևերի մասին,
28) սեղանային խաղերի կազմակերպմամբ (շախմատ, շաշկի, լոտո, դոմինո և այլն) նպաստել ալգորիթմական մտածողության զարգացմանը,
29) ձևավորել մեդիայից օգտվելու տարրական կարողություններ՝ հետևելով անվտանգության կանոններին։
66. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝
1) բնութագրի իրեն, նկարագրի իր նախասիրությունները,
2) իմանա իր և իր ընտանիքի անդամների մասին,
3) ներկայացնի իր ընկերներին՝ դրսևորելով ընկերասիրություն,
4) իմանա հիգիենայի պահպանման կանոնները, հետևի անձնական հիգիենային,
5) իմանա զգայարանների դերն ու նշանակությունը,
6) արտահայտի իր հույզերը և զգացմունքները խոսքային և ոչ խոսքային միջոցներով,
7) ներկայացնի իր տունը, իմանա իր հասցեն, մանկապարտեզը, փողոցը, քաղաքը/գյուղը, հայրենիքը,
8) ճանաչի դրոշը, զինանշանը և օրհներգը,
9) ճանաչի հայրենիքի որոշ տեսարժան վայրեր,
10) իմանա ազգային որոշ ծեսերի և տոների մասին,
11) ճանաչի մի քանի հայ նշանավոր գործիչների,
12) պատկերացում ունենա սպորտի և Օլիմպիադայի մասին,
13) ճանաչի մի քանի այլ ազգերի տարազներ,
14) իմանա իրեն պատկանող և շրջապատող որոշ առարկաների ձեռք բերման, պատրաստման եղանակները (հագուստ՝ տարվա եղանակին համապատասխան, կահույք, սպասք, գրենական պիտույքներ, խաղալիքներ),
15) տարբերի առողջ և անառողջ սնունդը,
16) կարևորի առողջ ապրելակերպը,
17) իմանա, որ դրամն անհրաժեշտ է գնումներ կատարելու համար,
18) ճանաչի և անվանի շրջակա միջավայրի բուսական աշխարհի որոշ ներկայացուցիչների անունները,
19) ներկայացնի բույսերի (ծաղիկների, ծառերի, թփերի) աճման համար անհրաժեշտ պայմաններն ու դրանց կարևորությունը մարդու կյանքում,
20) ճանաչի և թվարկի ծաղիկները (սենյակային, պարտեզի, դաշտային),
21) ներկայացնի ծաղիկների բազմացման եղանակներն ու խնամքի ձևերը,
22) ճանաչի ծառերի տեսակները,
23) ներկայացնի դեկորատիվ և պտղատու ծառերի տարբերությունները,
24) ներկայացնի ծառերի կառուցվածքը, կարևորությունն ու օգտակարությունը,
25) բացատրի անտառի դերն ու նշանակությունը մարդու կյանքում,
26) ճանաչի սնկերի որոշ տեսակներ,
27) խնամքով վերաբերվի բույսերին,
28) ճանաչի ընտանի կենդանիներին, ներկայացնի նրանց մարմնի կառուցվածքը, ապրելակերպը և օգտակարությունը,
29) ճանաչի վայրի կենդանիներին, ներկայացնի նրանց մարմնի կառուցվածքը, առանձնահատկությունները ու կենսակերպը,
30) ճանաչի թռչունների մի քանի տեսակ, ներկայացնի մարմնի մասերը, ծածկույթը,
31) ճանաչի միջատների մի քանի տեսակ, ներկայացնի մարմնի մասերը, իմանա դրանց նշանակությունը,
32) ճանաչի կենդանի օրգանիզմների կենսակերպի բազմազանությունը (ջրային, երկկենցաղ, օդային, ցամաքային),
33) համադրի, գտնի բուսական և կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչների նմանություններն ու տարբերությունները,
34) ճանաչի ջրային կենդանիներին, դրանց առանձնահատկությունները,
35) ներկայացնի ջրային և ցամաքային կենդանիների տարբերությունները,
36) բացատրի բնության եղանակային երևույթները և դրանցում կատարվող փոփոխությունները,
37) նկարագրի անկենդան բնության տարրերը, ներկայացնի բնության առանձին երևույթները՝ կայծակ, ամպրոպ, դրսևորի անվտանգ վարքագիծ,
38) ներկայացնի բնության առանձին երևույթների վտանգները (անձրև, ձյուն, կայծակ, ամպրոպ, կարկուտ, մառախուղ), երևույթների միջև գտնի պատճառահետևանքային կապերը,
39) ընդգծի արևի դերն ու նշանակությունը՝ բույսերի, կենդանիների և մարդկանց համար,
40) ուսումնասիրի ջրի հատկությունները տարբեր վիճակներում, շրջանառությունը բնության մեջ,
41) մեկնաբանի նյութերի շրջանառությունը բնության մեջ՝ տերևների քայքայվելը և վերածվելը հողի,
42) իմանա օդի, հողի, ջրի հատկությունների, դրանց նշանակության մասին,
43) պարզաբանի բնական պաշարների կարևորությունը, մարդու կողմից դրանց ճիշտ օգտագործման ձևերի անհրաժեշտությունը,
44) հասկանա աղտոտված միջավայրի ազդեցությունը մարդու, կենդանական ու բուսական աշխարհի վրա,
45) հասկանա մարդու առողջության և շրջակա միջավայրի փոխկապակցվածությունը,
46) ցուցաբերի խնայողական վերաբերմունք,
47) ճանաչի երկրագնդի մոդելը՝ որպես ողջ մարդկության միասնական տուն,
48) դրսևորի տարրական պատկերացումներ տիեզերքի, մոլորակների մասին,
49) մեկնաբանի արգելոցների դերն ու անհրաժեշտությունը,
50) իմանա Կարմիր գրքի մասին,
51) հասկանա մարդու՝ որպես բնության մի մասնիկի կապը կենդանական և բուսական աշխարհի հետ,
52) բացատրի բնության մեջ մարդու աշխատանքի կարևորությունը,
53) արժևորի բնության գեղեցկությունը և դրսևորի այն պահպանելու ճիշտ վարքագիծ,
54) իմանա՝ ինչով են զբաղվում տարբեր մասնագիտությունների մարդիկ,
55) իմանա փոխադրամիջոցների տեսակներ, երթևեկության որոշ պարզ նշաններ, հետևի երթևեկության պարզ կանոններին,
56) ցուցաբերի անվտանգ վարքագիծ,
57) բացատրի իր գործողությունները և դրանց պատճառները,
58) ընդունի մարդկանց միջև եղած տարբերությունները,
59) ցուցաբերի անվտանգության կանոնների մասին տարրական պատկերացումներ և հետևի դրանց,
60) թվարկի և նկարագրի որոշ աղետներ,
61) իմանա աղետների դեպքում ինչ վարքագիծ դրսևորի,
62) կայացնի որոշումներ և մեկնաբանի դրանք,
63) բանակցի, համագործակցի հասակակիցների հետ,
64) հետևի ընդունելի վարքագծի կանոններին,
65) դրսևորի բարեկիրթ վարքագիծ,
66) գնահատի իր և մյուսների արարքները, դրանց հետևանքները,
67) կիրառի կոնֆլիկտիների լուծման տարբեր միջոցներ,
68) ներկայացնի իր իրավունքներն ու պարտականությունները, կիրառի դրանք,
69) մասնակցի խաղերին և խաղային իրավիճակներին,
70) հետևի նախապես քննարկված կանոններին,
71) հետևի սեղանային խաղերի կանոններին (շախմատ, շաշկի, լոտո, դոմինո և այլն)՝ մտովի կազմելով պարզ ալգորիթմներ,
72) կատարի էլեկտրոնային խաղ-վարժություններ՝ հետևելով մեդիայի անվտանգության կանոններին։
67. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի բովանդակությունը ներառում է հետևյալ թեմաները՝
1) «Ես և իմ ընտանիքը»,
2) «Ես և իմ ընկերները»,
3) «Իմ մարմինը, անձնական հիգիենա»,
4) «Զգայարաններ»,
5) «Իմ հույզերը»,
6) «Հայաստանն իմ տունն է»,
7) «Տեսարժան վայրեր»,
8) «Տոներ»,
9) «Իմ տունը, իմ փողոցը, իմ քաղաքը/գյուղը»,
10) «Իմ մանկապարտեզը»,
11) «Խաղեր»,
12) «Հագուստ»,
13) «Սպասք, կահույք»,
14) «Առողջ, անառողջ սնունդ, վիտամիններ»,
15) «Առողջ ապրելակերպ, սպորտ»,
16) «Ծաղիկներ»,
17) «Դեկորատիվ և պտղատու ծառեր»,
18) «Անտառ»,
19) «Թփեր»,
20) «Սնկեր»,
21) «Ընտանի կենդանիներ»,
22) «Վայրի կենդանիներ»,
23) «Թռչուններ»,
24) «Միջատներ»,
25) «Տարվա եղանակներ, բնության երևույթներ, բնության օրացույց»,
26) «Ջուր, ջրի հատկությունները»,
27) «Ջրային աշխարհ»,
28) «Օդ»,
29) «Հող»,
30) «Մոլորակներ»,
31) «Արև, դրա նշանակությունը»,
32) «Մասնագիտություններ»,
33) «Փոխադրամիջոցներ, երթևեկության կանոնները»,
34) «Անվտանգ միջավայր, անվտանգ վարքագիծ»,
35) «Բարեկիրթ վարքագիծ»,
36) «Իմ իրավունքներն ու պարտականությունները»:
68. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են պարապմունքների, մշակութային այցերի, նախագծային աշխատանքի, փորձարարության, էքսկուրսիաների, զբոսանքների, տոների, միջոցառումների, աշխատանքային կենտրոններում, բակում, բանջարանոցում, բնության անկյունում կազմակերպվող աշխատանքի և ինքնուրույն գործունեության ընթացքում:
69. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ՝ Շ՝ (ը), (թ), (ժբ), (ժգ), (ժդ), ԽՀ՝ (ա), (բ), (ե), (է), (ը), (թ), Ի՝ (ա), (գ), (դ), (ե), (զ), (Է), (ը), (թ), (ժ), (ժա), ՀՍԱ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ), ԻԱԱԱ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ), (ժա), (ժբ):
VII. ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐ
70. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչը (Հապավումը՝ ՄՏՊ) նպատակաուղղված է 5-6 տարեկան սաների մտավոր զարգացմանը, մաթեմատիկական տարրական պատկերացումների ձեռքբերմանը, իմացական գործընթացների՝ հիշողության, ուշադրության, տրամաբանության, կենտրոնանալու կարողության, ալգորիթմական մտածողության զարգացմանը, ինչպես նաև մեծահասակների և հասակակիցների հետ փոխհարաբերությունների ձևավորմանը, հետազոտական կարողությունների զարգացմանը։
71. Ծրագրային բաղադրիչը ներառում է հետևյալ բաժինները՝
1) Նախաթվային՝ մեծություն, ձև, տարածական հասկացություններ, ժամանակային հասկացություններ։
2) Թվային՝ քանակ և հաշիվ,
72. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի խնդիրներն են ՝
1) ձևավորել դրական վերաբերմունք և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ,
2) ստեղծել անհրաժեշտ զարգացնող միջավայր և բարենպաստ պայմաններ սաների տրամաբանության, ալգորիթմական մտածողության զարգացման համար,
3) խթանել սանի ինքնուրույն գործունեությունը,
4) ամրապնդել նախաթվային հասկացությունները,
5) խորացնել առարկաները՝ ըստ հատկությունների (չափ, ձև, գույն) համեմատելու կարողությունը,
6) ընդլայնել երկրաչափական մարմինների և պատկերների վերաբերյալ նախագիտելիքը,
7) սովորեցնել ճանաչել թվանշանները և տարբերակել թիվ ու թվանշան հասկացությունները,
8) ամրապնդել տարածության և ժամանակի վերաբերյալ պատկերացումները,
9) սովորեցնել կատարել 1-10-ի սահմանում ուղիղ և հետ հաշիվ,
10) ծանոթացնել թվի միավոր կազմին,
11) ձևավորել պատկերացում նախորդ, հաջորդ հասկացությունների, կից թվերի, կենտ ու զույգ թվերի մասին,
12) ծանոթացնել կարգային հաշվին,
13) ծանոթացնել թվաբանական գործողությունների («+», «–», «=») և համեմատության նշաններին («>», «<», «=»),
14) սովորեցնել կատարել պարզ մաթեմատիկական գործողություններ և լուծել պարզ տրամաբանական խնդիրներ,
15) սովորեցնել տարբերակել «մաս» և «ամբողջ» հասկացությունները, մասերից ստանալ ամբողջ և ամբողջը բաժանել մասերի,
16) նպաստել գործնական առաջադրանքների կատարման ընթացքում հուզականության, կարգապահության, փոխօգնության ձևավորմանը:
73. «Մեծություն» բաժնի նպատակն է ամրապնդել «մեծ-փոքր», «հաստ-բարակ», «երկար-կարճ», «լայն-նեղ», «բարձր-ցածր» հասկացությունները։ Սաներին սովորեցնել կատարել չափումներ՝ պայմանական չափման (թել, զոլակ, բաժակ և այլն) միջոցներով, որոշել առարկայի մեծությունը, երկարությունը, լայնությունը, բարձրությունը, հաստությունը, ինչպես նաև հեղուկ և սորուն մարմինների ծավալը։
1) «Երկարություն» -սաները համեմատում են առարկաներն ըստ երկարության՝ երկար-կարճ, հավասար։
2) «Բարձրություն» -սաները ձեռք են բերում առարկաներն ըստ բարձրության (բարձր-ցածր, հավասար) համեմատելու կարողություններ։ Էական է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ սաները չշփոթեն առարկաների բարձրությունը և երկարությունը։
3) «Լայնություն- սաները ձեռք են բերում առարկաներն ըստ լայնության (լայն-նեղ, հավասար) համեմատելու սաների համեմատելու կարողություններ։
4) «Հաստություն» -սաները սովորում են համեմատել առարկաներն ըստ հաստության (հաստ-բարակ, հավասար)։ Այստեղ ևս կարևոր է, որպեսզի սաները չշփոթեն առարկաների լայնությունը և հաստությունը։
74. «Ձև» բաժնի նպատակն է սովորեցնել ճանաչել, տարբերել և անվանել երկրաչափական մարմիններն ու պատկերները (գունդ, խորանարդ, գլան, կոն, բուրգ, շրջան, ձվածիր, եռանկյուն, քառակուսի, ուղղանկյուն, բազմանկյուն):
75. «Տարածական հասկացություններ» բաժնի նպաստում է տարածության մեջ կողմնորոշմանը, տարածական պատկերացումների (ձախ, աջ, վերև, ներքև, առջև, հետև, հեռու, մոտ, մեջտեղ, վրա, տակ, ներս, դուրս) ամրապնդմանը և խորացմանը։
76. «Ժամանակային հասկացություններ» բաժինը նպաստում է ժամանակի մեջ կողմնորոշմանը օրվա տարբեր ժամանակահատվածների (առավոտ, կեսօր, երեկո, գիշեր, շաբաթվա օրեր, տարվա եղանակներ և ամիսներ) մասին պատկերացումների ամրապնդմանը։
77. «Քանակ և հաշիվ» բաժնի նպատակն է՝
1) սովորեցնել կատարել քանակական ուղիղ և հետընթաց, տարբեր զգայարաններով համրանք 10-ի սահմանում․
2) սովորեցնել կատարել նշված թվից համրանք՝ ինչպես ուղիղ, այնպես էլ՝ հետ, միջակայքային (ինտերվալային) համրանք' առանձնացված երկու թվի սահմանում' 2-7, 5-9, 6-10, 10-7, 9-4 և այլն,
3) սովորեցնել տիրապետել կարգային, դասական համրանքի կարողություններին (պատասխանել` «ո՞ր», «որերո՞րդ» հարցերին),
4) նպաստել առարկայի դիրքը և տեղը շարքում որոշելու կարողության զարգացմանը,
5) զարգացնել նախորդ և հաջորդ թվերի հարաբերությունները հասկանալու կարողությունը, սովորեցնել գտնել յուրաքանչյուր թվի նախորդը և հաջորդը,
6) խթանել հաշվելիս թիվը հաշված առարկաների անվան հետ հարաբերակցելու կարողությունը ( 1, 2, 3, 4 -ընդամենը՝ 4 աքաղաղ),
7) սովորեցնել հասկանալ թվի անկախությունը առարկաների ձևից, գույնից, տեսակից, չափսից, գրաված դիրքից, տարածությունից և հաշվելու ուղղություններից,
8) նպաստել 1-9 թվանշանները, թվաբանական գործողությունները («--», «+», «=»), համեմատության («<», «>», «=») նշանները ճանաչելու, անվանելու և թվաբանական գործողություններ (ավելացնել, պակասեցնել) կատարելու կարողությունների ձևավորմանը,
9) ներկայացնել թվի կազմության ձևերը (առանձին տարրերով՝ 5-ը կազմված է 1.1.1.1 և նորից 1 և այլն),
10) սովորեցնել բաժանել առարկան 2 և 4 հավասար, ապա անհավասար մասերի և մասերից ստանալ ամբողջը:
78. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝
1) նկարագրի առարկաներն ըստ հատկանիշների,
2) համեմատի առարկաները՝ ըստ հատկանիշների (չափ, ձև, գույն) տարբեր եղանակներով (առդրում, վերադրում, համադրում),
3) խմբավորի առարկաները ՝ ըստ հատկանիշների (չափ, ձև, գույն),
4) ճանաչի և անվանի երկրաչափական մարմինները և պատկերները (խորանարդ, բուրգ, գունդ, գլան, կոն, շրջան, ձվածիր, եռանկյուն, քառակուսի, ուղղանկյուն, բազմանկյուն),
5) ստանա նոր պատկերներ տարբեր երկաչափական պատկերներից,
6) ստեղծի նոր համադրություններ,
7) ընկալի «անկյուն», «գագաթ», «կողմ», «եզր», «կենտրոն» հասկացությունները,
8) տարբերակի մաս և ամբողջ հասկացությունները, ամբողջը բաժանի 2 և 4 հավասար և անհավասար մասերի՝ ծալման և կտրման միջոցով, մասերից ստանա ամբողջ,
9) գտնի օրինաչափություններ առարկաների, երևույթների միջև,
10) կազմի օրինաչափություններ,
11) կողմնորոշվի ժամանակի մեջ՝ ըստ նշանակության կիրառելով «առավոտ», «կեսօր», «երեկո», «գիշեր», «երեկ», «այսօր», «վաղը», «շաբաթ», «ամիս», «տարի», «եղանակ» և «օրացույց» բառերը,
12) տարբերի շաբաթվա օրերը, ամիսները և տարվա եղանակները և դրանց հաջորդականությունը,
13) տարբերակի տարածական ուղղությունները, կարողանա շարժվել նշված ուղղությամբ՝ կողմնորոշվելով տարածության մեջ,
14) որոշի առարկայի մեծությունը, ծավալը՝ պայմանական չափումների միջոցով,
15) կատարի 1-10 ուղիղ և հետ համրանք,
16) կատարի համրանք առանձնացված երկու թվի սահմանում,
17) կատարի կարգային համրանք,
18) ճանաչի և անվանի 0- 9 թվանշանները,
19) հաշվի առարկաները և նշի դրանց քանակը,
20) ներկայացնի նախորդ թվերը՝ 10-ի սահմանում և հաջորդ թվերը՝ 9 սահմանում,
21) ներկայացնի կից թվերը՝ 10-ի սահմանում,
22) ներկայացնի կենտ և զույգ թվերը՝ 10-ի սահմանում,
23) իմանա 5 - 10 թվերի միավոր կազմը,
24) հարաբերակցի պատկերների քանակը համապատասխան թվանշանին,
25) կատարի պարզ մաթեմատիկական գործողություններ,
26) կատարի չափում՝ պայմանական չափման (թել, զոլակ, բաժակ և այլն) միջոցներով,
27) համեմատի միատեսակ առարկաների քանակը՝ անկախ առարկաների հատկություններից (ձև, չափ, գույն, նյութ),
28) իրականացնի առարկաների, երևույթների մոդելավորում,
29) կիրառի մոդելներ և պայմանական նշաններ՝ գործնական աշխատանքներ կատարելիս,
30) ճանաչի և կիրառի թվաբանական գործողությունների և համեմատության նշանները,
31) կատարի մաթեմատիկական էլեկտրոնային խաղ-վարժություններ,
32) ներկայացնի իրական և մեդիա միջավայրների միջև առկա նմանություններն ու տարբերությունները՝ հետևելով թվային անվտանգության կանոններին,
33) կատարի տրամաբանական առաջադրանքներ,
34) վերլուծի երևույթների միջև առկա պատճառահետևանքային կապերը,
35) գտնի տրամաբանական խնդիրների լուծման տարբերակներ, ինչպես ինքնուրույն, այնպես էլ հասակակիցների հետ քննարկելու, համագործակցելու արդյունքում,
36) կազմի պարզ ալգորիթմներ,
37) դրսևորի ինքնուրույնություն, կարգապահություն, հուզականություն, փոխօգնություն գործնական առաջադրանքների կատարման ընթացքում։
79. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բովանդակությունը ներառում է հետևյալ թեմաները՝
1) «Մեծություն»,
2) «Երկրաչափական պատկերներ, մարմիններ»,
3) «Մաս և ամբողջ»,
4) «Ժամանակային հասկացություններ»,
5) «Տարածական հասկացություններ»,
6) «Թվանշան (0-9)»,
7) «Ուղիղ և հետ հաշիվ»,
8) «Կարգային հաշիվ»,
9) «Թվի կազմություն»,
10) «Հաջորդ և նախորդ թվեր»,
11) «Կից թվեր»,
12) «Կենտ ու զույգ թվեր»,
13) «Թվաբանական գործողության և համեմատության նշաններ»,
14) «Օրինաչափություններ»,
15) «Տրամաբանական խնդիրներ»,
16) «Պարզ ալգորիթմներ»:
80. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների, էքսկուրսիաների, զբոսանքների, մշակութային այցերի, ինքնուրույն գործունեության, հերթապահության և աշխատանքային կենտրոններում կատարվող աշխատանքի ընթացքում:
81. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ Շ՝ (ժբ), ԽՀ՝ (ե), (թ), Ի՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (թ), (ժ), (ժա), ՀՍԱ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), ԻԱԱԱ՝ (ա), (ժա), (ժբ):
VIII. ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱ
82. Անձի տարիքային զարգացման ոչ մի շրջանում ֆիզիկական դաստիարակությունն այնպես ցայտուն չի ներգործում առողջության, ֆիզիկական զարգացման, ֆիզիկական պատրաստվածության, ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնման և սոցիալականացման վրա, ինչպես նախադպրոցական տարիքում։
83. Ֆիզիկական դաստիարակության բազմազան միջոցներն արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ է կիրառել համակողմանի մոտեցում, կանոնավոր համագործակցել ծնողների հետ։
84. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում պետք է լուծվեն ֆիզիկական դաստիարակության հետևյալ խնդիրները`
1) առողջության ամրապնդում ու պահպանում, օրգանիզմի կոփում և դիմադրողականության բարձրացում, հենաշարժողական ապարատի ամրապնդում, ճիշտ կեցվածքի ձևավորումը և հարթաթաթության կանխարգելում, ֆիզիկական ներդաշնակ զարգացում, օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգի բարելավում,
2) կենսականորեն անհրաժեշտ շարժողական կարողությունների և հմտությունների (քայլք, ցատկ, սողանցում, մագլցում,նետում, քայլք` դահուկներով, հեծանիվ վարել, լող) ձևավորում, ինչպես նաև դրանց տեխնիկայի ճիշտ կատարում,
3) շարժողական ընդունակությունների (արագաշարժության, դիմացկունության, մկանային ուժի, ճարպկության, հավասարակշռության,կոորդինացիայի) մշակում,
4) շարժախաղերի և մարզախաղերի տարրերի ուսուցում, խաղային գործողությունների ձևավորում, զարգացում,
5) շնչառական և մանր մոտորիկայի զարգացման վարժությունների ուսուցում,
6) տեսական գիտելիքների հաղորդում ֆիզիկական վարժությունների օգտակարության, ֆիզկուլտուրայի պատմության, օլիմպիական խաղերի, առողջ ապրելակերպի վերաբերյալ,
7) անձի բարոյակամային դրական գծերի` ինքնուրույնության, ակտիվության, ընկերասիրության, համագործակցության դաստիարակում:
85. Սաների ֆիզիկական դաստիարակության խնդիրներն իրականացվում են հիմնականում շարժողական նպատակային ռեժիմի պայմաններում, որի հիմքում ընկած են տարբեր ձևերով կազմակերպվող ֆիզկուլտուրային ամենօրյա միջոցառումները, սաների ազատ, ինքնուրույն շարժողական գործողությունը։
86. Օրվա ընթացքում դաստիարակը կազմակերպում է խաղեր և վարժություններ տարբեր առարկաներով` հատկացնելով 30 րոպեից ոչ պակաս ժամանակ:
87. Ծրագրում տրված են նաև շարժողական ընդունակությունների մշակման, մարմնի ճիշտ կեցվածքի ձևավորման, հարթաթաթության կանխման և շնչառությունը կարգավորող վարժություններ, որոնք պետք է իրականացվեն նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական ամբողջ աշխատանքի ընթացքում:
88. Օրվա ընթացքում շարժողական ռեժիմը ապահովվում է մարմնամարզական վարժությունների և երաժշտառիթմիկ պարապմունքների միջոցով, ըստ որի առաջադրվող նյութը բովանդակում է սպորտային վարժությունների պարզ ձևեր, նմանողական շարժումներ, ազգային պարային շարժումների տարրեր և այլն:
89. Շարժողական ընդունակությունների մշակման և շարժողական կարողությունների ու հմտությունների զարգացման համար վարժություններն ընտրվում են` հաշվի առնելով սաների անհատական և տարիքային հնարավորությունները, պարապմունքների և առօրյա աշխատանքների կազմակերպման համար ստեղծված պայմանները։
90. Ամեն օր, մինչև նախաճաշ պետք է անցկացնել առավոտյան մարմնամարզություն, որի համալիրները պետք է կառուցվեն ծանոթ, պարզ, մատչելի, դինամիկ, ուշադրությունը կենտրոնացնող, համազարգացնող, նմանողական խաղային վարժություններից և պարային շարժումներից:
91. Ցերեկային քնից հետո սաներին արթնացնելու, օրգանիզմը թարմացնելու, ակտիվ գործունեության նախապատրաստելու նպատակով առաջարկվում է ամեն օր անցկացնել մարմնամարզական վարժություններ` երեխաների ծանոթ խաղ վարժություններից, պարային շարժումներից, որոնք զուգակցվում են օդալոգանքով (տևողությունը` 10-15 րոպե):
92. Շարժողական ռեժիմում սաների ինքնուրույն շարժողական գործունեությանը մեծ տեղ է հատկացված: Սանն ազատ ընտրում է իր նախասիրություններին համապատասխանող գործունեություն, որտեղ զարգանում է նրա ստեղծագործական ակտիվությունը:
93. Առաջարկվում է լայնորեն օգտագործել ծանոթ, ժողովրդական շարժախաղեր, մարզական տարրերով խաղեր ու սպորտային վարժություններ:
94. Սաների ֆունկցիոնալ հնարավորություններն ընդլայնելու, շարժողական կարողությունները զարգացնելու նպատակով անհրաժեշտ է կիրառել արշավներ, հեռավոր զբոսանքներ՝ օգտվելով բնական արգելքներից:
95. Ֆիզիկական դաստիարակության աշխատանքներն ամփոփելու նպատակով ծրագրով առաջարկվում է անցկացնել ժամանցներ, մարմնամարզական հանդեսներ, մարզական-մասսայական, առողջության օր, տասնօրյակներ։
96. Ծրագրում կարևորվում է նոր շարժումների տեխնիկայի յուրացումը և մանկական օրգանիզմի ֆիզիկական բեռնվածության աստիճանական բարձրացումը։
97. Ծրագիրը իրականացնելիս անհրաժեշտ է կարևորել հետևալ հանգամանքները․
1) Նպատակաուղղված մշակել շարժողական ընդունակությունները, որոնք էականորեն կնպաստեն հիմնական շարժողական գործողությունների արագ և տեխնիկապես ճիշտ տիրապետմանը,
2) հնարավորինս հաճախ ֆիզկուլտուրայի պարապմունքներն անցկացնել բակում,
3) անհրաժեշտ է սովորեցնել սաներին գիտակցաբար հսկել սեփական շարժողական գործողությունների կատարման ընթացքը,
4) արձակուրդների ընթացքում, տոն օրերին անհրաժեշտ է պահպանել շարժողական ռեժիմը, մշտապես հանձնարարել տնային առաջադրանքներ, որում պետք է ընդգրկված լինեն նաև շնչառական և ընդհանուր դիմացկունությունը մշակող վարժություններ,
5) առանձնահատուկ ուշադրություն դարձնել տեսական գիտելիքների հաղորդմանը և դրանց գործնական կիրառմանը։
98. Նախադպրոցականները ֆիզիկական կուլտուրայի պարապմունքներին պետք է մասնակցեն սպորտային համազգեստով և մարզակոշիկներով, ձմռանը՝ տաք մարզահագուստով և տաք կոշիկներով։
99. Դահլիճում և մարզահրապարակում պետք է խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ պահանջները և անվտանգության կանոնները։
100. Ավագ տարիքային խմբում «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի Հապավումը՝ Ֆ) խնդիրներն են՝
1) առողջության պահպանում և ամրապնդում, օրգանիզմի դիմադրողականության բարձրացում, հենաշարժողական ապարատի ամրապնդում, ճիշտ կեցվածքի ձևավորում, ֆունկցիոնալ համակարգի բարելավում,
2) հիմնական շարժողական գործողությունների տեխնիկապես ճիշտ կատարում (քայլք, վազք, ցատկ, նետում),
3) շարժողական ընդունակությունների մշակում, հատկապես դիմացկունության և ճարպկության մշակում,
4) շարժախաղերի, մարզախաղերի և սպորտային վարժությունների տիրապետում,
5) շնչառական և մանր մոտորիկայի զարգացման վարժությունների ուսուցում,
6) տեսական գիտելիքների հաղորդում առողջ ապրելակերպի, օլիմպիական խաղերի վերաբերյալ,
7) սանի բարոյակամային հատկությունների՝ կարգապահության, ընկերասիրության, ինքնուրույնության, համագործակցության դաստիարակում,
8) սաների շարժողական ակտիվության խթանում (օրվա ընթացքում այն պետք է կազմի 13-ից 14 հազար քայլ)։
101. Հիմնական շարժումներով վարժություններն են՝
1) Շարում և շարափոխում՝ շարասյան տողանի, երկշարքի, շրջանի ինքնուրույն կազմում: Միասյուն շարքի շարափոխում երկսյուն, եռասյուն շարքերի: Դարձումներ տեղում՝ աջ, ձախ: Շարասյան մեջ հավասարվել տողանի գծով, ոտնաթաթերով: Բացազատվել ձեռքերն առաջ պարզած: Տողանում և շրջանում բացազատվել ձեռքերը կողմ պարզած:
2) Քայլք՝ տարբեր եղանակներով՝ կիսակքանիստ, կրնկից՝ թաթի վրա, կից քայլերով, փոխելով ձեռքերի դրությունը (վեր, առաջ, կողմ, ծափեր): Քայլել միասյուն, երկսյուն շարքերով: Քայլել 3-4 մ փակ աչքերով:
3) Վազք՝ ոտնաթաթերի վրա՝ ծնկները վեր բարձրացնելով, փոքր ու լայն քայլերով, արգելքներ հաղթահարելով (շրջանցելով, ցատկով, սողանցումով): Վազել շարասյուններով՝ միասյուն և երկսյուն, շարափոխումով՝ ըստ ազդանշանի փոխելով տեմպը: Դանդաղ վազք՝ 1.5-2ր: Միջին արագությամբ վազք՝ 60-100մ (2-3 անգամ): Վազքի հերթագայում քայլքով: Դանդաղ վազք տեղանքում՝ 320մ: Արագացված վազք՝ 10մ (3-4 անգամ): Արագացված վազք՝ 10մ (3-4 անգամ): Մաքոքավազք՝ 3 անգամ 10-ական մ:
4) Ցատկ՝ տեղում՝ երկու ոտքով, ոտքերը խաչաձև, ոտքերը կողմ տարածելով, մեկ ոտքը առաջ, մյուսը՝ ետ, հաջորդաբար աջ և ձախ ոտքերի վրա՝ 30-40-ական ցատկ (2-3 անգամ): Ցատկով շարժվել առաջ՝ 3-4 մ: Զույգ ոտքի վրա ցատկով հաղթահարել 15-20սմ բարձրությամբ 5-6 առարկա: Առաջ շարժվելով ցատկել մեկ ոտքի վրա (աջ, ձախ): Հեռացատկ տեղից: Ցատկ 30սմ բարձրությունից՝ նշագծված տեղում վայրէջքի պայմանով: Թափավազքով բարձրացատկ: Թափավազքով հեռացատկ: Վարժություններ ցատկապարանով, այն պտտելով առաջ և ետ:
5) Նետում՝ գնդակի վերնետում, հարվածում հատակին և որսում երկու ձեռքով, առնվազն 10 անգամ՝ իրար ետևից: Գնդակով հարվածել հատակին և բռնել ձեռքով (4-5 անգամ): Գնդակը փոխանցել մեկ ձեռքից մյուսը, նետել և որսալ ծափ տալով: Գնդակով հարվածել հատակին (առնվազն 10 անգամ)՝ տեղում և առաջ շարժվելով (5-6մ): Գնդակը փոխանցել միմյանց (ցածից, գլխի վրայից, կրծքից, ցատկով) և որսալ (կանգնած, նստած): Գլորել լցված գնդակները (1 կգ): 3-4 մ հեռավորությունից գնդակը նետել հորիզոնական և ուղղահայաց նշանակետին (2 մ բարձրությամբ տեղակայված թիրախ): Նետել հեռուն՝ 5-9 ոչ պակաս:
6) Սողանցում և մագլցում՝ գլխով հրելով գնդակը՝ չորեքթաթ սողանցել 3-4 մ: Սողանցել ետ՝ նախաբազուկների և ծնկների վրա հենվելով: Սահել մարզանստարանի վրայով՝ ծնկներին հենվելով: Շարժվել առաջ մարզանստարանին նստած դիրքով՝ ձեռքերի և ոտքերի օգնությամբ: Սահել մարզանստարանի վրայով. փորին պառկած դիրքով: Մագլցել սանդուղքով վեր: Պարանից բռնած կախվել, կանգնած, բարձրանալ թաթերին: Պարանը բռնել գլխից վեր և փորձել ոտքերը կտրելով հատակից՝ մնալ օդում կախված:
7) Հավասարակշռություն՝ անցնել սահմանափակ տարածությունը կից քայլերով՝ մեկ ոտքի կրունկը դնել մյուսի թաթի մոտ: Նույնը՝ ավազով պարկը գլխին: Նույնը՝ թեք տեղադրված մարզանստարանի վրայով՝ ուղիղ և կողքի: Վազքով բարձրանալ թեք տեղադրված մարզանստարանին և քայլել թաթերի վրա: Քայլել մարզանստարանի վրայով, շրջանցելով գնդակները, կքանստել նստարանի կենտրոնում, դնել ու հավաքել ավազե պարկեր, գլորել գնդակները: Մարզանստարանին կանգնած բարձրանալ ոտնաթաթերին և իջնել ներբանին, դարձումներ: Կանգնել մեկ ոտքի վրա (մյուսը տանել ետ, ձեռքերը կողմ-վեր) «Ծիծեռնակ» վարժությունը: Վազքից ցատկից հետո կքանստել թաթերին, ձեռքերը տարածել կողմ, կանգնել մեկ ոտքի վրա, ձեռքերը գոտկատեղին: Քայլել շրջված մարզանստարանի ձողի վրայով: Պտտվել զույգերով միմյանց ձեռք բռնած:
8) Պարային վարժություններ՝ ըստ երաժշտության փոխել շարժումը: Հաջորդաբար ոտքերը դնել կրնկին, ապա դոփել ոտքերով: Երաժշտական պարզ, ռիթմիկ պատկերն արտահայտել ծափերով, ձեռքերը սահուն բարձրացնելով վեր և իջնելով առաջ և կողմ:
102. Ընդհանուր զարգացնող վարժություններն են՝
1) Ձեռքերի և ուսագոտու համար՝ ելման դրություններ՝ ձեռքերը կրծքի առջև, ձեռքերը ուսերին (արմունկները ցած և կողմ): Ձեռքերը կրծքի առաջ ելման դրությունից ձեռքերը տանել կողմ, առաջ, արմունկները ծալել: Ձեռքերը ուսերին ելման դրությունից ձեռքերը բարձրացնել վեր, տանել կողմ՝ ափերը վեր: Ձեռքերը գլխին ելման դրությունից ձեռքերը տանել կողմ, բարձրացնել վեր: Ձեռքերը բարձրացնել առաջ ու վեր, մատները իրար միացած, պտտել դաստակները: Ձեռքերը բարձրացնել վեր-ետ՝ մեկընդմեջ և միաժամանակ: Բարձրացնել և իջեցնել դաստակները, սեղմել և բացել մատները:
2) Ոտքերի համար՝ քայլել տեղում, ոտքերի թաթերը գետնից չկտրելով: Կքանստել մի քանի անգամ իրար ետևից, ամեն անգամ ավելի ու ավելի խորը՝ ձեռքերը բարձրացնելով վեր մեջքի ետևում, ծնկներին: Ոտնարմատներով բռնել փոքր առարկաներ, բարձրացնել և իջեցնել, տեղափոխել տեղից տեղ: Կից քայլերով շարժվել կողմ, կրունկների վրա: Ոտքի թաթերով հենվել փայտիկներին, ճոպանին:
3) Իրանի համար՝ կանգնել պատի մոտ, հպվել պատին ծոծրակով, ուսերով, մեջքով, նստատեղով և կրունկներով, ձեռքերը բարձրացնել վեր և իջեցնել: Մեջքով հենվել մարզապատին, ձեռքերով բռնել ձողը (ազդրի բարձրության) և բարձրացնել ծնկային հոդում ուղղված ոտքը: Դեմքով կանգնել մարզապատի առջև, ձեռքերով բռնել ձողը (ազդրի բարձրության) և թեքվել առաջ: Իրանի պտույտներ՝ ձեռքերի տարբեր շարժումներով: Թեքվել առաջ, ձգտել դաստակի ափերը հասցնել հատակին: Հիմնական կանգ դրությունում մեջքի ետևում հյուսված մատներով դաստակները բարձրացնել հնարավորինս վեր: Թեքվել առաջ՝ ձեռքերը վեր բարձրացված դիրքով: Կքանստած դրությունում ընդունել մեկ ոտքին նստած, մյուսը տարածած կողմ դրությունը: Ծնկներին կանգնած դրությունից ընդունել հատակին նստած աջ և ձախ կողմերով: Մեջքին պառկած դրությամբ շարժել ոտքերը (խաչաձևելով, ձգելով դեպի կուրծքը): Փորի վրա պառկած դրությունում հենվել ձեռքերի վրա, բարձրացնել գլուխը և ուսերը: Ձգվել ձեռքերով՝ մարզանստարանի վրա:
4) Կեցվածքի ձևավորման վարժություններ՝ ուղիղ կեցվածքով, քայլ տեղում, ոտնաթաթերի վրա։ Հիմնական կանգ, ձեռքերը գոտկատեղին, գլխին որևէ առարկա, /խորանարդիկ, ավազե բարձիկ/ դրված, բարձրանալ ոտնաթաթերին, արմունկները տանել հետ։ Ոտքերը զատած, ձեռքերը ցած, գլխին խորանարդիկ, կատարել իրանի դարձում աջ և ձախ, կանգնել ուղղահայաց հարթության մոտ /մարզապատ/՝ նրան հպվել թիակներով, ուսերով, նստատեղով, կրունկերով, ձեռքերը դանդաղ բարձրացնել վեր, կողմերից և իջեցնել։ Նույն դրությունից կատարել քայլ առաջ, առանց խախտելու ընդունած կեցվածքը և վերադառնալ ելման դրության: Մեջքով հպվելով հարթության, /պատ մարզապատ/ դանդաղ առաջ բարձրացնել ծնկային հոդով ծալված աջ ոտքը և իջեցնել նույնը, կատարել ձախ ոտքով։ Մեջքով դեպի մարզապատը, կանգնած դիրքից կքանստել և բարձրանալ, գլխին որևէ առարկա /խորանարդիկ, ավազե բարձիկ և այլն/ դրված, քայլել տեղում և առաջ շարժվելով:
5) Հարթաթաթության կանխարգելման վարժություններ՝ քայլք ոտնաթաթերին՝ ծնկները վեր բարձրացնելով, քայլք կրունկների վրա, քայլք ոտնաթաթերին, կողնային մասերով, ոտնաթաթերի մատները սեղմել, քայլ հատակին դրված պարանի վրայով։ Բարձրանալ ոտնաթաթերին, իջնել կրունկներին, ոտնաթաթերի ներս և դուրս պտույտներ /աջ և ձախ, առանձին-առանձին/։ Մարզանստարանին նստած դրությունից, ոտնամատների ծալում և ողղում, ոտնաթաթի շարժումներ, ներս-դուրս, վեր-վար, ոտքերով գլորել, լցված գնդակը:
103. Շարժախաղերն են՝
1) Վազքով՝ «Բռնոցի», «Անկյունիկներ», «Զույգերով վազք», «Մկան թակարդ», «Մենք ուրախ տղաներ ենք», «Սագեր-կարապներ», «Կատարիր պատկեր», «Ծածանները և գայլաձուկը», «Խորամանկ աղվեսը», «Առ ու փախիր», «Դատարկ տեղ», «Հնարամիտները», «Անտուն նապաստակ», «Գել-գել»,
2) Ցատկերով՝ «Հատակին չմնաս», «Ով ավելի լավ կցատկի», «Կարթը», «Թմբից- թումբ», «Ով ավելի փոքր ցատկ կանի», «Կլասս», «Հոպ-հոպ», «Կաղ արագիլ», «Էծ-էծ», «Էծակռիվ»,
3) Մագլցումով, սողանցումով՝ «Ով ավելի շուտ կհասնի դրոշակին», «Արջը և մեղուները», «Հրշեջները սովորում են», «Ծիտը քարին», «Աղվեսի բույն»,
4) Նետումներով՝ «Որսորդները և նապաստակները», «Նետիր դրոշակի մոտ», «Նետիր օղակի մեջ», «Խփիր գնդակին», «Խփիր կեգլիին», «Գնդակը վարողին», «Գնդակի դպրոց», «Սերսո», «Զարնենք դառնանք», «Յոթ քար», «Գայլն ու ոչխարը»,
5) Էստաֆետներ՝ «Էստաֆետ զույգերով», «Գնդակը վարիր առանց կեգլիներին դիպչելու», «Գնդակը նետիր օղակի մեջ»,
6) Արգելքների հաղթահարում՝ արագ վազք-սողանցում-քայլք մարզանստարանի վրայով- ցատկ արգելքի վրայով-վազք:
104. Մարզախաղերի տարրերն են՝
1) Բասկետբոլ` գնդակը նետել միմյանց կրծքի մոտից՝ երկու ձեռքով: Վարել գնդակը աջ և ձախ ձեռքերով: Գնդակը նետել օղակի մեջ երկու ձեռքով՝ կրծքի մոտից: Յուրացնել թիմային խաղի կանոնները,
2) Բադմինտոն` գնդակը նետել ձեռնաթիակով (ռակետով)՝ այն ուղղելով որոշակի ուղղությամբ: Խաղալ դաստիարակի հետ,
3) Ֆուտբոլ՝ գնդակը վարել աջ և ձախ ոտքով՝ որոշակի ուղղությամբ: Գնդակը անցկացնել առարկաների միջով (շրջանցել): Գնդակը գլորել փոսիկների մեջ՝ դարպասը: Գնդակը մի քանի անգամ իրար ետևից խփել, գնդակը փոխանցել միմյանց զույգերով,
4) Մականախաղ՝ տափօղակը գլորել մականով հանձնարարված ուղղությամբ միմյանց (զույգերով),
5) Դահուկներ՝ դահուկներով քայլել փոփոխական սահընթացքով՝ հերթականությամբ սահելով աջ և ձախ ոտքով: Քայլել տեղանքում: Բարձրանալ բլրակ՝ աստիճանաձև, իջնել կքանստած: Խաղեր՝ «Ով առաջինը կկատարի դարձում», «Բարձրացրու», «Հասիր», դահուկներով անցնել 1-1,5 կմ հանգիստ տեմպով,
6) Լող՝ լողալ ջրի երեսին կրծքի և մեջքի վրա, արտաշնչել ջրի մեջ։ Նստել կամ պառկել, ձեռքերով հենվել հատակին և ոտքերը շարժել վեր վար։ Ոչ խորը տեղում լողալ ազատ ոճով՝ 10-15 մետր։ Խաղեր ջրում՝․ «Շատրվան», «Ծովն ալեկոծվում է», «Գնացք և թունել», «Բռնել ջուրը»։
105. Աչքերի համար կատարվում են հետևյալ վարժությունները՝
1) թարթել աչքերը,
2) ամուր փակել և հետո բացել,
3) նայել աջ, հետո՝ ձախ,
4) նայել վերևի աջ անկյունը, հետո՝ ներքևի ձախ անկյունը,
5) նայել վերև, հետո՝ ներքև:
106. Ուսումնական տարվա սկզբում և վերջում պետք է գնահատել սաների հիմնական շարժողական գործողությունների կատարման քանակական և որակական կողմերը:
107. Նախադպրոցական տարիքի սաների հիմնական շարժողական գործողությունների կատարման որակի գնահատման ցուցանիշները (քայլք, վազք, տեղից հեռացատկ, ավազապարկի նետում) տրված են համապատասխանաբար աղյուսակներ 3, 4, 5, 6-ում.
Աղյուսակ 3.
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ (քայլք 10մ)
|
N |
Գնահատում |
Գլխի և մարմնի դիրքը |
Ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը |
Ոտնաթաթի դիրքը |
Քայլքի ուղղության պահպանումը |
Արդյունք |
|
1. |
Բարձր |
Իրանը և գլուխը պահում է ուղիղ: |
Ձեռքերն առանց ավելորդ լարվածության ցած կախված են, շարժումները համաձայնեցված են ոտքերի շարժումների հետ: |
Ոտնաթաթը դնում է կրունկից թաթ: |
Պահպանվում է քայլքի ճիշտ ուղղությունը: |
|
|
2. |
Ցածր |
Իրանը ճոճում է դեպի աջ և ձախ, իջեցվում է գլուխը և ուսերը: Մարմինը թեքված է առաջ: |
Ձեռքերի շարժումները լրիվ չեն համաձայնեցվում ոտքերի շարժումների հետ: |
Ոտնաթաթերն առաջնային մասով թեքված են ներս (ծուռթաթ): |
Չի պահպանվում քայլքի ճիշտ ուղղությունը: |
|
|
3. |
Միջին |
Իրանի շարժումները չեն համապատասխանում դրական գնահատականին: Մեկ տարրի բացաս |
Ձեռքերի շարժումների ոչ հստակ, արտահայտված կատարում: |
Մեկ կամ մի քանի տարրերի սխալ կատարում` մյուս տարրերի ճիշտ կատարման դեպքում: |
Մասամբ է պահպանվում շարժման ուղղությունը: |
Աղյուսակ 4.
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ (վազք 30 մ)
|
N |
Գնահատում |
Շարժումների կոորդինացիա |
Ռիթմայնություն |
«Ճախրում» |
Արդյունք |
|
1. |
Բարձր |
Իրանը և գլուխը պահել ուղիղ, ձեռքերն ուղիղ անկյան տակ ծալված, ձեռքերի հստակ շարժումներ առաջ ու հետ: |
Ուղղագիծ կամ հավասարաչափ վազք` |
Ակնհայտ տարբերվող «թռիչք», ոտքերի բավարար ծալում ծնկային հոդերում: |
|
|
2. |
Ցածր |
Իրանի ճոճում դեպի աջ և ձախ, գլուխը ցած պահած, ձեռքերը տարածած, ձեռքերի հետ ու առաջ շարժումների ոչ հստակ կատարում, ոտքերը ծնկային հոդերում կիսածալված են: |
Ոտքերի դոփում. քայլի անհամաչափություն, ոչ ուղղագիծ վազք: |
«Ճախրում»-ի բացակայություն` երկհենում. անընդհատ այս կամ այն ոտքը հպում է գետնին: |
|
|
3. |
Միջին |
Միջանկյալ բոլոր վիճակներում կամ ձեռքերի, ոտքերի, իրանի շարժումները չեն համապատասխանում դրական գնահատականին. |
Բացասական մեկ կամ մի քանի տարրերի առկայություն` մյուս տարրերի դրական կատարման դեպքում, օրինակ` ուղղագիծ, բայց մանր ու վազք: |
Ոչ հստակ «ճախրում», ոտքերի անբավարար ծալում ծնկային հոդերում: |
Աղյուսակ 5.
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ (տեղից հեռացատկ)
|
N |
Գնահատում |
Հրում |
«Ճախրում» |
Վայրէջք |
Արդյունք սմ |
|
1. |
Բարձր |
Ձեռքերի ռիթմիկ նախապատրաստական շարժումների առկայություն, ոտքերի ծալում և մեկնարկի դինամիկ դիրք, հրում` երկու ոտքով միաժամանակ: |
Հրման պահին ձեռքերի թափահարում առաջ–վերև, |
Փափուկ և ճկուն վայրէջք` ոտնաթաթերից կրունկների վրա, կիսածալված ոտքերով: |
|
|
2. |
Ցածր |
Ձեռքերի նախապատրաստական շարժումների բացակայություն, |
Հրման պահին ձեռքերի թափահարման բացակայություն, ճախրման փոխարեն` քայլ: |
Վայրէջք ուղիղ ոտքերով, վայրէջքի ժամանակ հավասարակշռության բացակայություն. որևէ ուղղությամբ վայր ընկնել: |
|
|
3. |
Միջին |
Հրման ոչ բավարար արտահայտված առանձին տարրեր կամ բացասական (կատարված տարրերի առկայություն` մյուս տարրերի դրական կատարման դեպքում: |
Ձեռքերի փոքր թափահարում, անբավարար «ճախրում»: |
Վայրէջքի միջանկյալ վիճակներ` ոչ բավարար դրական: |
Աղյուսակ 6.
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
(150-200 գրամ ավազապարկի նետում)
|
N |
Գնահատում |
Ելման դրություն |
Թափահարում |
Նետում |
Իրանի դարձում |
Արդյունք |
|
1. |
Բարձր |
Աջ ձեռքով նետելիս ուղղակեցվածք ձախ կողմով, աջ ոտքը կիսածալված: |
Ձեռքի զատում դեպի նետման հակառակ կողմ` համարյա ուղղված վիճակով: |
Շարժումն իրականացվում է համարյա ուղղված ձեռքով, հետևից առաջ ուղղությամբ` «գլխի հետևից»: |
Իրանի շարժում` նետումն իրականացնող ձեռքի հետևից. շարժումն ավարտվում է դեպի մյուս կողմ դարձում կատարելով` նետման ուղղությամբ: |
|
|
2. |
Ցածր |
Ուղղակեցվածքի բացակայություն |
Դեպի կողմ ձեռքի զատման բացակայություն: |
Նետումը բացակայում է: |
Նետումից հետո |
|
|
3. |
Միջին |
Ուղղակեցվածքի բացակայությանը բնորոշ միջանկյալ դիրքեր: |
«Աշխատող» ձեռքի ճիշտ թափահարմանը համապատասխանող |
Դրական գնահատականի համար պահանջվող նետող ձեռքի շարժումներից տարբերվող բոլոր մյուս շարժումները: |
Իրանի դարձման անբավարար կատարում` առանց արտահայտված եզրափակող փուլի: |
108. Շարժողական գործողությունների կատարմանը ներկայացվող պահանջները տրված են աղյուսակ 7-ում.
Աղյուսակ 7.
|
N |
Տղաներ |
Աղջիկներ | |||
|
1. |
Շարժողական գործողություն |
Տարվա սկիզբ |
Տարվա վերջ |
Տարվա սկիզբ |
Տարվա վերջ |
|
2. |
Վազք 10 մ ընթացքից |
2.7 վրկ․ |
2.1 վրկ |
2.8 վրկ |
2.2 վրկ |
|
3. |
30 մ վազք բարձր մեկնարկից |
8.6 վրկ |
7.9 վրկ |
8.9 վրկ |
8.1 վրկ |
|
4. |
Տեղից հեռացատկ |
86.3 սմ |
100.4 սմ |
77.6 սմ |
100.1 սմ |
|
5. |
Ավազապարկի նետում (150 գրամ) աջ ձեռքով |
3.9 մ |
6.9 մ |
3.5 մ |
6.4 մ |
|
6. |
Ավազապարկի նետում (150 գրամ) ձախ ձեռքով |
3.0 մ |
5.1 մ |
2.9 մ |
4.7 մ |
|
7. |
120 մ վազք |
37.9 վրկ․ |
31.2 վրկ․ |
37.9 վրկ․ |
31.2 վրկ․ |
109. Ավագ տարիքային խմբում իրականացվում են կոփման հետևյալ միջոցառումները՝
1) օդային լոգանքները պետք է անցկացնել ամբողջ տարվա ընթացքում: Օդային լոգանքը զուգակցվում է հիգիենիկ մարմնամարզության հետ 10-15 րոպե է։
2) արևային լոգանքների ընդունման օգտակարությունն ավելի բարձր է առավոտյան ժամը 9.00-11.00-ն ընկած ժամանակահատվածում: Արևային արարողությունները պետք է սկսել 5-6 րոպեից, ապա այն անհարժեշտ է մեծացնել աստիճանաբար և հասցնել մինչև 10-15 րոպեի:
3) ջրային արարողությունների մեջ են մտնում՝ ջրցանումը, ջրշփումը, մինչև գոտկատեղը լվացվելը, լողը:
4) ընդհանուր ջրցանում կամ ցնցուղ. նախ պետք է ջերմաստիճանը լինի 34°C, ապա այն աստիճանաբար իջեցնել և հասցնել մինչև 24 °C-ի։ Ջրցողումը նույնպես պետք է կատարել 34 °C ջրով: Նախապես պետք է կազմակերպել երեխաների ջրաշփումը, ապա՝ ջրցանումը, և վերջում անցնել լողի: Ջրային լոգանքները պետք է անցկացնել այն ժամանակ, երբ արտաքին միջավայրի ջերմաստիճանը 21 °C-ից ցածր չէ։
110. Ջրային կոփման ժամանակ խորհուրդ տրվող ցուցումները տրված են աղյուսակ 8-ում.
Աղյուսակ 8.
|
N |
Կոփման օրը |
Ջրի սկզբնական ջերմաստիճանը |
|
1. |
1-3 |
37-34 °C |
|
2. |
4-7 |
33-32 °C |
|
3. |
8-11 |
31-30 °C |
|
4. |
12-15 |
29-28 °C |
|
5. |
16-20 |
27-26 °C |
|
6. |
21-25 |
25-24 °C |
|
7. |
26-30 |
23-22 °C |
111. Ավագ տարիքային խմբի ֆիզիկական դաստիարակության համար անհրաժեշտ գույքի ցանկը տրված է աղյուսակ 9-ում.
Աղյուսակ 9.
|
N |
Գույքի անվանումը |
|
1. |
Փետրագնդակ (անհրաժեշտ պարագաններով) |
|
2․ |
Խորանարդիկներ (20. 20 սմ) |
|
3. |
Կեգլի |
|
4. |
Օղականետիչ |
|
5. |
Ավազով լցված պարկեր (քաշը 400 գրամ) |
|
6. |
Ռետինե գնդակներ (տրամագիծը՝ 20 -25 սմ) |
|
7. |
Ռետինե գնդակներ (տրամագիծը՝ 10 —12 սմ) |
|
8. |
Ռետինե գնդակներ (տրամագիծը՝ 6 — 8 սմ)՝ |
|
9. |
Մարմնամարզական փայտիկներ (երկարությունը՝ 75 – 80 սմ) |
|
10. |
Սահնակներ |
|
11. |
Օղախաղ (սերսո) |
|
12. |
Ցատկապարան (երկ. 120 –150 սմ) |
|
13. |
Ցատկապարան (երկ. 300 սմ) |
|
14. |
Հոկեյի մական |
|
15. |
Կարճ հյուսված քուղ (երկ. 75 սմ) |
|
16. |
Քուղ (երկ. 15 — 20 մետր) |
|
17. |
Դրոշակներ |
112. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի (վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝
1) գործունեության տարբեր ձևերում ազատ կիրառի հիմնական շարժումները՝ քայլք, վազք, ցատկ, սողանցում, մագլցում, նետում,
2) կատարի ընդհանուր զարգացնող վարժություններ,
3) կատարի բացազատում՝ տողանում և շրջանում,
4) կատարի աջ և ձախ դարձումներ,
5) կատարի թափավազքով հեռացատկ և բարձրացատկ,
6) սահի մարզանստարանի վրայով,
7) մագլցի մարզասանդուղքով վեր,
8) խաղա շարժախաղեր և մարզախաղեր,
9) օգտվի մարզական գույքից,
10) ակտիվ շարժողական գործունեության ընթացքում դրսևորի շարժողական ընդունակություններ և հմտություններ,
11) վարի սահնակ, հեծանիվ, ինքնագնաց՝ դրսևորելով շարժողական հմտություններ,
12) օգնությամբ կամ ինքնուրույն լողա,
13) խաղա ջրային խաղեր,
14) նպատակային կատարի կեցվածքի զարգացմանն ու ձևավորմանն ուղղված վարժություններ,
15) կատարի ռիթմիկ պարային շարժումներ,
16) հետևի ռեժիմային պահերին,
17) օգտվի մարզական գույքից և պարագաներից,
18) դրսևորի կարգապահություն և բարոյական որակներ ֆիզիկական ակտիվության տարբեր ձևերում՝ շարժախաղեր, սպորտային խաղեր, ֆիզիկական վարժություններ, այլ,
19) հասկանա և բացատրի ֆիզիկական ակտիվության դրական ազդեցությունն օրգանիզմի վրա,
20) թվարկի ամառային, ձմեռային մարզաձևեր, հայ և արտասահմանյան անվանի մարզիկներին,
21) իմանա օլիմպիական մարզախաղերի ծագման պատմությունը,
22) պատկերացում ունի օրգանիզմի վրա ֆիզիկական վարժությունների և սպորտի դրական ներգործության մասին,
23) ինքնուրույն կատարի առավոտյան մարմնամարզություն, տնային հանձնարարություն, կեցվածքի ձևավորման, հարթաթաթության կանխարգելման վարժություններ,
24) ցուցադրի արագաշարժության, դիմացկունության, ճարպկության, հավասակշռության, մկանային ուժի մշակման վարժություններ,
25) դրսևորի առողջ ապրելակերպի պահպանման վարքագիծ,
26) կարևորի ընկերասիրությունը, արդարասիրությունը, կարգապահությունը, ընկերների հետ համագործակցությունը,
27) պահպանի մարմնի և գլխի ճիշտ դիրքը քայլքի ժամանակ, ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը,
28) պահպանի շարժումների կոորդինացիան, ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը, ռիթմայնությունը վազքի ժամանակ,
29) պահպանի ճախրման փուլը վազքի ընթացքում,
30) կատարի հեռացատկ ոտքերի և ձեռքերի եռանդուն աշխատանքով, վայրէջքը կատարի կրունկերի վրա ծալված ոտքերով,
31) ընդունի ճիշտ ելման դրություն և կատարի նետում ըստ հանձնարարականի, սահուն կատարի նետման բոլոր փուլերը,
32) կատարի վարժություններ՝ կարճատեսության կանխարգելման համար:
113. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի ուղղությամբ իրականացվող աշխատանքի կազմակերպման ձևերն են՝ ֆիզկուլտուրայի պարապմունքներ, ֆիզկուլտ-առողջարարարական աշխատանքներ, առավոտյան մարմնամարզություն, քնից հետո վարժանքներ, օդային, ջրային և արևային կոփիչ արարողակարգեր, ֆիզկուլտ րոպեներ/ դադարներ, ֆիզիկական վարժություններ, շարժախաղեր, զբոսանքներ, արշավներ, ինքնուրույն շարժողական գործունեություն, ակտիվ հանգիստ, ֆիզկուլտուրայի ժամանցներ, տոներ, առողջության օրեր:
114. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ՝ Շ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ), (ժա), (ժբ), (ժգ), (ժդ), ԽՀ ՝ (ը), (թ), Ի՝ (ա), (բ), (դ), (ե), (թ), (ժա), ՀՍԱ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ), ԻԱԱԱ՝ (ա), (բ), (գ), (դ), (է), (թ), (ժ):
IX. ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
115. Երաժշտությունն առանձնահատուկ տեղ է գրավում նախադպրոցական տարիքի սաների գեղարվեստական դաստիարակության գործում։ Իսկ զգացմունքը երաժշտության հիմնական բովանդակությունն է, սաների հուզական ոլորտը ձևավորելու արդյունավետ միջոցներից մեկը։
116. Երաժշտական ստեղծագործությունների զգացմունքային ընկալման շնորհիվ սանը բացահայտում է իրեն շրջապատող աշխարհը, տարբերում է չարն ու բարին, տեսնում գեղեցիկը:
117. Երաժշտությունը արտացոլվում է սանի զարգացման բոլոր ոլորտներում և կարևոր նշանակություն ունի նրա մտավոր, անձնային և գեղագիտական զարգացման գործում:
118. Երաժշտության հուզականությունը, ելևէջները այնպիսին են, որ հնարավորություն են ընձեռում համադրելու ծրագրում տեղ գտած բոլոր պարապմունքների հետ:
119. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի (Հապավումը՝ Ե) նպատակն է՝
1) շարունակել բացահայտել և զարգացնել սաների երաժշտական ընդունակությունները,
2) զարգացնել երաժշտության տեսակների մասին ունեցած նախագիտելիքները,
3) զարգացնել սաների երաժշտական ճաշակը,
4) երաժշտության միջոցով շարունակել ընդլայնել նրանց նախագիտելիքները շրջակա միջավայրի մասին,
5) սեր և հետաքրքրություն առաջացնել երաժշտության նկատմամբ:
120. Գործունեության ձևերի խնդիրները՝
1) ունկնդրում՝
ա. հենվելով սաների ընդունակությունների և արդեն ձեռք բերած փորձի վրա, շարունակել զարգացնել նրանց երաժշտական ընդունակությունները, երաժշտական ճաշակը,
բ. հարստացնել նրանց տպավորությունները նոր ստեղծագործություններով,
գ. ծանոթացնել հայ ազգային և համաշխարհային մի քանի կոմպոզիտորներին և նրանց ստեղծագործություններին,
դ. ձևավորել և զարգացնել հայ ազգային և համաշխարհային որոշ ստեղծագործությունները ճանաչելու, իրենց տպավորությունները նկարագրելու կարողություն,
ե. ձևավորել և զարգացնել երաժշտական ստեղծագործությունների բնույթը տարբերակելու կարողություն,
զ. ձևավորել երաժշտական ժանրերը և արտահայտչամիջոցները տարբերելու կարողություն,
է. ձևավորել սեր և հետաքրքրություն ազգային տոների, ավանդույթների նկատմամբ:
2) Ձայնավարժություն, երգեցողություն`
ա. ձևավորել ճիշտ ձայնարտաբերում ձայնավարժությունների միջոցով,
բ. ձևավորել և զարգացնել երգը ժամանակին սկսելու և ավարտելու կարողությունը,
գ. ձևավորել երգերը արտահայտիչ կատարելու կարողություն,
դ. զարգացնել առանց լարվածության, ճիշտ կեցվածքով, երգչային առոգանությամբ, բնական ձայնով երգելու կարողությունը,
ե. զարգացնել նվագակցությամբ և առանց նվագակցության երգելու կարողություն,
զ. զարգացնել երգերի տեսակները տարբերելու կարողություն,
է. զարգացնել պատկերացումները երգչախմբի մասին,
3) Երաժշտաշարժական վարժություններ՝
ա. ձևավորել և զարգացնել երաժշտության բնույթին և ռիթմին համապատասխան շարժումներ կատարելու կարողություն,
բ. զարգացնել երաժշտառիթմական գործունեության հմտություններ,
գ. զարգացնել սաների կողմնորոշումը ժամանակի և տարածության մեջ,
դ. զարգացնել երաժշտության տեմպի, ռիթմի, ուժգնության, ռեգիստրի փոփոխությունը ընկալելու և դրանց համապատասխան շարժվելու կարողություն:
4) Պար՝
ա. խթանել պարային շարժումների յուրացումը,
բ. զարգացնել պարի բովանդակությանը համապատասխան պարագաներով՝ ժապավեն, փուչիկ, գնդակ, օղակ, նվագարաններ պարելու կարողություն,
գ. զարգացնել բնույթով հակադիր պարային երաժշտությունը՝ համապատասխան շարժումներով կատարելու կարողություն,
դ. ձևավորել պատկերացում պարախմբի մասին,
ե. զարգացնել տարբեր բնույթի պարերը ճանաչելու, տարբերելու և պարելու կարողություն:
5) Խաղ՝
ա. զարգացնել երաժշտական խաղերին արձագանքելու կարողություն,
բ. զարգացնել հեքիաթի հերոսներին, կենդանիներին նմանակելու կարողություն,
գ. հարստացնել երաժշտական նախագիտելիքները խաղերի միջոցով:
6) Նվագ բնական, մանկական նվագարաններով՝
ա. աստիճանաբար և հետևողականորեն զարգացնել ռիթմը, տեմբրը, ռեգիստրը, ուժգնությունը, հնչյունի բարձրությունը տարբերելու կարողություններ,
բ. զարգացնել մանկական նվագարանները, դրանց տեսակները, անվանումները, հնչերանգները տարբերելու կարողություն,
գ. զարգացնել տարբեր նվագարաններով նվագելու հմտություններ,
դ. զարգացնել պատկերացումներ նվագախմբի մասին,
ե. խթանել փոքրիկ անսամբլներում և նվագախմբերում նվագելու ցանկություն:
7) Հորինում (իմպրովիզացիա)՝
ա. զարգացնել ստեղծագործական երևակայությունը,
բ. զարգացնել պարերում, խաղերում հանպատրաստից շարժումներ կատարելու կարողություն։
8) Մատների մարզանք՝
ա. երաժշտության ներքո ամրացնել սաների ափերի և մատների մկանները՝ նպաստելով նվագելու, նկարելու, պարելու և այլ կարողությունների զարգացմանը։
9) Երաժշտառիթմական շարժում (ռիթմիկ զգացողության զարգացում)՝
ա. երաժշտության ներքո, պարագաներով կամ առանց պարագաների, ռիթմական շարժումների, ծափերի, ճտտոցների, դոփյունների միջոցով զարգացնել սաների ռիթմն ու լսողությունը, ուշադրության կենտրոնացումը, հիշողությունը, ճարպկությունը։
10) Երաժշտական թերապիա՝
ա. երաժշտության միջոցով նպաստել սաների առողջական համակարգի խթանմանը, լարվածության թուլացմանը։
121. Ստորև ներկայացվում է «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի նյութերի ցանկը՝
1) Ունկնդրում՝
ա. ժողովրդական («Աղջիկներ, պար բռնեցեք», «Նուբար» , «Կատակ երգ», «Նանիկ ասեմ», «Համոն», «Մանկական նվագներ» 12 պիես ժողովրդական թեմաներով, երաժշտ. Կոմիտասի),
բ. Կոմպոզիտորական (ՀՀ օրհներգ՝ «Մեր հայրենիք» խոսք՝ Միքայել Նալբանդյանի , երաժշտ.՝ Բարսեղ Կանաչյանի, «Կաքավիկ» խոսք՝ Հովհաննես Թումանյանի, երաժշտ.՝ Կոմիտասի, «Աշնան երգ» խոսք՝ Հովհաննես Թումանյանի , երաժշտ.՝ Ռոմանոս Մելիքյանի, «Քայլերգ» երաժշտ.՝ Ռոբերտ Շումանի, «Տարվա եղանակներ» երաժշտ.՝ Անտոնիո Վիվալդի, «Խիզախ հեծյալը» երաժշտ.՝ Ռոբերտ Շումանի, «Առավոտ» երաժշտ՝. Էդվարդ Գրիգի, «Մենուետ» երաժշտ՝. Բոկկերինի, «Տիկնիկի հիվանդությունը» երաժշտ.՝ Պյոտր Չայկովսկու, «Գարնան սպասում» խոսք.՝ Նանսեն Միքայելյանի, երաժշտ.՝ Արեգ Լուսինյանի, «Ուրախ-տխուր» երաժշտ.՝ Լյուդվիգ Վան Բեթհովենի, «Ծաղրածուներ» երաժշտ.՝ Կաբալևսկու),
2) Երգեցողություն`
ա. ժողովրդական («Անձրև-անձրև», «Ծաղիկ ջան», «Վարդի ծառ», «Լորիկ», «Կովկասի քաջեր», «Խնոցի» խոսք՝ Հ. Թումանյանի, «Մառան մտա», «Ջան գառնուկ» ժողովրդական, մշակումը՝ Կոմիտասի), բ.
բ. կոմպոզիտորական (ՀՀ Օրհներգ՝ «Մեր հայրենիք» խոսք՝ Միքայել Նալբանդյանի , երաժշտ.՝ Բարսեղ Կանաչյանի, «Փայտե ձիուկ» երաժշտ.՝ Կոմիտասի, «Ուրախ առավոտ» խոսք՝ Նանսեն Միքայելյանի, երաժշտ.՝ Արեգ Լուսինյանի, «Քուչիկն ու փուչիկը», խոսք՝ Նանսեն Միքայելյանի, երաժշտ.՝ Արեգ Լուսինյանի, «Հավերժական ծաղիկ» խոսք՝ Նանսեն Միքայելյանի, երաժշտ.՝ Արեգ Լուսինյանի, «Ճուտիկների մանկապարտեզ» խոսք՝ Նանսեն Միքայելյանի, երաժշտ.՝ Արեգ Լուսինյանի, «Դինգ-դոնգ» խոսք՝ Նանսեն Միքայելյանի, երաժշտ.՝ Ռոբերտ Ամիրխանյանի, «Առվակ», խոսք՝ Ա. Մարաշյան, երաժշտ.՝ Է. Միհրանյանի, «Բադ մայրիկն ու ճուտիկները», խոսք՝ Սուրեն Մուրադյանի, երաժշտ.՝ Է. Միհրանյանի, «Տիեզերք» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Մենք ուզում ենք խաղաղություն» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Կակաչ» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Հայրենիք» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Զանգակ» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Աշունը նկարիչ» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Աշնանային վալս» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Անձրևի երգը» խոսք և երաժշտ․՝ Լիլիա Զալինյանի, «Ե՛վ արև, և՛ անձրև» խոսք՝ Կ․ Ղուկասյանի, երաժշտ․՝ Հռիփսիմե Խրիմյանի, «Մայրիկ» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Բարի լույս» խոսք և երաժշտ․՝ Լիլիա Զալինյանի, «Երևան» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ՝. Նարինե Սահակյանի, «Մանուկներն ենք» խոսք և երաժշտ․՝ Լիլիա Զալինյանի, «Ես նկարեցի» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ՝. Նարինե Սահակյանի, «Անուններ բակում և դպրոցում» խոսք՝ Զեմֆիրա Սարգսյանի, երաժշտ.՝ Ալվարդ Մանդակունյանի, «Տղան և կաղնին» խոսք՝ Գուրգեն Գաբրիելյանի երաժշտ.՝ Ալվարդ Մանդակունյանի, «Բարի լույս» խոսք՝ Մարիետա Սահակյանի, երաժշտ.՝ Ալվարդ Մանդակունյանի, «Ձմեռ պապը» խոսք և երաժշտ.՝ Ալվարդ Մանդակունյանի, «Իմ ծառը» խոսք և երաժշտ.՝ Ալվարդ Մանդակունյանի, «Գետակ» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ.՝ Ալվարդ Մանդակունյանի, «Պարուհի Եվան» խոսք՝ Զեմֆիրա Սարգսյանի, երաժշտ.՝ Ալվարդ Մանդակունյանի, «Իմ Հայրենիք» խոսք՝ Ավետ Տերտերյանի, երաժշտ.՝ Լիլիթ Համբարձումյանի, «Հայր եմ ասում» խոսք՝ երաժշտ.՝ Լիլիթ Համբարձումյանի, «Երևան» խոսք՝ Մկրտիչ Կորյունի, երաժշտ.՝ Լիլիթ Համբարձումյանի, «Բերքի տոն» խոսք՝ Գուրգեն Գաբրիելյանի, երաժշտ.՝ Լիլիթ Համբարձումյանի, «Թռի՛ր, աղավնի» խոսք՝ Ռ. Հայրապետյանի, երաժշտ.՝ Լիլիթ Համբարձումյանի, «Նվեր մայրիկիս» խոսք՝ Ղ. Սիրունյանի, երաժշտ.՝ Լիլիթ Համբարձումյանի, «Հացթուխի երգը» ժողովրդական, մշակումը՝ Յուրի Սահակյանի, երաժշտ.՝ Լիլիթ Համբարձումյանի, «Դավթի թոռն եմ» խոսք՝ Պատվական Խաչատրյանի.՝ երաժշտ.՝ Լիլիթ Համբարձումյանի, «Բարության ծառ» խոսք՝ Սուրեն Մուրադյանի, երաժշտ.՝ Լիլիթ Համբարձումյամի, «Մայրիկների տոնն է» խոսք՝ Մարիետա Սահակյանի, երաժշտ,՝ Ալվարդ Մանդակունյանի, «Գլոբուս» խոսք՝ Աշոտ Գալստյանի, երաժշտ,՝ Ալվարդ Մանդակունյանի, «Հայոց երկիր» խոսք և երաժշտ,՝ Ալվարդ Մանդակունյանի, «Ձմեռ» խոսք և երաժշտ,՝ Ալվարդ Մանդակունյանի, «Ցտեսություն մանկապարտեզ» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Աշնան պատկեր» խոսք և երաժշտ.՝ Օ. Մկրտչյանի, «Մեծերի աշխարհում» խոսք և երաժշտ.՝ Ա. Աղաբեկյանի (երգերը կարելի է բեմականացնել՝ օգտագործելով մանկական նվագարաններ)։
3) Երաժշտաշարժական վարժություններ («Ցատկապարան» երաժշտ.՝ Արամ Խաչատրյանի, «Քայլերգ» երաժշտ․՝ Ռոբերտ Շումանի, «Քայլերգ» երաժշտ․՝ Սերգեյ Պրոկոֆևի, «Զանգեզուրի քայլերգ» երաժշտ.՝ Արամ Խաչատրյանի, «Էկոսեզ» երաժշտ․՝ Ի․ Գումելի):
4) Պար («Շալախո» ժողովրդական, «Քոչարի» ժողովրդական, «Նազ պար» երաժշտ.՝ Սարգիս Բարխուդարյանի, «Նուբար» երաժշտ՝ ժողովրդական, «Հայկական շուրջպար» երաժշտ՝ ժողովրդական, «Հոյ, Նազան» ժողովրդական, «Շալախո» երաժշտ՝ ժողովրդական, «Վեր-վերի» երաժշտ՝ ժողովրդական, «Էնզելի» երաժշտ.՝ Ալեքսանդր Սպենդիարյանի):
5) Խաղ («Շլդիկ - մլդիկ նապաստակ» - խոսք.՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ.՝ Արեգ Լուսինյանի, «Խաղ դափերով», «Ում շրջանը շուտ կհավաքվի», «Գուշակիր շարժումներից», «Կատարիր ինչպես ես», «Որ նվագարանն է»):
6) Երաժշտառիթմական շարժում (ռիթմիկ զգացողության զարգացում)` («Գույներ» խոսք՝ Նելլի Սահակյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Մայրիկ» խոսք՝ Նելլի Սահակյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի):
7) Նվագ բնական, մանկական նվագարաններով (նվագարաններով կամ ծափերով վերարտադրել սովորած երգերի ռիթմական պատկերը):
122. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝
1) ունկնդրի, ընկալի երաժշտական ստեղծագործությունը և տարբերի ազգային երգերը,
2) ունկնդրի և տարբերի երաժշտության բնույթը, որոշի արտահայտչամիջոցները՝ դինամիկան, տեմպը, ռիթմը, ռեգիստրը,
3) ճանաչի մի քանի կոմպոզիտորների և նրանց մանկական ստեղծագործությունները, տարբերակի երաժշտության բնույթի փոփոխությունը,
4) ունկնդրի հայ և այլ ազգերի երաժշտական ստեղծագործություններ, նկարագրի իր տպավորությունները կամ ներկայացնի, գույներով, նկարելով,
5) տարբերի երաժշտական արտահայտչամիջոցները՝ հնչյունի բարձրությունը, ռիթմը, հնչերանգը, ռեգիստրը,
6) տարբերի երաժշտության տեսակները՝ (երգ, պար, քայլերգ) և բնութագրի դրանք,
7) տարբերի երգի տեսակները,
8) ունկնդրի հայ և այլ ազգերի երաժշտական ստեղծագործություններ, ներկայացնի իր տպավորությունները,
9) դրսևորի սեր և հետաքրքրություն կազմակերպված ազգային տոների և ավանդույթների ընթացքում հնչող երաժշտության հանդեպ,
10) դրսևորի սեր և հետաքրքրություն կազմակերպված ազգային տոների և ավանդույթների հանդեպ,
11) երգի ճիշտ կեցվածքով և շնչառությամբ, բնական ձայնով, առանց լարվածության, մաքուր ինտոնացիայով, արտահայտիչ դիմախաղով, երգչային առոգանությամբ,
12) որոշի երգի արտահայտչամիջոցները, տարբերի երգի տեսակները,
13) ճանաչի ծանոթ երգերը, նախանվագից, մեղեդուց, երգի տարբեր հատվածներից, նվագակցությունից,
14) սկսի և ավարտի երգը երաժշտության դաստիարակի և հասակակիցների հետ միաժամանակ, ցուցաբերի հետաքրքրություն երգեցողության նկատմամբ,
15) երգի գործիքային նվագակցությամբ կամ առանց նվագակցության, որպես մենակատար, կամ խմբով,
16) բացատրի, թե ինչ է երգչախումբը, ով է խմբավարը,
17) դրսևորի հետաքրքություն ընկերների կատարումների նկատմամբ, արձագանքի և մեկնաբանի,
18) ունկնդրի, ընկալի երաժշտական ստեղծագործությունը և տարբերի ազգային երգերը,
19) ունկնդրի և տարբերի երաժշտության բնույթը, որոշի արտահայտչամիջոցները՝ դինամիկան, տեմպը, ռիթմը, ռեգիստրը,
20) ճանաչի մի քանի կոմպոզիտորների և նրանց մանկական ստեղծագործությունները, տարբերակի երաժշտության բնույթի փոփոխությունը,
21) ունկնդրի հայ և այլ ազգերի երաժշտական ստեղծագործություններ, նկարագրի իր տպավորությունները կամ ներկայացնի, գույներով, նկարելով,
22) տարբերի երաժշտական արտահայտչամիջոցները՝ հնչյունի բարձրությունը, ռիթմը, հնչերանգը, ռեգիստրը,
23) տարբերի երաժշտության տեսակները՝ (երգ, պար, քայլերգ) և բնութագրի դրանք,
24) տարբերի երգի տեսակները,
25) ունկնդրի հայ և այլ ազգերի երաժշտական ստեղծագործություններ, ներկայացնի իր տպավորությունները,
26) դրսևորի սեր և հետաքրքրություն կազմակերպված ազգային տոների և ավանդույթների ընթացքում հնչող երաժշտության հանդեպ,
27) դրսևորի սեր և հետաքրքրություն կազմակերպված ազգային տոների և ավանդույթների հանդեպ:
28) Երգի ճիշտ կեցվածքով և շնչառությամբ, բնական ձայնով, առանց լարվածության, մաքուր ինտոնացիայով, արտահայտիչ դիմախաղով, երգչային առոգանությամբ,
29) որոշի երգի արտահայտչամիջոցները, տարբերի երգի տեսակները,
30) ճանաչի ծանոթ երգերը, նախանվագից, մեղեդուց, երգի տարբեր հատվածներից, նվագակցությունից,
31) սկսի և ավարտի երգը երաժշտության դաստիարակի և հասակակիցների հետ միաժամանակ, ցուցաբերի հետաքրքրություն երգեցողության նկատմամբ,
32) երգի գործիքային նվագակցությամբ կամ առանց նվագակցության, որպես մենակատար, կամ խմբով,
33) բացատրի, թե ինչ է երգչախումբը, ով է խմբավարը,
34) դրսևորի հետաքրքություն ընկերների կատարումների նկատմամբ, արձագանքի և մեկնաբանի,
35) հստակ կատարի երաժշտառիթմական շարժումները,
36) ինքնուրույն փոխի շարժումները երաժշտության փոփոխությանը համապատասխան,
37) կողմնորոշվի ժամանակի և տարածության մեջ,
38) շարժվի երաժշտության ռիթմին և տեմպին համապատասխան, համակարգված, ճկուն՝ հուզականորեն արձագանքելով երաժշտությանը,
39) ընկալի երաժշտության տեմպի, ռիթմի, դինամիկայի, փոփոխությունը և շարժվի դրանց համապատասխան, համակարգված, ճկուն կատարի երաժշտաշարժական վարժությունները:
40) Իմանա տարբեր պարերի տեսակները և պարի,
41) տիրապետի պարային քայլքի տարբեր տեսակներին՝ կից, փոփոխական, արագ, կրունկների վրա, ոտնաթաթերին, մենակ, զույգերով, երկու շարասյունից կազմի երկու փոքր շրջան, ապա՝ մեկ մեծ շրջան,
42) անվանի հայկական ազգային և այլ ազգերի որոշ պարեր և պարի,
43) տիրապետի պարային շարժումներին, իմանա ձեռքերի ոտքերի դիրքերը,
44) տարբերի բնույթով հակադիր երաժշտությունը և համապատասխանաբար փոփոխի պարային շարժումները,
45) պարի, օգտագործելով պարին համապատասխան պարագաներ՝ ժապավեն, փուչիկ, գնդակ, օղակ, ռիթմական նվագարաններ,
46) իմանա հայկական ազգային որոշ պարերի անվանումներ և պարի,
47) տարբերի պարային երաժշտության սկիզբն ու ավարտը,
48) տարբերի բնույթով հակադիր երաժշտությունը և համապատասխանաբար փոփոխի պարային շարժումները,
49) կարողանա իր շարժումները համապատասխանեցնել պարընկերների շարժումներին,
50) իմանա, թե ինչ է պարախումբը,
51) հուզականորեն արձագանքի երաժշտական խաղերին, երաժշտության ներքո նմանակի հեքիաթի հերոսներին, օգտագործի դիմախաղը,
52) խաղի ընթացքում արտահայտի իր հույզերն ու զգացմունքները բառերով և հաղորդակցման ոչ բառային ձևերով, հասկանա, ընկալի ընկերների հույզերն ու զգացմունքները և արձագանքի,
53) բեմականացնի երգը, պարը, խաղը, ցուցադրելով հույզերը և դիմախաղը: Դրսևորի ինքնակառավարման կարողություններ:
54) իմանա նվագարանների տեսակները, ճանաչի հնչերանգները, իմանա հայկական ազգային նվագարանները,
55) բնական և ռիթմական նվագարաններով կատարի պարզ ռիթմական պատկերներ,
56) տարբերակի երկար և կարճ երաժշտական հնչյունները, տիրապետի մանկական նվագարաններ նվագելու կարողությանը,
57) նվագի մանկական նաև ազգային նվագարաններով պարզ մեղեդիների ռիթմական պատկերներ (գդալ, դափ, չխչխկան),
58) ներկայացնի, թե ինչ է նվագախումբը, նվագի փոքրիկ նվագախմբերում, կառուցի փոխվստահելի, գործընկերային հարաբերություններ մեծահասակների և հասակակիցների հետ,
59) հորինի պարային, խաղի հերոսներին բնորոշ շարժումներ և ռիթմական նվագակցություն,
60) հորինի պարզ մեղեդի և երաժշտական խաղ,
61) կատարի մատների մարզանք երաժշտության բնույթին, տեմպին, ռիթմին համապատասխան:
62) բնական և ռիթմական նվագարաններով նվագակցի ունկնդրվող կամ կատարվող ստեղծագործությանը, կատարի ստեղծագործության բնույթին համապատասխան պարային շարժումներ,
63) կարողանա միաժամանակ երգի պարելով, պարի նվագելով, երգի նվագելով կամ երեքը միասին,
64) երաժշտություն ունկնդրման կամ կատարման ընթացքում արտահայտի իր հույզերը, զգացողությունները շարժումների միջոցով:
123. «Երաժշտություն» ծրագրային բովանդակությունը ներառում է՝
1) ունկնդրում՝ ուրախ, տխուր ինտոնացիաներ, երաժշտական ժանրեր, հակադիր բնույթի երաժշտություն, հնչյունի բարձրություն, ռիթմ, տեմպ, ուժգնություն, ռեգիստր, հնչերանգ, մեղեդի, կոմպոզիտորներ, ստեղծագործություններ, ազգային տոներ, ավանդույթներ, ծեսեր:
2) Ձայնավարժություն, երգեցողություն՝ ճիշտ կեցվածք և շնչառություն, բնական ձայն, մաքուր ինտոնացիա, հնչյունների անվանումներ, երգչային առոգանություն, արտահայտիչ դիմախաղ: Երգչախումբ, երգի տեսակներ:
3) Երաժշտաշարժական վարժություններ՝ երաժշտառիթմական գործունեություն, կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ:
4) Պար՝ քայլքի տեսակներ, պարային դիրքեր, պարային շարժումներ, թռիչքներ, պտույտներ, ծափեր,պարի բեմադրում:
5) Խաղ՝ երաժշտադիդակտիկ, խաղեր, խաղերգեր, հեքիաթի հերոսների նմանակում երաժշտության ներքո:
6) Նվագ բնական, մանկական նվագարաններով՝ բնական, մանկական նվագարաններ, դրանց անվանումները, հնչերանգները, նվագախմբի ստեղծում:
7) Հորինում (իմպրովիզացիա)՝ երաժշտառիթմիկ պատկերների, պարզ մեղեդու, պարային շարժումների, երաժշտական խաղի հորինում:
8) Մատների մարզանք՝ մատների մարզանք երաժշտության բնույթին, տեմպին, ռիթմին համապատասխան:
9) Երաժշտառիթմական շարժում (ռիթմիկ զգացողության զարգացում)՝ երգել պարելով, պարել նվագելով, երգել նվագելով կամ երեքը միասին, ծափերով նվագակցել:
10) Երաժշտական թերապիա՝ առողջական համակարգի խթանում, լարվածության թուլացում:
124. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ պարապմունք (ունկնդրում, ձայնավարժություն, երգեցողություն, երաժշտաշարժական վարժություններ, պար, խաղ, նվագ մանկական նվագարաններով, հորինում (իմպրովիզացիա), մատների մարզանք, երաժշտառիթմական շարժում (ռիթմիկ զգացողության զարգացում), երաժշտական թերապիա), տոներ, զվարճալիք, զբոսանք, էքսկուրսիա, մշակութային այցեր:
125. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում առօրյայում կազմակերպվող յուրաքանչյուր տոն, զվարճալիք, զբոսանք, երբ այն ուղեկցվում է երաժշտությամբ, սանի կյանքում հաճելի իրադարձություն է, և նպաստում է նրա նախագիտելիքների, հիշողության, երևակայության, գեղագիտական ճաշակի, ստեղծագործ մտքի զարգացմանը, նրա անձի ձևավորմանը, սաների անհատականությունը պահպանելուն։ Յուրաքանչյուր տոն, զվարճալիք, զբոսանք ստեղծում է ուրախ տրամադրություն, հետաքրքիր ու մատչելի ձևով տեղեկություն է տալիս շրջապատի, բնության, կենդանական և բուսական աշխարհի մասին՝ նպաստելով սաների գեղագիտական, բարոյական և մտավոր դաստիարակությանը։
126. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ՝ Շ՝ (ա), (զ), (է), (ժբ), ԽՀ՝ (բ), (ը), (թ), Ի՝ (ա), (դ), (ը), (ժա), ՀՍԱ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ժ), ԻԱԱԱ՝ (ա), (դ), (ժբ):
X. ԿԵՐՊԱՐՎԵՍՏ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
127. Ավագ տարիքային խմբի սաների գեղարվեստագեղագիտական դաստիարակությունը, որն իրականացվում է «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի (Հապավումը՝ ԿԿԱ) միջոցով, հատուկ կազմակերպված մանկավարժական գործընթաց է, որի նպատակն է՝
1) զարգացնել սաների գեղագիտական պատկերացումները, գեղագիտական ընկալումը, գեղագիտական ճաշակը,
2) մշակել իրական երևույթների ու առարկաների նկատմամբ հուզազգայական վերաբերմունք,
3) զարգացնել գեղարվեստաստեղծագործական ունակությունները,
4) զարգացնել կերպարվեստային ստեղծագործությունների վերաբերյալ սաների, պատկերացումները։
128. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի խնդիրներն են՝
1) զարգացնել գեղեցիկը նկատելու և գնահատելու կարողությունը,
2) զարգացնել հետաքրքրությունը գեղարվեստական գործունեության հանդեպ,
3) հարստացնել պատկերացումները կերպարվեստային ստեղծագործությունների վերաբերյալ,
4) ձևավորել հետաքրքրասիրություն գեղանկարի, նատյուրմորտի, պատկերազարդ գրքերի, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշների նկատմամբ,
5) ձևավորել և կատարելագործել նկարչական ունակությունները և կարողությունները,
6) ձևավորել և կատարելագործել ծեփակերտման ունակությունները,
7) ձևավորել և կատարելագործել ապլիկացիա, կառուցողական աշխատանք կատարելու կարողությունները,
8) նկարչական արտահայտչամիջոցներով փոխանցել արտաքին և ներքին միջավայրի ձևավորման (դիզայնի) մասին ընդհանուր գաղափարներ,
9) զարգացնել սեփական հույզերը, զգացմունքներն ու տպավորությունները արտահայտելու կարողությունը,
10) ձևավորել հետաքրքրություն հայ և համաշխարհային գործիչների ստեղծագործությունների նկատմամբ,
11) ամրակայել տարբեր նյութերով կոմպոզիցիա ստանալու կարողությունը,
12) զարգացնել տարբեր առարկաներ նկարելու, առարկայի ձևի համեմատական վերլուծություն կատարելու կարողությունը,
13) ամրակայել երեք հիմնական գույներից ստանալ նոր գույներ և նրբերանգներ ստանալու կարողությունը,
14) շարունակել սովորեցնել նկարել բնօրինակից, մտահղացմամբ և երևակայությամբ պատկերել պարզ թեմաներ` ընդգծելով առարկաների հիմնական հատկանիշները` կառուցվածքը, գույնը, ձևը,
15) զարգացնել երկրաչափական ձևերի, գծերի, կետերի, հպումների, վրձնահարվածների միջոցով բազմաձև նախշեր, պատկերներ և կոմպոզիցիաներ կառուցելու կարողություններ,
16) զարգացնել ոչ ավանդական նկարչական տեխնիկաներով՝ կնիքով, տերևներով, կափարիչով, թելերով, և այլ հասանելի միջոցներով աշխատելու կարողությունը,
17) զարգացնել կերտաձողով աշխատելու կարողությունները,
18) զարգացնել պարզ կառուցվածք ունեցող առարկաներ ծեփելու կարողություններ,
19) զարգացնել ըստ նմուշի ծեփելու կարողությունները,
20) զարգացնել դետալներ ծեփելու, միմյանց միացնելու և ստացված հատվածը հարթեցնելու միջոցով տարբեր առարկաներ ստանալու կարողություններ,
21) զարգացնել ծեփակերտման միջոցով դեկորատիվ կիրառական արվեստի պարզագույն նմուշներ ստանալու կարողություն,
22) զարգացնել երկրաչափական պատկերները լրացուցիչ և օժանդակ նյութերով զարդանախշելու կարողությունը,
23) զարգացնել ծեփակերտման միջոցով տարբեր առարկաներ ստեղծելու կարողությունը՝ միավորելով դրանք ընդհանուր կոմպոզիցիայում, օգտվելով արդեն ծանոթ ծեփակերտման եղանակներից և հնարներից,
24) ամրապնդել մկրատով կտրելու տեխնիկան,
25) զարգացնել ապլիկացիայի եղանակով պատկերներ ստանալու կարողությունը,
26) զարգացնել շինարարական նյութերով աշխատելու կարողություններ (աղյուս, խորանարդ)՝ հաշվի առնելով դրանց հատկանիշները (ամրություն, ձև, չափ),
27) զարգացնել կառույցը վերլուծելու կարողություններ` առանձնացնելով հիմնական մասերը, տարբերել դրանց հարաբերական չափը և ձևը, որոշել տարածության մեջ դրանց դասավորվածությունը, մեկը մյուսի նկատմամբ հարաբերությունը,
28) ամրապնել ինքնուրույն չափել կառույցն ըստ երկարության, բարձրության, լայնության` պահպանելով դաստիարակի կողմից ներկայացված պահանջը,
29) զարգացնել ինչպես մանր, այնպես էլ խոշոր շինարարական նյութերով կառույցներ ստանալու կարողությունը՝ օգտագործելով տարբեր գույների դետալներ,
30) նպաստել կոկիկ աշխատելու մշակույթի ձևավորմանը,
31) զարգացնել աշխատելու ընթացքում համագործակցային կարողությունները։
129. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝
1) պատկերի առարկաներ, ընդգծի առարկայի մեծությունը և համաչափությունը, ցույց տա բարձրությունը, լայնությունը և խորությունը,
2) պատկերի առանձին առարկաներ և այդ առարկաներին ավելացնելով այլ պատկերներ` ստանա թեմատիկ կոմպոզիցիա,
3) պատկերի նատյուրմորտ՝ պահպանելով առարկաների հարաբերական մեծությունը, դիրքը, ճիշտ ընտրի գունային գամման,
4) պատկերի ձմռան, գարնան, ամռան, աշնան տեսարան՝ բնությունից կատարած դիտարկումների հիման վրա,
5) ներկայացնի բնության գեղեցկությունը, երևույթները տարվա տարբեր եղանակներին նկարելու միջոցով,
6) նկարի հեքիաթից որևէ սյուժե, մարդ, կենդանի՝ մարմնի տարբեր դիրքերով, օգտագործի սպիտակ կամ բաց գույնի ֆոներ,
7) աշխատի վրձնի ամբողջ մազափնջով, ծայրով, եզրով, վրձնահպումներով, վրձնահարվածներով,
8) օգտագործի գուաշ, ջրաներկ, տարբեր գույների միացության եղանակով ստանա նոր գույն, օգտագործի գուների տարբեր երանգներ,
9) օգտագործի սպիտակ կամ բաց գույնի ֆոներ,
10) բուսական, կենդանական և երկրաչափական պատկերների համադրությամբ ստանա տարբեր զարդանախշեր,
11) պատկերի մարդու մարմնի տարբեր շարժումներ (տղան՝ ձեռքերը վեր բարձրացրած, աղջիկը՝ պարելիս և այլն),
12) նկարի բնօրինակից, երևակայությամբ, մտահղացմամբ, հիշողությամբ,
13) օգտագործի նկարչության ոչ ավանդական տեխնիկաներ (թելեր, սպունգ, բամբակ և այլն),
14) համագործակցի խմբային աշխատանքում, դրսևորի ճանաչողական հետաքրքրություն և ակտիվություն առաջադրանքներ կատարելիս,
15) ճանաչի և գնահատի հայ և արտասահմանյան նկարիչների ստեղծագործությունների որոշ լավագույն նմուշներ,
16) գնահատի գեղեցիկը,
17) ավարտին հասցնի սկսած աշխատանքը,
18) գնահատի ընկերների աշխատանքը, արտահայտի և մեկնաբանի սեփական կարծիքը վերջինիս վերաբերյալ,
19) պահպանի ճիշտ կեցվածք նկարելու ընթացքում,
20) աշխատի մաքուր և կոկիկ,
21) խնամքով օգտագործի նկարչական նյութերը,
22) ճանաչի ծեփանյութերի հատկությունները, ինքնուրույն ընտրի նյութեր ու գործիքներ,
23) դրսևորի ծեփակերտման ունակություններ,
24) ծեփակերտի ծանոթ առարկաներ՝ ըստ նմուշօրինակի, բնօրինակի, հիշողությամբ, միավորելով դրանք ընդհանուր կոմպոզիցիայի մեջ,
25) աշխատի տրված թեմայով,
26) ստեղծի երևակայական հարթ և ծավալային աշխատանքներ,
27) ներկայացնի կերպարին բնորոշ նշաններ՝ ձողիկի միջոցով տալով դրան արտահայտչականություն,
28) ծեփակերտման միջոցով ստանա դեկորատիվ-կիրառական արվեստի պարզագույն նմուշներ,
29) զարդանախշի ծեփակերտած առարկաները կերտաձողի օգնությամբ, ստեղծի պարզ նախշեր, պատկերի արտահայտչականություն,
30) նախագծի թեմատիկ տարբեր կոմպոզիցիաներ,
31) համադրի մասերը, ստանա ամբողջական պատկեր,
32) ստեղծի պարզ նախշեր,
33) դրսևորի համապատասխան հույզեր, զգացմունքներ,
34) պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ունենա տարածական պատկերացում,
35) դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն,
36) նկարագրի և բացատրի աշխատանքի ընթացքը, օգտագործի նյութերը խնայողաբար,
37) տիրապետի թուղթը կտրելու, փակցնելու կարողություններին,
38) տիրապետի դեկորատիվ արվեստի տարրերին,
39) անվանի գույները,
40) ստեղծի գունագեղ և տարբեր ձևերի նախշեր,
41) փորձարկի տարբեր նյութեր՝ հետաքրքիր աշխատանքներ ստանալու նպատակով, ստեղծի կոլաժներ,
42) ստեղծի տարբեր պատկերներ՝ ըստ նմուշօրինակի, բնօրինակի, հիշողությամբ, երևակայությամբ,
43) ստեղծի տարբեր տեսարաններ (ծաղկամանի մեջ ծաղիկներ, անտառային պատկեր, աշնանային ծառ)՝ գունավոր թղթերով կտրատված պատկերներից,
44) տիրապետի դեկորատիվ արվեստի տարրերին՝ ստեղծելով կոմպոզիցիաներ, զարդանախշեր՝ ուղղանկյան, զոլակի, կամ շրջանի մեջ,
45) կտրի և գունազարդի սեղանային, ստվերային թատրոնների համար տարբեր ստվերապատկերներ,
46) ստեղծի համաչափ ձևի առարկաներ (պար բռնած մարդուկներ)՝ կտրատելով մի քանի շերտ ծալած թուղթը,
47) ստեղծի խճանկարային պաննո գունավոր թղթից,
48) մասնակցի համատեղ աշխատանքին (օրինակ՝ այգու տեսարանի ստեղծում), օգտագործի տարբեր լրացուցիչ նյութեր (բնական նյութեր, թելեր, կտորներ և այլն):
49) դրսևորի հետաքրքրություն գեղարվեստական գործունեության նկատմամբ,
50) կերպարվեստային գործունեության տարբեր տեսակների հանդեպ դրսևորի համապատասխան հույզեր, զգացմունքներ,
51) դրսևորի ստեղծագործական մոտեցում առաջադրանքներ կատարելիս,
52) ունենա տարբեր կառուցողական նյութերով տարբեր շինություններ կառուցելու կարողություն, հասկանա իր առջև դրված խնդիրները,
53) անդրադառնա և արձագանքի սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին,
54) ստեղծի մատնային թատրոնի համար կերպարներ թղթից կամ կտորից,
55) պատրաստի պարզ մոդելներ՝ օրիգամի տեխնիկայի կիրառմամբ,
56) կիրառի ստեղծագործական տարբեր եղանակներ՝ նյութը պատկերավոր և ընկալելի դարձնելու համար,
57) կառուցի տարատեսակ շինություններ՝ կիրառելով տարբեր նշանակության կառուցողական նյութեր,
58) կառուցի շինություն տարբեր եղանակներով՝ ըստ օրինակի, ցուցադրման, խոսքային հրահանգի, երևակայությամբ,
59 )վերլուծի կառույցը` առանձնացնելով հիմնական մասերը, տարբերի դրանց հարաբերական չափը և ձևը,
60) կառուցի տարբեր տեսարաններ՝ մեկ կամ մի քանի տարբեր տեսակի բնական նյութեր օգտագործելով,
61) ստեղծի հեքիաթի թեմաներով սյուժետային պատկերներ,
62) օգտագործի տարբեր տեսակի բնական նյութեր և կենցաղային թափոններ:
130. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների, մշակութային այցերի, կենտրոններում կազմակերպվող աշխատանքի, զբոսանքների, էքսկուրսիաների ինքնուրույն գործունեության միջոցով:
131. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ՝ Շ՝ (ժբ), (ժե), ԽՀ՝ (ա), (բ), (ե), (թ), Ի՝ (ա), (գ), (դ), (ե), (զ), (ը), (թ), (ժ), (ժա), ՀՍԱ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (ժ), ԻԱԱԱ՝ (ա), (դ), (ը), (ժա)։
XI. ԶԱՐԳԱՑՆՈՂ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
132. Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպումը պայմանավորված է զարգացնող առարկայական միաջավայրի առկայությամբ։
133. Ծրագրի լիարժեք իրականացման և ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է պահպանել զարգացնող միջավայրին ներկայացվող հետևյալ պահանջները՝
1) հաստատությունում ստեղծված են պայմաններ սաների գեղագիտական զարգացման համար. առկա են գեղագիտական ձևավորումներ. նկարներ, վերատպություններ, ժողովրդական ստեղծագործության նմուշներ, սաների, մեծերի աշխատանքների ցուցահանդեսներ և այլն.
2) ստեղծված են պայմաններ սաների խոսքի զարգացման համար, առկա է մանկական գրադարան.
3) առկա են նկարների հավաքածուներ և խոսքի զարգացմանն ուղղված սեղանի խաղեր.
4) ստեղծված են պայմաններ սաների երաժշտական գործունեության համար.
5) առկա են երաժշտական գործիքներ, նվագարաններ և երաժշտադիդակտիկ խաղեր.
6) ստեղծված են պայմաններ բնության, հասարակության, պատմության, մշակույթի մասին սաների պատկերացումների զարգացման համար.
7) հաստատությունում առկա է պետական խորհրդանիշների անկյուն (դրոշ, զինանշան, օրհներգ).
8) առկա են ազգային կենցաղային առարկաների նմուշներ, ազգային տարազներով տիկնիկներ.
9) ստեղծված են պայմաններ սաների էկոլոգիական դաստիարակության համար, առկա են դիտողական պարագաներ, բնական նյութեր, բնության երևույթները նկարագրող պաստառներ.
10) հաստատությունում առկա են կանաչապատման անկյուններ (սենյակային բույսեր), ստեղծված են պայմաններ բույսերի խնամքի և աճեցման համար (այգի, բանջարանոց, ծաղկանոց և այլն).
11) առկա է առանձին տարածք կենդանի բնության համար (ձմեռային այգի, կենդանական անկյուն և այլն).
12) ստեղծված են պայմաններ սաների թատերական գործունեության համար. առկա են թատերական բեմականացումների կազմակերպման համար անհրաժեշտ պարագաներ, օժանդակ հարմարություններ.
13) ստեղծված են պայմաններ սաների կառուցողական գործունեության զարգացման համար. առկա են մանր (սեղանային) և խոշոր (հատակի) կառուցողական նյութեր, տարբեր տեսակի հավաքածուներ (կոնստրուկտորներ, մոզաիկաներ), կտրվածքներով նկարներ, բնական նյութեր.
14) առկա են նյութեր և սարքավորումներ սաների մոտ թվի, մեծության, տարածական և ժամանակային պատկերացումների ձևավորման համար (թվանշաններ, կշեռքներ, չափման միավորներ, գրատախտակ, օրացույց, ժամացույց, ավազի, արևային ժամացույց և այլն).
15) առկա է համակարգիչ՝ մեդիագրագիտության և մեդիաանվտանգության կանոններին տիրապետելու համար անհրաժեշտ հավելվածներով.
16) առկա են նյութեր և սարքավորումներ սաների փորձարարական աշխատանքների համար (գլոբուս, քարտեզ, մակետներ, նկարների հավաքածուներ, մագնիս, սեղանային տպագիր խաղեր և այլն).
17) հաստատությունում ստեղծված են պայմաններ սաների ֆիզիկական զարգացման համար. առկա են ֆիզիկական ակտիվության համար անհրաժեշտ սարքավորումներ, մարզական գույք, դեկորատիվ կամ իսկական լողավազան.
18) առկա են երթևեկության կանոններին ծանոթացնող դիդակտիկ խաղեր և խաղալիքներ, ստեղծված են պայմաններ՝ երթևեկության կանոնները կիրառելու համար.
19) գործունեության տարբեր տեսակների ընթացքում սաների զարգացման համար (մտավոր, զգայաշարժողական, հուզակամային) առկա են սյուժետային խաղային հավաքածուներ, դիդակտիկ խաղեր (լոտո, դոմինո, շախմատ, նկարների հավաքածուներ) և խաղալիքներ.
20) ստեղծված են անվտանգ պայմաններ սաների անհատական և համատեղ ակտիվության դրսևորման համար.
21) ստեղծված են պայմաններ սաների առողջության պահպանման և ամրապնդման համար.
22) առկա են հատուկ տարածքներ սաների հետ տարվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման համար.
23) ստեղծված են ֆիզիկական հարմարեցումներ սաների զարգացման առանձնահատկություններին համապատասխան.
24) ստեղծված են պայմաններ շարժունակության խանգարումներ ունեցող սաների համար.
25) առկա են հարմարեցված աթոռ սեղանով, կանգնակ, սայլակ, քայլակ, տարբեր չափսերի բարձեր, աթոռակներ՝ նստելու ճիշտ դիրք ապահովելու համար, հարմարեցված սպասք (սպասքի ադապտացիաներ), հարմարեցված գրենական պիտույքներ.
26) բակային տարածքում և հողամասում առկա են խաղային սարքավորումներ.
27) առկա է ծրագրամեթոդական գրականության անկյուն աշխատողների և ծնողների համար:
Հաստատությունում առկա են խելամիտ հարմարեցումներ սաների կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքին համապատասխան [2]:
134. Գրականության ցանկ՝
1) «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք, 2020թ․։
2) «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ», 2021թ․
3) Առաքելյան Հ. Գ., Կարմանովա Լ.Ֆ., Ամենօրյա ֆիզիկական վարժություններ մանկապարտեզի ավագ խմբում (մեթոդական հանձնարարականներ), -Երևան, 1986թ., -104 էջ:
4) Առաքելյան Ռ. Ֆիզկուլտուրայի պարապմունքները մանկապարտեզի ավագ խմբում (5-6 տարեկան), -Երևան, «Աստղիկ Գրատուն», 2008, -48 էջ:
5) Առաքելյան Ռ. Շարժախաղեր նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար, -Երևան, 2009, -177 էջ:
6) Ասատրյան Լ. էկոլոգիական այբբենարան, -Երևան, 2006թ.։
7) Ասատրյան Լ., Սարգսյան Փ. Նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի էկոլոգիական կրթությունը և դաստիարակությունը, -Երևան, 2002թ.։
8) Աստվածատրյան Մ. և ուրիշներ Բազմաբնույթ մտածողության տեսության կիրառումը ուսուցման վաղ շրջանում, -Երևան, 2001թ․։
9) Գրիգորյան Յու. Գ., Ղուլյան Հ. Է. Համատեղ ֆիզիկական վարժություններ ծնողների և երեխաների համար» (ուսումնական ձեռնարկ), -Երևան, հեղինակային հրատարակչություն, 2012թ․, -50 էջ:
10) Գրիգորյան Յու. Գ., Ղուլյան Հ. Է. Առավոտյան հիգիենիկ մարմնամարզություն (մեթոդական ձեռնարկ նախադպրոցականների ծնողների համար), -Երևան, հեղինակային հրատարակչություն, 2008թ., -40 էջ:
11) Գրիգորյան Յու. Գ. Ընտանիքում նախադպրոցականների ֆիզիկական դաստիարակության հիմնախնդրի շուրջ //Ընտանիք և դպրոց, -Երևան, 2007թ., N 2., -էջ 29-37։
12) Թաղիանոսյան Ջ. Դաստիարակել անվտանգ վարքագիծ, -Երևան, 2003թ.։
13) Հովհաննիսյան Ա․ Դպրոցի շեմին, Երևան 2003թ․։
14) Հովհաննիսյան Ա․ Ա., Ամիրխանյան Ա. Փոքրիկ բնասեր, -Երևան, 2003թ․։
15) Հովեյան Ս. Հ. Հայկական ազգային շարժախաղերը նախադպրոցական կրթական համակարգում (ուսումնամեթոդական ձեռնարկ), հեղ. հրատ., -Երևան, 2010թ., -144 էջ:
16) Ղարիբյան Գ. Գ. Ընդհանուր զարգացնող վարժություններ (ուսումնական ձեռնարկ), -Երևան, «Հեղ. հրատ.», 2013թ․, -335 էջ:
17) Ղարիբյան Գ. Գ. Ֆիզիկական դաստիարակությունը մանկապարտեզում, (ուս. մեթ. ձեռն.), «Հեղ. հրատ.», 2016թ․, -116 էջ:
18) Մարտիրոսյան Ա․ Մանկական մերսում, -Երևան, հեղ․ հրատ․ -Երևան, 2017թ․, -120 էջ։
19) Մարտիրոսյան Գ. էկոլոգիական դաստիարակությունը նախադպրոցական տարիքում, -Երևան, 2002 թ․։
20) Մարության Ս․ Ա, Հովակիմյան Կ․ Ս․ Նախադպրոցականի սեռային դաստիարակությունը մանկապարտեզում և ընտանիքում, -Երևան 2007թ․։
21) Մարության Ս., Դալլաքյան Ա. Նախադպրոցական մանկավարժություն, -Երևան, 2008թ.։
22) Միտոյան Հ․ և ուրիշներ «Մանկապարտեզի ավագ խմբի կրթական համալիր ծրագիր» (5-6 տարեկաններ), -Երևան, 2008 թ․:
23) Միտոյան Հ․, Սմբատյան Լ․ Ուսումնական ձեռնարկ մանկապարտեզի համար, -Երևան, 2010թ․։
24) Միտոյան Հ․, Ուսումնական ձեռնարկ մանկապարտեզի համար, -Երևան, 2020թ․։
25) Միտոյան Հ․ և ուրիշներ Այլընտրանքային մոդելներով 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության կազմակերպումը, -Երևան, 2010թ․։
26) Մուրադյան Ժ. Ոչ ստանդարտ տիպի խնդիրները ավագ նախադպրոցականների մտածողության զարգացման միջոց, -Երևան, 2001թ.։
27) Նահապետյան Ե. Ն. Նախադպրոցական տարիքի երեխաների ֆիզիկական դաստիարակությունը, (մենագրություն), -Երևան, հեղ. հրատ., 2018թ., -144 էջ:
28) Նահապետյան Ս.Ս. Ընդհանուր զարգացնող վարժություններ (ուսումնական ձեռնարկ), -Երևան, «Լույս», 1988թ., -193 էջ:
29) Նասիլյան Ռ.Լ. Շարժախաղեր և ուսուցման մեթոդիկան (մեթոդական ձեռնարկ), -Վանաձոր, 2006թ․, -63 էջ:
30) Չիբուխչյան Ս․ Տարրական մաթեմատիկական պատկերացումների զարգացման պարապմունքները մանկապարտեզի ավագ խմբում, -Երևան, 2014թ․։
31) Սմբատյան Լ. Խաղերի և խաղ-զվարճալիքների կազմակերպումը մանկապարտեզում, -Երևան, 2014թ․։
32) Բերդիխովա Յա. Մայրի՛կ, հայրի՛կ, զբաղվե՛ք ինձ հետ։ — Մոսկվա․ «ՖիՍ», 1990։ — 104 էջ։
33) Բոժովիչ Լ. Ի. Անձը և նրա ձևավորումը մանկական տարիքում։ — Սանկտ Պետերբուրգ․ «Պիտեր», 2009։ — 400 էջ։
34) Վենգեր Լ. Ա. Պատրա՞ստ է արդյոք երեխան դպրոցին։ — Մոսկվա․ «Զնանիե», 1994։ — 192 էջ։
35) Վիգոտսկի Լ. Ս. Մտածողություն և խոսք։ — Մոսկվա, 1999։
36) Գուբերտ Կ. Դ., Ռիս Մ. Գ. Մարմնամարզություն և մերսում վաղ տարիքում։ — Մոսկվա․ «Պրոսվեշչենիե», 1981։ — 127 էջ։
37) Նախադպրոցական դաստիարակություն․ գիտամեթոդական ամսագիր։ — Մոսկվա, 2007։
38) Ռուսաստանի նախադպրոցական կրթությունը։ — Մոսկվա, 2001։
39) Լայզանե Ս. Յա. Ֆիզիկական կուլտուրա փոքրիկների համար։ — Մոսկվա․ «Պրոսվեշչենիե», 1987։ — 160 էջ։
40) Լիդդլ Թ., Յորք Լ. Ինչպես զարգացնել 0–5 տարեկան երեխաների շարժողական հմտությունները։ — Մոսկվա․ «Ֆլիր-Պրեսս», 2007։ — 190 էջ։
41) Օբուխովա Լ. Ֆ. Տարիքային հոգեբանություն․ դասագիրք բակալավրների համար։ — Մոսկվա, 1999։ — 442 էջ։
42) Օսոկինա Տ. Ի. Ֆիզիկական կուլտուրան մանկապարտեզում։ — Մոսկվա․ «Պեդագոգիկա», 1986։ — 360 էջ։
43) Սոխին Ֆ. Ա. Նախադպրոցականների խոսքի զարգացման հոգեբանամանկավարժական հիմունքները։ — Մոսկվա, 2002։
44) Ստեպանենկովա Է. Յա. Երեխայի ֆիզիկական դաստիարակության և զարգացման տեսությունն ու մեթոդիկան։ — Մոսկվա․ «Ակադեմիա», 2006։ — 368 էջ։
45) Նախադպրոցականների ֆիզիկական կուլտուրայի տեսությունն ու մեթոդիկան․ ուսումնական ձեռնարկ / Ս. Օ. Ֆիլիպովայի և Գ. Ն. Պոնոմարյովի խմբագրությամբ։ — Մոսկվա․ «Դետստվո-Պրեսս», 2008։ — 650 էջ։
46) Շեբեկո Վ. Ն., Երմակ Ն. Ն. Նախադպրոցականների ֆիզիկական դաստիարակությունը․ ուսումնական ձեռնարկ։ — Մոսկվա․ «Ակադեմիա», 2000։ — 176 էջ։
47) Յուդինա Ե., Ստեպանովա Գ., Դենիսովա Ե. Մանկավարժական ախտորոշումը մանկապարտեզում։ — Մոսկվա, 2003։
48) Յաշինա Վ. Ի. և ուրիշներ։ Նախադպրոցականների խոսքի զարգացման և մայրենի լեզվի ուսուցման մեթոդիկան։ — Մոսկվա, 2000։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 նոյեմբերի 2026 թվական: