ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 700-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 945-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ N 1
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Գլոբալ էիդ Նեթվորք (GAIN)» ոչ առևտրային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքները (ցանկը` համաձայն հավելվածի, 244,146.89 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ` ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 30-ի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն համայնքներին» ծրագրի մասին» N 945-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
28.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 700-Ա որոշման |
ՑԱՆԿ
«ԴԻԱԿՈՆԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
|
NN ը/կ |
Անվանումը |
Քանակը |
Արժեքը (եվրո) |
|
1․ |
Նոր սպորտային կոշիկ |
2,000 զույգ |
66,831․39 |
|
2․ |
Նոր սպորտային հագուստ |
7,951 հատ |
132,747․33 |
|
3․ |
Նոր ներքնակներ |
125 հատ |
10,164․39 |
|
4. |
Վարսակի փաթիլներ |
9,240 հատ |
7,176․96 |
|
5. |
Թղթե սրբիչներ |
7,658 հատ |
2,259․11 |
|
6. |
Նոր ուսապարկեր |
270 հատ |
7,524․90 |
|
7. |
Ջեմ |
2,240 հատ |
4,882․10 |
|
8. |
Նոր կոշիկ |
270 զույգ |
7,900․20 |
|
9. |
Նոր մանկական հեծանիվ |
1 հատ |
22․09 |
|
10. |
Նոր կիթառ |
1 հատ |
25 |
|
11. |
Թեյ |
18 արկղ |
4,613․42 |
|
Ընդամենը |
244,146.89 |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
28.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |