ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 2026 թվականի N 1539-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1979-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Ապահովագրական փաթեթը ձևավորելու, դրանում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու կարգը, դրանում ընդգրկված հատուցման ենթակա (այդ թվում՝ համավճարով) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկերը հաստատելու մասին» N 1979-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 1-ին կետի`
ա. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) ապահովագրական փաթեթի շրջանակներում մարզային բժշկական կազմակերպություններից Երևանի կամ մարզային այլ նեղ մասնագիտական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններ տեղափոխման ենթակա հիվանդությունների և վիճակների, ինչպես նաև պացիենտին օդային ճանապարհով տեղափոխման ենթակա հիվանդությունների և վիճակների ցանկերը՝ համաձայն N 4 հավելվածի.»,
բ. 5-րդ ենթակետը «հետազոտությունների» բառից հետո լրացնել «և պատվաստումների» բառերով,
գ. 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8) ապահովագրական փաթեթի շրջանակներում կյանքում առաջին անգամ հայտնաբերված արտահիվանդանոցային պայմաններում բուժման ենթակա ախտորոշումների ցանկը և ցանկում ներառված ախտորոշումների հիվանդանոցային բուժման ուղեգրման ցուցումները՝ համաձայն N 8 հավելվածի.».
2) որոշման N 1 հավելվածի՝
ա. 7-րդ կետում «առողջապահության նախարարության (այսուհետ՝ ԱՆ)» բառերը փոխարինել «առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին)» բառերով,
բ. 10-րդ կետից հանել 1-ին նախադասությունը,
գ. 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-10.14-րդ կետերով՝
«10.1. ԱՓ-ն ձևավորելու, դրանում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու հետ կապված աշխատանքները կազմակերպում է Լիազոր մարմինը։ ԱՓ-ն ձևավորելու, դրանում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու աշխատանքները ներառում են բացառապես օրենքի համաձայն որոշված և ամբողջությամբ կամ մասնակի հատուցման ենթակա բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների՝ ԱՓ-ում ներառման, փոփոխության կամ լրացման հետ կապված աշխատանքները։ ԱՓ-ում առկա բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների անվանումների խմբագրական շտկումները, դրանց տրամադրման եղանակների, մեթոդների, ծավալների փոփոխությունները և լրացումներն իրականացվում են օրենսդրության համաձայն՝ օրենսդրության մեջ փոփոխություններ կամ լրացումներ իրականացնելու եղանակով։
10.2. ԱՓ-ն ձևավորելու, դրանում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու աշխատանքները կազմակերպելու նպատակով Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով յուրաքանչյուր անգամ, սույն հավելվածի 10.8-րդ կետի համաձայն հայտ ստանալու դեպքում, հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ձևավորվում է առնվազն ինը անձից բաղկացած աշխատանքային խումբ, որտեղ կարող են ներգրավվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատողներ, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 31.3-րդ հոդվածի համաձայն, Լիազոր մարմնի հետ համագործակցության համաձայնագրեր կնքած ասոցիացիաների ներկայացուցիչներ, Լիազոր մարմնի խորհրդատուներ (տվյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գծով համապատասխան մասնագիտությամբ), ԱՀԱ հիմնադրամի ներկայացուցիչներ։
10.3. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 31.3-րդ հոդվածի համաձայն, Լիազոր մարմնի հետ համագործակցության համաձայնագրեր կնքած ասոցիացիաների ներկայացուցիչները, Լիազոր մարմնի խորհրդատուները (տվյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գծով համապատասխան մասնագիտությամբ) մինչև աշխատանքային խմբում ընդգրկվելը, ներկայացնում են շահերի բախման առկայության կամ բացակայության մասին հայտարարություն։ Շահերի բախում է համարվում այն իրավիճակը, երբ աշխատանքային խմբի անդամն իր լիազորություններն իրականացնելիս պետք է կատարի գործողություն կամ ընդունի որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդում։ Շահերի առկայության մասին հայտարարություն ներկայացնելու դեպքում նրանք չեն ընդգրկվում աշխատանքային խմբում։ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 31.3-րդ հոդվածի համաձայն, Լիազոր մարմնի հետ համագործակցության համաձայնագրեր կնքած ասոցիացիաների ներկայացուցիչների, Լիազոր մարմնի խորհրդատուների (տվյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գծով համապատասխան մասնագիտությամբ) թիվը աշխատանքային խմբում չի կարող գերազանցել աշխատանքային խմբի ընդհանուր թվի մեկ երրորդը։
10․4. Աշխատանքային խմբի աշխատակարգը, ինչպես նաև աշխատանքային խմբում աշխատանքային պարտականությունների բաշխման, ինչպես նաև շահերի բախման հայտարարման կարգը, ինքնաբացարկի կամ հարցի քննարկմանը և քվեարկությանը չմասնակցելու կարգը սահմանում է Լիազոր մարմինը։ Աշխատանքային խումբն ունի ղեկավար, որը ղեկավարում և համակարգում է խմբի աշխատանքները, ինչպես նաև քարտուղար, որը կազմակերպում է խմբի աշխատանքային գործունեությունը և արձանագրում նիստերը։ Աշխատանքային խմբի ղեկավարն ու քարտուղարը նշանակվում են Լիազոր մարմնի հրամանով։
10.5. Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով։ Աշխատանքային խումբն իրավազոր է, եթե դրա նիստերին մասնակցում է խմբի անդամների ընդհանուր թվի մեծամասնությունը։ Աշխատանքային խմբում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցելու իրավունք ունեցող անդամների ձայների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ։
10.6. ԱՓ-ն ձևավորելու, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով, աշխատանքային խմբին հայտ կարող են ներկայացնել՝
1) Լիազոր մարմնի ստորաբաժանումները կամ
2) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 31.1-ին հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխանող ասոցիացիաները կամ
3) ԱՀԱ հիմնադրամը։
10.7. Հայտը՝
1) պետք է պարունակի հայտատու ստորաբաժանման կամ իրավաբանական անձի անվանումը.
2) ներառի սույն կարգի 10-րդ կետով սահմանված հանգամանքները հիմնավորող փաստաթղթեր.
3) առաջարկվող փոփոխությունների կամ լրացումների՝ անվտանգության և արդյունավետության՝ ապացուցողական բժշկությամբ հաստատված լինելու վերաբերյալ տեղեկություններ.
4) առաջարկվող փոփոխությունների կամ լրացումների՝ բնակչության կողմից սեփական միջոցներով կատարվող ծախսերի (գրպանից դուրս ծախսեր) վրա ազդեցության մասին եզրակացություն՝ համապատասխան հաշվարկներով.
5) առաջարկվող փոփոխությունների կամ լրացումների՝ ֆինանսական հիմնավորումները՝ ներառյալ ԱՀԱ բյուջեի վրա ազդեցության մասին եզրակացություն՝ համապատասխան ծախսարդյունավետության (ԱՓ-ում փոփոխվող կամ լրացվող բժշկական ծառայությունների ոլորտում անհրաժեշտ ծախսերի և դրա արդյունքում ակնկալվող առողջապահական արդյունքների հարաբերակցության գնահատում) հաշվարկներով.
6) համապատասխան հիմնավորումներով եզրակացություն՝ առաջարկվող փոփոխությունների կամ լրացումների՝ առողջության համընդհանուր ապահովագրության բնագավառում Կառավարության իրականացվող քաղաքականությանը (ներառյալ կառավարության ծրագրին, առողջապահության համակարգի զարգացման ռազմավարությանը և ոլորտային քաղաքականության այլ փաստաթղթերին) համապատասխանելու վերաբերյալ։
10.8. Հայտը ներկայացվում է Լիազոր մարմնի էլեկտրոնային փոստի հասցեով։ Ոչ ամբողջական փաթեթ ներկայացնելու դեպքում աշխատանքային խմբի կողմից հայտը ստանալուց հետո քսան աշխատանքային օրվա ընթացքում հայտը լրացնելու անհրաժեշտության մասին գրավոր ծանուցվում է հայտը ներկայացնող ստորաբաժանմանը կամ իրավաբանական անձին։ Գրավոր ծանուցվելուց հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում, հայտն ամբողջական փաթեթով չլրացնելու դեպքում, այն համարվում է մերժված։
10.9. Սույն որոշման պահանջներին համապատասխանող հայտն աշխատանքային խմբում քննվում է ոչ ավելի, քան դրա ստացման օրվանից հաշվված եռամսյա ժամկետում։
10.10. Հայտի քննության արդյունքում ընդունվում է գրավոր որոշում այն մերժելու կամ բավարարելու մասին, որի վերաբերյալ հայտը ներկայացրած ստորաբաժանումը կամ իրավաբանական անձը գրավոր ծանուցվում է։ Որոշումը հանդիսանում է Լիազոր մարմնին առաջարկ ներկայացնելու հիմք, բողոքարկման ենթակա իրավական ակտ չէ և չի փոխարինում Լիազոր մարմնի կայացրած որոշմանը։
10.11. Հայտը ենթակա է մերժման, եթե`
1) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ չեն լրացվել սույն կարգի 10.8-րդ կետով սահմանված ժամկետում կամ
2) հայտը չի համապատասխանում սույն կարգի 10.7-րդ կետով սահմանված պահանջներին կամ
3) առաջարկվող փոփոխությունը կամ լրացումը չի համապատասխանում առողջության համընդհանուր ապահովագրության բնագավառում Կառավարության իրականացվող քաղաքականությանը (ներառյալ կառավարության ծրագրին, առողջապահության համակարգի զարգացման ռազմավարությանը և ոլորտային քաղաքականության այլ փաստաթղթերին) կամ
4) առաջարկվող փոփոխությունը կամ լրացումը սույն որոշման իմաստով ծախսարդյունավետ չէ և հանգեցնում է ԱՀԱ բյուջեի ծախսային մասի ավելացմանը կամ
5) առաջարկվող փոփոխության կամ լրացման արդյունավետությունը և անվտանգությունը չեն հաստատվում ապացուցողական բժշկության տվյալներով կամ
6) առաջարկվող փոփոխության կամ լրացման վերաբերյալ ներկայացված հաշվարկները կամ եզրակացությունները ակնհայտորեն թերի, հակասական կամ չհիմնավորված են կամ
7) նույն բովանդակությամբ հայտն արդեն քննվել և մերժվել է վերջին մեկ տարվա ընթացքում, և չեն ներկայացվել նոր էական հանգամանքներ կամ հիմնավորումներ։
10.12. Հայտը բավարարելուց հետո, մեկշաբաթյա ժամկետում աշխատանքային խմբի ղեկավարը ԱՓ-ում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու վերաբերյալ գրավոր առաջարկը՝ սույն որոշման 10-րդ կետով սահմանված պահանջների պահպանմամբ, ինչպես նաև 10.7-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունների ներառմամբ, ներկայացնում է Լիազոր մարմին, որն այն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ուսումնասիրում և հրաման է ընդունում՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան կառավարության որոշման նախագիծ՝ ԱՓ-ում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին կամ
2) գրավոր առաջարկը մերժել, եթե առկա է 10.11-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը:
10.13. ԱՓ-ն սույն որոշման պահանջներին համապատասխան կարող է փոփոխվել կամ լրացվել ոչ ավելի, քան տարին մեկ անգամ, բացառությամբ, եթե անհրաժեշտությունը պայմանավորված է՝
1) արտակարգ իրավիճակներով կամ
2) միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններով կամ
3) ԱՀԱ բյուջետային միջոցների խնայողությամբ կամ ծախսարդյունավետության էական բարելավմամբ՝ չնվազեցնելով բժշկական օգնության և սպասարկման որակն ու հասանելիությունը։
10.14. Սույն կարգի համաձայն ԱՓ-ում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին ստացված հայտերը, դրանց բավարարման կամ մերժման հիմքերը, քվեարկության արդյունքները՝ ըստ աշխատանքային խմբի անդամների, հայտը բավարարելուց հետո ԱՓ-ում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու վերաբերյալ սույն կարգի համաձայն ներկայացված գրավոր առաջարկը այն ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում հրապարակվում են Լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում։»,
դ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«16. Շտապ բժշկական օգնությունը և սպասարկումը ցուցաբերվում է բժշկական կազմակերպությունից դուրս (շտապ օգնության կանչի վայրում, ինչպես նաև շտապ բժշկական օգնության մեքենայում՝ բժշկական տեղափոխման ժամանակ): Շտապ բժշկական օգնությունը և սպասարկումը մատուցվում է հանկարծակի արտահայտված սուր հիվանդությունների և վիճակների, քրոնիկ հիվանդությունների սրացումների դեպքում համաձայն շտապ օգնության կանչերի իրականացման և կազմակերպման գործելակարգերի՝ անվճար իրականացվում է տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ, բացառությամբ` արտակարգ իրավիճակով, ճանապարհատրանսպորտային և դժբախտ պատահարներով պայմանավորված դեպքերի (ջրահեղձում, էլեկտրահարություն, կայծակնահարություն, ցրտահարություն, դանակահարություն, ջերմային հարված, բարձրությունից վայր ընկնում, հրազենային վնասվածքներ, թափանցող վնասվածքներ, թունավորումներով պայմանավորված կանչեր, սրտային տիպի ցավ կրծքավանդակում՝ հանկարծակի առաջացած սրտի ռիթմի խանգարմամբ (նախասրտերի ֆիբրիլացիա, վերփորոքային հաճախասրտություն, փորոքային առիթմիաներ, սրտի կանգ, սուր սրտային անբավարարություն, շնչառության կանգ, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում), վարակիչ հիվանդությունների ախտանիշներով ուղեկցվող վիճակների, ալերգիկ վիճակների՝ Կվինկեի այտուցի, անգեոայտուցի, դեմքի, պարանոցի կամ ամբողջ մարմնի` հանկարծակի առաջացած այտուց, անաֆիլակտիկ շոկի ախտանիշներով, տարբեր էթիոլոգիայի շոկեր, կոմատոզ վիճակների, կենդանիների կծած վերքերի, օձի, կարիճի, միջատների խայթոցի, վերջին 24 ժամվա ընթացքում ստացած վնասվածքների, խոշոր ոսկրերի կոտրվածքների և խոշոր հոդերի հոդախախտերի նշաններով արտահայտված վնասվածքների, այրվածքների, տեսողության հանկարծակի կորստի, սուր առաջացած շնչառական խանգարումների, գիտակցության խանգարումների՝ պայմանավորված սոմատիկ պաթոլոգիաներով, ցնցումային համախտանիշի, նախածննդյան և հետծննդյան շրջանների բարդությունների:»,
ե. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«20. ԱՀԱ շրջանակներում ԱԱՊ բժշկի մոտ գրանցված ապահովագրված անձանց տրամադրվող բժշկական օգնությունը և սպասարկումն ընդգրկում է.
1) կանխարգելիչ բժշկական ծառայությունները՝
ա. առողջության սքրինինգները՝ առողջության առաջնային պահպանման զգայունակ հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով (առաջնային կանխարգելում)` համաձայն N 5 հավելվածի,
բ. քրոնիկ հիվանդությունների շարունակական հսկողության ընթացքում հիվանդությունների բարդությունների կանխարգելման նպատակով իրականացվող սքրինինգները (երկրորդային կանխարգելում)` գործելակարգերով սահմանված ծավալների համաձայն,
գ. մինչև 18 տարեկան երեխաների աճի և զարգացման հսկողությունը` համաձայն Լիազոր մարմնի կողմից հաստատված ծավալների,
դ. կանխարգելիչ պատվաստումների ապահովումը (պլանային, ինչպես նաև համաճարակաբանական ցուցումով)` համաձայն Կառավարության կողմից հաստատված պատվաստումների ազգային օրացույցի և Լիազոր մարմնի կողմից հաստատված կարգի,
ե. հղիների նախածննդյան և հետծննդյան բժշկական հսկողությունը՝ 42 օր ժամկետով` համաձայն Լիազոր մարմնի կողմից հաստատված ծավալների,
զ. հղիության պլանավորման նպատակով խորհրդատվությունը և հետազոտումը` համաձայն Լիազոր մարմնի կողմից հաստատված ծավալների,
է. նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջության գնահատման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ծավալի շրջանակներում ուղեգրումը և կատարման հսկողությունը.
2) ախտորոշիչ ծառայությունները՝
ա. կանխարգելիչ հետազոտությունների արդյունքում շեղումների հայտնաբերման դեպքում լրացուցիչ ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը կամ ուղեգրումը,
բ. մասնագիտական հիվանդությունների կանխարգելման նպատակով՝ ըստ մասնագիտությունների գրանցված բնակչության համապատասխան հետազոտությունների իրականացման ապահովումը,
գ. բարձր ռիսկի խմբի հղիների հսկողության ընթացքում պարտադիր ծավալի մեջ ներառված հետազոտությունների ապահովումը,
դ. բժշկական ցուցման դեպքում ախտորոշման ճշտման նպատակով ապահովագրված անձանց համապատասխան հետազոտությունների ապահովումը՝ համաձայն գործելակարգերով սահմանված ծավալների.
3) բժշկական օգնության և սպասարկման հետևյալ ծառայությունները՝
ա. հիվանդության կամ վնասվածքի դեպքում ԱԱՊ բժշկի կամ վերջինիս ուղեգրմամբ նեղ մասնագետի խորհրդատվությունը` բժշկական ցուցումների հիման վրա, սույն որոշման N 6 հավելվածում ներառված լաբորատոր-գործիքային հետազոտությունների իրականացումը և բուժման նշանակումը, նեղ մասնագետի կամ մասնագիտական թիմի հետ միասին հիվանդության վարումը.
բ. ապահովագրված անձի կողմից հիմնավորված պահանջով և ԱԱՊ բժշկի կողմից գնահատված ցուցման դեպքում նեղ մասնագետի խորհրդատվության ուղեգրումը՝ երկրորդ կարծիքի ստացման նպատակով,
գ. անհետաձգելի դեպքերում բժշկական ցուցումներով փոքր վիրաբուժական միջամտությունները՝ համաձայն Լիազոր մարմնի կողմից հաստատված ցանկի,
դ. ԱԱՊ բժշկի կամ նեղ մասնագետի նշանակմամբ բժշկական միջամտությունների (ներարկումների) իրականացումը (ենթամաշկային, միջմկանային, ներերակային և այլն) միջամտությունների սենյակներում, ցերեկային ստացիոնարներում,
ե. ԱԱՊ բժշկի, իսկ առանձին հիվանդությունների դեպքում` համապատասխան նեղ մասնագետի նշանակմամբ քրոնիկ հիվանդությունների և վիճակների շարունակական (դիսպանսեր) հսկողության նպատակով, ինչպես նաև ամբուլատոր պայմաններում բուժման ենթակա հիվանդությունների և վիճակների դեպքերում դեղերով ապահովումը` համաձայն Կառավարության կողմից հաստատած դեղերի (համընդհանուր անվանում) ցանկի,
զ. սուր և անհետաձգելի դեպքերում ԱԱՊ բժշկի կողմից աշխատանքային ժամերին տնային այցերի կազմակերպումը և իրականացումը` ֆունկցիոնալության միջազգային դասակարգչով սահմանված ֆիզիկական անկարողության դեպքում,
է. ըստ բժշկական ցուցումների պացիենտների հոսպիտալացման կազմակերպումը (էլեկտրոնային ուղեգրում, անհրաժեշտության դեպքում պացիենտի տեղափոխման կազմակերպում),
ը. հետհիվանդանոցային սուր և ենթասուր վերականգնողական բուժման շարունակական կազմակերպումը` համաձայն բուժող բժշկի նշանակման և բժիշկ-վերականգնողաբանի խորհրդատվության,
թ. տուբերկուլյոզով, շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդություններով, կախվածություն և հոգեկան առողջության խնդիր ունեցող պացիենտների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով անձանց հաշվառումը, նրանց վերաբերյալ տվյալների հաղորդումը համապատասխան մասնագիտացված բժշկական կազմակերպություններ, օրենսդրության համաձայն ընդունված գործելակարգերի հիման վրա նրանց հսկողությունը, շարունակական բուժման և հիվանդությունների բարդությունների կանխարգելման համար անհրաժեշտ դեղերի, բժշկական պարագաների տրամադրման, լաբորատոր-գործիքային հետազոտությունների իրականացման ապահովումը.
4) արտահիվանդանոցային մասնագիտացված խորհրդատվությունը և բուժումը՝
ա. կանխարգելիչ հետազոտությունների արդյունքում շեղումների հայտնաբերման դեպքում մասնագիտացված խորհրդատվության ուղեգրումը,
բ. մասնագիտական հիվանդությունների կանխարգելման նպատակով՝ ապահովագրված անձանց համապատասխան մասնագիտական խորհրդատվության ապահովումը,
գ. հղիների հսկողության ընթացքում պարտադիր ծավալի մեջ ներառված մասնագիտացված խորհրդատվության ապահովումը.
- նորմալ հղիության դեպքում՝ մինչև 8 այց մանկաբարձ գինեկոլոգին.
- ախտաբանական ընթացքով հղիության դեպքում՝ լրացուցիչ 6 այցը մանկաբարձ գինեկոլոգին.
- բարդ ընթացքով հղիության դեպքում՝ ուղեգրումը մասնագիտացված կենտրոնում հսկողության նպատակով.
- ուղեգրումը ստոմատոլոգի մոտ՝ կանխարգելիչ զննման նպատակով.
- էքստրագենիտալ հիվանդությունների դեպքում ուղեգրումը համապատասխան նեղ մասնագետի խորհրդատվության հղիների հսկողության ընթացքում պարտադիր ծավալի մեջ ներառված մասնագիտացված խորհրդատվության ապահովումը,
դ. արտահիվանդանոցային բուժման ընթացքում ուղեգրումը համապատասխան մասնագիտացված խորհրդատվության՝ ախտորոշման ճշտման և մասնագիտացված խորհրդատվություն տրամադրելու նպատակով (առանց մասնագետների սահմանափակման),
ե. արտահիվանդանոցային բուժման ընթացքում կրկնակի ուղեգրումը համապատասխան մասնագիտացված խորհրդատվության՝ բուժման ընթացքի գնահատման նպատակով՝ հիմնականում դրական դինամիկայի բացակայության դեպքում, ինչպես նաև բարդությունների դեպքում,
զ. քրոնիկ հիվանդությունների շարունակական հսկողության ընթացքում մասնագիտական 4 այցերի իրականացումը, եթե հաստատված գործելակարգերով այլ բան նախատեսված չէ, ինչպես նաև թմրամիջոց կամ հոգեմետ նյութեր պարունակող կամ ցավազրկող դեղերի տրամադրման նպատակով այցերի իրականացումը.
5) պացիենտին շտապ օգնության ցուցաբերումը և տեղափոխման կազմակերպումը՝
ա. շտապ օգնության հրավիրումը կամ տեղափոխման կազմակերպումը բժշկական կազմակերպության սեփական ավտոտրանսպորտային միջոցներով․
բ. շտապ օգնության կանչերի հիման վրա կանչերի պատճառների ուսումնասիրումը, շտապ օգնության կանչ տված բնակչի հրավիրումը բժշկական կազմակերպություն, իսկ անհնարինության դեպքում՝ այցելությունը նրա բնակության վայր՝ համաձայն սույն որոշման N 7 հավելվածի.
6) օժանդակ բժշկական միջոցառումները՝
ա. ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը` գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով,
բ. անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումը,
գ. ապահովագրված անձանց ըստ անհրաժեշտության բժշկական տեղեկանքների տրամադրումը (քաղվածք ամբուլատոր բժշկական քարտից),
դ. առաջնային բժշկական և վիճակագրական փաստաթղթերի ամենօրյա լրացումը և էլեկտրոնային վարումը, ինչպես նաև օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով Լիազոր մարմին և Հիմնադրամ հաշվետվությունների ներկայացումը:»,
զ. 21-րդ կետի 2-րդ ենթակետը «ատամների» բառից հետո լրացնել «նույն հատվածի» բառերով,
է. 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«23. Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման համար ԱՀԱ հատուցման գումարը ներառում է բուժման համար անհրաժեշտ ամբողջ ծավալը, այդ թվում` երկու կամ երեք պացիենտի համար նախատեսված հիվանդասենյակի ապահովումը, անհրաժեշտ մասնագիտացված խորհրդատվությունները, նախավիրահատական, բուժման ընթացքում անհրաժեշտ և մինչև հոսպիտալացման ավարտը անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը, կոնսերվատիվ և վիրահատական բուժումը, վիրահատական և ֆիքսող միջոցները, բժշկական միջամտությունները, անհրաժեշտ դեղերով (օրենսդրության համաձայն սահմանված առավելագույն սահմանաչափ) և բժշկական պարագաներով ապահովումը, բժշկական, ինչպես նաև վարչական աշխատակազմերի վարձատրությունը, կոմունալ և տնտեսական ծախսերը, ամորտիզացիոն հատկացումները և կապիտալ ծախսերը։ Ընդ որում, հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում արյան և դրա բաղադրամասերի փոխներարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Լիազոր մարմնի կողմից փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգի համաձայն։»,
ը. 24-րդ կետի՝
- 3-րդ ենթակետը «շահագործմամբ,» բառից հետո լրացնել «գլխուղեղի» բառով.
- 4-րդ ենթակետը «չափով հատուցմամբ,» բառերից հետո լրացնել «համաձայն Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ցանկում ընդգրկված դեղերի առավելագույն հատուցման չափի,» բառերով.
- 6-րդ և 7-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6) հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ընթացքում կիրառվող սարքերը, սարքավորումները, բժշկական պարագաները՝ համաձայն Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված փոխհատուցման պայմանների և չափի,
7) համաձայն սույն որոշման N 8 հավելվածի, հիվանդանոցային բուժման ցուցումների առկայության դեպքում՝ թերապևտիկ հիվանդությունների հիվանդանոցային բուժումը, ընդ որում, կյանքին վտանգ սպառնացող անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող քրոնիկ հիվանդությունների սրացումների և բարդությունների բուժումը` մինչ վիճակի կայունացումը,»,
թ. 27-րդ կետի՝
- 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ ենթակետերով՝
«4.1) ԱԱՊ բժշկական հաստատություններում մատուցվող ֆիզիոթերապևտիկ բժշկական օգնությունը և սպասարկումը.
4.2) ակնաբանական ծառայությունում օգտագործվող սիլիկոնային յուղի արժեքը».
- 27-րդ ենթակետը «սահմանափակ հասանելիություն» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն ծառայությունների, որոնց գները հաստատված են Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ.» բառերով.
- 27-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 28-րդ ենթակետով՝
«28) ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության շրջանակներում տուժողի առողջությանը պատճառված վնասների հետ կապված ծախսերը՝ բացառությամբ ապահովագրական ընկերության կողմից բժշկական հաստատություններին համապատասխան գումարների վճարումը «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքով կամ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների՝ Բյուրոյի կանոններով սահմանված հիմքերով մերժվելու կամ կատարված ծախսերը հատուցման գումարով չծածկվելու դեպքերի (դրանք գերազանցում են ապահովագրական գումարը), որոնց պարագայում բժշկական հաստատությունը դիմում է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին՝ տուժող ապահովագրված անձին ցուցաբերված բժշկական օգնության և սպասարկման դիմաց ապահովագրական փաթեթի շրջանակներում հատուցում ստանալու համար։».
3) որոշմամբ հաստատված NN 4, 5, 6, 8, 9 և 11 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների.
4) որոշման N 10 հավելվածի՝
ա. 13-րդ կետը «ձևախեղումների վիրահատություններ» բառերից հետո լրացնել «՝ ներառյալ համակարգի արժեքը» բառերով,
բ. 41-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 42-րդ կետով՝
«42. Ռոբոտ ասոցացված վիրահատական միջամտություններ:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով N 10 հավելվածում լրացվող 42-րդ կետի, որը տարածվում է 2026 թվականի մարտի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
23.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 22-ի N 1539-Ն որոշման |
|
«Հավելված N 4 ՀՀ կառավարության 2025 թվականիդեկտեմբերի 25-ի N 1979-Ն որոշման |
Ց Ա Ն Կ Ե Ր
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՅԼ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՑԻԵՆՏԻՆ ՕԴԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ
1. Ապահովագրական փաթեթի շրջանակում մարզային բժշկական կազմակերպություններից Երևանի կամ մարզային այլ նեղ մասնագիտական ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններ տեղափոխման ենթակա հիվանդությունները և վիճակներն են՝
1) շոկային վիճակներ.
2) կոմատոզ վիճակներ.
3) սուր շնչական անբավարարություն.
4) սրտի փորոքների ֆիբրիլյացիա և թրթռոց, սրտի կանգ.
5) սրտամկանի սուր ինֆարկտ.
6) սրտի ռիթմի խորը խանգարումներ (սպառնացող բրադիկարդիա, պարոքսիզմալ տախիկարդիա, սպառնացող առիթմիաներ).
7) սրտի սուր բորբոքային հիվանդություններ (միոկարդիտ, պերիկարդիտ, էնդոկարդիտ).
8) արտաքին և ներքին (երակային և զարկերակային) պրոֆուզ արյունահոսություններ, ներանոթային տարածուն մակարդման համախտանիշ.
9) էկզոգեն թունավորումներ (կենդանիների խայթոցից, դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումներ.
10) ցնցումային համախտանիշ.
11) էպիլեպտիկ ստատուս, գիտակցության կորստով.
12) ինսուլտ (հեմոռագիկ, իշեմիկ).
13) պոլիտրավմա (խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ).
14) հրազենային և թափածակող վնասվածքներ.
15) գանգուղեղային (ուղեղի ցնցում, սալջարդ) և ողնաշարի (ողնուղեղի) վնասվածքներ.
16) սուր երիկամային անբավարարություն.
17) հոգեշարժական գրգռված վիճակներ.
18) ցնորազառանցանքային սուր վիճակներ.
19) սուր աֆեկտիվ վիճակներ.
20) շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդություններ.
21) սեպտիկ վիճակ.
22) մարմնի արտաքին ծածկույթի 3-րդ, 4-րդ աստիճանների այրվածքներ, այրվածքային հիվանդություն.
23) կյանքին վտանգ սպառնացող ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում` գիտակցության կորստով.
24) հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանի ծանր ախտաբանություններ` ըստ ցուցումի.
25) անհաս նորածիններ, նորածնային շրջանի ախտաբանություններ։
2. Ապահովագրական փաթեթի շրջանակներում պացիենտին օդային ճանապարհով տեղափոխման ենթակա հիվանդությունները և վիճակներ են՝
1) գանգուղեղային և ողնաշարի ծանր վնասվածքներ, տրավմատիկ շոկի ուղեկցումով.
2) պոլիտրավմա (խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ).
3) էկզոգեն թունավորումներ (կենդանիների խայթոցից, դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումներ)` պոլիօրգանային անբավարարության ախտանիշներով.
4) մարմնի արտաքին ծածկույթի 3-րդ, 4-րդ աստիճանների այրվածքներ, այրվածքային հիվանդություն.
5) ինֆեկցիոն-տոքսիկ շոկով ուղեկցվող հիվանդություններ և վիճակներ.
6) ծննդկաններ, որոնց կյանքին վտանգ է սպառնում:»:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Լ. Մակունց |
|
23.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 22-ի N 1539-Ն որոշման |
|
«Հավելված N 5 ՀՀ կառավարության 2025 թվականիդեկտեմբերի 25-ի N 1979-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ
|
NN ը/կ |
ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ |
ՍԵՌ ԱՐԱԿԱՆ/ԻԳԱԿԱՆ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ Ա/Ի) |
ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ (ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ) ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ |
|
1. |
Նորածին |
Ա/Ի |
ՎՀԲ-ի դեմ պատվաստում |
ծնվելուց հետո՝ 0-24 ժամվա ընթացքում |
|
Ա/Ի |
ՎՀԲ-ի դեմ իմունոգլոբուլին HbsAg դրական մայրերից ծնված նորածիններ |
ծնվելուց հետո՝ 0-12 ժամվա ընթացքում | ||
|
Ա/Ի |
ԲՑԺ պատվաստում |
ծնվելուց հետո՝ 0-48 ժամվա ընթացքում | ||
|
Ա/Ի |
Կոնքազդրային հոդի դիսպլազիայի սքրինինգ |
ծնվելուց հետո՝ 0-48 ժամվա ընթացքում | ||
|
Ա/Ի |
Անհասության ռետինոպաթիայի սքրինինգ |
ծնվելուց հետո՝ 0-48 ժամվա ընթացքում | ||
|
Ա/Ի |
Նորածնային ակնային սքրինինգ |
ծնվելուց հետո՝ 0-48 ժամվա ընթացքում | ||
|
Ա/Ի |
Սրտի կրիտիկական բնածին արատների սքրինինգ |
ծնվելուց հետո՝ 0-48 ժամվա ընթացքում | ||
|
Ա/Ի |
Բնածին հիպոթիրեոզի վաղ հայտնաբերում |
ծնվելուց հետո՝ 0-48 ժամվա ընթացքում | ||
|
Ա/Ի |
Ֆենիլկետոնուրիայի սքրինինգ |
ծնվելուց հետո՝ 0-48 ժամվա ընթացքում | ||
|
Ա/Ի |
Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգ |
ծնվելուց հետո՝ 0-48 ժամվա ընթացքում | ||
|
Ա/Ի |
Լսողության նորածնային սքրինինգ |
ծնվելուց հետո՝ 48-72 ժամվա ընթացքում | ||
|
Ա/Ի |
Պրոֆիլակտիկ այց (գլխի շրջագծի չափում, կրծքով կերակրման դիտարկում, կոնքազդրային հոդի ստուգում, ֆեմորալ պուլսի և սատուրացիաների ստուգում) |
ծնվելուց հետո 3-6-րդ օրը | ||
|
Ա/Ի |
Պրոֆիլակտիկ այց (գլխի շրջագծի չափում, կրծքով կերակրման դիտարկում, կոնքազդրային հոդի ստուգում) |
2 շաբաթական | ||
|
2. |
1- 12 ամսական |
Ա/Ի |
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ-ի դեմ պատվաստում (1-ին դեղաչափ) |
6 շաբաթական |
|
Ա/Ի |
Ռոտավիրուսային վարակների դեմ (1-ին դեղաչափ) |
6 շաբաթական | ||
|
Ա/Ի |
Պնևմոկոկային վարակների դեմ պատվաստում (1-ին դեղաչափ) |
6 շաբաթական | ||
|
Ա/Ի |
Հերթական այց (գլխի շրջագծի չափում, քաշ, հասակ, քաշ/հասակային հարաբերություն, կոնքազդրային հոդի ստուգում, տեսողություն, ամորձիների ստուգում, ֆեմորալ պուլսի և սատուրացիաների ստուգում, զարգացման գնահատում ) |
6 շաբաթական | ||
|
Ա/Ի |
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ-ի դեմ պատվաստում (2-րդ դեղաչափ) |
12 շաբաթական | ||
|
Ա/Ի |
Ռոտավիրուսային վարակների դեմ պատվաստում (2-րդ դեղաչափ) |
12 շաբաթական | ||
|
Ա/Ի |
Պնևմոկոկային վարակների դեմ պատվաստում (2-րդ դեղաչափ) |
12 շաբաթական | ||
|
Ա/Ի |
Հերթական այց (գլխի շրջագծի չափում, քաշ, հասակ, քաշ/հասակային հարաբերություն, կոնքազդրային հոդի ստուգում, զարգացման գնահատում) |
12 շաբաթական | ||
|
Ա/Ի |
ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ-ի դեմ պատվաստում (3-րդ դեղաչափ) |
18 շաբաթական | ||
|
Ա/Ի |
Պնևմոկոկային վարակների դեմ պատվաստում (3-րդ դեղաչափ) |
18 շաբաթական | ||
|
Ա/Ի |
Հերթական այց (գլխի շրջագծի չափում, քաշ, հասակ, քաշ/հասակային հարաբերություն, կոնքազդրային հոդի ստուգում, կրծքով կերակրման դիտարկում, զարգացման գնահատում) |
18 շաբաթական | ||
|
Ա/Ի |
Նյարդաբանի զննում |
18 շաբաթական | ||
|
Ա/Ի |
Հերթական այց (գլխի շրջագծի չափում, քաշ, հասակ, քաշ/հասակային հարաբերություն, կոնքազդրային հոդի ստուգում, զարգացման գնահատում) |
24 շաբաթական | ||
|
Ա/Ի |
Տեսողության սքրինինգ |
6 ամսական | ||
|
Ա/Ի |
Արյան ընդհանուր քննություն |
թույլատրելի սահմանը | ||
|
3. |
12 - 18 ամսական |
Ա/Ի |
Հերթական այց (գլխի շրջագծի չափում, քաշ, հասակ, քաշ/հասակային հարաբերություն, լսողության (ռիսկի խմբեր), կոնքազդրային հոդի ստուգում, զարգացման գնահատում) |
12 ամսական |
|
Ա/Ի |
ԿԿԽ դեմ պատվաստում (1-ին դեղաչափ) |
12 ամսական | ||
|
Ա/Ի |
Ջրծաղիկի դեմ պատվաստում |
12 ամսական | ||
|
Ա/Ի |
Հերթական այց (քաշ, հասակ, քաշ/հասակ հարաբերություն, զարգացման գնահատում) |
18 ամսական | ||
|
Ա/Ի |
Աուտիզմի թեստ |
18 ամսական | ||
|
Ա/Ի |
ԱԿԴՓ/ԻՊՊ համակցված (DTaP/IPV քառավալենտ՝ կապույտ հազի ոչ բջջային բաղադրիչով, թույլատրվում է նաև տվյալ տարիքի համար այլ հակածինների հետ համակցված ՀԻԲ/ՎՀԲ-ի դեմ պատվաստում (1-ին դեղաչափ) |
18 ամսական | ||
|
4. |
2 - 18 տարեկան |
Ա/Ի |
Հերթական այց (քաշ, հասակ, մարմնի զանգվածի ցուցանիշ, զարգացման գնահատում՝ մինչև 5 տարեկան՝ տարեկան 1 անգամ) |
տարեկան 1 անգամ՝ մինչև 6 տարեկան, մինչև 2 տարին մեկ |
|
Ա/Ի |
Լսողության ստուգում |
5 տարեկան, 8 տարեկան, 14 տարեկան | ||
|
Ա/Ի |
Տեսողության ստուգում |
5-17 տարեկան՝ յուրաքանչյուր տարին մեկ անգամ | ||
|
Ա/Ի |
Զարկերակային ճնշման ստուգում |
4 տարեկանից, տարին մեկ անգամ | ||
|
Ա/Ի |
Արյան ընդհանուր քննություն |
6 տարեկան, 12 տարեկան 15-16 տարեկան | ||
|
Ա/Ի |
ԿԿԽ դեմ պատվաստում |
4-6 տարեկան | ||
|
Ա/Ի |
ԱԿԴՓ/ԻՊՊ- դեմ համակցված պատվաստում (DTaP/IPV քառավալենտ կապույտ հազի ոչ բջջային բաղադրիչով, թույլատրվում է նաև տվյալ տարիքի համար այլ հակածինների հետ համակցված ՀԻԲ/ՎՀԲ-ի դեմ պատվաստում (2-րդ դեղաչափ) |
4-6 տարեկան | ||
|
Ա/Ի |
Ջրծաղիկի դեմ պատվաստում (2-րդ դեղաչափ, 2027 թվականից) |
4-6 տարեկան | ||
|
Ա/Ի |
Սեռական հասունացման գնահատում ըստ Թանների |
11, 13, 15, 17 տարեկաններ | ||
|
Ա/Ի |
Ողնաշարի զննում |
10 և 12 տարեկան աղջիկներ 12 և 15 տարեկան տղաներ | ||
|
Ա/Ի |
Ատամնաբույժի զննում |
6 տարեկան, 12 տարեկան | ||
|
Ի |
ՄՊՊ-ի պատվաստում |
13 տարեկան | ||
|
Ա/Ի |
Հոգեբանասոցիալական հարցաշարի լրացում |
12 տարեկան 15-ից 16 տարեկան ընկած ժամանակահատվածում | ||
|
Ա/Ի |
ԱՓԴԿ պատվաստում |
15-ից 16 տարեկան ընկած ժամանակահատվածում | ||
|
Ա |
ԿԿԽ պատվաստում |
15-16 տարեկան՝ | ||
|
Ա |
Մենինգակոկային պատվաստում |
15-ից 16 տարեկան ընկած ժամանակահատվածում | ||
|
Ա |
Ջրծաղիկի դեմ պատվաստում (2 դեղաչափ, 4 շաբաթ ընդմիջումով) |
15-ից 16 տարեկան ընկած ժամանակահատվածում | ||
|
Ա |
Պնևմոկոկային վարակի պատվաստում |
15-ից 16 տարեկան ընկած ժամանակահատվածում | ||
|
Ա |
ՎՀԱ դեմ պատվաստում |
15-ից 16 տարեկան ընկած ժամանակահատվածում | ||
|
Ա |
Տուլարեմիայի դեմ պատվաստում |
17 տարեկան | ||
|
5. |
18-75 տարեկան |
Ա/Ի |
Պրոֆիլակտիկ այց (Հարցաշար, Զարկերակային ճնշման չափում, Մարմնի զանգվածի ցուցանիշի որոշում, Կանանց կրծքագեղձի զննում և ինքնազննման տեխնիկայի ուսուցում առաջին այցի ընթացքում, առողջ ապրելակերպի քարոզչություն) |
18 տարեկանից, |
|
Ա/Ի |
ԱԴՓ-Մ պատվաստում (1-ին դեղաչափ) |
26-ից 30 տարեկան ընկած ժամանակահատվածում | ||
|
Ի |
Մարդու պապիլոմային վիրուսի թեստավորում |
30-60 տարեկան կանայք՝ | ||
|
Ա/Ի |
ԱԴՓ-Մ պատվաստում |
36-40 տարեկաններ | ||
|
Ա/Ի |
Զույգերի մինչամուսնական հետազոտում` խլամիդիա, գոնորեա, Մարդու իմունային անբավարարության վիրուս, սիֆիլիս, հեպատիտ Բ, իսկ տոքսոպլազմոզ՝ միայն կանանց |
մեկ անգամ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում ամուսնություն գրանցելուց 3 ամսվա ընթացքում | ||
|
Ի |
Մամոգրաֆիա |
45-69 տարեկան կանայք՝ | ||
|
Ա/Ի |
ԱԴՓ-Մ պատվաստում |
46-50 տարեկաններ | ||
|
Ա/Ի |
Կոլոռեկտալ սքրինինգ՝ կղանքի իմունոքիմիական թեստ |
45-69 տարեկաններ՝ | ||
|
Ա/Ի |
ԱԴՓ-Մ պատվաստում |
56-60 տարեկաններ, այնուհետ յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ |
1․ Սույն հավելվածում հապավումները կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունվարի 15-ի N 58-Ն որոշման մեջ սահմանված իմաստով։»:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Լ. Մակունց |
|
23.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 22-ի N 1539-Ն որոշման |
|
«Հավելված N 6 ՀՀ կառավարության 2025 թվականիդեկտեմբերի 25-ի N 1979-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
|
»: |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Լ. Մակունց |
|
23.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 22-ի N 1539-Ն որոշման |
|
«Հավելված N 8 ՀՀ կառավարության 2025 թվականիդեկտեմբերի 25-ի N 1979-Ն որոշման |
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՒԺՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱԽՏՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՑԱՆԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱԽՏՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ
|
»: | |||||||||||||||||||||||||||||||
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Լ. Մակունց |
|
23.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 5 ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 22-ի N 1539-Ն որոշման |
|
«Հավելված N 9 ՀՀ կառավարության 2025 թվականիդեկտեմբերի 25-ի N 1979-Ն որոշման |
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ
|
»: |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Լ. Մակունց |
|
23.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 6 ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 22-ի N 1539-Ն որոշման |
|
«Հավելված N 11 ՀՀ կառավարության 2025 թվականիդեկտեմբերի 25-ի N 1979-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՇՏԱՊ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Վերակենդանացման միջոցառումներ պահանջող հիվանդություններ և վիճակներ են՝
1) շոկային վիճակներ՝ 2-րդ և ավելի աստիճանի.
2) կոմատոզ վիճակներ.
3) դիաբետիկ հիպոգլիկեմիկ կոմա (1 օրվա գնով).
4) սուր շնչառական անբավարարություն`
ա. սուր հիպօքսեմիկ շնչական անբավարարություն (զարկերակային արյան թթվածնի պարցիալ ճնշման (PаO2) իջեցում 60 միլիմետր սնդիկի սյունից պակաս), կամ
բ. սուր հիպերկապնիկ շնչական անբավարարություն (զարկերակային արյան ածխաթթու գազի պարցիալ ճնշման (PаCO2) բարձրացում 50 միլիմետր սնդիկի սյուն և ավելի), բացառությամբ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) առկայության պարագայում, կամ
գ. կյանքին սպառնացող սուր շնչական անբավարարություն ԹՔՕՀ-ի առկայության պարագայում.
5) «կյանքին սպառնացող սուր շնչական անբավարարություն» համարել սույն ենթակետի «ա», «բ», «գ», «դ» և «ե» պարբերություններով նախատեսված ցուցանիշներից երկու և ավելի պարբերություններում նշված ցուցանիշների միաժամանակյա առկայությունը`
ա. շնչառության հաճախականություն >24/1րոպեում և/կամ օժանդակ շնչառական մկանների ընդգրկում,
բ. գիտակցության մակարդակի խանգարումների առկայություն,
գ. զարկերակային արյան թթվածնով հագեցվածությունը (SpO2) 88-ից 92% FiO2≥40% պայմաններում,
դ. զարկերակային արյան ածխաթթու գազի պարցիալ ճնշումը (PаCO2) >60 միլիմետր սնդիկի սյուն (ինչպես նաև բարձր ելակետային մակարդակից),
ե. ացիդոզի առկայություն (pH ≤7.25).
6) սրտի փորոքների ֆիբրիլյացիա և թրթռոց /տախիսիստոլիկ ձև/, սրտի կանգ.
7) էկզոգեն թունավորումներ (ալկոհոլային` 1 օրվա գնով, կենդանիների խայթոցից, դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումներ).
8) էպիլեպտիկ ստատուս, գիտակցության կորստով.
9) ծանր աստիճանի պրեէկլամպսիա և էկլամպսիա.
10) տարբեր տեսակի էմբոլիաներ.
11) HELLP-համախտանիշ (հեմոլիզ, լյարդի ֆերմենտների բարձրացում, թրոմբոցիտների քանակի իջեցում).
12) սրտամկանի սուր ինֆարկտ.
13) ինսուլտ (հեմոռագիկ, իշեմիկ).
14) պոլիտրավմա (խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ).
15) ցրտահարություն՝ 3-րդ աստիճանի.
16) մարմնի արտաքին ծածկույթի այրվածքներ՝ 1-ին աստիճանի՝ մարմնի 50 տոկոսից ավել մակերեսով, 2-րդ աստիճանի՝ մարմնի 10 տոկոսից ավելի մակերեսով, 3-րդ, 4-րդ աստիճանների այրվածքներ՝ մարմնի 1 տոկոս և ավելի մակերեսով։
2. Վերակենդանացման միջոցառումներ պահանջող վարակիչ հիվանդություններ և վիճակներ են՝
1) ԿՆՀ վարակային հիվանդություններ՝ մենինգիտ, էնցեֆալիտ, մենինգոէնցեֆալիտ․
2) կատաղություն․
3) փայտացում․
4) մենինգոկոկային վարակ․
5) բոտուլիզմ․
6) դիֆտերիա․
7) էպիգլոտիտ․
3. Վարակիչ և վեներաբանական հիվանդություններ են՝
1) ժանտախտ.
2) տուլարեմիա.
3) սիբիրյան խոց.
4) դիֆթերիա.
5) կապույտ հազ և հարկապույտ հազ.
6) փայտացում.
7) սուր պոլիոմիելիտ, սուր թորշոմած կաթվածահարություն.
8) կատաղություն.
9) բծավոր տիֆ (էպիդեմիկ).
10) մալարիա.
11) մարդու իմունային անբավարարության վիրուս/ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՄԻԱՎ/ ՁԻԱՀ).
12) թռչնագրիպ.
13) վիրուսի նոր լոգոտիպով հարուցված գրիպ.
14) հպավարանցիկ հեմոռագիկ տենդեր.
15) բոտուլիզմ.
16) քութեշ (բարդացած ձևերը).
17) մենինգոկոկային վարակ.
18) առաջնային սուր մենինգիտներ.
19) այլ բակտերիային հիվանդություններ.
20) ջրծաղիկ (բարդացած ձևերը).
21) կարմրուկ (բարդացած ձևերը).
22) կարմրախտ (բարդացած ձևերը).
23) սուր վիրուսային հեպատիտներ.
24) համաճարակային պարոտիտ (բարդացած ձևերը).
25) վարակային մոնոնուկլեոզ.
26) առաջնակի սուր բրուցելյոզ.
27) գրիպ (Առողջապահության նախարարության կողմից համաճարակի հայտարարման կամ բռնկումների դեպքում).
28) խոլերա.
29) որովայնային տիֆ և պարատիֆ.
30) այլ սալմոնելոզային վարակներ.
31) շիգելյոզ.
32) չճշտված ծագումնաբանությամբ և այլ բակտերիալ ու վիրուսային սուր աղիքային հիվանդություններ.
33) տուբերկուլոզի բոլոր ձևերը.
34) լեպտոսպիրոզ.
35) լեպրա (բոր).
36) լեգիոներների հիվանդություն.
37) Կու տենդ, Բրիլլի հիվանդություն.
38) բնական ծաղիկ.
39) լեյշմանիոզ.
40) ատիպիկ թոքաբորբ.
41) սոդոկու, ստրեպտոբացիլյոզ, ֆելինոզ.
42) խլնախտ, մելիոիդոզ.
43) նոր կորոնավիրուսային վարակ (2019n-CoV).
44) համաճարակաբանական ներուժ ունեցող նոր առաջ եկող կամ վերադարձող այլ ախտածիններով պայմանավորված վարակներ.
45) սիֆիլիսի բոլոր ձևերը։
4. Հոգեկան հիվանդություններ և վիճակներ են՝
1) հոգեշարժական գրգռված վիճակներ.
2) ցնորազառանցանքային սուր վիճակներ.
3) սուր աֆեկտիվ վիճակներ, փսիխոզներ.
4) քրոնիկ հոգեկան հիվանդների խնամք:
5. Արյունաստեղծ համակարգի չարորակ նորագոյացություններ են՝
1) օնկոհեմատոլոգիական հիվանդություններ (արյունաստեղծ հյուսվածքների չարորակ նորագոյացություններ).
2) հեմոֆիլիա.
3) ապլաստիկ անեմիա.
4) միելոդիսպլաստիկ համախտանիշ։
6. Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ինտենսիվ թերապիա պահանջող հիվանդություններ և վիճակներ են՝
1) ուշագնացություն․
2) գիտակցության խանգարում․
3) գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում․
4) ցնցումներ․
5) շնչահեղձություն/հևոց․
6) ցավ կրծքավանդակում․
7) ցավ որովայնում․
8) ցավ կոնքում․
9) գոտկային ցավ․
10) ասթմայի նոպա․
11) սուր սրտային անբավարարություն․
12) սրտի ռիթմի խանգարումներ․
13) սուր աորտալ համախտանիշ․
14) սուր զարկերակային և խորանիստ երակների խցանում․
15) թոքային զարկերակի էմբոլիա․
16) ստամոքս-աղիքային արյունահոսություն․
17) քթային արյունահոսություն․
18) երիկամային խիթ․
19) հիպոթերմիա (T <35 oC․
20) ջերմային հարված (T >40.5oC)․
21) վերքերի մշակում, բժշկական օգնություն (ներառյալ պատվաստանյութ, հակաթույն)․
22) վնասվածքներ (ներառյալ կոտրվածք)։»:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Լ. Մակունց |
|
23.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հոկտեմբերի 2026 թվական: