ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
«16» հոկտեմբերի 2026 թ. |
N 15-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2025 թվականի սեպտեմբերի 20-ի «Փրկարարական ծառայության անցնելու և պաշտոնի նշանակվելու կարգը սահմանելու մասին» թիվ 5-Ն հրամանով սահմանված հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները․
1) 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․
«Սույն կետով սահմանված կարճաժամկետ վերապատրաստման են ենթակա նաև ժամանակավոր թափուր պաշտոնի հավակնող քաղաքացիները (ծառայողները)։»․
2) 20-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4) սահմանված կարգով կադրերի ռեզերվում գտնվող ծառայողները, բացառությամբ այն դեպքերի, երբ ծառայողները կադրերի ռեզերվում գրանցվելուց անմիջապես առաջ զբաղեցրած պաշտոնի համեմատությամբ առաջխաղացման կարգով կադրերի ռեզերվից նշանակվում են ավելի բարձր պաշտոնի։»․
3) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«26. Նախքան պաշտոնի նշանակվելը առաջին անգամ փրկարարական ծառայության անցնող քաղաքացին, ավարտական քննաշրջանի դրական արդյունքների դեպքում, համարվում է «Փրկարար» որակավորման դաս ստանալու համար օրենսդրությամբ սահմանված որակավորման քննությունները հանձնած, որի հիման վրա որակավորման հանձնաժողովը կայացնում է տվյալ քաղաքացուն «Փրկարար» որակավորման դաս շնորհելու վերաբերյալ որոշում։»․
4) ուժը կորցրած ճանաչել 27-րդ կետը․
5) 30-րդ կետը շարադրել հետևալ խմբագրությամբ․
«30․ Ավարտական քննաշրջանի ընթացքում անբավարար գնահատական ստացած քաղաքացիներին (ծառայողներին) տրվում է մեկ անգամ վերահանձնման հնարավորություն։ Անբավարար գնահատական ստացած քաղաքացիները (ծառայողները) վերահանձնմանը մասնակցելու համար անբավարար գնահատական ստանալու օրվանից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, ավարտական հանձնաժողովի նախագահին ներկայացնում են դիմում (զեկուցագիր)։ Դիմումի (զեկուցագրի) ներկայացման համար սահմանված ժամկետում այն չներկայացնելու դեպքում քաղաքացին կամ ծառայողը համարվում է վերահանձնման հնարավորությունից չօգտված։ Այս դեպքում քաղաքացին չի նշանակվում, իսկ ծառայողը առաջխաղացման կարգով չի նշանակվում տվյալ պաշտոնին։ Դիմում (զեկուցագիր) ներկայացրած քաղաքացիների ծառայողների համար դիմումների (զեկուցագրերի) ներկայացման վերջնաժամկետից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպվում և անցկացվում է վերահանձնման քննություն։ Վերահանձնման արդյունքում ևս անբավարար գնահատական ստանալու դեպքում քաղաքացին չի կարող նշանակվել, իսկ ծառայողը չի կարող առաջխաղացման կարգով նշանակվել տվյալ պաշտոնին։»։
|
Ա. Սարգսյան
«16» հոկտեմբերի 2026թ. ք․Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2026 թվական: