ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2026 թվականի N 169-Ն
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԱՌԻՆՋ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ, ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 8-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 15-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 11-րդ կետի, 24-րդ կետի 3-րդ, 4-րդ, 10-րդ ենթակետերի, 60-րդ և 64-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Աբովյան համայնքի ղեկավարի 2026 թվականի հուլիսի 07-ի N 3308, N 3321 և 2026 թվականի հուլիսի 13-ի N 3392 որոշումներով Աբովյան համայնքի Առինջ բնակավայրի և Աբովյան քաղաքի գոտևորման հատակագծերում կատարված 07-011-0060-0009, 07-011-0060-0010 և 07-002-0039-1666 կադաստրային ծածկագրերով հողամասերի կառուցապատման չափորոշիչների և գործառնական նշանակության փոփոխությունները։
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին» N 111-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում գործառնական գոտիների կառուցապատման չափորոշիչների աղյուսակի ԲՆԿԳ-3 տողի 3-րդ սյունակում՝ «13.38084», «0.7» և «10.6378» թվերը փոխարինել «24.71864» թվով,
2) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղի 17-րդ փողոցի 38 հասցեում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0060-0009 կադաստրային ծածկագրով 0.08 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտին փոփոխել միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտու՝ ԲՆԿԳ-3 (3 վերգետնյա հարկ)։ Գոտևորման հատակագծում 07-011-0060-0009 կադաստրային ծածկագրով հողամասի վրա լրացնել «ԲՆԿԳ-3» բառերը։ Գործառնական գոտիների կառուցապատման չափորոշիչների աղյուսակի ԲՆԿԳ-1/1 տողի 3-րդ սյունակում «539.02766» թիվը փոխարինել «538.94766» թվով, ԲՆԿԳ-3 տողի 3-րդ սյունակում «24.71864» թիվը փոխարինել «24.79864» թվով,
3) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղի 17-րդ փողոցի 40 հասցեում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-011-0060-0010 կադաստրային ծածկագրով 0.073 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտին փոփոխել միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտու՝ ԲՆԿԳ-3 (3 վերգետնյա հարկ)։ Գոտևորման հատակագծում 07-011-0060-0010 կադաստրային ծածկագրով հողամասի վրա լրացնել «ԲՆԿԳ-3» բառերը։ Գործառնական գոտիների կառուցապատման չափորոշիչների աղյուսակի ԲՆԿԳ-1/1 տողի 3-րդ սյունակում «538.94766» թիվը փոխարինել «538.87466» թվով, ԲՆԿԳ-3 տողի 3-րդ սյունակում «24.79864» թիվը փոխարինել «24.87164» թվով,
4) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Աբովյան քաղաքի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծերում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-002-0039-1666 կադաստրային ծածկագրով 0.05 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ 07-002-0039-1666 կադաստրային ծածկագրով հողամասի վրայից հանել ՀՀ Կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն որոշմամբ հաստատված Աբովյան քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծով նախատեսված ընդհանուր օգտագործման կանաչապատման հողատարածքներ և ընդհանուր օգտագործման տարածք (մայթեր) պայմանական նշաններով նշումը, նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 2.4-րդ տողի 3-րդ սյունակում «84.6122» թիվը փոխարինել «84.5622» թվով,
5) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Բալահովիտ բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծերում Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-018-0037-0002 կադաստրային ծածկագրից, համաձայն «ԳԵՈԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2026 թվականի փետրվարի 06-ին կազմված հատակագծի (կցվում է), 0.03401 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 1.1-ին տողի 2-րդ սյունակում «27.80» թիվը փոխարինել «27.76599» թվով, 3-րդ սյունակում՝ «24.20» թիվը փոխարինել «24.16599» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում «104.47» թիվը փոխարինել «104.50401» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «111.80» թիվը փոխարինել «111.83401» թվով,
6) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Մայակովսկի բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծերում Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-043-0128-0354 կադաստրային ծածկագրով 0.35755 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 1.1-ին տողի 2-րդ սյունակում «367.8635» թիվը փոխարինել «367.50595» թվով, 3-րդ սյունակում՝ «365.9435» թիվը փոխարինել «365.58595» թվով, 2.4-րդ տողի 2-րդ սյունակում «13.68» թիվը փոխարինել «14.03755» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «13.68» թիվը փոխարինել «14.03755» թվով,
7) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Արամուս բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծերում Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-013-0141-0009 կադաստրային ծածկագրով 0.05815 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 1.1-ին տողի 2-րդ սյունակում «658.4738» թիվը փոխարինել «658.41565» թվով, 3-րդ սյունակում՝ «608.2638» թիվը փոխարինել «608.20565» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում «182.1104» թիվը փոխարինել «182.16855» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «186.4704» թիվը փոխարինել «186.52855» թվով,
8) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Արամուս բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծերում Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-013-0161-0140 կադաստրային ծածկագրով 6.01655 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (արոտավայր, վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 1.4-րդ տողի 2-րդ սյունակում «152.10378» թիվը փոխարինել «151.37308» թվով, 3-րդ սյունակում՝ «147.35378» թիվը փոխարինել «146.62308» թվով, 1.1-ին տողի 2-րդ սյունակում «658.41565» թիվը փոխարինել «653.1298» թվով, 3-րդ սյունակում՝ «608.20565» թիվը փոխարինել «602.9198» թվով, 3.4-րդ տողի 2-րդ սյունակում «67.44622» թիվը փոխարինել «73.46277» թվով, իսկ 3-րդ սյունակում՝ «108.13622» թիվը փոխարինել «114.15277» թվով,
9) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի զարգացման և տարածքի գոտևորման հատակագծերում Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-011-0036-0075 կադաստրային ծածկագրով հողամասից 0.08154 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության մասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, իսկ 0.08723 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության մասի (վարելահող) նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման (ճանապարհ) գործառնական նշանակության հողամաս՝ նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների աղյուսակի 3.2-րդ տողի 2-րդ և 3-րդ սյունակներում «40.7713» թիվը փոխարինել «40.60253» թվով, 2.1-ին տողի 2-րդ սյունակում՝ «497.1412» թիվը փոխարինել «497.22274» թվով, 3-րդ սյունակում՝ «498.0413» թիվը փոխարինել «498.12284» թվով, 2.4-րդ տողի 2-րդ և 3-րդ սյունակներում «87.10» թիվը փոխարինել «87.18723» թվով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -18 ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՆԻ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԵԴԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՏՈՄ ԲԱԴԱԼՅԱՆ ՎԱՀԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԵԴԱ ԱՆՏՈՆՅԱՆ ՊԱՎԵԼ ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱԻՐԱ ՄԵԼԻՔՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՆԱԻՐԻ ՀԱԿՈԲՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳԵՂԱՄՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԵՂՐՅԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ԲԱԲԱՅԱՆ |
|
2026 թ. հոկտեմբերի 13 ք. Աբովյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2026 թվական: