ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4890-Ա |
«09» հոկտեմբերի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի Հ.3931-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով քաղաքացի Աշոտ Հարությունյանի 08.06.2026թ. հ.Դ-58911-26 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի սեպտեմբերի 25-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.3931-Ա որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարա-պետության և քաղաքաշինության վարչության պետին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին 08.06.2026թ. մուտքագրված համապատասխանաբար՝ 1097714 (մեկ միլիոն իննսունյոթ հազար յոթ հարյուր տասնչորս) դրամ և 28908875 (քսանութ միլիոն ինը հարյուր ութ հազար ութ հարյուր յոթանասունհինգ) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 30-օրյա ժամկետում Աշոտ Հարությունյանի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։»:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի վրա։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |