ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
08 հոկտեմբերի 2026 թվական |
N 270-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՁԵՌՆԱՐԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝
Հրամայում եմ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտի ձեռնարկը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը սկսված և չավարտված աուդիտորական առաջադրանքների իրականացումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանով հաստատված ուղեցույցներին համապատասխան:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
2026-10-08 |
Վ. Հովհաննիսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հոկտեմբերի 2026 թվական: