ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2026 թվականի N 1471-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողներին դրամական օգնություններ տալու կարգը, չափերը և պայմանները սահմանելու մասին» N 1119-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը, 3-րդ կետը «պատճառով» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի կամ» բառերով.
2) որոշման 1-ին հավելվածի վերնագիրը, 1-ին կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը, 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը, 3-րդ ենթակետը և 4-րդ ենթակետի «բ» պարբերությունը «պատճառով» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի կամ» բառերով.
3) որոշման 2-րդ հավելվածի վերնագիրը «պատճառով» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի կամ» բառերով.
4) որոշման 9-րդ հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետում «տվյալ տարվա ընթացքում, առնվազն 21 օր ընդհանուր» բառերը փոխարինել «անընդմեջ 30 օրացուցային օր» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
15.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հոկտեմբերի 2026 թվական: