ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«08» հոկտեմբերի 2026 թ. |
N 1060-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 424-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի դեկտեմբերի 18-ի «Արտահանման և ներմուծման հարկային հայտարարագրերի ձևերը և լրացման կարգերը հաստատելու մասին» N 424-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) հրամանի 1-ին կետով հաստատված N1 հավելվածի (այսուհետ՝ N1 հավելված)՝ արտահանման հարկային հայտարարագրի ձևի՝
ա․ 9․1-ին կետում «այլ ուղեկցող» բառերից առաջ լրացնել «տրանսպորտային (փոխադրման)» բառերը,
բ․ 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«11. ԵՏՄ անդամ պետություններ արտահանված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների | ||
|
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
անվանումը |
հարկման բազան, դրամ |
|
1 |
2 |
3 |
|
Ընդամենը |
»: | |
գ․ 11․1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,
2) N 1 հավելվածի՝ արտահանման հարկային հայտարարագրի ձևի լրացման կարգի`
ա. 1-ին կետի առաջին նախադասությունում «համապատասխան» բառից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 53-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերը,
բ. 12-րդ կետի 2-րդ պարբերությունում «տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում, բեռնագրում կամ այլ փաստաթղթերում» բառերը փոխարինել «հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը, իսկ դրա բացակայության դեպքում՝ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում (կոնոսամենտում, բեռնագրում կամ այլ փաստաթղթերում)» բառերով,
գ․ 13-րդ կետում «այլ ուղեկցող» բառերից առաջ լրացնել «տրանսպորտային (փոխադրման)» բառերը,
դ․ 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«15. Հայտարարագրի 11-րդ կետի աղյուսակում լրացվում է ԵՏՄ անդամ պետություններ արտահանված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մատակարարման գործարքների մասով տվյալները: Աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է արտահանված ապրանքի (այդ թվում՝ ԱԱՀ-ից ազատված) ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, 2-րդ սյունակում՝ ապրանքի համառոտ անվանումը` ըստ տվյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրի, իսկ 3-րդ սյունակում՝ ԱԱՀ-ի հարկման բազան:»,
ե. 16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
զ. 17-րդ կետում «Հայտարարագրի 12-րդ կետի» բառերից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ « Հայտարարագրի 12-րդ կետը լրացվում է Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրողի կողմից արտադրված՝ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով:»,
3) հրամանի 1-ին կետով հաստատված N2 հավելվածի (այսուհետ՝ N2 հավելված)՝ ներմուծման հարկային հայտարարագրի ձևում՝
ա․ 6․2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
|
«6.2. Անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ |
անձնագրի սերիան և համարը |
», |
բ․ 9․1-ին կետում «այլ ուղեկցող» բառերից առաջ լրացնել «տրանսպորտային (փոխադրման)» բառերը,
գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
|
«10. ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների | |||
|
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
անվանումը |
հարկման բազան, դրամ |
ԱԱՀ-ի գումարը, դրամ |
|
1 |
2 |
3 |
4 |
|
Ընդամենը |
», | ||
դ. 10.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
|
«10.1. Ավելացված արժեքի հարկից ազատված՝ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների | ||
|
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
անվանումը |
հարկման բազան, դրամ |
|
1 |
2 |
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
», |
ե. 10.2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
զ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.3-րդ կետով․
|
«10.3. Առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատակարարված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման մասով՝ | ||||
|
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
ապրանքի անվանումը |
ներմուծման ամսաթիվը |
ԱԱՀ-ով հարկման բազան, դրամ |
ԱԱՀ-ի գումարը, դրամ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
Ընդամենը |
», | |||
4) N 2 հավելվածի՝ ներմուծման հարկային հայտարարագրի ձևի լրացման կարգի`
ա. 1-ին կետի առաջին նախադասությունում «համապատասխան» բառից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 53-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերը և նույն կետն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «Ընդ որում, օրենսգրքի 77-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատակարարված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման մասով Հայտարարագիրը լրացվում և ներկայացվում է առանձին-առանձին ըստ ԵՏՄ անդամ պետությունների, որտեղից ներմուծվում են ապրանքները։»,
բ․ 10-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ «Հայտարարագրի 6.2-րդ կետը լրացվում է միայն որպես անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձ ապրանքի ներմուծման դեպքում՝ տվյալ կետում կատարելով նշում և լրացնելով ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը։»,
գ․ 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով․
«Օրենսգրքի 77-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատակարարված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման մասով Հայտարարագրի 8-րդ կետում՝ ներմուծման օրը (գործարքի ամսաթիվը) լրացնելու համար հիմք է ընդունվում այդ ապրանքներն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հանձնելու (փոխանցելու) օրը ներառող ամսվա վերջին օրը՝ անկախ այդ օրը ոչ աշխատանքային լինելու հանգամանքից:»,
դ․ 14-րդ կետում «այլ ուղեկցող» բառերից առաջ լրացնել «տրանսպորտային (փոխադրման)» բառերը,
ե. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«15. Հայտարարագրի 10-րդ կետի աղյուսակում լրացվում է ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մասով տվյալները, բացառությամբ Հայտարարագրի 10.1-րդ կետով նախատեսված աղյուսակում լրացվող ապրանքների: Աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է ներմուծվող ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, 2-րդ սյունակում՝ ապրանքի համառոտ անվանումը` ըստ տվյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրի, 3-րդ սյունակում՝ ԱԱՀ-ի հարկման բազան, իսկ 4-րդ սյունակում` տվյալ բազայի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափի կիրառմամբ հաշվարկված հարկի գումարը:»,
զ․ 16-րդ կետում «, իսկ 2-րդ սյունակում՝ այդ ապրանքների ԱԱՀ-ով հարկման բազան» բառերը փոխարինել «2-րդ սյունակում՝ ապրանքի համառոտ անվանումը` ըստ տվյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրի, իսկ 3-րդ սյունակում՝ ԱԱՀ-ի հարկման բազան» բառերով,
է. 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
ը. լրացնել 17.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ․
«17.1. Հայտարարագրի 10.3-րդ կետը լրացվում է միայն օրենսգրքի 70-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում՝ առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատակարարված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման մասով ԱԱՀ-ի պարտավորությունների հաշվարկմանը վերաբերող տեղեկատվությունը: Ընդ որում, տվյալ դեպքում՝ Հայտարարագրի 10.3-րդ կետի աղյուսակի՝
1) 1-ին և 2-րդ սյունակներում լրացվում է ներմուծված ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը և անվանումը,
2) 3-րդ սյունակում լրացվում է տվյալ ապրանքի ՀՀ տարածք ներմուծման ամսաթիվը՝ անկախ օրենսգրքի 77-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի համար Հայտարարագրի 8-րդ կետում լրացվող գործարքի ամսաթվից: Ընդ որում, ներմուծման ամսաթվի լրացման համար հիմք է ընդունվում ապրանքը՝
ա. ցամաքային տրանսպորտով ներմուծված լինելու դեպքում՝ տարանցման հայտարարագրում մաքսային մարմնի աշխատակցի կողմից գրավոր նշագրումը և կնքումը, որով հավաստվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու ամսաթիվը.
բ. օդային տրանսպորտով կամ փոստային օպերատորի կողմից մատուցվող փոստային ծառայության միջոցով ներմուծված լինելու դեպքում տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի՝ կոնոսամենտում, բեռնագրում կամ այլ փաստաթղթերում նշված ամսաթիվը.
3) 4-րդ սյունակում լրացվում է ապրանքի ներմուծման մասով օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան,
4) 5-րդ սյունակում լրացվում է ԱԱՀ-ով հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափի կիրառմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:»,
թ. 18-րդ կետում «բնապահպանական հարկի գումարները «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում հարկային մարմին ներկայացվող ներմուծման հարկային հայտարարագրում ներմուծողի կողմից ներառելու դրույթները ՀՀ հարկային Օրենսգրքի 165-րդ և 179-րդ հոդվածով սահմանված լինելու դեպքում: Աղյուսակի՝» բառերը փոխարինել «օրենսգրքով սահմանված կարգով ու չափով հաշվարկված ու վճարման ենթակա բնապահպանական հարկի մասով տեղեկատվությունը։ Ընդ որում, աղյուսակում՝» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
|
10/8/2026 |
Է. Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հոկտեմբերի 2026 թվական: