ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2026 թվականի N 1418-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1946-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի «Մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչելու կարգը սահմանելու մասին» N 1946-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման նախաբանը «190-րդ» բառից առաջ լրացնել «186.4-րդ հոդվածի 2-րդ մասով, 186.5-րդ հոդվածի 2-րդ մասով,» բառերով.
2) որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետից հանել «ներքոբերյալ» բառը և «է ներկայացնում» բառերը փոխարինել «ներկայացվում է» բառերով.
3) որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ կետի 8-րդ ենթակետը «հիմք» բառից հետո լրացնել «հանդիսացող» բառով.
4) որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետում «ԵԱՏՄ հանձնաժողովի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի» բառերով,
բ. 3-րդ ենթակետում «սույն կարգի 5-րդ կետի» բառերը փոխարինել «սույն կարգի 6-րդ կետի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի մարտի 4-ի ՀՕ-84-Ն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
01.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2026 թվական: