ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 957-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 668-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 17-ի N 742-Ա որոշման հավելվածի 32-րդ, 33-րդ կետերը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հուլիսի 28-ի ««Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 668-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
01.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 957-Ա որոշման |
|
«Հավելված ՀՀ վարչապետի N 668-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ՀԱՆՐՕԳՈՒՏ ՄԵԴԻԱՄԻՋԱՎԱՅՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ս. Գաբրիելյան - ՀՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Տ. Հակոբյան - Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Տ. Վիրաբյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Լ. Աֆրիկյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման վարչության պետ
Ա. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Գ. Սարգսյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության կապի և փոստի վարչության պետ
Ա. Կժդրյան - Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետ, դասախոս (համաձայնությամբ)»:
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
01.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |