ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2026 թվականի N 1325-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐՄԱՏ ԲԵԳՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԱՐՄԱՏ ԲԵԳՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական
սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ԱՐՄԱՏ ԲԵԳՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2026 թվականի հուլիսի 25-ից մինչև 2027 թվականի հուլիսի 24-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
11.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 11-ի N 1325-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
|
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միա- վորը |
Քա- նակը |
Ծագման երկիրը |
Արտա-հանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղե-կու- թյուն-ներ |
|
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
|
1. |
5903909900 |
Արհեստական կաշի |
Այլ, առանց ապրանքային նշանի |
քառ. մ |
100 000 |
Չինաստան, Թուրքիա |
Չինաստան, Թուրքիա |
60 000 000 |
|
|
2. |
5808900000 |
Կտորից տիսմա |
Այլ, առանց ապրանքային նշանի |
կգ |
20 000 |
Չինաստան, Թուրքիա |
Չինաստան, Թուրքիա |
1 500 000 |
|
|
3. |
8308900000 |
Պայուսակի մետաղյա աքսեսուարներ |
Այլ՝ ներառյալ մասերը, առանց ապրանքային նշանի |
կգ |
10 000 |
Չինաստան, Թուրքիա |
Չինաստան, Թուրքիա |
9 800 000 |
|
|
4. |
3506100000 |
Սուպեր սոսինձ |
Որպես սոսինձներ կամ հարակցանյութեր օգտագործվող, մանրածախ վաճառքի համար բաժնեծրարված, 1 կգ-ից ոչ ավելի զտաքաշ ունեցող արտադրանք |
կգ |
80 |
Չինաստան, Թուրքիա |
Չինաստան, Թուրքիա |
550 000 |
|
|
5. |
5607909000 |
Բամբակյա պարաններ |
Այլ, առանց ապրանքային նշանի |
կգ |
1 000 |
Չինաստան, Թուրքիա |
Չինաստան, Թուրքիա |
1 000 000 |
|
|
6. |
5401109000 |
Կարի սինթետիկ թելեր |
Մանրածախ առևտրի համար բաժնեծրարված, առանց ապրանքային նշանի |
կգ |
500 |
Չինաստան, Թուրքիա |
Չինաստան, Թուրքիա |
500 000 |
|
|
7. |
9607209000 |
Կայծակ-ճարմանդների ժապավեններ պլաստմասսայե ատամիկներով՝ առանց գլխիկների |
Այլ, առանց ապրանքային նշանի |
կգ |
3 000 |
Չինաստան, Թուրքիա |
Չինաստան, Թուրքիա |
4 000 000 |
|
|
8. |
3209900009 |
Ներկեր ջրային հիմքով |
Այլ, առանց ապրանքային նշանի |
կգ |
1000 |
Չինաստան, Թուրքիա |
Չինաստան, Թուրքիա |
420 000 |
|
|
9. |
3919108000 |
Պոլիմերային կպչուն ժապավեն 1 սմ-անոց |
Այլ, առանց ապրանքային նշանի |
կգ |
200 |
Չինաստան, Թուրքիա |
Չինաստան, Թուրքիա |
100 000 |
|
|
10. |
3926909709 |
Ձևարարի պատրաստի պլաստիկ թերթեր |
Այլ, առանց ապրանքային նշանի |
կգ |
1000 |
Չինաստան, Թուրքիա |
Չինաստան, Թուրքիա |
880 000 |
|
|
11. |
5806390000 |
Կտորե ժապավեն 4 սմ-անոց, 1250 մ |
Այլ մանածագործական նյութերից, առանց ապրանքային նշանի |
կգ |
1000 |
Չինաստան, Թուրքիա |
Չինաստան, Թուրքիա |
1 900 000 |
|
|
Ընդամենը |
80 650 000 |
||||||||
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
11.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |