ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2026 թվականի N 1320-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՐԶՆԻ ԱԿՎԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԱՐԶՆԻ ԱԿՎԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ԱՐԶՆԻ ԱԿՎԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2026 թվականի հուլիսի 23-ից մինչև 2027 թվականի հուլիսի 22-ը ներառյալ․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
11.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 11-ի N 1320-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ
|
NN |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միա-վորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտահանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու- թյուններ |
|
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
|
1. |
3923301010 |
Շշի նախակա- ղապար |
մեծ շշեր, շշեր, սրվակներ և նույնանման արտադրա-տեսակներ. նախաձևեր՝ 2 լիտրից ոչ ավելի տարողությամբ արտադրատեսակ ների պատրաստման համար |
կգ |
3 300 000 |
ԻԻՀ, Չինաստան, Ռումինիա, Թուրքիա |
ԵԱՏՄ, Վրաստան, ԱՄՆ, Եվրոպա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Քաթար, Օման, Բահրեյն |
1 780 845 000 |
|
|
2. |
3923309010 |
Շշի նախակա- ղապար |
մեծ շշեր, շշեր, սրվակներ և նույնանման արտադրատե- սակներ. նախաձևեր՝ 2 լիտրից ավելի տարողությամբ արտադրատե- սակների պատրաստման համար |
կգ |
996 000 |
ԻԻՀ, Չինաստան, Ռումինիա, Թուրքիա |
ԵԱՏՄ, Վրաստան, ԱՄՆ, Եվրոպա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Քաթար, Օման, Բահրեյն |
128 010 000 |
|
|
3. |
3920102300 |
Թաղանթ |
էթիլենի պոլիմերներից. թաղանթ պոլիէթիլենային՝ 20 մկմ կամ ավելի, բայց 40 մկմ-ից ոչ ավելի հաստությամբ, ֆոտոռեզիստի թաղանթ ստանալու համար, որն օգտագործվում է կիսահաղորդ- չային կամ տպագրական սխեմաների արտադրության մեջ |
կգ |
162 000 |
ԻԻՀ, Պորտու- գալիա, Իսպանիա, Մարոկկո, Ֆրանսիա, Չինաստան, Թուրքիա |
ԵԱՏՄ, Վրաստան, ԱՄՆ, Եվրոպա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Քաթար, Օման, Բահրեյն |
259 200 000 |
|
|
4. |
3920102400 |
Թաղանթ |
էթիլենի պոլիմերներից. ձգվող թաղանթ |
կգ |
180 000 |
ԻԻՀ, Չինաստան, Վրաստան, Թուրքիա |
ԵԱՏՄ, Վրաստան, ԱՄՆ, Եվրոպա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Քաթար, Օման, Բահրեյն |
219 600 000 |
|
|
5. |
4501900000 |
Խցան |
Բնական խցան՝ չմշակած կամ առաջնային մշակման ենթարկված, խցանի թափոններ, մանրացրած, հատիկացված (գրանուլացված) կամ աղացած խցան. այլ |
կգ |
1 500 000 |
ԻԻՀ, Չինաստան, Թուրքիա, Վրաստան |
ԵԱՏՄ, Վրաստան, ԱՄՆ, Եվրոպա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Քաթար, Օման, Բահրեյն |
457 752 000 |
|
|
6. |
7010905100 |
Ապակյա շիշ |
գունավոր ապակուց, անվանական տարողությամբ՝ 1 լիտր կամ ավելի |
հատ |
7 530 000 |
ԻԻՀ, Չինաստան, Թուրքիա, Վրաստան |
ԵԱՏՄ, Վրաստան, ԱՄՆ, Եվրոպա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Քաթար, Օման, Բահրեյն |
301 200 000 |
|
|
7. |
7010905300 |
Ապակյա շիշ |
գունավոր ապակուց, անվանական տարողությամբ՝ 0,33 լիտրից ավելի, բայց 1 լիտրից պակաս |
հատ |
7 530 000 |
ԻԻՀ, Չինաստան, Թուրքիա, Վրաստան |
ԵԱՏՄ, Վրաստան, ԱՄՆ, Եվրոպա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Քաթար, Օման, Բահրեյն |
301 200 000 |
|
|
8. |
7210500000 |
Շշերի տարա |
Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք՝ 600 մմ կամ ավելի լայնությամբ, երեսապատված, գալվանական կամ այլ ծածկույթով՝ գալվանական կամ այլ պատվածքով՝ քրոմի օքսիդներով կամ քրոմով և քրոմի օքսիդներով |
կգ |
500 000 |
ԻԻՀ, Չինաստան, Թուրքիա, Վրաստան |
ԵԱՏՄ, Վրաստան, ԱՄՆ, Եվրոպա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Քաթար, Օման, Բահրեյն |
39 936 000 |
|
|
9. |
8309901000 |
Շշերի խցան |
խցանման կափարիչներ կապարից. խցանման կափարիչներ ալյումինից՝ 21 մմ-ից ավելի տրամագծով |
կգ |
150 000 |
ԻԻՀ, Չինաստան, Թուրքիա, Վրաստան |
ԵԱՏՄ, Վրաստան, ԱՄՆ, Եվրոպա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, Քաթար, Օման, Բահրեյն |
301 200 000 |
|
|
Ընդամենը |
3 788 943 000 |
||||||||
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
11.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |