ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2026 թվականի N 1343-Ն
ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԵՎ ԲՈՒՔՄԵՅՔԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. Սահմանել`
1) շահումով խաղի կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին իրենց գործունեության վերաբերյալ ամսական հաշվետվություն ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) շահումով խաղի կազմակերպման գործունեության վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևաթուղթը` համաձայն N 2 հավելվածի.
3) ինտերնետ շահումով խաղի կազմակերպման գործունեության կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին գործունեության վերաբերյալ ամսական հաշվետվության ներկայացնելու կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) ինտերնետ շահումով խաղի վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևաթուղթը` համաձայն N 4 հավելվածի.
5) բուքմեյքերային գործունեության կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին գործունեության վերաբերյալ ամսական հաշվետվություն ներկայացնելու կարգը` համաձայն N 5 հավելվածի.
6) բուքմեյքերային գործունեության կազմակերպման վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևաթուղթը` համաձայն N 6 հավելվածի:
2. Սահմանել, որ հաշվետու ժամանակահատված է համարվում յուրաքանչյուր ամիս և վերոնշյալ հաշվետվությունները վերահսկող մարմին է ներկայացվում մինչև հաշվետու յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
3. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն ներկայացնելու կարգը, ժամկետները, բովանդակությունը և ձևը հաստատելու մասին» N 1355-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 30-ի «Շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն ներկայացնելու կարգը, ժամկետները, բովանդակությունը և ձևը հաստատելու մասին» N 451-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
11.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2026 թվական: