ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
08 սեպտեմբերի 2026 թ. |
N 644-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 1-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման նախաբանում «12-րդ հոդվածի» բառերը փոխարինել «8-րդ հոդվածի» բառերով.
2) Որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) ամբողջ տեքստում «աշխատակազմի քարտուղար» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «աշխատակազմի ղեկավար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) Հավելվածի 18-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ավագանու նիստերի օրակարգը նիստից առնվազն երկու շաբաթ առաջ կազմում և հաստատում է Քաղաքապետը:».
4) Հավելվածի 23-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Անհետաձգելի համարվող նախագիծը հեղինակի կողմից կարող է լրամշակվել և ներկայացվել նիստը վարողին մինչև նշված հարցի քվեարկությունը:».
5) Հավելվածի 71-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) նիստը վարողը հրապարակում է նիստին ներկա Ավագանու անդամների թվաքանակը: Եթե գրանցված ավագանու անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով ավագանու անդամների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան երկու ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորության ապահովման դեպքում նիստը վարողն ավագանու անդամներին տեղեկացնում է նիստը սկսվելու մասին, իսկ չապահովման դեպքում հերթական կամ արտահերթ նիստերը համարվում են չկայացած.».
6) Հավելվածի 71-րդ կետի 3-րդ ենթակետում «օրակարգի նախագիծը» բառերը փոխարինել «օրակարգը» բառով.
7) Հավելվածի 71-րդ կետի 5-րդ ենթակետում «հերթական նիստի օրակարգի հաստատումից» բառերը փոխարինել «առաջարկությունների քննարկումից» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2026 թ. սեպտեմբերի 8 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2026 թվական: