ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 332-Ա
ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԽԱՂԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Ֆրանկոֆոնիայի 10-րդ հոբելյանական խաղերը 2027 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու հետ կապված կազմակերպական աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե (այսուհետ՝ ազգային կոմիտե) և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Ազգային կոմիտեի նախագահին` մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը ամենամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային խաղերի նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
(2-րդ կետը խմբ. 11.09.26 N 904-Ա)
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
15.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 332-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԽԱՂԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (ազգային կոմիտեի նախագահ)
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (ազգային կոմիտեի քարտուղար)
Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի օլիմպիական շարժման և ծրագրերի իրականացման բաժնի պետ (համաձայնությամբ)
«Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
(հավելվածը խմբ. 11.09.26 N 904-Ա)