ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4336-Ա |
«04» սեպտեմբերի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով՝
1. Անհետաձգելի համարել.
1) «Ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,
2) «Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,
3) «Երևանի վարչական շրջանների սահմանները սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,
4) «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոց հ.7 շենք, հ.3 բնակելի տուն և Արամի փողոց հ.7 առևտրագործարարական շենք հասցեներում՝ «Հին Երևան» թաղամասի «52»-«57» և «G»-«J» առանցքներով պարփակված հատվածամասում գտնվող շենքերի հարկերի ավելացման և վերակառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,
5) «Երևան քաղաքում Գուրգեն Դալիբալթայանի անվամբ փողոց անվանակոչելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը,
6) «Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:
| Տ. Ավինյան |