ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
08 սեպտեմբերի 2026 թ. |
N 638-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2026 թվականի ծրագրի (ներառյալ՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ» հ.463-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 13.12.2006թ. հ.2163423 վկայական) Հ.Ավետիսյան փողոցի հ.5/4 հասցեում գտնվող 933.52քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով, մինչև 2029 թվականի հոկտեմբերի 1-ը ժամկետով տրամադրել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2026 թ. սեպտեմբերի 8 Երևան |