ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 823-Ա
«ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ՀՕ-285-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ կետը՝
1. Հաստատել «Ներդրումների մասին» 2026 թվականի հունիսի 18-ի ՀՕ-285-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
31.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 823-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ՀՕ-285-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
|
NN ը/կ |
Իրավական ակտերի տեսակն ու վերնագրերը |
Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները |
Իրավական ակտի նախագծի ընդունման ժամկետը |
Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
|
1. |
«Ներդրումների, այդ թվում՝ ներդրումային խթանների մշտադիտարկման և գնահատման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2027 թվականի փետրվարի երրորդ տասնօրյակ |
2027 թվականի ապրիլի երրորդ տասնօրյակ |
Էկոնոմիկայի նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Ներդրումների մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ |
|
2. |
«Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների քաղաքականության ամփոփագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2027 թվականի փետրվարի երրորդ տասնօրյակ |
2027 թվականի ապրիլի երրորդ տասնօրյակ |
Էկոնոմիկայի նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Ներդրումների մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ |
|
3. |
«Պետական մարմինների և ներդրողների միջև ներդրումների շրջանակներում փոխգործակցության մեխանիզմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2027 թվականի փետրվարի երրորդ տասնօրյակ |
2027 թվականի ապրիլի երրորդ տասնօրյակ |
Էկոնոմիկայի նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Ներդրումների մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ |
|
4. |
«Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր ներդրումային խթանների հրապարակային ռեեստրի ձևաչափը, ներառվող տեղեկատվությունը և վարման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2027 թվականի փետրվարի երրորդ տասնօրյակ |
2027 թվականի ապրիլի երրորդ տասնօրյակ |
Էկոնոմիկայի նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Ներդրումների մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ |
|
5. |
«Ներդրումների խթանման մարմին, վերջինիս գործառույթները, լիազորությունները, կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2027 թվականի փետրվարի երրորդ տասնօրյակ |
2027 թվականի ապրիլի երրորդ տասնօրյակ |
Էկոնոմիկայի նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Ներդրումների մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ |
|
6. |
«Ներդրումային պայմանագրի հիմնական պայմանները, չափորոշիչները և գերակա ներդրումային ուղղությունները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2027 թվականի փետրվարի երրորդ տասնօրյակ |
2027 թվականի ապրիլի երրորդ տասնօրյակ |
Էկոնոմիկայի նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում |
«Ներդրումների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մաս |
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
31.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |