ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի օգոստոսի 27-ին
«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հյուպատոսական ծառայության մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-61 օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում՝
1) «արտաքին գործերի նախարարություն» բառերը իրենց հոլովաձևերով փոխարինել «արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.
2) «արտաքին գործերի նախարար» բառերը իրենց հոլովաձևերով փոխարինել «արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 2. Օրենքի 22.2-րդ հոդվածում «արտաքին գործերի ոլորտում» բառերը փոխարինել «արտաքին գործերի և միջազգային առևտրի ոլորտում» բառերով:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում սույն օրենքից բխող փոփոխությունները կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. օգոստոսի 31 Երևան ՀՕ-441-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 օգոստոսի 2026 թվական: