ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
17 նոյեմբերի 2025 թվականի |
թիվ 101 |
քաղ. Մոսկվա |
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԳՐԱՖԻՏԱՑՎԱԾ ԷԼԵԿՏՐՈԴՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 107-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Կիրառել հակագնագցման միջոց Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք ներմուծվող՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող՝ վառարաններում օգտագործվող՝ 520 մմ-ից ավելի, սակայն 650 մմ-ից ոչ ավելի տրամագծով կլոր հատվածքով, կամ 2700 սմ2-ից ավելի մակերեսով, սակայն 3300 սմ2- ից ոչ ավելի այլ լայնական հատվածքով՝ գրաֆիտացված, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 8545 11 008 9 ծածկագրով դասակարգվող էլեկտրոդների (այսուհետ՝ գրաֆիտացված էլեկտրոդներ) նկատմամբ թիվ 1 հավելվածի համաձայն հակագնագցման տուրք ներմուծելու միջոցով՝ տվյալ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը սահմանելով 5 տարի։
(1-ին կետը լրաց. ԵՏՀԿ 16.12.25 թիվ 130)
11. Հավանություն տալ Liaoning Dantan New Materials Co., Ltd. արտադրողի կողմից ընդունված գնային պարտավորություններին (Եվրասիական տնտեսական հանձնաժողովում պարտավորությունները ներկայացնող նամակի գրանցման ամսաթիվը և համարը՝ 2025 թվականի դեկտեմբերի 8 թիվ ՆՇՊԴ-427գաղտ․/АD-40)։
(11-ին կետը լրաց. ԵՏՀԿ 16.12.25 թիվ 130)
12. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքը չի գանձվում Liaoning Dantan New Materials Co., Ltd. արտադրողի կողմից պատրաստվող գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ՝ այդ ապրանքի հայտարարատուի մոտ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ՝ նշված արտադրողի լիազորված աշխատակցի կողմից ստորագրված և այդ արտադրողի կնիքով վավերացված՝ թիվ 11 հավելվածով սահմանված ձևի համաձայն արտադրողի հավաստագրի առկայության և ապրանքների հայտարարագրում այդ հավաստագրի մասին տեղեկությունների հայտագրման դեպքում։
(12-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 16.12.25 թիվ 130)
13. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքը չի գանձվում տարեկան ծավալների սահմաններում (գնային պարտականությունների շրջանակներից դուրս) Միության մաքսային տարածք ներմուծվող գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ՝ 700 տոննայի չափով՝ Հայաստանի Հանրապետության, 1000 տոննա՝ Բելառուսի Հանրապետության (ապրանքների արտադրության ժամանակ օգտագործման համար նախատեսված գրաֆիտացված էլեկտրոդների մասով) և 1000 տոննա՝ Ղազախստանի Հանրապետության համար՝ հայտարարատուի մոտ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ Միության այն անդամ պետության գործադիր իշխանության լիազորված մարմնի կողմից տրված՝ գրաֆիտացված էլեկտրոդների նպատակային նշանակությունը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, որի տարածք իրականացվում է դրանց ներմուծումը, և որը պարունակում է տեղեկություններ ներմուծվող ապրանքի քանակի մասին։ Այդ փաստաթղթի մասին տեղեկությունները ենթակա են հայտագրման ապրանքների հայտարարագրում։
(13-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 16.12.25 թիվ 130)
2. Միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ ղեկավարվելով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով։
(2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 16.12.25 թիվ 130)
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտին՝
կատարել «Էլ 6» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից դրա կողմից ներկայացված՝ բանակցությունների պլանավորման ու անցկացման, ինչպես նաև 520 մմ-ից ավելի, սակայն 650 մմ-ից ոչ ավելի տրամագծով գրաֆիտացված էլեկտրոդների՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ մատակարարումների իրականացման առաջարկված մոտեցումների (այսուհետ՝ առաջարկված մոտեցումներ) կատարման մշտադիտարկումը՝ համաձայն թիվ 2 հավելվածի։
«Էլ 6» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից առաջարկված մոտեցումները չպահպանելու դեպքում քննարկել Արձանագրության 110-րդ կետին համապատասխան կրկնակի հակագնագցման քննություն անցկացնելու հարցը։
ուղարկել Միության անդամ պետությունների մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին Liaoning Dantan New Materials Co., Ltd. արտադրողի լիազորված աշխատակիցների ստորագրությունների և կնիքների դրոշմվածքների նմուշները.
հսկողություն իրականացնել սույն որոշմամբ հավանության արժանացած գնային պարտավորությունների կատարման նկատմամբ։
(3-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 16.12.25 թիվ 130)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 101 որոշման |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
հակագնագցման տուրքի
|
Ապրանքի անվանումը |
Արտադրողը |
Հակագնագցման տուրքի դրույքաչափը (մաքսային արժեքի տոկոսներ) |
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 101 որոշման 1-ին կետում նշված՝ գրաֆիտացված էլեկտրոդներ |
Jilin Carbon Company Ltd. (իրավաբանական հասցեն՝ 9 Heping Street, Jilin City, Jilin Province, China) Jimeng Carbon Co., Ltd. (իրավաբանական հասցեն՝ Fluorinated Industrial Zone, Fengzhen City, Wulanchabu City, Inner Mongolia Autonomous Region, China) |
19,92 |
|
Fangda Carbon New Material Co., Ltd. (իրավաբանական հասցեն՝ No.l 1 Carbon Road, Haishiwan Town, Honggu District, Lanzhou City, Gansu Province, China) |
21,73 | |
|
Jiangsu Jianglong New Energy Technology Co., Ltd. (իրավաբանական հասցեն՝ No.8 Industrial Avenue Yangtun Town, Pei County, Jiangsu Province, China) |
22,51 | |
|
Anshan Carbon Co., Ltd. (իրավաբանական հասցեն՝ Ben Street, Xinkaihe Town, Tai'an County, Anshan City, Liaoning Province, China) |
20,83 | |
|
Yingkou Deyuan Carbon Со., Ltd. (իրավաբանական հասցեն՝ Chenjiacun, Nanlou Economic Development Zone, Yingkou, Liaoning Province, China) |
20,83 | |
|
Liaoning Dantan New Materials Co., Ltd. (իրավաբանական հասցեն՝ Zhangjiagou, Dixiongshan Town, Fengcheng City, Dandong, Liaoning Province, China) |
20,83 | |
|
այլ |
22,51 |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 11 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 101 որոշման |
(ձև)
ԱՐՏԱԴՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ
|
1. Արտադրողը (անվանումը, հասցեն) |
2. Հավաստագրի հերթական համարը և տրամադրման ամսաթիվը | ||||||||||||
|
3. Արտահանողը (անվանումը, հասցեն) |
ԱՐՏԱԴՐՈՂԻ | ||||||||||||
|
4. Նշանակման երկիրը | |||||||||||||
|
5. Ներմուծողը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ռեզիդենտը (անվանումը, հասցեն) |
6. Ինվոյսը (համարը, ամսաթիվը) | ||||||||||||
|
7. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
8. Տրանսպորտային միջոցի համարը | ||||||||||||
|
9. Տեղեկություններ ապրանքի մասին | |||||||||||||
|
Համարը՝ ը/կ |
Ապրանքի նկարագրությունը, այլ ծանոթագրություններ (նշվում են ապրանքի տարատեսակները՝ պարտավորություններին համապատասխան) |
Զուտ քաշը (տոննա) |
Գինը (ԱՄՆ դոլար) |
Արժեքը | |||||||||
|
10. Ես՝ ներքոստորագրյալս, հաստատում եմ, որ սույն հավաստագրի 9-րդ կետում նշված ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանելու նպատակով վաճառքը կատարվում է՝ ստանձնած պարտավորությունների պահպանմամբ։ Ես հաստատում եմ, որ սույն հավաստագրում նշված տեղեկությունները լիարժեք են և ստույգ։
| |||||||||||||
Ծանոթագրություններ.
1. Հավաստագիրը լրացվում է ռուսերենով, տպագիր եղանակով՝ բացառությամբ հավաստագրի 1-ին և 3-րդ կետերի, որոնք լրացվում են ռուսերենով կամ անգլերենով:
2. Հավաստագրի գործողության ժամկետը դրա տրամադրման օրվանից 90 օրացուցային օր է:
3. Հավաստագրի 4-րդ կետում նշվում է նշանակման երկիրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան։
4. Հավաստագրի 6-րդ կետում նշվում են մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող ինվոյսի համարը և ամսաթիվը:
5. Հավաստագրի 8-րդ կետում նշվում է այն տրանսպորտային միջոցի գրանցման համարը, որով ապրանքը ներմուծվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք։
6. Հավաստագրի 9-րդ կետում թվանշաններով նշվում են ապրանքի գինը՝ մեկ տոննայի համար, և ապրանքի արժեքը, որը փաստացի վճարվել է կամ ենթակա է վճարման ապրանքը գնողի կողմից՝ պարտավորություններով նախատեսված վաճառքների սխեմային համապատասխան։
7. Հավաստագրի մեջ ուղղումները և (կամ) լրացումները կատարվում են սխալ տեղեկատվության վրա գիծ քաշելու և շտկված տեղեկությունները դրա վրա տպելու միջոցով, որոնք վավերացվում են արտադրողի կնիքով:
8. Հավաստագրում չի թույլատրվում անձանց ստորագրությունների ֆաքսիմիլեի օգտագործումը, ինչպես նաև ջնջումների, ուղղումների և (կամ) լրացումների առկայությունը, որոնք վավերացված չեն սույն ծանոթագրությունների 7-րդ կետում նշված կարգով:
9. Հավաստագիրն անվավեր է ճանաչվում հետևյալ դեպքերում՝
լրացել է հավաստագրի գործողության ժամկետը.
հավաստագրի ձևը չի համապատասխանում սույն հավելվածով նախատեսված ձևին, և (կամ) հավաստագիրը չի լրացվել սույն ծանոթագրությունների 1-8-րդ կետերի պահանջներին համապատասխան.
հավաստագրում նշված տեղեկությունները չեն համապատասխանում ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններին և (կամ) թույլ չեն տալիս իրականացնել ապրանքի միանշանակ նույնականացում.
հավաստագրում դրված ստորագրությունը և (կամ) կնիքը չեն համապատասխանում մաքսային մարմնի մոտ առկա ստորագրությունների և (կամ) կնիքի դրոշմվածքների նմուշներին։
(հավելվածը լրաց. ԵՏՀԿ 16.12.25 թիվ 130)
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 101 որոշման |
ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
բանակցությունների պլանավորման ու անցկացման, ինչպես նաև 520 մմ-ից ավելի, սակայն 650 մմ-ից ոչ ավելի տրամագծով գրաֆիտացված էլեկտրոդների՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ մատակարարումների իրականացման նկատմամբ
1. Եվրասիական տնտեսության անդամ պետություններում սպառողների հետ բանակցությունների անցկացում և (կամ) նախկինում սկսված բանակցությունների շարունակում ՝ 520 մմ-ից ավելի, սակայն 650 մմ-ից ոչ ավելի տրամագծով գրաֆիտացված էլեկտրոդների (այսուհետ՝ գրաֆիտացված էլեկտրոդներ) մատակարարումների հարցով պարտավորությունների առաջացման մասով՝ կիրառելով բանաձևային գնագոյացումը երկարաժամկետ հիմքով 3-ից 5 տարի ժամկետով, 2026-2030 թվականների ընթացքում գործողության ժամանակահատվածով։
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում անմիջապես սպառողներին մատակարարումներ իրականացնելիս գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ թափանցիկ, մրցակցային և հիմնավորված գնագոյացման սկզբունքների պահպանում, այդ թվում՝ բանաձևային գնագոյացման մեխանիզմների կիրառման ճանապարհով, որոնցով նախատեսվում է գրաֆիտացված էլեկտրոդների գնի պայմանավորված լինելը բաց վերլուծական աղբյուրներում հրապարակվող՝ գրաֆիտացված էլեկտրոդների և հումքի գնանշումների փոփոխության դինամիկայով։
3. Գրաֆիտացված էլեկտրոդների անխափան մատակարարումների իրականացում անմիջապես սպառողներին Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում՝ դրանց հայտերի համաձայն և համաձայնեցված պարտավորությունների պայմաններին խիստ համապատասխան։
4. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների հետ երկարաժամկետ պայմանագրերով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ գրաֆիտացված էլեկտրոդների մատակարարման առաջնահերթության որոշում՝ Եվրասիական տնտեսական միության շուկա սպոտային (կարճաժամկետ, մեկանգամյա) մատակարարումներից առաջ բանաձևային գնագոյացման կիրառմամբ՝ անկախ այդպիսի մատակարարումների պայմաններից։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: