ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 544-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 238-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամի կողմից ձեռք բերված նավակ-կոմբայնը (22,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 2,690,050 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2026 թվականի ապրիլի 22-ի «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող «Նավակ-կոմբայնի նվիրաբերում» ծրագրի մասին» N 238-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
25.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |