ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
20 դեկտեմբերի 2017 թվականի |
թիվ 88 |
քաղ. Մոսկվա |
«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետին, 4-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերին և 207-րդ հոդվածի 11-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել՝
Ապրանքների սպառման՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերից բացի այլ դեպքերը՝ թիվ 1 հավելվածով սահմանված ցանկի համաձայն․
առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգն ավարտելու՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից արտադրված (ստացված) ապրանքներն ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից արտահանելու պայմանները՝ 2-րդ հավելվածով սահմանված ցանկի համաձայն:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան կարող են սահմանվել այնպիսի ապրանքների և (կամ) ապրանքների կատեգորիաների ցանկեր, որոնց նկատմամբ չեն կիրառվում սույն որոշման թիվ 1 և (կամ) թիվ 2 հավելվածների դրույթները, ինչպես նաև այնպիսի գործողություններ, որոնց կատարումը չի թույլատրվում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից դուրս սույն որոշման 2-րդ հավելվածում նշված՝ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի մնացած մաս արտահանվող ապրանքների նկատմամբ՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված դեպքում:
3. Հաստատել կցվող՝
Ապրանքների սպառման՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերից բացի այլ դեպքերում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի կարգը։
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքների ցանկը, որտեղ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիներից թույլատրվում է սեփական արտադրական և տեխնոլոգիական կարիքների համար «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից արտադրված (ստացված) ապրանքների արտահանումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Տ. Աբդիգուլով |
Ի. Շուվալով |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 88 որոշման |
ՑԱՆԿ
Ապրանքների սպառման՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերից բացի այլ դեպքերի
1. Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից արտադրված (ստացված) ապրանքների (այսուհետ՝ ապրանքներ) սպառում, որն իրականացվում է ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու (այսուհետ՝ ԱՏԳ) ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից ԱՏԳ-ի տարածքում անշարժ գույքի օբյեկտներ և օժանդակ ենթակառուցվածքի օբեյկտներ ստեղծելու ընթացքում՝ ԱՏԳ-ի տարածքում գործունեություն իրականացնելու (վարելու) վերաբերյալ համաձայնագրի (պայմանագրի) (ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին պայմանագրի, ներդրումային հայտարարագրի, ձեռնարկատիրական ծրագրի) իրագործման նպատակով: Այդ դեպքում այդպիսի ապրանքները համարվում են սպառված, եթե դրանք դառնում են՝
անշարժ գույքի օբյեկտների բաղկացուցիչ և անբաժանելի մաս, որոնք շահագործման մեջ են դրվել և սեփականության իրավունքով գրանցվել են ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) անունով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան, իսկ եթե դա սահմանված է անդամ պետությունների օրենսդրությամբ, ապա նաև շահագործվել են ԱՏԳ այդպիսի ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ժամկետից ոչ պակաս ժամկետի ընթացքում․
օժանդակ ենթակառուցվածքի օբյեկտների (տեխնոլոգիական օբյեկտների, որոնք ֆունկցիոնալ կերպով կապված են անշարժ գույքի օբյեկտի հետ և (կամ) ապահովում են այդպիսի անշարժ գույքի օբյեկտի արտադրական (տեխնոլոգիական) գործընթացը և (կամ) կենսաապահովման գործընթացը) բաղկացուցիչ և անբաժանելի մաս, որոնք շահագործման մեջ են դրվել, իսկ եթե դա սահմանված է անդամ պետությունների օրենսդրությամբ, ապա նաև շահագործվել են ԱՏԳ այդպիսի ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ժամկետից ոչ պակաս ժամանակահատվածի ընթացքում՝ ըստ հավելվածով սահմանված ցանկի։
(1-ին կետը լրաց., փոփ., խմբ. ԵՏՀԽ 26.01.26 թիվ 2)
2. Ապրանքների սպառում ԱՏԳ-ի այն տարածքում գտնվող անշարժ գույքի օբյեկտների և օժանդակ ենթակառուցվածքի օբյեկտների շահագործման (պահպանման), վերանորոգման, հիմնանորոգման ընթացքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը:
(2-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 26.01.26 թիվ 2)
3. Ապրանքների սպառում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված և ԱՏԳ-ի այն տարածքում օգտագործվող սարքավորումների, մեքենաների և ագրեգատների տեխնիկական սպասարկման ընթացքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը: Այդ դեպքում այդպիսի ապրանքները համարվում են սպառված, եթե նշված գործողությունները կատարելիս դրանք ամբողջությամբ վերացել, առանց մնացորդի օգտագործվել են:
4. Ապրանքների սպառում «ԱՏԳ-ի տարածքում գործունեություն իրականացնելու (վարելու) մասին» համաձայնագրի (պայմանագրի) (ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին պայմանագրի, ներդրումային հայտարարագրի, ձեռնարկատիրական ծրագրի) իրագործման նպատակով ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից՝ ԱՏԳ-ի տարածքում հետազոտությունների, փորձարկումների, թեստավորումների, ստուգումների, փորձերի կամ գիտափորձերի իրականացման ընթացքում: Այդ դեպքում այդպիսի ապրանքները համարվում են սպառված, եթե նշված գործողությունները կատարելիս դրանք ամբողջությամբ վերացել, առանց մնացորդի օգտագործվել են:
(հավելվածը լրաց., փոփ., խմբ. ԵՏՀԽ 26.01.26 թիվ 2)
|
ՀԱՎԵԼՎԱԾ ապրանքների սպառման՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերից բացի այլ դեպքերի ցանկի |
ՑԱՆԿ
Օժանդակ ենթակառուցվածքի օբյեկտների
1. Էլեկտրահաղորդագծեր։
2. Կապի գծեր։
3. Մալուխակիր կոնստրուկցիաներ։
4. Խողովակաշարեր և ապրանքաբաշխիչ ցանցեր։
5. Էստակադաներ և սրահներ՝ խողովակաշարերի և էլեկտրահաղորդման ու կապի գծերի համար, հենարաններ աշտարակային, կայմեր վանդակավոր, կամուրջներ՝ ապրանքաբաշխիչ ցանցերի, էլեկտրահաղորդման ու կապի գծերի համար։
6. Էստակադաներ և հարթակներ՝ տեխնոլոգիական սարքավորումների սպասարկման ու տեսազննման համար։
7. Պահման հավաքակայաններ՝ պահեստարաններով, ցիստեռններով, բաքերով, սիլոսներով ու նույնանման տարողություններով։
8. Ջրամատակարարման ու մաքրման համակարգեր և կառույցներ։
9. Կեղտաջրերի ու կոյուղաջրերի մաքրման համակարգեր և կառույցներ։
10. Ջահային կայանքի կառույցներ։
11. Լոգիստիկ պահեստային համալիրի բետոնե հիմքի վրա ռելսերով տեղափոխվող հենարանների վրա տեղադրված հենամիջային կառույցներ (ամբարձիչներ դարպասային)։
12. Ջեռուցման, օդափոխության և օդորակման արդյունաբերական համակարգեր:
(հավելվածը լրաց. ԵՏՀԽ 26.01.26 թիվ 2)
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 88 որոշման |
ՑԱՆԿ
Առանց «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգն ավարտելու՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից արտադրված (ստացված) ապրանքներն ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածքից արտահանելու պայմանների
I. Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) սեփական արտադրական և տեխնոլոգիական կարիքների համար՝ Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության տարածքի մնացած մաս` ապրանքներն արտահանելու պայմանները, որի տարածքում ստեղծված է ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտին
1. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից արտադրված (ստացված) ապրանքների (այսուհետ՝ ապրանքներ) արտահանումն իրականացվում է՝ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու (այսուհետ՝ ԱՏԳ) ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից ԱՏԳ-ի տարածքում գործունեություն իրականացնելու (վարելու) վերաբերյալ համաձայնագրի (պայմանագրի) (ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին պայմանագրի, ներդրումային հայտարարագրի, ձեռնարկատիրական ծրագրի) իրագործման նպատակով:
2. Ապրանքները գտնվում են ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) փաստացի տիրապետման և օգտագործման ներքո, բացառությամբ պահելու, փոխադրելու (տրանսպորտով փոխադրելու) նպատակով դրանք այլ անձանց փոխանցելու դեպքերի, և այդպիսի ապրանքների նկատմամբ չեն իրականացվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված գործողությունները, կամ երրորդ անձանց ծառայությունների մատուցման հետ կապված գործողությունները:
3. ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից ապահովվում է՝
ա) ԱՏԳ-ի տարածքից արտահանվող ապրանքներում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված արտասահմանյան ապրանքների նույնականացման հնարավորությունը.
բ) ԱՏԳ-ի տարածքից արտահանվող ապրանքների՝ այդ տարածք դրանց հետադարձ ներմուծման ժամանակ նույնականացման հնարավորությունը:
4. Ապրանքների արտահանման ժամկետը կազմում է 2 տարուց ոչ ավելի, բացառությամբ նավերի կառուցման կամ վերանորոգման հետ կապված ապրանքների արտահանման:
Այն դեպքում, երբ ապրանքների արտահանումը կապված է նավերի կառուցման կամ վերանորոգման հետ, ապրանքների արտահանման ժամկետը կազմում է 4 տարուց ոչ ավելի:
(4-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 25.01.23 թիվ 18)
5. Ապրանքների արտահանումն իրականացվում է սեփական արտադրական և տեխնոլոգիական կարիքների համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) տարածքի այն մաս, որը ներառված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 88 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքների ցանկում, որտեղ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիներից թույլատրվում է սեփական արտադրական և տեխնոլոգիական կարիքների համար «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների, և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից արտադրված (ստացված) ապրանքների արտահանումը:
II. Ապրանքների վերամշակման (մշակման), ապրանքների արտադրման (ներառյալ՝ հավաքումը, մոնտաժը, հարմարեցումը) գործողությունների իրականացման նպատակով Եվրասիական տնտեսական միության մնացած մաս՝ ապրանքներն արտահանելու պայմանները
1. Ապրանքների արտահանումն իրականացվում է ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից ԱՏԳ-ի տարածքում գործունեություն իրականացնելու (վարելու) մասին համաձայնագրի (պայմանագրի) (ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին պայմանագրի, ներդրումային հայտարարագրի, ձեռնարկատիրական ծրագրի) իրագործման նպատակով:
2. ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից ապահովվում է՝
ա) ԱՏԳ-ի տարածքից արտահանվող ապրանքներում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված արտասահմանյան ապրանքների նույնականացման հնարավորությունը.
բ) ԱՏԳ-ի տարածքից արտահանվող ապրանքների նույնականացման հնարավորությունը՝ այդ տարածք դրանց հետադարձ ներմուծման դեպքում կամ այդպիսի տարածք այնպիսի ապրանքների ներմուծման դեպքում, որոնք արտադրվել (ստացվել) են այդ ապրանքներից՝ ապրանքների վերամշակման (մշակման), ապրանքների արտադրման (ներառյալ՝ հավաքումը, մոնտաժը, հարմարեցումը) գործողությունների իրականացման արդյունքում:
3. ԱՏԳ տարածք ապրանքների հետադարձ ներմուծման ժամկետը և (կամ) ապրանքների վերամշակման (մշակման), ապրանքների արտադրման (ներառյալ՝ հավաքումը, մոնտաժը, հարմարեցումը) գործողությունների իրականացման արդյունքում այդ ապրանքներից արտադրված (ստացված) ապրանքներն ԱՏԳ տարածք ներմուծելու ժամկետը կազմում է 2 տարուց ոչ ավելի՝ բացառությամբ նավերի կառուցման կամ վերանորոգման հետ կապված նման ապրանքների ներմուծման։
Այն դեպքում, երբ ապրանքների ներմուծումը կապված է նավերի կառուցման կամ վերանորոգման հետ, ԱՏԳ տարածք ապրանքների հետադարձ ներմուծման ժամկետը և (կամ) ապրանքների վերամշակման (մշակման), ապրանքների արտադրման (ներառյալ՝ հավաքումը, մոնտաժը, հարմարեցումը) գործողությունների իրականացման արդյունքում այդ ապրանքներից արտադրված (ստացված) ապրանքներն ԱՏԳ տարածք ներմուծելու ժամկետը կազմում է 4 տարուց ոչ ավելի:
(3-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 25.01.23 թիվ 18)
4. ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից ներկայացված են ԱՏԳ-ի տարածքից արտահանվող ապրանքների վերաբերյալ տեղեկություններ (անվանումը, ծածկագիրը՝ համաձայն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի կամ ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքային դիրքի մակարդակով, եթե դա նախատեսված է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ, քանակը՝ չափման հիմնական և լրացուցիչ միավորներով), տեղեկություններ ապրանքների վերամշակման (մշակման), ապրանքների արտադրման (ներառյալ հավաքումը, մոնտաժը, հարմարեցումը) գործողությունների վերաբերյալ, որոնք կատարվելու են ապրանքների նկատմամբ, ինչպես նաև նշված գործողությունների արդյունքում այդ ապրանքներից արտադրված (ստացված) ապրանքների վերաբերյալ, տեղեկություններ այն անձանց վերաբերյալ, որոնք իրականացնելու են այդպիսի գործողությունները, և օրենսդրության համապատասխան սահմանվող այլ տեղեկություններ:
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 88 որոշմամբ |
ԿԱՐԳ
Ապրանքների սպառման՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերից բացի այլ դեպքերում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 88 որոշման թիվ 1 հավելվածով նախատեսված դեպքերում (այսուհետ՝ թիվ 1 հավելված) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է այն Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) մաքսային մարմնի որոշմամբ, որի տարածքում ստեղծվել է ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտին (այսուհետ՝ ԱՏԳ):
2. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար մաքսային մարմին է ներկայացվում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու մասին դիմում (այսուհետ՝ դիմում):
3. Դիմումը ներկայացնում է՝
ա) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատու հանդիսացող ԱՏԳ ռեզիդենտը (մասնակիցը, սուբյեկտը).
բ) ԱՏԳ ռեզիդենտը (մասնակիցը, սուբյեկտը), որին փոխանցվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից արտադրված (ստացված) ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքները, և որի վրա Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 205-րդ հոդվածի 10-րդ կետով դրված է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու պարտականությունը.
գ) այն անձը, որին փոխանցվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից արտադրված (ստացված) ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքները, և որի վրա Օրենսգրքի 205-րդ հոդվածի 11-րդ կետով դրված է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու պարտականությունը:
4. Դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները՝
ա) տեղեկություններ՝ դիմում ներկայացնող անձի վերաբերյալ. իրավաբանական անձի լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), անձի հարկային համարը (առկայության դեպքում).
բ) տեղեկություններ՝ թիվ 1 հավելվածով նախատեսված դեպքերում սպառված՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից արտադրված (ստացված) ապրանքների վերաբերյալ՝ անվանումը, ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան կամ ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքային դիրքի մակարդակով, եթե դա նախատեսված է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ, քանակը՝ չափման հիմնական և լրացուցիչ միավորներով.
գ) տեղեկություններ՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վերաբերյալ, որոնք ընդգրկված են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից արտադրված (ստացված) ապրանքների կազմում (այն դեպքում, երբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից արտադրված (ստացված) ապրանքները սպառվել են թիվ 1 հավելվածին համապատասխան)՝ անվանումը, ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան կամ ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքային դիրքի մակարդակով, եթե դա նախատեսված է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ, քանակը՝ չափման հիմնական և լրացուցիչ միավորներով.
դ) ապրանքների այն հայտարարագրերի գրանցման համարները, որոնց համապատասխան ապրանքները ձևակերպվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով, ապրանքների հայտարարագրերում ապրանքների հերթական համարները, այն ապրանքի քանակը (ըստ ապրանքների յուրաքանչյուր հայտարարագրի և ապրանքների հայտարարագրում ըստ յուրաքանչյուր հերթական համարի), որի նկատմամբ ավարտվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը, իսկ այն դեպքում, երբ ապրանքները, որոնց նկատմամբ ավարտվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը, Օրենսգրքի 204-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, ենթակա չէին մաքսային հայտարարագրման՝ այն մաքսային փաստաթղթի վավերապայմանները, որի հիման վրա այդպիսի ապրանքները հաշվառվում են մաքսային մարմնի կողմից.
ե) թիվ 1 հավելվածի 1-ին կետին համապատասխան սպառված ապրանքների մասին տեղեկություններ՝ ԱՏԳ-ի տարածքում հետևյալի ստեղծման դեպքում՝
անշարժ գույքի օբյեկտ՝ այդ օբյեկտը շահագործման մեջ դնելու (փաստացի շահագործման մեջ դնելու ամսաթիվը, այն փաստաթղթերի (ակտերի) վավերապայմանները, որոնց հիման վրա օբյեկտը դրված է շահագործման մեջ, և (կամ) այդպիսի փաստաթղթերի անվանումները և այլն) ու այդ օբյեկտի նկատմամբ ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) սեփականության իրավունքի մասին տեղեկություններ․
օժանդակ ենթակառուցվածքի օբյեկտ՝ այդ օբյեկտը շահագործման մեջ դնելու մասին տեղեկություններ (փաստացի շահագործման մեջ դնելու ամսաթիվը, այն փաստաթղթերի (ակտերի) վավերապայմանները, որոնց հիման վրա օբյեկտը դրված է շահագործման մեջ, և (կամ) այդպիսի փաստաթղթերի անվանումները և այլն)
այլ տեղեկություններ, որոնք նախատեսված են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:
(4-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 26.01.26 թիվ 2)
5. Դիմումի ձևը և այն լրացնելու կարգը սահմանվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:
6. Դիմումին կցվում են`
ա) ապրանքների սպառման վերաբերյալ հաշվետվությունը՝ Օրենսգրքի 18-րդ և 203-րդ հոդվածների համաձայն անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող ձևով՝ թիվ 1 հավելվածին համապատասխան, եթե այդպիսի հաշվետվություն ներկայացնելը նախատեսված է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ.
բ) դիմումի մեջ նշված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը: Այդպիսի փաստաթղթերի ցանկը սահմանվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան.
գ) օբյեկտի նախագծային փաստաթղթերը և (կամ) տեխնիկական անձնագիրը, աուդիտորական եզրակացությունը, եթե այդ փաստաթղթերի առկայությունը նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ՝ օժանդակ ենթակառուցվածքի օբյեկտների առնչությամբ։
(6-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 26.01.26 թիվ 2)
7. Մաքսային մարմինն ուսումնասիրում է դիմումը և դրան կցվող փաստաթղթերը անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան սահմանված ժամկետներում և որոշում է կայացնում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու կամ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը մերժելու վերաբերյալ:
Մաքսային մարմնի որոշումը ձևակերպվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:
8. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը համարվում է ավարտված այդպիսի մաքսային ընթացակարգով ձևակերպված և թիվ 1 հավելվածին համապատասխան սպառված ապրանքների, ինչպես նաև այդպիսի մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից արտադրված (ստացված) ապրանքների կազմում ընդգրկված և թիվ 1 հավելվածին համապատասխան սպառված ապրանքների նկատմամբ մաքսային մարմնի կողմից՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու վերաբերյալ որոշում ընդունվելուց հետո:
(հավելվածը խմբ., լրաց. ԵՏՀԽ 26.01.26 թիվ 2)
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 88 որոշմամբ |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքների, որտեղ ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիներից թույլատրվում է սեփական արտադրական և տեխնոլոգիական կարիքների համար «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից արտադրված (ստացված) ապրանքների արտահանումը
|
Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքի այն մասի անվանումը, որտեղ թույլատրվում է ապրանքների արտահանումը ԱՏԳ-ի տարածքից |
ԱՏԳ-ի անվանումը, որի տարածքից թույլատրվում է սեփական արտադրական և տեխնոլոգիական կարիքների համար ապրանքների արտահանումը |
|
Հայաստանի Հանրապետությունում | |
|
քաղ. Երևան Արագածոտնի մարզ, Արարատի մարզ, Արմավիրի մարզ, Վայոց ձորի մարզ, Գեղարքունիքի մարզ, Կոտայքի մարզ, Լոռու մարզ, Սյունիքի մարզ, Տավուշի մարզ, Շիրակի մարզ |
ԱՏԳ «Ալյանս», ԱՏԳ «Մերիդիան», ԱՏԳ «Մեղրի» |
|
Բելառուսի Հանրապետությունում | |
|
Բրեստի մարզ (բացառությամբ Կամենեցի և Պրուժանսկու շրջանների), Վիտեբսկի մարզ (բացառությամբ Շարկովշչինսկու շրջանի), Գրոդնենսկի մարզ (բացառությամբ Սվիսլոչսկու շրջանի), Գոմելի մարզ (բացառությամբ Լոևսկի շրջանի), քաղ․ Մինսկ և Մինսկի մարզ (բացառությամբ՝ Պուխովիչսկու շրջանի), Մոգիլյովի մարզ (բացառությամբ Բելինիչսկու շրջանի) |
ԱՏԳ «Բրեստ», ԱՏԳ «Վիտեբսկ», ԱՏԳ «Գոմել-Ռատոն», ԱՏԳ «Գրոդնոինվեստ», ԱՏԳ «Մինսկ», ԱՏԳ «Մոգիլյով», «Վելիկի կամեն» չինական-բելառուսական արդյունաբերական պարկ |
|
Ղազախստանի Հանրապետությունում | |
|
քաղ. Աստանա և Աքմոլայի մարզ, Մանգիստաուի մարզ, քաղ․ Ալմաթի և Ալմաթիի մարզ, Հարավ-Ղազախստանյան մարզ, Ատիրաուի մարզ, Պավլոդարի մարզ, Կարագանդայի մարզ, Ժամբիլի մարզ, Ակտյուբինսկի մարզ, Արևմտա-Ղազախստանյան մարզ, Հյուսիս-Ղազախստանյան մարզ, Քոստանայի մարզ, Ղիզիլօրդայի մարզ, Արևելա-Ղազախստանյան մարզ |
ԱՏԳ «Աստանա-նովի գորոդ» ԱՏԳ «Մորպորտ Ակտաու», ԱՏԳ «Նորարարական տեխնոլոգիաների պարկ» ԱՏԳ «Օշչուստշ», ԱՏԳ «Ազգային ինդուստրիալ նավթաքիմիական տեխնոպարկ», ԱՏԳ «Պավլոդար», ԱՏԳ «Սարիարկա», ԱՏԳ «Խորգոս-Արևելյան դարպասներ», ԱՏԳ «Տարազ քիմիական պարկ», ԱՏԳ ««Խորգոս» մերձսահմանային համագործակցության միջազգային կենտրոն» |
|
Ղրղզստանի Հանրապետությունում | |
|
քաղ. Բիշքեկ, քաղ. Օշ, Չույի մարզ, Տալասի մարզ, Իսսիկ-Կուլի մարզ, Նարինի մարզ, Ջալալ Աբադի մարզ, Օշի մարզ, Բաթկենի մարզ |
ԱՏԳ «Բիշքեկ», ԱՏԳ «Մայմակ», ԱՏԳ «Կարակոլ», ԱՏԳ «Լեյլեկ», ԱՏԳ «Նարին» |
|
Ռուսաստանի Դաշնությունում | |
|
քաղ. Բելոգորսկ քաղաքային օկրուգ |
ԱԶՏ «Բելոգորսկ», Ամուրի մարզ |
|
քաղ. Յուժնո-Սախալինսկ քաղաքային օկրուգ, Անիվսկի քաղաքային օկրուգ, Տոմարինսկի քաղաքային օկրուգ |
ԱԶՏ «Յուժնայա», Սախալինի մարզ |
|
քաղ. Յուժնո-Սախալինսկ քաղաքային օկրուգ |
ԱԶՏ «Գոռնի վոզդուխ», Սախալինի մարզ |
|
Ներյունգրինսկի շրջան |
ԱԶՏ Յուժնայա Յակուտիա, |
|
Ելիզովսկու մունիցիպալ շրջանի Ելիզովսկու քաղաքային բնակավայր, Ելիզովսկու մունիցիպալ շրջանի Պարատունսկի գյուղական բնակավայր, Ելիզովսկու մունիցիպալ շրջանի Ռազդոլնենսկի գյուղական բնակավայր, Ելիզովսկու մունիցիպալ շրջանի Նիկոլաևսկի գյուղական բնակավայր, Ելիզովսկու մունիցիպալ շրջանի Նովոավաչինսկի գյուղական բնակավայր, Ուստ-Բոլշերեցկի շրջան, Կարագինսկի մունիցիպալ շրջան, Օլյուտորսկի մունիցիպալ շրջան, |
ԱԶՏ «Կամչատկա», Կամչատկայի երկրամաս |
|
Սոբոլևսկի մունիցիպալ շրջան, Ուստ-Կամչատսկի մունիցիպալ շրջան Վիստրինսկի մունիցիպալ շրջան, Տիգիլսկի մունիցիպալ շրջան Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքային օկրուգ |
ԱԶՏ «Կամչատկա»/Վլադիվոստոկ ազատ նավահանգիստ, Կամչատկայի երկրամաս |
|
քաղաքային օկրուգ «քաղ. Յակուտսկ» |
ԱԶՏ «ԻՊ «Կանգալասի», |
|
Միխայլովսկի մունիցիպալ շրջան, |
ԱԶՏ «Միխայլովսկի», Պրիմորսկի երկրամաս |
|
քաղ. Կոմսոմոլսկ-նա-Ամուրե, քաղ. Ամուրսկ, |
ԱԶՏ «Կոմսոմոլսկ», Խաբարովսկի երկրամաս |
|
քաղ. Խաբարովսկ |
ԱԶՏ «Խաբարովսկ», Խաբարովսկի երկրամաս |
|
Նադեժդինսկի մունիցիպալ շրջան, Վլադիվոստոկի քաղաքային օկրուգ |
ԱԶՏ «Նադեժդինսկայա»/Վլադիվոստոկ ազատ նավահանգիստ, Պրիմորսկի երկրամաս |
|
Յուժնո-Կուրիլսկի քաղաքային օկրուգ |
ԱԶՏ «Կուրիլի», Սախալինի մարզ |
|
Սվոբոդնենսկի շրջան, քաղ. Սվոբոդնի, քաղ. Սկովորոդինո |
ԱԶՏ «Սվոբոդնի», Ամուրի մարզ |
|
Նիկոլաևսկու մունիցիպալ շրջանի «քաղ. Նիկոլաևսկ-նա-Ամուրե», քաղաքային բնակավայր |
ԱԶՏ «Նիկոլաևսկ», Խաբարովսկի երկրամաս |
|
Նիկոլաևսկու մունիցիպալ շրջանի Իննոկենտևսկի գյուղական բնակավայր, |
|
|
Պարտիզանսկի մունիցիպալ շրջան |
ԱԶՏ «Նավթաքիմիական»/Վլադիվոստոկ ազատ նավահանգիստ, Պրիմորսկի երկրամաս |
|
«Բոլշոյ կամեն» քաղաքային օկրուգ, |
ԱԶՏ «Բոլշոյ կամեն»/Վլադիվոստոկ ազատ նավահանգիստ, Պրիմորսկի երկրամաս |
|
քաղաք Բիրոբիջան մունիցիպալ կազմավորում, |
ԱԶՏ «Ամուրո-Խինգանսկայա», Հրեական ինքնավար մարզ |
|
Բլագովեշչենսկի շրջան, |
ԱԶՏ «Պրիամուրսկայա», Ամուրի մարզ |
|
Անադիր քաղաքային օկրուգ, |
ԱԶՏ «Բերինգովսկի», |
|
Արտյոմովսկի քաղաքային օկրուգ, |
Վլադիվոստոկ ազատ նավահանգիստ, |
|
Վանինսկի մունիցիպալ շրջան |
Վլադիվոստոկ ազատ նավահանգիստ, |
|
Կորսակովսկի քաղաքային օկրուգ, Ուգլեգորսկի քաղաքային օկրուգ |
Վլադիվոստոկ ազատ նավահանգիստ, |
|
Պեվեկ քաղաքային օկրուգ |
Վլադիվոստոկ ազատ նավահանգիստ, Չուկոտկայի ինքնավար օկրուգ |
(հավելվածը խմբ., լրաց. ԵՏՀԽ 25.01.23 թիվ 18)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: