ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոսի 2026 թվականի N 1264-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 37-րդ և 38-րդ ենթակետերով՝
«37) որ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի «1126. Առողջապահության ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգ» ծրագրի «31002․ Առողջապահական կազմակերպությունների վերազինում» և «31003. Առողջապահական կազմակերպությունների կառուցում, վերակառուցում» միջոցառումների շրջանակներում գլխավոր կարգադրիչը միջոցառումը կատարող պետական մարմինների առաջարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման N 5 հավելվածի 2-րդ աղյուսակում ընդգրկված օբյեկտների գծով սահմանված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժերը, որոնք կատարվում են տվյալ միջոցառման տվյալ կատարողի տվյալ հոդվածով տարեկան և բոլոր եռամսյակներում ընդհանուր հատկացման, ինչպես նաև արդյունքային (կատարողական) ցուցանիշների պահպանմամբ, ներկայացված առաջարկին համաձայնելու դեպքում ինքնուրույն է իրականացնում սույն որոշման N 5 հավելվածի N 2 աղյուսակի փոփոխությունը, որի մասին ծանուցում է միջոցառումը կատարող մարմնին՝ միջեռամսյակային տեղաշարժը գանձապետական վճարահաշվարկային համակարգում մուտքագրելու նպատակով՝ փոփոխությունների մասին տեղեկացնելով նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը․
38) որ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի «1126. Առողջապահության ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգ» ծրագրի «31002․ Առողջապահական կազմակերպությունների վերազինում» և «31003. Առողջապահական կազմակերպությունների կառուցում, վերակառուցում» միջոցառումների շրջանակներում գլխավոր կարգադրիչը միջոցառումը կատարող պետական մարմինների առաջարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի N 1 հավելվածի N 3 աղյուսակում և սույն որոշման N 5 հավելվածի N 2 աղյուսակում ընդգրկված օբյեկտների միջև նախատեսված հատկացումների փոփոխությունը, որը կատարվում է տվյալ միջոցառման տվյալ կատարողի տվյալ հոդվածով տարեկան և բոլոր եռամսյակներում ընդհանուր հատկացման, ինչպես նաև արդյունքային (կատարողական) ցուցանիշների պահպանմամբ, ներկայացված առաջարկին համաձայնելու դեպքում ինքնուրույն է իրականացնում «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակի, սույն որոշման N 5 հավելվածի N 2 աղյուսակի և N 10 հավելվածի փոփոխությունները, որոնց մասին ծանուցում է միջոցառումը կատարող մարմնին՝ փոփոխությունները գանձապետական վճարահաշվարկային համակարգում մուտքագրելու նպատակով՝ փոփոխությունների մասին տեղեկացնելով նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը։ Ընդ որում, առանձին օբյեկտների գծով նախատեսված գումարների միջև փոփոխությունը կատարելիս պահպանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված կարգավորումը:
Ծրագրի գլխավոր կարգադրիչը, սույն ենթակետի համաձայն, կատարված փոփոխությունները պետք է մինչև դեկտեմբերի երկրորդ շաբաթվա ավարտը ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ձևաչափով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
21.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2026 թվական: