ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3977-Ա |
«14» օգոստոսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի Հ.3285-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով քաղաքացի Ալվարդ Նավասարդյանի՝ ի դեմս ներկայացուցչի 04.06.2026թ. հ.Դ-57651-26 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի օգոստոսի 28-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.3285-Ա որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին 29.05.2026թ. մուտքագրված համապատասխանաբար՝ 430730 (չորս հարյուր երեսուն հազար յոթ հարյուր երեսուն) դրամ և 14989855 (տասնչորս միլիոն ինը հարյուր ութսունինը հազար ութ հարյուր հիսունհինգ) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 30-օրյա ժամկետում Ալվարդ Նավասարդյանի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։»:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |