ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոսի 2026 թվականի N 1250-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Արագածոտնի մարզ, համայնք Աշտարակ, գյուղ Ոսկեվազ, Արագածի փողոց, 6-րդ նրբանցք, 6 հողամաս հասցեում գտնվող, 3,863,475.0 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 0.1338 հա մակերեսով հողամասը (2026 թվականի մարտի 28-ին տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 28032026-02-0024 վկայական) ամրացնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի աշխատակազմին՝ բժշկական ամբուլատորիա կառուցելու նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի միակողմանի ընդունման և հաշվառման աշխատանքները։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
20.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |