ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
26 նոյեմբերի 2025 թվականի |
թիվ 89 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «2026 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն. Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կողմից միջազգային համագործակցության իրականացման կարգի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Հաստատել կից ներկայացվող՝ 2026 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 20 թվականի ի թիվ որոշմամբ |
ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2026 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության
Սույն հիմնական ուղղություններով սահմանվում են 2026 թվականի համար Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն, ԵԱՏՄ) միջազգային գործունեության առանցքային վեկտորներն ու առաջնահերթությունները։
2026 թվականին Միության միջազգային գործունեությունն ուղղված կլինի «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Միության մասին պայմանագիր) 4-րդ հոդվածում նշված՝ Միության նպատակներին հասնելուն, այն է՝ Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տնտեսությունների կայուն զարգացման համար պայմանների ստեղծում՝ դրանց բնակչության կյանքի մակարդակի բարձրացման նպատակով, Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի ձևավորում, ազգային տնտեսությունների բազմակողմանի արդիականացում, կոոպերացիա և մրցունակության բարձրացում, մինչև 2030 թվականն ու մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման վերաբերյալ «Եվրասիական տնտեսական ուղի» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի հռչակագրի իրագործում, համաշխարհային շուկայում Միության և անդամ պետությունների տնտեսական շահերի առաջխաղացում, Միության մասին պայմանագրով և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով սահմանված ոլորտներում՝ լիազորությունների սահմաններում արտաքին գործընկերների ու միջազգային միավորումների հետ Միության փոխշահավետ և իրավահավասար տնտեսական համագործակցության կառուցում։
2026 թվականին Միության կողմից միջազգային գործունեություն իրականացվելիս առաջնահերթ կլինեն հետևյալ ուղղությունները՝
Միության հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման մեջ շահագրգռված՝ Միության անդամ չհանդիսացող՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների, ինչպես նաև իրավահավասար և կառուցողական գործընկերությանը ձգտող այլ երկրների հետ փոխգործակցության ակտիվացում
Միությանը կից դիտորդ պետությունների (այսուհետ՝ դիտորդ պետություններ) հետ արդյունավետ և փոխշահավետ համագործակցության զարգացում
համակարգային երկխոսության զարգացում Եվրասիայի առանցքային ինտեգրացիոն և միջպետական միավորումների՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱԱՊԱ) հետ, այդ թվում՝ հաշվի առնելով ԵԱՏՄ - ՇՀԿ - ՀԱԱՊԱ ինտեգրացիոն ուրվագծի տնտեսական չափումը, ինչպես նաև այլ շահագրգիռ գործընկերների հետ՝ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու նպատակով, այդ թվում՝ Մեծ եվրասիական գործընկերության նախաձեռնության իրագործման համատեքստում.
համագործակցության զարգացում անդամ պետությունների տնտեսական շահերի տեսանկյունից այլ հեռանկարային միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանային ինտեգրացիոն ու միջպետական միավորումների և երրորդ երկրների, զարգացման ֆինանսական ինստիտուտների հետ, այդ թվում՝ հուշագրերի ստորագրման, առանձնաշնորհային առևտրային համաձայնագրերի կնքման միջոցով, ինչպես նաև այն արտասահմանյան գործընկերների հետ առևտրատնտեսական փոխգործակցության ինտենսիվացում, որոնց հետ կնքվել են այդ առևտրային համաձայնագրերը և ստորագրվել են հուշագրեր.
երրորդ երկրների ակտիվորեն զարգացող շուկաների հետ Միության տրանսպորտային կապվածության բարձրացում՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների՝ որպես գլոբալ տրանսպորտային հաղորդակցությունների համակարգի բաղադրիչի զարգացման և բազմակողմանի միջազգային նախագծերի հետ դրանց համակցման միջոցով.
անդամ պետությունների բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծում՝ արտաքին տնտեսական գործունեություն վարելու մասով.
Միության միջազգային գործընկերների հետ համագործակցություն՝ գլոբալ մարտահրավերների հետևանքով անդամ պետությունների տնտեսությունների վրա բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով՝ Միության մասին պայմանագրով նախատեսված ոլորտներում առաջադեմ ինտեգրացիոն փորձի փոխանակման միջոցով.
կլիմայական օրակարգի հարցերով երկխոսության զարգացում՝ միջազգային ասպարեզում կլիմայի ոլորտում անդամ պետությունների շահերի առաջխաղացման նպատակով
Միության միջազգային դիրքավորումը՝ որպես տնտեսական ձգողականության բևեռ։
I. Փոխգործակցություն միջազգային կազմակերպությունների, տարածաշրջանային ինտեգրացիոն և միջպետական միավորումների, երրորդ երկրների հետ՝ համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմների զարգացման նպատակով
2026 թվականին միջազգային գործունեության բնագավառում Միության հիմնական ջանքերը կենտրոնացված կլինեն համագործակցության արդեն իսկ ստեղծված մեխանիզմների զարգացման վրա, այդ թվում՝ ստորագրված հուշագրերի, հռչակագրերի և կնքված առևտրային համաձայնագրերի շրջանակներում (նշված փաստաթղթերի արդիական ցանկը տեղադրվում է Միության պաշտոնական կայքում), ինչպես նաև նշված փաստաթղթերի իրագործմանն ուղղված պլանների ու ծրագրերի մշակման և իրականացման վրա՝
միջազգային կազմակերպությունների հետ՝ ներառյալ զարգացման ֆինանսական ինստիտուտները՝
ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունների հետ, մասնավորապես՝
ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ) հետ՝ տարածաշրջանային տնտեսական փոխգործակցության զարգացման նպատակով՝ աշխատանքային մարմինների նիստերին, խորհրդակցություններին, սեմինարներին, համաժողովներին, ֆորումներին, կլոր սեղաններին և այլ միջոցառումների մասնակցության, համատեղ վերլուծական և այլ ակնարկների նախապատրաստման միջոցով՝ ներառյալ ուսուցողական նյութերը և ծրագրերը. տրանսպորտի, էներգետիկայի, վիճակագրության, մաքսային կարգավորման ոլորտում տեղեկատվության և առաջադեմ փորձի փոխանակման նպատակով՝ առևտրային քաղաքականության, միջազգային առևտրի, հեռանկարային մաքսային տեխնոլոգիաների ներդրման, սահմանների հատման, անվավոր տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջների սահմանման հարցերով (Տրանսպորտային միջոցների ոլորտում կանոնների համաձայնեցման համար համաշխարհային ֆորումի հետ փոխգործակցությամբ), ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման հսկողության (վերահսկողության) հարցերով՝ նորմատիվային կարգավորման հարցերով ստանդարտացման և համագործակցության ոլորտում քաղաքականության մասով ՄԱԿ ԵՏՀ-ի աշխատանքային խմբի նիստերին խորհրդատվական հիմունքներով մասնակցության միջոցով՝ տեխնիկական կանոնակարգման ոլորտում Միության մարմինների ակտերը մշակելիս և արդիականացնելիս միջազգային փորձը հաշվի առնելու նպատակով.
ՄԱԿ ԵՏՀ-ի ներքին տրանսպորտի հարցերով կոմիտեի հետ՝ համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության առաջնահերթություններն ու խնդիրներն իրագործելիս համաշխարհային ինտեգրացիոն փորձն ուսումնասիրելու և լավագույն միջազգային գործելակերպերը կիրարկելու նպատակով՝ ներառյալ տրանսպորտային և լոգիստիկ ոլորտներում թվային տեխնոլոգիաների ներդրումը.
ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի համար տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ԱԽՕՏՍՀ) հետ՝ տարածաշրջանային տնտեսական համագործակցության ամրապնդման և մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում կայուն զարգացման բնագավառում Օրակարգի իրագործման մասով աջակցության ցուցաբերման, ինչպես նաև առաջադեմ միջազգային գործելակերպերի ուսումնասիրման և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) և ԱԽՕՏՍՀ-ի միջև փոխըմբռնման նոր հուշագրի ստորագրման նպատակով․ ԱԽՕՏՍՀ-ի աշխատանքային մարմինների նիստերին մասնակցելու նպատակով, այդ թվում՝ ԱԽՕՏՍՀ-ի էներգետիկայի հարցերով կոմիտեի նիստերին՝ էներգետիկայի ոլորտում Միության փորձի առաջխաղացման մասով, ինչպես նաև էներգախնայողության ոլորտում առաջադեմ գործելակերպերի ուսումնասիրման նպատակով, ԱԽՕՏՍՀ-ի տրանսպորտի հարցերով կոմիտեի նիստերին՝ տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտում Միության փորձի առաջխաղացման մասով, ԱԽՕՏՍՀ-ի առևտրի և ներդրումների հարցերով կոմիտեի նիստերին՝ անդրսահմանային անթուղթ առևտրի ոլորտում առաջադեմ գործելակերպերի ուսումնասիրման մասով, ԱԽՕՏՍՀ-ի վիճակագրության հարցերով կոմիտեի նիստերին՝ Միության վիճակագրական համակարգի զարգացման մասով՝ հիմնվելով գործունեության ժամանակակից սկզբունքների վրա և հաշվի առնելով վիճակագրության ոլորտում միջազգային ստանդարտները․ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և Հանձնաժողովի իրավասությանը վերապահված հարցերին առնչվող համաժողովներին, սեմինարներին և այլ միջոցառումների՝ աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության ոլորտում տարածաշրջանային նախագծերին մասնակցելու նպատակով․ համատեղ վերլուծական ակնարկներ նախապատրաստելու նպատակով, այդ թվում՝ մաքսային կարգավորման բնագավառում․ «Տնտեսական և կայուն զարգացման համար թվային փոխակերպման ոլորտում տարածաշրջանային համագործակցության ամրապնդում» հետազոտական նախագծի իրագործմանն աջակցելու նպատակով.
ՄԱԿ-ի՝ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի համար տնտեսական հանձնաժողովի (ԼԱԿՏՀ) հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով կապերի հաստատման նպատակով, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեության և ծառայությունների առևտրի զարգացման ոլորտում, ինչպես նաև Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների հետ անդամ պետությունների առևտրատնտեսական համագործակցության ինտենսիվացման նպատակով՝ միջոցառումներին համատեղ մասնակցության և վերլուծական հետազոտությունների անցկացման միջոցով.
ՄԱԿ ԵՏՀ-ի, ԱԽՕՏՍՀ-ի և ԼԱԿՏՀ-ի հետ՝ ԵԱՏՄ-ի տարածաշրջանում ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին (այսուհետ՝ ՄԱԿ ԿԶՆ) հասնելու գործում եվրասիական տնտեսական ինտեգրման ներդրման առաջխաղացման և տարածաշրջանային տնտեսական համագործակցության ամրապնդման մասով, այդ թվում՝ կայուն զարգացմանը նվիրված ՄԱԿ-ի տարածաշրջանային ֆորումներին և ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի (ԷԿՈՍՈՍ) հովանու ներքո՝ կայուն զարգացմանը նվիրված՝ բարձր մակարդակի քաղաքական ամենամյա ֆորումին Հանձնաժողովի՝ իր իրավասության սահմաններում Միության մասին պայմանագրով նախատեսված ուղղություններով մասնակցության միջոցով.
Միավորված ազգերի կազմակերպության առևտրի և զարգացման համաժողովի (ՄԱԱԶՀ) հետ՝ հետևյալ հարցերի շուրջ երկխոսություն զարգացնելու, ինչպես նաև փորձի փոխանակմանն աջակցելու, համաշխարհային լավագույն գործելակերպերն ուսումնասիրելու և ՄԱԱԶՀ-ի մեթոդաբանական բազան կիրառելու նպատակով՝ առևտրային քաղաքականություն, էլեկտրոնային և թվային առևտուր, առևտրի ընթացակարգերի պարզեցում և «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացում, անդամ պետությունների տնտեսության և փոխադարձ առևտրի վրա արգելքների ազդեցության գնահատում, ինտեգրացիոն միավորումների շրջանակներում առևտրում արգելքների հայտնաբերում ու վերացում, առևտրատնտեսական վեճերի լուծում (մեդիացիա)․ ընդհանուր շուկաների ստեղծման և տնտեսական համագործակցության զարգացման նպատակով՝ ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման, դրանց դասակարգման և անդամ պետությունների տնտեսության և առևտրի վրա դրանց ազդեցության մասով, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման նպատակով․ մրցակցության նպատակով, այդ թվում՝ Մրցակցային քաղաքականության և իրավունքի հարցերով փորձագետների միջկառավարական խմբի աշխատանքներին մասնակցելու միջոցով, ինչպես նաև մրցակցության հարցերով տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների երկխոսության զարգացման նպատակով․ գլոբալ, տարածաշրջանային և ազգային մակարդակներում ձեռնարկատիրության զարգացման նպատակով. սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով՝ ՄԱԱԶՀ-ի հարթակում ստեղծված մասնագիտացված խորհրդատվական մարմինների, այդ թվում՝ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրության և քաղաքականության հարցերով փորձագետների միջկառավարական խմբի գործունեությանը, ինչպես նաև ՄԱԱԶՀ-ի հովանու ներքո անցկացվող՝ փորձագետների խորհրդակցություններին, համաժողովներին, ֆորումներին և այլ միջոցառումների մասնակցելու միջոցով
Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) հետ՝ 2014 թվականի հոկտեմբերի 30-ի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպության միջև համագործակցության մասին համատեղ հայտարարությամբ սահմանված՝ գործունեության ուղղությունների արդիականացման և արդյունավետ երկխոսության շարունակման նպատակով
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ՝ պարենային ապահովվածությանը հասնելու, գյուղատնտեսության կայուն զարգացման հարցերով՝ ներառյալ թվային և նորարարական տեխնոլոգիաների ներդրումը.
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) հետ՝ Միության շրջանակներում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության և իրավական պահպանության համակարգի կատարելագործման հարցերով առաջարկների նախապատրաստման նպատակով՝ մտավոր սեփականության ոլորտում արդիական հարցերով համատեղ միջոցառումներ կազմակերպելու, վերլուծական և տեղեկատվական նյութեր փոխանակելու, ինչպես նաև Հանձնաժողովի և ՄՍՀԿ-ի համար հետաքրքրություն ներկայացնող միջոցառումներին փոխադարձ մասնակցելու միջոցով.
Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հետ՝ ՄՄԿ-ի կողմից անցկացվող նախագծերին մասնակցելու և Միության շրջանակներում աշխատանքային ռեսուրսների ընդհանուր շուկայի հետագա զարգացման վերաբերյալ առաջարկներ մշակելու, աշխատանքային միգրացիայի ոլորտի իրավական կարգավորման առաջադեմ փորձն ուսումնասիրելու, ինչպես նաև տեղեկատվական և վերլուծական նյութեր փոխանակելու նպատակով.
Էլեկտրատեխնիկական միջազգային հանձնաժողովի (ԷՄՀ) հետ՝ էլեկտրատեխնիկական արտադրանքին ներկայացվող պահանջների սահմանման ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաև էլեկտրատեխնիկական արտադրանքի տեխնիկական կանոնակարգման և համապատասխանության՝ դրա գնահատման խնդրահարույց հարցերով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով
Համաշխարհային էներգետիկ խորհրդի (ՀԷԽ) հետ՝ էներգետիկայի ոլորտում տնտեսական զարգացման նպատակով՝ 2026 թվականին ՀԷԽ-ի հովանու ներքո էներգետիկայի ոլորտում համաշխարհային առաջատարների գագաթնաժողովին մասնակցելու միջոցով
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հետ՝ ԱՀԿ-ի անդամ պետությունների աշխատանքային խմբերի և խորհրդատվական մարմինների նիստերին մասնակցելու, փորձի փոխանակման և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Առևտրի համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի միջև 2021 թվականի հոկտեմբերի 13-ի փոխըմբռնման հուշագրով նախատեսված համագործակցության այլ ձևերի միջոցով
Միջազգային հարկային համագործակցության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մշակման հարցերով միջազգային բանակցային կոմիտեի հետ՝ Բանակցային կոմիտեի նստաշրջանին որպես դիտորդ Միության մասնակցության միջոցով՝ անուղղակի հարկերին առնչվող հարցերով փորձի ուսումնասիրման նպատակով.
ՄԱԿ-ի վիճակագրական բաժնի հետ՝ SDMX միջազգային ստանդարտի հիման վրա Միության վիճակագրական գործելակերպում միջազգային վիճակագրական ստանդարտների և դասակարգումների, թվային տեխնոլոգիաների ներդրմանն առնչվող հարցերով (վիճակագրական տվյալների և մետատվյալների փոխանակում)՝ ինտերակտիվ ձևաչափով վիճակագրական տվյալների բազաներին օգտվողների հասանելիությունն ապահովելու նպատակով.
Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) հետ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Համաշխարհային մաքսային կազմակերպության միջև 2016 թվականի հունիսի 17-ի փոխըմբռնման հուշագրի շրջանակներում՝ ՀՄԿ-ի կողմից անցկացվող միջոցառումներին մասնակցության միջոցով՝ մաքսային կարգավորման առաջադեմ գործելակերպերի ուսումնասիրման և մաքսային կարգավորման ոլորտում Միության փորձի առաջխաղացման նպատակով.
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ՝ Միության իրավասության սահմաններում ԱՀԿ-ի աշխատանքային մարմինների, ԱՀԿ-ի աշխատանքային խմբերի և կոմիտեների նիստերին մասնակցելու միջոցով, որոնց ընթացքում քննարկվում են առևտրային քաղաքականության, ներքին շուկայի պաշտպանության, առևտրում տեխնիկական արգելքների վերացման, գյուղատնտեսությունում սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների, կարգավորման միջոցառումների կիրառման հարցերը, ինչպես նաև Միության իրավասությանը վերապահված միջոցների մասով՝ ԱՀԿ-ի վեճերի լուծման ընթացակարգերին մասնակցելու միջոցով.
Առևտրի միջազգային կենտրոնի (ԱՄԿ) հետ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Առևտրի միջազգային կենտրոնի միջև 2018 թվականի հոկտեմբերի 9-ի փոխըմբռնման հուշագրի իրագործման շրջանակներում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ առևտրային քաղաքականության հարցերով երկխոսություն զարգացնելու և միջազգային ու տարածաշրջանային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով.
Միջազգային մրցակցային ցանցի (ՄՄՑ) հետ՝ մրցակցության հարցերով համաշխարհային հարթակում Հանձնաժողովի դիրքավորման նպատակով՝ տվյալ ոլորտում Միության փորձը ներկայացնելու, աշխատանքային խմբերի գործունեությանը, փաստաթղթերի մշակմանը և այլ նախագծերի մասնակցելու միջոցով.
Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու հարցերով եվրասիական խմբի (ԵԱԽ) հետ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու հարցերով եվրասիական խմբի միջև 2021 թվականի փետրվարի 12-ի փոխըմբռնման հուշագրին համապատասխան․
Հարկերի և ներդրումների միջազգային կենտրոնի (ՀՆՄԿ) հետ՝ տեղեկատվության փոխանակման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համատեղ թեմատիկ հանդիպումների և կլոր սեղանների անցկացման միջոցով՝ Միության մասին պայմանագրին համապատասխան
«Կոդեքս ալիմենտարիուս» հանձնաժողովի (ՊԳԿ-ի/ԱՀԿ-ի) հետ՝ սննդամթերքի ստանդարտների մշակման հարցերով՝ այն միջազգային ստանդարտների, մեթոդական ցուցումների, նորմերի և կանոնների մշակման միջոցառումներին մասնակցելու միջոցով, որոնք նպաստում են սննդամթերքի անվտանգության ապահովմանը և որակի բարձրացմանը, ինչպես նաև խոչընդոտների վերացմանը՝ պարենային ապրանքների բարեխիղճ առևտրի համար.
Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) հետ՝ ԿԱՀԿ-ի միջազգային ստանդարտները կիրառելու և անասնաբուժասանիտարական միջոցառումների կիրառման ու մշակման ոլորտում Միության մարմինների ակտերը նախապատրաստելիս դրանք հաշվի առնելու հարցերով՝ կենդանիների հատուկ վտանգավոր հիվանդությունների հարուցիչների ներբերումից և տարածումից անդամ պետությունների տարածքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու և Միության շրջանակներում անասնաբուժասանիտարական միջոցառումները կատարելագործելու նպատակով՝ համատեղ միջոցառումներ կազմակերպելու և դրանց մասնակցելու, ինչպես նաև ԿԱՀԿ-ի կողմից կազմակերպվող նստաշրջաններին, նիստերին և սեմինարներին մասնակցելու միջոցով.
Բույսերի կարանտինի և պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի (ԲԿՊՄԿ) քարտուղարության և դրա տարածաշրջանային կազմակերպությունների հետ՝ կարանտինային բուսասանիտարական անվտանգության ապահովման ոլորտում Միության համար արդիական հարցերով համագործակցության գիտամեթոդական և փորձագիտական ներուժի զարգացման, Միության մարմինների ակտերի նախապատրաստման շրջանակներում կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման նպատակով՝ համատեղ միջոցառումներին մասնակցելու, տեղեկատվության և փորձի փոխանակման, ինչպես նաև բուսասանիտարական միջոցառումների կիրառման ոլորտում նոր միջազգային ստանդարտների մշակման և գործող միջազգային ստանդարտների վերանայման հարցերով՝ անդամ պետությունների լիազորված մարմինների առաջարկները հաշվի առնելու միջոցով.
Շաքարի միջազգային կազմակերպության (ՇՄԿ) և Ցորենի հարցերով միջազգային խորհրդի (ՑՄԽ) հետ՝ շաքարի և ցորենի շուկաներում նոր միտումների և ցորենի, յուղատու մշակաբույսերի և շաքարի առևտրում նոր առաջնահերթությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման նպատակով
Պարենային անվտանգության հարցերով իսլամական կազմակերպության (ՊԱԻԿ) հետ՝ գյուղատնտեսության կայուն զարգացման, գյուղատնտեսական արտադրանքի ու պարենի արտադրության և շուկաների հավասարակշռված զարգացման հարցերով.
Ավտոմոբիլային տրանսպորտի միջազգային միության (ԱՏՄՄ), Երկաթուղիների համագործակցության կազմակերպության (ԵՈւՀԿ), Անդրեվրասիական փոխադրումների հարցերով միջազգային համակարգող խորհրդի (ԱԵՓՄՀԽ), Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (ՕՏՄԱ), Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱվԿ), Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) հետ՝ համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության առաջնահերթություններն ու խնդիրներն իրագործելիս համաշխարհային ինտեգրացիոն փորձն ուսումնասիրելու և լավագույն միջազգային գործելակերպերը կիրարկելու նպատակով՝ ներառյալ տրանսպորտային և լոգիստիկ ոլորտներում թվային տեխնոլոգիաների ներդրումը.
Կապի բնագավառում տարածաշրջանային ընկերակցության (ԿՏԸ) հետ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կապի բնագավառում տարածաշրջանային ընկերակցության միջև 2024 թվականի հունիսի 5-ի փոխգործակցության հուշագրին համապատասխան՝ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության զարգացման նպատակով՝ տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության և առաջադեմ փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ խորհրդակցությունների, սեմինարների, նիստերի, գիտաժողովների, կլոր սեղանների և այլ միջոցառումների անցկացման միջոցով.
Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ասոցիացիայի (ԿՍՀՄԱ) հետ՝ կենսաթոշակային ապահովման ոլորտում միջազգային լավագույն գործելակերպերի կիրառման նպատակով.
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) հետ՝ համատեղ նախագծերի իրագործման և անդամ պետություններում արդյունաբերական կոոպերացիայի զարգացման համար պայմանների ստեղծման նպատակով, այդ թվում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 26-ի ««Արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրեր ընտրելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից դրանք իրականացնելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» հիմնադրույթը հաստատելու մասին» թիվ 3 որոշմանը համապատասխան․
այլ շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հետ՝ ներառյալ զարգացման ֆինանսական ինստիտուտները, որոնց հետ Հանձնաժողովը ձևայնացրել է փոխգործակցությունը.
տարածաշրջանային ինտեգրացիոն և միջպետական միավորումների հետ՝
ԱՊՀ գործադիր կոմիտեի հետ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի միջև 2018 թվականի նոյեմբերի 27-ի փոխգործակցության խորացման հուշագրին և դրա իրագործման պլանին համապատասխան՝ անդամ պետությունների և Միության անդամ չհանդիսացող՝ ԱՊՀ շահագրգիռ մասնակից պետությունների միջև բազմակողմանի առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն աջակցելու նպատակով՝ միջոցառումներին փոխադարձ մասնակցության, այդ թվում՝ անդամ պետությունների և ԱՊՀ մասնակից պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչների ներգրավմամբ, Հանձնաժողովի աշխատանքային մարմինների և ԱՊՀ գործադիր կոմիտեի նիստերին մասնակցության, Միության մարմինների ակտերի նախագծերի դրույթների և ԱՊՀ շրջանակներում մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի դրույթների միջև հնարավոր հակասությունների (կոլիզիաների) վերացման հարցերով խորհրդակցությունների անցկացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և Հանձնաժողովի իրավասության մեջ մտնող հարցերով տնտեսական համագործակցության զարգացման միջոցով՝ ներառյալ աշխատավորների մասնագիտական որակավորման, մաքսային կարգավորման և տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման, սպառողների իրավունքների պաշտպանության, աշխատանքային միգրացիայի, սոցիալական ապահովության հարցերը, ինչպես նաև արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտի, մտավոր սեփականության, մրցակցության, տրանսպորտի, ձեռնարկատիրության, ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման հարցերը, մասնավորապես՝
ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի (ԱՊՀ վիճկոմիտե) հետ՝ համատեղ միջոցառումների անցկացման, փորձի փոխանակման միջոցով օգտագործողների համար վիճակագրական տվյալների հասանելիության բարձրացման, տվյալների մատակարարների ծանրաբեռնվածության նվազեցման և Միությունում վիճակագրական տեղեկատվության բարձր որակի ապահովման հարցերով համագործակցության զարգացման նպատակով, այդ թվում՝ պաշտոնական վիճակագրական մեթոդաբանության ներդաշնակեցման, պաշտոնական վիճակագրական տեղեկատվության համադրելիության բարձրացման, պաշտոնական վիճակագրական տեղեկատվության հավաքագրման և տարածման համար թվային տեխնոլոգիաների կիրառման ընդլայնման հարցերով.
ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի (ՄՄՂԽ) հետ՝ աշխատանքային միգրացիայի ոլորտին առնչվող փորձի փոխանակման նպատակով.
ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի (ԱՊՀ ՀԾՂՀԽ) հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև համատեղ թեմատիկ հանդիպումների և կլոր սեղանների անցկացման միջոցով՝ Միության մասին պայմանագրին համապատասխան.
ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության (ԱՊՀ ՏՀԽ) հետ՝ տրանսպորտի բնագավառում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման մասով փորձի փոխանակման և տնտեսական համագործակցության զարգացման, տրանսպորտային գործունեության թվայնացման, միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացման, ենթակառուցվածքային նախագծերի իրագործման նպատակով.
Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (ՀՔՄԽ) և ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետաքննության շտաբի հետ՝ իրավակիրառ պրակտիկային, շուկաների վերլուծությանն առնչվող հարցերով փորձի փոխանակման նպատակով, ինչպես նաև մրցակցային իրավունքի կատարելագործման նպատակով՝ միջոցառումներին, փաստաթղթերի մշակմանը մասնակցելու և մրցակցության ոլորտում Հանձնաժողովի գործունեությունը ներկայացնելու միջոցով.
ԱՊՀ մասնակից պետությունների ապահովագրական վերահսկողության մարմինների ղեկավարների միջպետական համակարգող խորհրդի հետ՝ համատեղ միջոցառումներ, համաժողովներ, ֆորումներ անցկացնելու միջոցով անդամ պետությունների ապահովագրական օրենսդրությունը Միության մասին պայմանագրին և դրա զարգացման համար ընդունված միջազգային պայմանագրերին և Միության մարմինների ակտերին համապատասխան ներդաշնակեցնելու նպատակով.
ԱՊՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հարցերով միջպետական խորհրդի (ԱՊՀ ՄՊԽ) հետ՝ միջպետական ստանդարտների պլանավորման, մշակման, ընդունման, կիրառման և ժամանակակից գիտատեխնիկական մակարդակի վրա դրանց պահպանման մասով, այդ թվում՝ Միության տեխնիկական կանոնակարգերի իրագործման համար․
ԱՊՀ մասնակից պետությունների անասնաբուժության բնագավառում համագործակցության հարցերով միջկառավարական խորհրդի, Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների ներբերումից և տարածումից ԱՊՀ մասնակից պետությունների տարածքների սանիտարական պաշտպանության հիմնախնդիրների հարցերով համակարգող խորհրդի, ԱՊՀ մասնակից պետությունների բույսերի կարանտինի հարցերով համակարգող խորհրդի (ԲԿՀԽ) և ԱՊՀ մասնակից պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական խորհրդի հետ․
ԱՊՀ մասնակից պետությունների արժեթղթերի շուկաների կարգավորման հարցերով լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի հետ՝ համատեղ միջոցառումներ, համաժողովներ, ֆորումներ անցկացնելու միջոցով արժեթղթերի շուկայի ոլորտում օրենսդրությունը Միության մասին պայմանագրին և դրա զարգացման համար ընդունված միջազգային պայմանագրերին և Միության մարմինների ակտերին համապատասխան ներդաշնակեցնելու նպատակով.
ԱՊՀ էլեկտրաէներգետիկ խորհրդի (ԱՊՀ ԷԷԽ) հետ՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում ինտեգրացիոն գործընթացների զարգացման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ պետությունների համագործակցության էլեկտրաէներգետիկ խորհրդի միջև 2018 թվականի նոյեմբերի 2-ի համագործակցության հուշագրի 2-րդ կետին համապատասխան․
Միութենական պետության մշտական կոմիտեի հետ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միութենական պետության մշտական կոմիտեի միջև 2012 թվականի դեկտեմբերի 13-ի փոխըմբռնման հուշագրին համապատասխան․
ՇՀԿ-ի հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ տնտեսական փոխգործակցության ուղղություններով ավելի սերտ գործնական համագործակցություն հաստատելու նպատակով՝ անդամ պետությունների և ՇՀԿ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների, գործարար համայնքների, ինչպես նաև փորձագիտական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառումներն իրականացնելու միջոցով.
Ասիայում փոխգործակցության ու վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցության (ԱՓՎՄԽ) հետ՝ տնտեսական համագործակցության զարգացմանն աջակցելու և տարածաշրջանային տնտեսական ինտեգրման, տնտեսության և ֆինանսների, տրանսպորտի և փոխադրումների, թվայնացման և տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների, արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի, առևտրային քաղաքականության ոլորտներում ավելի սերտ գործնական փոխգործակցություն հաստատելու նպատակով.
ՀԱԱՊԱ-ի հետ՝ ՀԱԱՊԱ-ի քարտուղարության հետ երկխոսության հետագա ակտիվացման և ՀԱԱՊԱ-ի անդամ պետությունների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման միջոցով՝ գյուղատնտեսության, առևտրի ընթացակարգերի պարզեցման, մաքսային կարգավորման, թվային էկոնոմիկայի և էլեկտրոնային առևտրի զարգացման, մտավոր սեփականության, սպառողների իրավունքների պաշտպանության, մրցակցության ոլորտներում և Միության իրավասության շրջանակներում փոխգործակցության այլ ասպեկտներով՝ լավագույն ինտեգրացիոն գործելակերպերի փոխանակման, կանոնավոր խորհրդակցությունների, սեմինարների անցկացման և երկու միավորումների գծով միջոցառումներին մասնակցության, անդամ պետությունների և ՀԱԱՊԱ-ի անդամ պետությունների գործարար համայնքների կոնտակտներին աջակցության միջոցով, այդ թվում՝ համաժողովների և այլ համատեղ միջոցառումների հարթակներում՝ հեռանկարում հաշվի առնելով ԵԱՏՄ-ի և ՀԱԱՊԱ-ի համագործակցությունը տնտեսական հարցերով ոլորտային կամ երկխոսային գործընկերության մակարդակին հասցնելը.
Աֆրիկյան միության (Աֆրոմիություն) հետ՝ տնտեսական համագործակցության բնագավառում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Աֆրիկյան միության միջև փոխգործակցության հուշագրի մասով աշխատանքների շարունակման, ինչպես նաև Աֆրոմիության և Աֆրիկայի առանձին պետությունների հետ Միության և դրա անդամ պետությունների առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը համալիր աջակցության միջոցով՝ գործարար շրջանակների միջև երկխոսության զարգացման նպատակով՝ համատեղ միջոցառումների անցկացման, Աֆրոմիության անդամ պետություններում կազմակերպվող գործարար առաքելություններում Հանձնաժողովի, անդամ պետությունների լիազորված մարմինների և գործարար կառույցների ներկայացուցիչների մասնակցության, անդամ պետությունների տարածքներում անցկացվող կոնգրեսացուցահանդեսային միջոցառումներին Աֆրոմիության և Աֆրոմիության անդամ պետությունների ներկայացուցիչների ներգրավման, Աֆրոմիության անդամ պետությունների տարածքներում անցկացվող միջոցառումներին Հանձնաժողովի, ինչպես նաև անդամ պետությունների պաշտոնական և գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցության միջոցով.
Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի (ԿՈՄԵՍԱ) հետ՝ 2022 թվականի հուլիսի 21-ի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Արևելյան ու Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի մրցակցության հարցերով հանձնաժողովի միջև մրցակցային քաղաքականության և իրավակիրառման ոլորտում փոխըմբռնման հուշագրի շրջանակներում՝ մրցակցային քաղաքականության և իրավակիրառման բնագավառում՝ մրցակցային քաղաքականության և իրավակիրառման ոլորտում համատեղ միջոցառումներին մասնակցության և փորձի փոխանակման, մրցակցության խթանման միջոցով.
Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՈՍՈՒՐ) հետ՝ առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ամրապնդման, Միության և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի միջև առևտրի զարգացման ու բազմազանեցման նպատակով՝ 2018 թվականի դեկտեմբերի 17-ի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՈՍՈՒՐ) միջև առևտրատնտեսական հարցերով համագործակցության հուշագրին համապատասխան հիմնադրված՝ Առևտրատնտեսական համագործակցության հարցերով համատեղ կոմիտեի գործունեության շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կապերի հաստատման, ինչպես նաև մաքսային կարգավորման ոլորտում լավագույն գործելակերպերի փոխանակման և մաքսային վերահսկողության ժամանակ առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման միջոցով.
Լատինաամերիկյան և կարիբյան տնտեսական համակարգի (ԼԱՏՀ) հետ՝ ինստիտուցիոնալ փոխգործակցությունն ամրապնդելու և տարածաշրջանային ինտեգրման զարգացման ու ներառական տնտեսական աճի համար պայմաններ ստեղծելու նպատակով՝ ՄԱԿ ԿԶՆ-ին հասնելու գործում տնտեսական ինտեգրման դերն ուսումնասիրելու թեմատիկայով համատեղ սեմինարների անցկացման միջոցով, այդ թվում՝ ՄԱԿ-ի հարթակներում, ինչպես նաև ինտեգրման բնագավառում փորձի փոխանակման միջոցով՝ ներառյալ ինտեգրման էֆեկտների չափման հարցերը, և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում.
Կենտրոնական Ամերիկայում տնտեսական ինտեգրման քարտուղարության (SIECA) հետ՝ Կենտրոնական Ամերիկայի երկրների և անդամ պետությունների միջև առևտրի ընդլայնմանն ու բազմազանեցմանն աջակցության նպատակով՝ ինտեգրման բնագավառում փորձի փոխանակման համար համատեղ միջոցառումների անցկացման միջոցով.
Խաղաղօվկիանոսյան դաշինքի հետ՝ ինտեգրացիոն փորձի փոխանակման, համագործակցության փոխշահավետ ուղղությունների, այդ թվում՝ անդամ պետությունների և Խաղաղօվկիանոսյան դաշինքի մասնակից պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչների միջև ուղղակի շփումների զարգացման, համատեղ միջոցառումների և բիզնես ֆորումների անցկացման միջոցով տարածաշրջանային տնտեսական ինտեգրման, առևտրի ընթացակարգերի պարզեցման հարցերի ուսումնասիրման նպատակով․
Անդյան համայնքի գլխավոր քարտուղարության հետ՝ համագործակցության զարգացման նպատակով՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման բնագավառում փորձի փոխանակման համար համատեղ միջոցառումների, գործարար համայնքի հետ երկխոսության անցկացման միջոցով.
դիտորդ պետությունների հետ`
Ուզբեկստանի Հանրապետության հետ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև 2021 թվականի ապրիլի 30-ի փոխգործակցության հուշագրի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության 2024-2026 թվականների համատեղ միջոցառումների ծրագրի շրջանակներում՝ գործարար համայնքների միջև երկխոսության ակտիվացմանն աջակցելու և առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու, Ուզբեկստանի Հանրապետության տարածքում կոնգրեսային միջոցառումների ընթացքում Միության թեմատիկան խթանելու նպատակով, ինչպես նաև դիտորդ պետության ինստիտուտի զարգացման համատեքստում. բացի այդ՝ համագործակցությունն Ուզբեկստանի Հանրապետության հետ զարգանալու է Միության և Ուզբեկստանի Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների ու միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման հնարավոր մոտեցումների մշակման միջոցով
Կուբայի Հանրապետության հետ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կուբայի Հանրապետության կառավարության միջև 2018 թվականի մայիսի 31-ի փոխըմբռնման հուշագրի շրջանակներում՝ առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու, 2026-2030 թվականների համար համատեղ միջոցառումների ծրագիրը ձևավորելու, գործարար համայնքների միջև երկխոսության ակտիվացմանն աջակցելու, Կուբայի Հանրապետության տարածքում կոնգրեսային միջոցառումների ընթացքում Միության թեմատիկան խթանելու նպատակով, ինչպես նաև դիտորդ պետության ինստիտուտի զարգացման համատեքստում.
Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի համաձայնագրին համապատասխան, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ Հանձնաժողովի գործունեության ուղղություններով՝ համատեղ կոմիտեի և այլ աշխատանքային մարմինների շրջանակներում փոխգործակցության միջոցով, որոնց ստեղծումը նախատեսված է նշված համաձայնագրով, Միության ու դրա անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության մասով համատեղ միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») նախապատրաստման և իրագործման միջոցով, ինչպես նաև դիտորդ պետության ինստիտուտի զարգացման համատեքստում.
երրորդ երկրների հետ՝
Արգենտինայի Հանրապետության, Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության, Հունգարիայի, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Հորդանանի Հաշիմյան Թագավորության, Ինդոնեզիայի Հանրապետության, Կամբոջայի Թագավորության, Կորեայի Հանրապետության, Մարոկկոյի Թագավորության, Մոնղոլիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Նիկարագուայի Հանրապետության, Պերուի Հանրապետության, Մյանմայի Միության Հանրապետության, Սինգապուրի Հանրապետության, Թաիլանդի Թագավորության, Ֆարերյան կղզիների, Էկվադորի Հանրապետության, Չիլիի Հանրապետության, ինչպես նաև Միության հետ երկխոսության մեջ շահագրգռված այլ պետությունների հետ, որոնց պետական իշխանության մարմինների հետ Հանձնաժողովը ստորագրել է հուշագրեր՝ առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով՝ շեշտը դնելով ճյուղային փոխգործակցության զարգացման վրա, այդ թվում՝ հուշագրերի իրագործման մասով միջոցառումների պլանների ձևավորման և երկարաձգման (անհրաժեշտության սահմանման դեպքում), համատեղ աշխատանքային խմբերի նիստերի անցկացման գործելակերպի զարգացման և անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների, Եվրասիական տնտեսական միության գործարար խորհրդի և անդամ պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչների՝ դրանց աշխատանքներին մասնակցության համար ներգրավման միջոցով.
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Սերբիայի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության հետ՝ առանձնաշնորհային առևտրային համաձայնագրերին համապատասխան (Սինգապուրի Հանրապետության համար՝ այդ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից)՝ ապրանքների առևտրի զարգացմանն աջակցելու նպատակով՝ ներառյալ առևտրում սահմանափակող միջոցների հայտնաբերումն ու վերացումը։ Բացի այդ՝ համագործակցությունը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հետ զարգանալու է մաքսային ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակման մասին կնքված արձանագրությունների գործնական իրագործման միջոցով, Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ մաքսային ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակման մասին արձանագրության կնքման և հետագա գործնական իրագործման միջոցով։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) հետ՝ Համատեղ հանձնաժողովի և այլ աշխատանքային մարմինների շրջանակներում փոխգործակցության միջոցով, որոնց ստեղծումը նախատեսված է «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրով, այդ թվում՝ Համատեղ հանձնաժողովի կողմից 2023 թվականի փետրվարի 16-ին ընդունված՝ Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման պլանի («ճանապարհային քարտեզի») արդիականացման և իրագործման միջոցով. Միության ու դրա անդամ պետությունների և ՉԺՀ-ի միջև փոխգործակցության ուղղությունների ընդլայնման միջոցով՝ համագործակցության ոլորտային օրակարգի, առևտրի ընթացակարգերի պարզեցման և ՉԺՀ-ում անդամ պետությունների բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու մասով. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության միջև հակագնագցման, փոխհատուցման և հատուկ պաշտպանական միջոցների կիրառման ոլորտում համագործակցության մասին» 2012 թվականի դեկտեմբերի 6-ի հուշագրի իրագործման միջոցով՝ քննություն անցկացնող մարմինների միջև քննությունների մեթոդաբանական ու ընթացակարգային ասպեկտների մասով երկխոսության հաստատման և առևտրային պաշտպանության միջոցների կիրառման ոլորտում արդիական հարցերի շուրջ կարծիքների փոխանակման նպատակով. արդյունաբերության ոլորտում ինտեգրացիոն ուղղվածություն ունեցող և Միության ամրապնդման խնդիրներին համապատասխանող համատեղ նախաձեռնությունների արդիականացման և մշակման միջոցով. մաքսային կարգավորման հարցերով փոխգործակցության միջոցով՝ ներառյալ թվային (մտավոր) մաքսատան ինստիտուտի զարգացումը. մաքսային համագործակցության և առևտրի ընթացակարգերի պարզեցման հարցերով ենթակոմիտեի գործունեության շրջանակներում ժամանակակից մաքսատան գործունեության մեջ հեռանկարային թվային տեխնոլոգիաների ներդրման մասով փորձի փոխանակման միջոցով. ֆինանսական շուկաների կարգավորման և վերահսկողության ոլորտում օրենսդրության կատարելագործման հարցերով փորձի փոխանակման և համագործակցության զարգացման միջոցով. մաքսային ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակման մասին արձանագրության կնքման և հետագա գործնական իրագործման միջոցով «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների ու միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» 2019 թվականի հունիսի 6-ի համաձայնագրի իրագործման շրջանակներում փոխգործակցության միջոցով․ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության շուկայի կարգավորման պետական վարչության միջև մրցակցային քաղաքականության և հակամենաշնորհային կարգավորման բնագավառում համագործակցության ոլորտում 2021 թվականի նոյեմբերի 16-ի փոխըմբռնման հուշագրի իրագործման միջոցով, ինչպես նաև պետական գնումների հարցերի շուրջ երկխոսության զարգացման միջոցով․ միջազգային առևտրի վրա ազդող՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցների կիրառման միջոցով, ինչպես նաև ինտեգրացիոն ուղղվածություն ունեցող և Միության համբավի ամրապնդման խնդիրներին համապատասխանող՝ ոլորտային համագործակցության այն առաջնահերթ նախագծերի ցանկի (ինտեգրացիոն նախագծերի տվյալների բանկի) իրագործման ընթացքի մշտադիտարկման միջոցով, որոնք իրագործվում և պլանավորվում են իրագործվել Համատեղ հանձնաժողովի եվրասիական մասով համաձայնեցված՝ Միության զարգացման պլանների և «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության զուգակցման շրջանակներում.
Արաբական Միացյալ Էմիրությունների և Մոնղոլիայի հետ՝ համապատասխանաբար տնտեսական գործընկերության մասին համաձայնագիրը և ժամանակավոր առևտրային համաձայնագիրն ուժի մեջ մտնելն ապահովելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու միջոցով
Ինդոնեզիայի Հանրապետության հետ՝ ազատ առևտրի մասին համաձայնագիրն ստորագրելը և ուժի մեջ մտնելն ապահովելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու միջոցով
Եգիպտոսի Արաբական Հանրապետության հետ՝ ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու մասով բանակցային գործընթացն ակտիվացնելուն ուղղված աշխատանքներ իրականացնելու միջոցով
Հնդկաստանի Հանրապետության և Թունիսի Հանրապետության հետ՝ ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքելու նպատակով բանակցություններ վարելու միջոցով։
Ընդ որում, Միության արտաքին առևտրային քաղաքականության իրագործումն ապահովվում է մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածի համար միջնաժամկետ հեռանկարում Միության հիմնական գործընկերների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումներին համապատասխան.
Կշարունակվի երրորդ երկրների ներկայացուցիչների հետ փոխգործակցությունը՝ այդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հարցերով՝ ներառյալ հանդիպումները և խորհրդակցությունները, այդ թվում՝ երրորդ երկրների տարածքներում, երրորդ երկրների, տարածաշրջանային ինտեգրացիոն և միջկառավարական միավորումների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
II. Համագործակցություն հնարավոր գործընկերների հետ, որոնց հետ Միությունն առաջնահերթ կարգով է ձգտում զարգացնել կապերը
Կշարունակվի փոխգործակցության զարգացման համար ինստիտուցիոնալ հիմքի ձևավորման աշխատանքը՝
միջազգային կազմակերպությունների հետ՝ ներառյալ զարգացման ֆինանսական ինստիտուտները՝
ՄԱԿ-ի քարտուղարության հետ՝ տեղեկատվության և փորձի փոխանակման, համատեղ միջոցառումներին և հետազոտություններին մասնակցության, տնտեսական կայունության և սոցիալական բարեկեցության ապահովման, տնտեսական իրավունքների պաշտպանության, ինչպես նաև Միության մասին պայմանագրով նախատեսված ուղղություններով անդամ պետությունների կողմից ՄԱԿ ԿԶՆ-ին հասնելուն ուղղված ծրագրերի իրագործման միջոցով առևտրատնտեսական հարցերով փոխգործակցության զարգացման նպատակով.
ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունների հետ՝ ՄԱԿ ԿԶՆ-ի թեմատիկայի և մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում կայուն զարգացման բնագավառում Օրակարգի իրագործման հարցում տարածաշրջանային ինտեգրացիոն կառույցների ներդրման, ինչպես նաև այլ առաջատար գլոբալ նախաձեռնությունների իրագործման համատեքստում, այդ թվում՝ Միացյալ ազգերի կազմակերպության 1992 թվականի մայիսի 9-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային և 2015 թվականի դեկտեմբերի 12-ի Փարիզյան համաձայնագրին համապատասխան կլիմայի փոփոխության բացասական հետևանքների դեմ պայքարի մասով, ինչպես նաև անդամ պետությունների հետ փոխգործակցությամբ այն միջոցառումների իրագործման միջոցով, որոնք ուղղված են Միության կողմից ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին (ՄԱԿ ԳՎ) առընթեր դիտորդի կարգավիճակ ստանալու վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի ընդունմանը.
Աֆրիկայի համար ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի (ԱՏՀ) հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կապերի հաստատման և փոխգործակցության զարգացման նպատակով, այդ թվում՝ տարածաշրջանային ինտեգրման առևտրի, ենթակառուցվածքի զարգացման ոլորտներում, ինչպես նաև սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման մասով փորձի փոխանակման նպատակով.
ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ) հետ՝ դրա փորձագիտական ներուժին հասանելիություն ստանալու նպատակով՝ առաջին հերթին, ներդրողների և պետությունների միջև վեճերի կարգավորման հարցերով (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ III աշխատանքային խումբ) և էլեկտրոնային առևտրի հարցերով (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ IV աշխատանքային խումբ), ինչպես նաև հետաքրքրություն ներկայացնող և Հանձնաժողովի իրավասության մեջ մտնող այլ հարցերով.
Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ՝ ԱՀԿ-ի հետ առևտրային քաղաքականության հարցերով համագործակցության ակտիվացման նպատակով, ինչպես նաև ԱՀԿ-ի քարտուղարության հետ փոխգործակցության նպատակով՝ Միության կողմից ԱՀԿ-ի աշխատանքային մարմիններում դիտորդի կարգավիճակ ստանալու համար.
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հետ՝ մրցակցության ոլորտում արդեն հաստատված համագործակցության շրջանակներում՝ միջոցառումներին և ուսուցողական ծրագրերին, ինչպես նաև մրցակցության ոլորտում ՏՀԶԿ-ի աշխատանքին մասնակցելու միջոցով.
Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) հետ՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների և դրանց հետ փոխկապակցված ստանդարտների՝ միջազգային ստանդարտների հետ ներդաշնակեցման հարցերով միջոցառումներին մասնակցության և փորձի փոխանակման նպատակով․
Դեղագրքային քննարկման խմբի (PDG) հետ՝ դեղամիջոցների շրջանառության հարցերով միջոցառումներին մասնակցության և փորձի փոխանակման նպատակով․
Աֆրիկայի արտահանման-ներմուծման բանկի հետ (Աֆրարտներբանկ)՝ անդամ պետությունների և Աֆրոմիության անդամ պետությունների ապրանքաշրջանառության ծավալների աճին աջակցելու հարցերով արդյունավետ փոխգործակցություն կառուցելու և աֆրիկյան տարածաշրջանում Միության դրական կերպարի առաջխաղացմանն ուղղված թեմատիկ միջոցառումներ անցկացնելու, ինչպես նաև Հանձնաժողովի և Աֆրարտներբանկի միջև համագործակցության ծրագիր մշակելու նպատակով․
Ապահովագրական վերահսկողների միջազգային ասոցիացիայի (ԱՎՄԱ) և Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության (ԻՕՍԿՕ) հետ՝ ֆինանսական շուկաների ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման իրականացման առնչությամբ՝ հաշվի առնելով լավագույն միջազգային գործելակերպերը և ԱՎՄԱ-ի ու ԻՕՍԿՕ-ի սկզբունքները՝ ֆինանսական ոլորտում անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված նորմերի և պահանջների մոտարկման նպատակով.
Բորսաների համաշխարհային ֆեդերացիայի (ԲՀֆ) հետ՝ արժեթղթերի առևտրի և բորսայական գործի տեխնոլոգիաների կարգավորման հարցերով համագործակցության զարգացման նպատակով, այդ թվում՝ արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների առևտրի միջազգային կազմակերպիչների հետ փոխգործակցության, ինչպես նաև համատեղ միջոցառումների, համաժողովների և ֆորումների անցկացման միջոցով.
Համաշխարհային բանկի (ՀԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ՝ միջազգային համագործակցության զարգացման համար՝ Միության իրավասության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով խորհրդակցություններ անցկացնելու միջոցով.
Գազ արտահանող երկրների ֆորումի (ԳԱԵՖ) հետ՝ Միության գազի ընդհանուր շուկայի գործունակության կազմակերպման աշխատանքներն իրագործելիս համաշխարհային ինտեգրացիոն փորձն ուսումնասիրելու և լավագույն միջազգային գործելակերպերը կիրարկելու նպատակով, այդ թվում՝ տարածաշրջանային ինտեգրացիոն և միջպետական միավորումների համատեղ միջազգային միջոցառումներին մասնակցելու միջոցով.
Կենտրոնական Ասիայի էլեկտրաէներգետիկական համակարգող խորհրդի (ԿԱ ԷՀԽ) հետ՝ այն պետությունների հետ փոխգործակցության փորձն ուսումնասիրելու համար, որոնց էներգահամակարգերն աշխատում են Կենտրոնական Ասիայի միավորված էլեկտրաէներգետիկական համակարգի շրջանակներում՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում տեխնոլոգիական նորմատիվ փաստաթղթերը մշակելիս օգտագործելու նպատակով․
Գլոբալ էներգետիկ միավորման զարգացման և կոոպերացիայի կազմակերպության (GEIDCO) հետ՝ Միության իրավասության սահմաններում էլեկտրաէներգետիկայի հարցերով համագործակցության զարգացման նպատակով․
Գլոբալ լոգիստիկ դաշինքի (ԳԼԴ) հետ՝ փորձի փոխանակման և համաշխարհային լավագույն գործելակերպերի ուսումնասիրման նպատակով․
տարածաշրջանային ինտեգրացիոն և միջպետական միավորումների հետ՝
ԲՐԻԿՍ-ի հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ Միության մասին պայմանագրով սահմանված ոլորտներում (առևտրային քաղաքականություն, առևտրի կարգավորում, թվային տնտեսության զարգացում, մաքսային կարգավորում, արդյունաբերական համագործակցություն, տրանսպորտ, էներգետիկա և մրցակցություն) փոխգործակցության զարգացման նպատակով․
Մեր Ամերիկայի ժողովուրդների բոլիվարական դաշինքի՝ Ժողովուրդների առևտրային պայմանագրի (ԱԼԲԱ ԺԱՊ) հետ՝ երկխոսության զարգացման և ինտեգրացիոն օրակարգի մասով փորձի փոխանակման նպատակով՝ երկկողմանի սեմինարներ և շնորհանդեսներ անցկացնելու միջոցով.
Ասիայում համագործակցության երկխոսության (ԱՀԵ) հետ՝ անդամ պետությունների և ԱՀԵ-ի մասնակից երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում փոխադարձ հետաքրքրության ոլորտները սահմանելու, ինչպես նաև Հանձնաժողովի և ԱՀԵ-ի քարտուղարության միջև համագործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունը քննարկելու նպատակով.
Եվրոպական միության (ԵՄ) հետ՝ քանի որ ԵԱՏՄ-ԵՄ ձևաչափով երկխոսության զարգացման հարցում հետաքրքրվածությունը պահպանվում է․ Երկխոսությունը վերսկսելու դեպքում կշարունակվի Հանձնաժողովի և Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ մասնագիտացված մարմինների միջև համագործակցությունը, այդ թվում՝ առևտրային քաղաքականության հարցերով տեխնիկական խորհրդակցությունների ձևաչափով․
Հնդկական օվկիանոսի մերձափնյա երկրների տարածաշրջանային համագործակցության ասոցիացիայի (ՀՕՏՀԱ), Աֆրիկա մայրցամաքի ազատ առևտրի գոտու (ԱՄԱԱԳ), Տարածաշրջանային համապարփակ տնտեսական գործընկերության (ՏՀՏԳ), Արևելյան Աֆրիկայի համայնքի (ԱԱՀ), Արևմտյան Աֆրիկայի տնտեսական և արժութային միության (ԱԱՏԱՄ), Կարիբյան համայնքի (ԿԱՐԻԿՈՄ), Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի (ԼԱԻԱ), Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ), Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի (ԿՈՄԵՍԱ), Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ), Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ), Արաբական Մաղրիբի Միության, Զարգացման միջկառավարական կազմակերպության (IGAD), Արաբական Համագործակցության Խորհրդի, Աֆրիկայի հարավի զարգացման համայնքի (ՍԱԴԿ), Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ), Կենտրոնական Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի (ԿԱՊՏՀ), Արևմտաաֆրիկյան պետությունների տնտեսական համայնքի (ԷԿՕՎԱՍ), Հարավաֆրիկյան մաքսային միության (ՍԱԿՈՒ) և այլ ենթատարածաշրջանային ու տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ Միության մասին պայմանագրով սահմանված ոլորտներում, այդ թվում՝ կայուն զարգացման ուղղություններով համագործակցության հաստատման և զարգացման նպատակով․
տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ՝ կանոնավոր հանդիպումներ անցկացնելու ձևաչափով մրցակցության հարցերով տարածաշրջանային կազմակերպությունների հաստատված երկխոսության զարգացման միջոցով (Արաբական մրցակցային ցանց (ԱՄՑ), ՀԱԱՊԱ, ԱԱՀ, ԱԱՏԱՄ, ԿԱՐԻԿՈՄ, ԿՈՄԵՍԱ, ԱԱԵՏՀ և այլն)․
երրորդ երկրների հետ՝
Թուրքմենստանի հետ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Թուրքմենստանի կառավարության միջև փոխգործակցության հուշագիր կնքելու հնարավորության մշակման միջոցով, ինչպես նաև Միության անդամ չհանդիսացող՝ ԱՊՀ այլ մասնակից պետությունների հետ, որոնց հետ համագործակցությունը փոխադարձ տնտեսական շահ է ներկայացնում՝ դրանց հետ հարաբերությունների ձևայնացման միջոցով.
Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Բահրեյնի Թագավորության, Բոլիվիայի Բազմազգ Պետության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության, Բրունեյ Դարուսսալամի Պետության, Հասարակածային Գվինեայի Հանրապետության, Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության, Վրաստանի, Իրաքի Հանրապետության, Կատարի Պետության, Կոստա-Ռիկայի Հանրապետության, Քուվեյթի Պետության, Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության, Մալայզիայի, Մեքսիկայի Միացյալ Նահանգների, Մոզամբիկի Հանրապետության, Նամիբիայի Հանրապետության, Օմանի Սուլթանության, Սիրիայի Արաբական Հանրապետության, Սուդանի Հանրապետության, Ֆիլիպինների Հանրապետության, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության, Հարավաֆրիկյան Հանրապետության և այլ երկրների հետ, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումների այն անդամ պետությունների հետ, որոնց հետ Միությունը ձևայնացրել է փոխգործակցությունը, և որոնց հետ համագործակցությունը փոխադարձ տնտեսական շահ է ներկայացնում՝ հաշվի առնելով Միության հետ երկխոսություն հաստատելու դրանց առաջարկները և նախաձեռնությունները.
երրորդ երկրների հետ, որոնք Հանձնաժողովի և անդամ պետությունների կողմից կսահմանվեն որպես հեռանկարային՝ դրանց հետ առանձնաշնորհային առևտրային համաձայնագրերի կնքման տեսանկյունից՝ համապատասխան բանակցությունների նախաձեռնման մեջ փոխադարձ շահագրգռվածության դեպքում
երրորդ երկրների հետ, որոնք սահմանված կարգով մասնակցում և ներգրավվում են «Եվրասիական ագրոէքսպրես» նախագծի իրագործման շրջանակներում նախատեսված՝ գյուղատնտեսական արտադրանքի և պարենի կանոնավոր փոխադարձ մատակարարումների զարգացման մեջ։
* * *
Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ կիրականացնի Միության՝ միջազգային ասպարեզում որպես տնտեսական ձգողականության բևեռ, գործունեությանն ուղղված աշխատանքը՝ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների կապակցման միջոցով՝ Միության՝ որպես Մեծ եվրասիական գործընկերության ինտեգրացիոն ուրվագծի ձևավորման գործընթացի առանցքային մասնակիցներից մեկը, տնտեսական փոխգործակցության մասով՝ ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի, ԱՓՎՄԽ-ի, ՀԱԱՊԱ-ի և տարածաշրջանի այլ շահագրգիռ միավորումների ու պետությունների հետ Միության մասին պայմանագրով նախատեսված ոլորտներում տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված առաջարկների մշակման և իրագործման միջոցով, ինչպես նաև Միության զարգացման պլանների և «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության զուգակցման միջոցով։
Կշարունակվի դիտորդ պետության կարգավիճակ ստացած պետությունների հետ փոխգործակցության զարգացման աշխատանքը՝ Միության ինտեգրացիոն օրակարգի այն ոլորտների վերլուծման և սահմանման միջոցով, որոնցում արտահայտվում է փոխադարձ շահն ինչպես անդամ պետությունների, այնպես էլ դիտորդ պետությունների կողմից, ինչպես նաև դիտորդ պետության կարգավիճակի հանրամատչելիացման միջոցով։
Կշարունակվի աֆրիկյան մայրցամաքի հետ Միության երկխոսությունն ակտիվացնելու ուղին, որին անհրաժեշտ է անդամ պետություններում արտադրված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների և տեխնոլոգիաների լայն ցանկ։
Հանձնաժողովը կշարունակի միջազգային ասպարեզում ներկայացնել Հանձնաժողովի իրավասության սահմաններում և Միության մասին պայմանագրով նախատեսված ուղղություններով անդամ պետությունների կողմից ՄԱԿ ԿԶՆ-ին հասնելու առնչությամբ եվրասիական տնտեսական ինտեգրման ազդեցության դրական արդյունքները։
Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ կշարունակի գլոբալ շուկայում Միության ներկայության ընդլայնման աշխատանքը՝ երրորդ երկրների շուկաներ անդամ պետությունների ապրանքների դուրսբերման համար Միության ներուժի արդյունավետ օգտագործման բարձրացմանն ուղղված համակարգային որոշումների մշակման միջոցով, անդամ պետությունների արտահանողների համար նոր շուկաների հասանելիության առավելագույն պարզեցման, տարածաշրջանային և գլոբալ արտադրական շղթաներում դրանց ինտեգրման աշխատանքները։
Միության միջազգային գործունեությունը կողմնորոշված կլինի եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական խնդիրների լուծմանը, մասնավորապես՝ արտահանման, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքի, արդյունաբերական կոոպերացիայի զարգացմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը, նորարարությունների ու թվային տեխնոլոգիաների ոլորտում Միության առաջատար փորձի արտահանմանը և այլն, ինչպես նաև անդամ պետությունների ձեռնարկությունների՝ երրորդ երկրների շուկաներ համատեղ դուրս գալու համար պայմանների ստեղծմանն ուղղված աշխատանքի ակտիվացմանը, նեղ մասնագիտական երկխոսությունների ինտենսիվացմանը՝ համագործակցության ստեղծված մեխանիզմների շրջանակներում (համագործակցության կամ փոխըմբռնման հուշագրերին համապատասխան ստեղծված համատեղ աշխատանքային խմբեր)։
Միությունը կշարունակի միջազգային տրանսպորտային միջանցքների տրասպորտային լոգիստիկ և թվային ենթակառուցվածքի համատեղ զարգացմանն ուղղված ջանքերի կոորդինացումը, այդ թվում՝ «Արևելք - Արևմուտք» և «Հյուսիս - Հարավ» ուղղություններով, ինչպես նաև «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախաձեռնության զուգակցման շրջանակներում՝ երրորդ երկրների հետ առևտրային և տնտեսական կապերի զարգացման համար երկրների ինքնիշխանության և իրավասության հարգանքի, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա բեռնափոխադրումների «անկարան տեխնոլոգիայի» ապահովման նպատակով։ Այդ նպատակով կշարունակվի ենթակառուցվածքային սահմանափակումները հանելու և օրենսդրական խոչընդոտները վերացնելու մասով աշխատանքը Միության շրջանակներում և երրորդ երկրների հետ։
Հանձնաժողովը, անդամ պետությունների աջակցությամբ, կշարունակի ջանքեր գործադրել Միության միջազգային օրակարգի առաջխաղացման ուղղությամբ՝ մասնագիտացված աշխատանքային խմբերի հարթակներում, ինչպես նաև անդամ պետություններում և երրորդ երկրներում անցկացվող՝ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսներում և ֆորումներում։ Կշարունակվի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրումը՝ ներառյալ տեխնոլոգիաների տրանսֆերի հարցերը, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում լավագույն գործելակերպերի քննարկման համար համատեղ հարթակների ձևավորումը և խորհրդակցությունների անցկացումը։
Զարգացման ինստիտուտների, այդ թվում՝ ԵԱԶԲ-ի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) հետ համագործակցության շրջանակներում հիմնական ջանքերն ուղղված կլինեն ինտեգրացիոն բնույթ կրող նախագծերի ֆինանսավորման համար պայմաններ ստեղծելու նպատակով փոխգործակցության հնարավորության մշակմանը, նշված ինստիտուտների մանդատների շրջանակներում ծրագրերի և նախագծերի առաջխաղացմանը, նոր տրանսպորտային լոգիստիկ ուղղությունների ստեղծմանը, ինչպես նաև անդամ պետությունների առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։
Կշարունակվի աշխատանքն արտաքին տնտեսական գործունեություն վարելու մասով անդամ պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ՝ ներառյալ առևտրային ընթացակարգերի պարզեցումը, ինչը կնպաստի ապրանքների և ծառայությունների առաջխաղացմանն արտաքին շուկաներ։
Հանձնաժողովը սահմանված կարգով կշարունակի ջանքեր գործադրել Միության միջազգային դիրքավորման ուղղությամբ, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական ֆորումի, Աստանայի միջազգային ֆորումի, Արևելյան տնտեսական ֆորումի, Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի հարթակներում, Հանձնաժողովի և անդամ պետությունների կողմից կազմակերպվող՝ միջազգային մակարդակի այլ միջոցառումների շրջանակներում՝ ներառյալ ԱՊՀ և ԵԱՏՄ երիտասարդական տնտեսական ֆորումը, ինչպես նաև շահագրգիռ ինտեգրացիոն միավորումների, միջազգային և միջկառավարական կազմակերպությունների և երկրների հարթակներում՝ Միության տնտեսական նվաճումները ներկայացնելու միջոցով։
Հանձնաժողովի միջազգային կոնտակտներն այդ թվում ուղղված կլինեն Միության արդիական օրակարգի առաջխաղացմանը և միջազգային ասպարեզում անդամ պետությունների կողմից ՄԱԿ ԿԶՆ-ին հասնելու առնչությամբ եվրասիական տնտեսական ինտեգրման ազդեցության դրական արդյունքները ներկայացնելուն՝ Միության մասին պայմանագրով նախատեսված ուղղություններով Հանձնաժողովի իրավասության սահմաններում։
Կշարունակվի Միջազգային գործունեության հարցերով խորհրդատվական կոմիտեի աշխատանքը՝ միջազգային մրցուղու վրա աշխատանքի կատարելագործման վերաբերյալ առաջարկների մշակման, միջազգային ասպարեզում Միության տնտեսական դիրքերի ամրապնդմանն ուղղված միջոցների մշակման, ինչպես նաև հերթական տարվա համար Միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների ձևավորման վերաբերյալ հանձնարարականների նախապատրաստման մասով։
Միության միջազգային օրակարգի նպատակների և խնդիրների իրագործումը կիրականացվի անդամ պետությունների պետական կառավարման մարմինների հետ փոխգործակցությամբ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության կողմից միջազգային համագործակցության իրականացման կարգին համապատասխան։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: