ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
24 փետրվարի 2026 թվականի |
թիվ 35 |
քաղ. Աստանա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 107 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 266-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» թիվ 107 որոշման թիվ 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 91 կետով.
«91. Չի թույլատրվում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրով դասակարգվող` էլեկտրական շարժիչներով շարժիչային այն տրանսպորտային միջոցների տիրապետման, օգտագործման, տնօրինման իրավունքների փոխանցումը, որոնք ցանկացած եղանակով Միության մաքսային տարածք են ներմուծվել 2022 թվականի մարտի 28-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ՝ Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.38 ենթակետով նախատեսված քանակի շրջանակներում (այսուհետ՝ էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցներ), Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն և (կամ) Ռուսաստանի Դաշնությունում մշտական բնակության վայր ունեցող անձանց։
Ռուսաստանի Դաշնություն էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումն այն դեպքում, երբ այդ տրանսպորտային միջոցները գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում կամ Ղրղզստանի Հանրապետությունում, թույլատրվում է բացառապես այն անձանց, որոնք միաժամանակ բավարարում են հետևյալ պայմանները․
նշված անդամ պետություններից որևէ մեկի քաղաքացիության առկայությունը.
մշտական բնակության վայրն այն անդամ պետությունում, որի քաղաքացին է նա։
Էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները գործում են այն ուղևորային մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվանից, որին համապատասխան ապրանքները բաց են թողնվել ազատ շրջանառության մեջ, մինչև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման թիվ 2 հավելվածի 2-րդ աղյուսակի 4-րդ կետով նախատեսված չափով մաքսատուրքերը, հարկերը վճարելը, սակայն ոչ ավելի, քան 3 տարի այն ուղևորային մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվանից, որին համապատասխան ապրանքները բաց են թողնվել ազատ շրջանառության մեջ։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2026 թվականի հունվարի 22-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն. Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: