ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
26 հունվարի 2026 թվականի |
թիվ 2 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 88 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետին, 207-րդ հոդվածի 11-րդ կետի երկրորդ պարբերությանն ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 1283 և 1284 կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի ««Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման որոշ հարցերի մասին» թիվ 88 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 90 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն․ Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի հունվարի 26-ի թիվ 2 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 88 որոշման մեջ կատարվող
1. Նշված որոշման թիվ 1 հավելվածում
ա) 1-ին կետում՝ առաջին նախադասության մեջ՝
«անշարժ գույքի օբյեկտներ» բառերից հետո ավելացնել «և օժանդակ ենթակառուցվածքի օբեյկտներ» բառերը
«, որոնք դառնում են այդպիսի օբյեկտների բաղկացուցիչ և անբաժանելի մաս։» բառերը հանել
երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Այդ դեպքում այդպիսի ապրանքները համարվում են սպառված, եթե դրանք դառնում են հետևյալի բաղկացուցիչ և անբաժանելի մասը՝
անշարժ գույքի այն օբյեկտները, որոնք շահագործման մեջ են դրված և սեփականության իրավունքով գրանցված են ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) անունով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան, իսկ եթե դա սահմանված է անդամ պետությունների օրենսդրությամբ՝ նաև շահագործվել են ԱՏԳ այդպիսի ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ժամկետից ոչ պակաս ժամկետի ընթացքում
օժանդակ ենթակառուցվածքի այն օբյեկտները (տեխնոլոգիական օբյեկտները, որոնք գործառութային առումով կապված են անշարժ գույքի օբյեկտի հետ և (կամ) ապահովում են արտադրական (տեխնոլոգիական) գործընթացը և (կամ) անշարժ գույքի այդ օբյեկտի կենսաապահովման գործընթացը), որոնք շահագործման մեջ են դրված, իսկ եթե դա սահմանված է անդամ պետությունների օրենսդրությամբ՝ նաև շահագործվել են ԱՏԳ այդպիսի ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) կողմից՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ժամկետից ոչ պակաս ժամկետի ընթացքում՝ ըստ հավելվածով սահմանված ցանկի։»
բ) 2-րդ կետը «անշարժ գույքի օբյեկտների» բառերից հետո լրացնել «և օժանդակ ենթակառուցվածքի օբյեկտների» բառերով
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ հավելվածով՝
|
«ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսվածից տարբեր՝ ապրանքների այլ սպառման դեպքերի ցանկի |
ՑԱՆԿ
օժանդակ ենթակառուցածքի օբյեկտների
1. Էլեկտրահաղորդագծեր։
2. Կապի գծեր։
3. Մալուխակիր կոնստրուկցիաներ։
4. Խողովակաշարեր և ապրանքաբաշխիչ ցանցեր։
5. Էստակադներ և սրահներ՝ խողովակաշարերի և էլեկտրահաղորդման ու կապի գծերի համար, հենարաններ աշտարակային, կայմեր վանդակավոր, կամուրջներ՝ ապրանքաբաշխիչ ցանցերի, էլեկտրահաղորդման ու կապի գծերի համար։
6. Էստակադներ և հարթակներ՝ տեխնոլոգիական սարքավորումների սպասարկման ու տեսազննման համար։
7. Պահման հավաքակայաններ՝ պահեստարաններով, ցիստեռններով, բաքերով, սիլոսներով ու նույնանման տարողություններով։
8. Ջրամատակարարման ու մաքրման համակարգեր և կառույցներ։
9. Հոսաջրերի ու կոյուղու ջրերի մաքրման համակարգեր և կառույցներ։
10. Ջահային կայանքի կառույցներ։
11. Լոգիստիկ պահեստային համալիրի բետոնե հիմքի վրա ռելսերով տեղափոխվող հենարանների վրա տեղադրված հենամիջային կառույցներ (ամբարձիչներ դարպասային)։
12. Ջեռուցման, օդափոխության և օդորակման արդյունաբերական համակարգեր:»:
2. Նշված որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսվածից տարբեր՝ ապրանքների այլ սպառման դեպքերում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու կարգի մեջ՝
ա) 4–րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ե) թիվ 1 հավելվածի 1-ին կետին համապատասխան սպառված ապրանքների մասին տեղեկություններ՝ ԱՏԳ-ի տարածքում հետևյալի ստեղծման դեպքում՝
անշարժ գույքի օբյեկտ՝ այդ օբյեկտը շահագործման մեջ դնելու (փաստացի շահագործման մեջ դնելու ամսաթիվը, այն փաստաթղթերի (ակտերի) վավերապայմանները, որոնց հիման վրա օբյեկտը դրված է շահագործման մեջ, և (կամ) այդպիսի փաստաթղթերի անվանումները և այլն) ու այդ օբյեկտի նկատմամբ ԱՏԳ ռեզիդենտի (մասնակցի, սուբյեկտի) սեփականության իրավունքի մասին տեղեկություններ․
օժանդակ ենթակառուցվածքի օբյեկտ՝ այդ օբյեկտը շահագործման մեջ դնելու մասին տեղեկություններ (փաստացի շահագործման մեջ դնելու ամսաթիվը, այն փաստաթղթերի (ակտերի) վավերապայմանները, որոնց հիման վրա օբյեկտը դրված է շահագործման մեջ, և (կամ) այդպիսի փաստաթղթերի անվանումները և այլն)».
բ) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով՝
«գ) օբյեկտի նախագծային փաստաթղթերը և (կամ) տեխնիկական անձնագիրը,
աուդիտորական եզրակացությունը, եթե այդ փաստաթղթերի առկայությունը նախատեսված է անդամ պետությունների օրենսդրությամբ՝ օժանդակ ենթակառուցվածքի օբյեկտների առնչությամբ։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: