ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
30 հունվարի 2026 թվականի |
թիվ 15 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ 3.2 ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 18-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 50-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին» հիմնադրույթի 3.2 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ․
«Նշանակման վայրի պետության լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից այն փաստի պարզման դեպքում, որ բուսասանիտարական սերտիֆիկատում նշված՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանք ստացողը կարանտինային հսկողության վերցված արտադրանքի տվյալ խմբաքանակի ստացող չի եղել (կարանտինային հսկողության վերցված արտադրանք ստացողի մոտ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակ ուղարկողի հետ պայմանագրային հարաբերությունների բացակայության մասին կարանտինային հսկողության վերցված արտադրանք ստացողի պաշտոնական դիմում ստանալու և (կամ) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նշանակման վայրի պետության հարկային մարմնից կարանտինային հսկողության վերցված արտադրանք ստացողի կարգավիճակի (չգործող, չգրանցված) մասին տեղեկություններ ստանալու դեպքում), նշանակման վայրի պետության լիազորված մարմինը 15 օրացուցային օրվա ընթացքում դրա մասին ծանուցում է ուղարկման վայրի պետության լիազորված մարմնին։ Այդ խախտմամբ ձևակերպված և առաջին ծանուցումից հետո տրված բուսասանիտարական սերտիֆիկատի կրկնակի բացահայտման (նշված փաստը պարզելու օրվանից 1 տարվա ընթացքում) դեպքում ուղարկման վայրի պետության լիազորված մարմինը նույն ժամկետում ուղարկված՝ նշանակման վայրի պետության լիազորված մարմնից կրկնակի ծանուցում ստանալուց հետո բուսասանիտարական սերտիֆիկատում որպես արտահանող նշված դիմումատուին մերժում է նշանակման վայրի այդ պետության՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանք ստացողների հասցեին հաջորդ բուսասանիտարական սերտիֆիկատի տրամադրումը, բացառությամբ բուսասանիտարական սերտիֆիկատը տրամադրելուց հետո՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանք ստացողի կարգավիճակի փոփոխության դեպքերի։ Այդ մերժումը գործում է նշանակման վայրի պետության լիազորված մարմնից ուղարկման վայրի պետության լիազորված մարմնի կողմից համապատասխան ծանուցում ստանալուց հետո 60 օրացուցային օրվա ընթացքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն. Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2026 թվական: